Գլխավոր տեղեկություն
Համար
N 682-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.01.2004-24.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.05/1(149) Հոդ.1
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.08.2003
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.05.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003366

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 օգոստոսի 2003 թ.
ք. Երևան

N 682-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-02-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-03-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն «Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-03-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան

 

 

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
08.08.2003թ. N 682-Ն հրամանով

 

ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Սանիտարական կանոններ ԵՎ հիգիենիկ նորմեր N 2-III -4.1-03-2003

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

 

2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տարածքի լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:

2.2. Տարաները, շինարարական և տնտեսական նյութերը պահվում են փակ պահեստներում, իսկ ժամանակավորապես՝ ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա, ծածկի տակ:

2.3. Արտադրական թափոնների և աղբի հավաքման համար տեղադրվում են անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ: Վերջիններիս տարողունակությունը պետք է նախատեսված լինի ոչ պակաս, քան 2 օրվա ընթացքում գոյացած թափոնների և աղբի կուտակման համար:

2.4. Աղբի կուտակման տարողությունները տեղակայվում են արտադրական սենքերից և պահեստներից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

Կուտակիչ տարողությունները տեղադրվում են ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա: Վերջիններիս մակերեսը պետք է գերազանցի կուտակիչ տարողության հիմքի մակերեսը, յուրաքանչյուր ուղղությամբ 1 մետրից ոչ պակաս: Հարթակները մաքրվում են ամեն օր և ախտահանվում ըստ անհրաժեշտության:

2.5. Աղբը հեռացվում է ըստ կուտակման: Տարվա տաք եղանակին տարողությունները ախտահանվում են հանգած կրի 20%, քլորակրի 10% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:

2.6. Վարորդների, առաքողների, բեռնաբարձ բանվորների և հաճախորդների համար նախատեսված սան. հանգույցները տեղակայվում են օժանդակ մասնաշենքերում՝ դեպի տարածք առանձին ելքով:

2.7. Սան. հանգույցները պահվում են մաքուր վիճակում և ամեն օր ախտահանվում 10% քլորակրի կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:

 

3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Կազմակերպությունների ջրամատակարարման համակարգը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», ՍՆԻՊ-ների պահանջներին:

3.2. Կազմակերպությունները պետք է ապահովված լինեն խմելու, տնտեսակենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող սառը և տաք ջրով:

3.3. Արտեզյան հորատանցքերը, պահուստային ջրամբարները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների: Ջրմուղի կառույցների, ջրագծերի և արտեզյան հորատանցքերի սանիտարատեխնիկական վիճակի նկատմամբ սահմանվում է կանոնավոր հսկողություն:

3.4. Ջրամատակարարման քաղաքային ցանցից և տեղային աղբյուրից սնվող ջրագծերը պետք է լինեն առանձին և չունենան միացումներ:

3.5. Պահուստային ջրի տարողությունները (բաքեր, ցիստեռններ և այլն) պետք է փակված լինեն կափարիչներով, մաքրվեն և ախտահանվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Տարողություններն ախտահանումից հետո լվացվում են խմելու մաքուր ջրով:

3.6. Արտադրական տեղամասերում նախատեսվում է.

- ձեռքերի լվացման համար լվացարան՝ ապահովված հոսող տաք և սառը ջրով, օճառով, ախտահանիչ լուծույթով, էլեկտրաչորացուցիչով կամ միանվագ օգտագործման սրբիչով,

- ծորակ՝ հատակը լվանալու համար:

3.7. Կազմակերպությունների ջրահեռացման համակարգը պետք է համապատասխանի 2.04.03-85 «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջներին:

3.8. Ջրահեռացման հատականցքերը տեղակայվում են աշխատատեղերից և անցուղիներից հեռու: Հատակը դեպի հատականցքերը պետք է ունենա 0.03%-ից ոչ պակաս թեքություն: Ջրահեռացման հատականցքերը և խողովակների տրամագիծը պետք է ապահովեն հատակի ցանկացած հատվածից լվացման ջրերի և կեղտաջրերի ամբողջական հեռացումը:

 

4. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Կազմակերպության լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:

4.2. Լուսային բացվածքները չի թույլատրվում փակել արտադրական սարքավորումներով, տարաներով, պատրաստի արտադրանքով:

4.3. Լուսատու սարքերը և պաշտպանիչ պիտույքակազմերը մաքրվում են ըստ անհրաժեշտության:

4.4. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ցանցեր, իսկ շիկացման լամպերով լուսատուները՝ պայթունաանվտանգ պիտույքակազմեր:

4.5. Չի թույլատրվում լուսատու կետերի (կանթեղների) զետեղումը արտադրական տարողությունների և հոսքագծերի անմիջապես վերևում:

4.6. Յուրաքանչյուր հերթափոխից հետո սենքը մանրակրկիտ հավաքում են, տարողությունների և հատակի մակերեսից քաղցուի մնացորդները ամբողջովին մաքրում և լվանում:

4.7. Կվասի արտադրությունում մանրէների մաքուր կուլտուրաների բազմացման բաժնի օդը վարակազերծելու համար (30 րոպեից ոչ պակաս) տեղադրում են մանրէասպան լամպեր, որոնց աշխատանքային ռեժիմը համապատասխանում է դրանց շահագործման հրահանգի պահանջներին:

 

5. ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Կազմակերպության ջեռուցման և օդափոխության համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» պահանջներին:

5.2. Արտադրական սենքերի օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և շարժման արագությունը պետք է համապատասխանեն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ ի պահանջներին:

5.3. Խոնավության, ջերմության, վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող տեխնոլոգիական սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:

5.4. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում՝ համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» II-12-77 ՍՆիՊ-ի պահանջների:

5.5. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:

5.6. Սարքերը, մեքենաները, սարքավորումները պետք է ապահովված լինեն ցնցումամարիչ հարմարանքներով:

 

6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Արտադրական սենքերի և արտադրամասերի տեղակայումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը և բացառի հումքի ու պատրաստի արտադրանքի հանդիպակաց և խաչվող հոսքերը:

6.2. Կվասի արտադրությունում մաքուր կուլտուրաների բազմացման համար նախատեսվում է առանձնացված սենք: Այդ սենքի կամ բաժնի մուտքի դռան մոտ տեղադրվում է ախտահանիչ լուծույթով թրջված գորգ, որն ամեն օր թրջվում է ախտահանիչ լուծույթով:

6.3. Արտադրական սենքերի պատերը ծածկվում են անջրաթափանց, խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող նյութերով: Շշալցման արտադրամասում պատերը պետք է լինեն սալիկապատված, յուղաներկված կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ ծածկ՝ 1.75 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Առաստաղները ներկվում են անջրաթափանց ներկով:

6.4. Բոլոր սենքերում հատակը պետք է լինի անջրաթափանց, հարթ և ունենա թեքություն դեպի հատականցքերը:

6.5. Սարքավորումներից կեղտաջրերի և լվացման ջրերի դատարկումը ջրահեռացման ցանց կատարվում է փակ եղանակով:

6.6. Մեքենաների, սարքավորումների և սարքերի տեղադրումը պետք է հնարավորություն ընձեռի դրանց ազատ մոտենալու համար:

6.7. Արտադրանքի հետ շփվող սարքավորումների մակերեսը պետք է պատրաստված լինի սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Սարքավորումների և գույքի մակերեսը պետք է լինի հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող:

6.8. Արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է տեխնիկական անձնակազմի կողմից, իսկ աշխատատեղերի և սարքավորումների` տվյալ տեխնոլոգիական գործընթացում աշխատողների կողմից:

6.9. Տեխնիկական անձնակազմը պետք է ապահովված լինի գույքով, լվացման, մաքրման միջոցներով, ինչպես նաև անջրաթափանց հատուկ հագուստով, կոշիկներով և ռետինե ձեռնոցներով:

6.10. Աշխատանքային օրվա (հերթափոխի) վերջում, մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, մաքրող գույքը լվացվում և ախտահանվում է քլորակրի 2% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցով: Արտադրական արտադրամասերի մաքրման գույքը մակնշվում է և պահվում առանձին պահարաններում:

6.11. Աշխատանքն ավարտելուց հետո կատարվում է չոր տեղամասերի, սարքավորումների, գույքի խոնավ մաքրում:

6.12. Պատուհանների ապակիները, ներքին շրջանակները մաքրվում և լվացվում են ըստ աղտոտվածության:

6.13. Ցանցապատ և պաշտպանիչ այլ փակոցները, օդափոխիչների խցերը և խողովակները մաքրվում են ըստ դրանց աղտոտման:

6.14. Բոլոր սենքերի վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Բորբոսի առաջացման դեպքում պատերը, առաստաղը և անկյունները, նախքան սպիտակեցնելը, մշակվում են հակասնկային միջոցներով: Պատերի թափված ծեփերն անմիջապես սվաղվում են, ապա ծածկվում խոնավ մաքրման հնարավորություն ընձեռող ծածկով:

6.15. Նորոգման աշխատանքներով զբաղված բանվորների գործիքները պահվում են հատուկ պահարաններում և տեղափոխվում գործիքների տեղափոխման արկղերով:

6.16. Չի թույլատրվում կատարել շինվերանորոգման աշխատանքներ տեխնոլոգիական գործընթացին զուգահեռ: Նորոգման մանր աշխատանքները կարող են կատարվել առանց արտադրությունը դադարեցնելու, արտադրանքի (մթերքի) մեջ կողմնակի իրերի հայտնվելը բացառելու պայմանով:

 

7. ՀՈՒՄՔԻՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Ընդունվող ամբողջ հումքը, օժանդակ և փաթեթավորող նյութերը, տարաները, ինչպես նաև թողարկվող արտադրանքը պետք է համապատասխանեն դրանց որակը և անվտանգությունը սահմանող ստանդարտների, տեխնիկական պայմանների պահանջներին և ունենան որակն ու անվտանգությունը հավաստող հավաստագրեր կամ հիգիենիկ եզրակացություններ:

7.2. Հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի որակի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ ռեժիմների պահպանման լաբորատոր հսկողությունը իրականացվում է արտադրական լաբորատորիայի կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով՝ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:

7.3. Պարկերում փաթեթավորված հումքը պահվում է դարակաշարերի վրա, հատակից 25-30 սմ բարձրության, պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև տարածությունը պետք է լինի 0.5 մ-ից ոչ պակաս, գլխավոր անցուղու լայնքը՝ 1,5 մ-ից ոչ պակաս:

7.4. Սննդային հավելումներ կիրառելու դեպքում պարտադիր է մատակարարող կազմակերպության հավաստագրի, ինչպես նաև հիգիենիկ եզրակացության առկայությունը:

7.5. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները (բուրահաղորդիչներ, թթուներ, սննդային ներկեր) պետք է պահվեն գործարանային փաթեթներում և պարտադիր կարգով ունենան պիտակներ: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով չի թույլատրվում: Սննդային ներկերը և բուրահաղորդիչները պետք է օգտագործվեն արտադրական լաբորատորիայի աշխատակիցների կողմից պատրաստված լուծույթների տեսքով: Լուծույթների պատրաստման համար օգտագործվող տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Ներկանյութերի և բուրահաղորդիչների լուծույթներով տարողությունները պետք է ունենան պիտակներ` սննդային հավելումի անվան և լուծույթի խտության նշումով:

7.6. Պարենահումքի պահեստներում չի թույլատրվում պահել ոչ պարենային մթերք, նյութեր, իրեր, թափոններ և այլն:

Շաքարավազի պարկերը բացվում են կարերի գծով և զգուշությամբ դատարկվում բունկերի մեջ՝ թույլ չտալով շաքարավազի փոշիացումը:

7.7. Արտադրողը պարտավոր է ապահովել արտադրվող և մատակարարվող արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը սահմանված պահանջներին (երաշխավորել արտադրանքի համապատասխան որակը):

7.8. Տակառների, թիթեղամանների և շշերի արտաքին մակերեսը մաքրվում է (անհրաժեշտության դեպքում լվացվում):

7.9. Ապակյա տարողությունները (շշեր, բանկաներ) մանրակրկիտ զննում են՝ առանձնացնելով վնասվածքներ (կոտրվածք, ճաք) ունեցողները:

7.10. Դատարկ տարաները դուրս են բերվում արտադրական տեղամասերից:

7.11. Պատրաստի արտադրանքը պահվում է պահեստում արկղերում (պոլիմերային փաթեթներում) դարսակույտերով՝ պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև պետք է թողնվեն անցուղիներ:

 

8. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Օշարակի եփման կաթսաները և խողովակագծերը ամեն օր, իսկ օշարակի պահման տարողությունները յուրաքանչյուր դատարկումից հետո, լվացվում են հոսող տաք (600C-ից ոչ ցածր) ջրով:

8.2. Օշարակի ֆիլտրերն ամեն օր մաքրվում են և տաք ջրով (600C-ից ոչ ցածր) լվացվում:

8.3. Կուպաժի տարողությունները, ֆիլտր-մամլիչները և դրանց հարող խողովակագծերը նախքան այլ տեսակի ըմպելիքով շշալցնելը, բայց ոչ պակաս, քան օրը 1 անգամ, լվացվում են տաք (600C), ապա սառը ջրով:

8.4. Միաժամանակյա-խառնիչ սարքավորումը, փաթեթավորող մեքենան և դրանց հարող խողովակագծերը, նախքան այլ տեսակի ըմպելիքով շշալցնելը, բայց ոչ պակաս, քան օրը 1 անգամ, լվացվում են տաք (600C), ապա սառը ջրով:

8.5. Խոտանի համար նախատեսված գիծը, ներառյալ դատարկ ձագարները, խողովակագծերը և խոտանի հավաքման տարողությունը, դատարկելուց հետո լվացվում են տաք (600C), ապա սառը ջրով:

8.6. Օշարակի եփման կաթսաները, օշարակի կուպաժի և խոտանի հավաքման տարողությունները շաբաթական 1 անգամ մշակվում են հետևյալ կարգով.

ա) ողողում 350C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով,

բ) մանրակրկիտ լվացում 40-500C ջերմաստիճանի կալցիումացված սոդայի 0.5% լուծույթով,

գ) պարզաջրում մաքուր ջրով,

դ) ախտահանում այդ նպատակի համար թույլատրված ախտահանիչ նյութի լուծույթով, 30 րոպե տևողությամբ,

ե) պարզաջրում տաք (600C-ից ոչ ցածր), ապա սառը ջրով:

Օշարակի եփման բաժնի սարքավորումները ախտահանվում են նույն եղանակով կամ 15 րոպե տևողությամբ շոգեհարվում:

8.7. Խողովակագծերը, միաժամանակյա-խառնիչ սարքավորումները, շշալցման մեքենաներն ախտահանվում են շաբաթը 1 անգամ: Տաք ջրով (600C) լվանալուց հետո դրանք լցվում են ախտահանիչ լուծույթով և 30 րոպեից հետո պարզաջրվում տաք (600C), ապա սառը ջրով:

8.8. Խմելու ջրի կուտակիչ տարողությունը շաբաթը 1 անգամ մանրակրկիտ լվացվում է ջրի ճնշումային շիթով, իսկ ամիսը մեկ անգամ՝ ախտահանվում:

8.9. Օդային ֆիլտրերը վերալիցքավորում են ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ:

8.10. Պաստերացնող-պաղեցնող սարքերը, թունելային պաստերատորները լվացվում և ախտահանվում են դրանց տեղադրման-շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:

8.11. Մրգահատապտղային հյութերի տարողությունները լվացվում և ախտահանվում են յուրաքանչյուր դատարկվելուց հետո:

8.12. Խմորասնկերի և կաթնաթթվային մանրէների մաքուր կուլտուրաների բազմացման համար նախատեսված տարողությունները յուրաքանչյուր օգտագործումից առաջ մշակում են հետևյալ կերպ.

- տարողությունների և դրանց միացված խողովակաշարերի ողողում 350C ջերմաստիճանի ջրով,

- տարողությունների մաքրում, լվացում կալցիումացված սոդայի 0.5%, 40-450C ջերմաստիճանի ջրով,

- ողողում 600C ջերմաստիճանի ջրով,

- տարողությունների և դրանց միացված խողովակաշարերի շոգեհարում գոլորշիով 30 րոպե տևողությամբ:

8.13. Մանրէների բազմացման համար նախատեսված տարողություններին միացված խողովակաշարերը, հատուկ տեղադրված եռամուտք ծորակներով, խմորասնկերի և կաթնաթթվային մանրէների յուրաքանչյուր փոխադրումից առաջ լվացվում են 350C ջերմաստիճանի, ապա 60-800C ջերմաստիճանի ջրով, որից հետո գոլորշիով շոգեհարվում 15 րոպե տևողությամբ: Կուլտուրաների փոխադրումից հետո խողովակաշարերը նորից լվացվում են 350C ջերմաստիճանի, ապա 60-800C ջերմաստիճանի ջրով:

8.14. Օշարակատար խողովակները և շաքարի օշարակի համար նախատեսված տարողությունները յուրաքանչյուր դատարկումից հետո լվացվում են 60-800C ջերմաստիճանի ջրով, իսկ շաբաթը 1 անգամ շոգեհարում 15 րոպե տևողությամբ:

 

9.1. ՀԱՑԻ ԿՎԱՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9.1.1. Կվասի քաղցուի խտանյութը (ԿՔԽ) պահվում է ամուր փակվող տարողություններում: ԿՔԽ-ն ընդունվում է միայն մաքուր և ախտահանված տարողություններում: ԿՔԽ-ն պահվում է «-300C»-ից ոչ ցածր և «+300C»-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

9.1.2. ԿՔԽ-ի պահման հավաքիչ տարողությունները դատարկելուց հետո մշակվում են հետևյալ կերպ.

- ողողում 600C տաք ջրով մինչև խտանյութի հետքերի վերացումը,

- մանրակրկիտ մաքրում և լվացում՝ կալցիումացված սոդայի 0.5%, 40-450C ջերմաստիճանի լուծույթով,

- ողողում հոսող ջրով, այնուհետև ախտահանում որևէ ախտահանիչ լուծույթով՝ 30 րոպեից ոչ պակաս,

- ողողում 600C-ի տաք, ապա սառը հոսող ջրով:

9.1.3. ԿՔԽ-ի տեղափոխման ավտոցիստեռնները օգտագործելուց առաջ լվացվում են 600C-ի տաք ջրով, մաքրվում, լվացվում, ապա ախտահանվում 15 րոպե կամ շոգեհարվում գոլորշիով 10 րոպե տևողությամբ:

9.1.4. Խտանյութի տեղափոխման ռետինե խողովակները, խողովակաշարերը օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են 600C տաք ջրով, մինչև ԿՔԽ-ի լիովին հեռացումը: Խողովակները պահվում են փակ ծայրերով և կախված վիճակում: Օգտագործելուց առաջ լվացվում են 600C տաք ջրով և շոգեհարվում գոլորշիով 10 րոպե տևողությամբ, կամ ախտահանվում 30 րոպե և ողողվում:

9.1.5. ԿՔԽ-ի նոսրացման հավաքիչ տարողությունները, խմորման-կուպաժի սարքավորումները, գլանա-կոնաձև տանկերը, սառեցման տարողությունները, ջերմափոխանակիչները, ճնշումային տարողությունները, ինչպես նաև խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության լվացվում են տաք, ապա սառը ջրով և մշակվում հետևյալ կերպ.

- ողողում տաք ջրով՝ 40-450C, մինչև ԿՔԽ-ի հետքերի կամ կվասի մնացորդների հեռացումը,

- տարողությունների մանրակրկիտ մաքրում, լվացում կալցիումացված սոդայի 0.5% 40-450C ջերմաստիճանի լուծույթով, ապա ողողում,

- ախտահանում 30 րոպե տևողությամբ, այնուհետև լվանում տաք, ապա սառը ջրով:

9.1.6. Հացաթխման խմորասնկերի զատիչների պատրաստման համար նախատեսված տարողությունները կամ չաները յուրաքանչյուր դատարկումից (խմորման չաներ տեղափոխումից) հետո մանրակրկիտ մաքրվում, լվացվում, ողողվում են տաք ջրով և շաբաթը 2 անգամ ախտահանվում:

9.1.7. Հացաթխման խմորասնկերը կաթնաթթվային մանրէներով կամ խմորասնկերի մաքուր կուլտուրաներով փոխարինելու դեպքում հացաթխման խմորասնկերի զատիչների պատրաստման համար տարողությունները, խմորման չաները և մյուս սարքավորումները մանրակրկիտ լվանում և ախտահանում են:

9.1.8. Պատրաստի կվասի չափիչները, կարգավորիչները, լցման համար նախատեսված իզոբարիկ ապարատները յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում մանրակրկիտ լվանում են տաք ջրով՝ 600C-ից ոչ ցածր, իսկ շաբաթը 2 անգամ՝ շոգեհարում գոլորշիով 10 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում ավտոցիստեռնների լցման համար նախատեսված խողովակի ծայրը արտաքին մակերեսից լվանում և ախտահանում են, իսկ խողովակը պահում են կախված վիճակում:

 

10. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ (ՇՇԱԼՑՈՒՄ), ՊԱՀՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10.1. ՏԱՐԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

10.1.1. Արտադրությունում ստացվող ամբողջ ապակյա տարան ստուգվում է տարայի ընդունման բաժնում:

Չի թույլատրվում ընդունել տեխնիկական հեղուկների, քիմիական նյութերի շշալցման համար օգտագործված, սուր հոտ ունեցող տարաներ:

10.1.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

10.1.3. Պոլիմերային շշերը, նախքան օգտագործումը, ենթարկվում են սանիտարական մշակման և լվացվում հոսող ջրով՝ դրանց շահագործման հրահանգի համաձայն: Պոլիմերային տարաների հետադարձ ընդունումը և կրկնակի օգտագործումը ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցման նպատակով չի թույլատրվում:

10.1.4. Նախքան լվանալը ապակյա շշերը ենթարկվում են ստուգման (խոտանման): Չի թույլատրվում լվանալու համար ընդունել վնասված (կոտրված, ճաքած), օդի պղպջակներով կամ կողմնակի հոտով շշերը: Խիստ աղտոտված շշերը, նախքան շշերի լվացման մեքենայով լվանալը, ենթարկվում են նախնական լվացման կամ մեքենայով լվացվում են կրկնակի անգամ:

10.1.5. Շշերի լվացման համար կարող են օգտագործվել

- կաուստիկ սոդայի 1.8-2% լուծույթ

- կաուստիկ սոդայի 1.3-2% լուծույթ՝ 0.0008 % սուլֆանոլի և 0.001% ացետիլացված մոնոգլիցերինի ավելացմամբ:

Բացի նշված միջոցներից շշերի լվացման համար կարող են օգտագործվել այդ նպատակի համար նախատեսված այլ միջոցներ: Արգելվում է շշերի լվացման համար լվացքի փոշիների կամ այդ նպատակի համար չթույլատրված միջոցների օգտագործումը:

10.1.6. Շշերի լվացումը մեքենայում կատարվում է վերջինիս շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:

10.1.7. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ: Լվացող հեղուկի դատարկումից հետո լվացման ավազանները (խցիկները) մաքրվում են պիտակների մնացորդներից, ապակու փշուրներից (կտորտանքներից) և այլ կեղտից:

Լվացման ավազանների ներքին մակերեսը և մեքենայի ներքին պատերը մշակվում են քլորակրի 2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով, որը լվացվում է 1 ժամ հետո: Լվացված մեքենան լցվում է լվացող հեղուկի թարմ պատրաստված լուծույթով:

10.1.8. Եթե շշերը նախապես լվացված են, լվացման մեքենայում լվացող լուծույթը փոխվում է հերթափոխում ոչ պակաս, քան 1 անգամ: Հերթափոխի վերջում շշերի լվացման մեքենան ենթարկվում է մեխանիկական մաքրման և լվացվում ջրով:

10.1.9. Լվացված շշերը հսկվում են լուսային էկրանների միջոցով: Վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվանալու համար:

10.1.10. Ապակու ջարդոնի համար արտադրամասում տեղադրվում է հատուկ տարողություն, որի դատարկումը կատարվում է ըստ լցվածության:

 

10.2. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՇՇԱԼՑՈՒՄ

 

10.2.1. Շշալցման հոսքագծի փաթեթավորող-խցանափակող հատվածը շաբաթը 1 անգամ կազմատվում է, ենթարկվում մեխանիկական մաքրման, ախտահանվում գոլորշիով և հակասեպտիկներով (անտիֆորմին, կատամին ԱԲ, սուլֆոքլորանտին և այլն), ջրով մանրակրկիտ լվացվում մինչև ախտահանիչ նյութի հետքերի անհետացումը:

10.2.2. Շշալցման սարքերը, նախքան ըմպելիքի փաթեթավորումը և դրանից հետո, լավ լվացվում են սկզբում տաք (600C), ապա սառը ջրով՝ 30 րոպե տևողությամբ:

10.2.3. Չի թույլատրվում արտադրողից խցաններ ընդունել վնասված պարկերով: Խցաններով պարկերը բացվում են օգտագործելուց անմիջապես առաջ:

10.2.4. Պատրաստի արտադրանքի ստուգումը (խոտանումը) կատարվում է շշալցնելուց հետո, նախքան պիտակների փակցնելը: Որակի ստուգումը պարտադիր է շշալցման ընթացքում և պատրաստի արտադրանքի պահեստում:

 

10.3. ՏԱԿԱՌՆԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ

 

10.3.1. Փայտե տակառները լվացվում են հետևյալ եղանակով.

ա) ցածր լարվածության (12վ) էլեկտրալամպերի օգնությամբ զննվում է ներքին մակերեսը՝ կողմնակի առարկաներ հայտնաբերելու և ծածկույթի վիճակը ստուգելու նպատակով,

բ) կողմնակի առարկաները հեռացնելուց, ծածկույթի վիճակը և կողմնակի հոտի առկայությունը ստուգելուց հետո, տակառը լցվում է տաք (45-550C) ջրով՝ տարողության 1/4-ի չափով և փոխանցվում լվացող մեքենաների պտտվող սարքին՝ տակառների արտաքին մակերեսը խոզանակներով և տաք ջրով լվանալու համար,

գ) տակառները պարզաջրվում են բարձր ճնշման տակ, 3 հաջորդական ներարկումների միջոցով:

10.3.2. Տակառների լվացման ավտոմատ սարքերի բոլոր մասերը (խոզանակներ, ձողիկներ և այլն), որոնք շփվել են տակառների հետ աշխատանքի վերջում լվացվում են ջրի ճնշումային շիթով և ողողվում տաք ջրով: Ախտահանումը կատարվում է արտադրամասի ընդհանուր ախտահանման ընթացքում:

10.3.3. Ձեռքով լվացման դեպքում տակառների ներքին մակերեսը ախտահանվում է 0,5-1% քլորակրի պարզեցված ջրային լուծույթով, որից հետո տակառները եռակի անգամ ողողվում են մաքուր ջրով:

10.3.4. Օշարակի լցման համար չձյութված տակառներ օգտագործելու դեպքում դրանց լվացման ջրի ջերմաստիճանը պետք է լինի 800C:

10.3.5. Լվանալուց հետո տակառները ենթարկվում են կրկնակի ստուգիչ զննման:

10.3.6. Լվացված տակառները խցանափակվում են մաքուր խցանով և հատուկ գծերով տեղափոխվում տակառների լցման բաժին: Չի թույլատրվում լվացած տակառները տեղափոխել անմիջապես հատակի վրայով: Տակառների փակման համար օգտագործվող խցանները պահվում են քլորակրի 0.01% ջրային լուծույթում, հատուկ տարողություններում:

10.3.7. Տակառների ներքին մակերեսը խեժապատվում է (ձյութապատվում):

10.3.8. Ալյումինե տակառները ստուգվում են 9.3.1. կետի «ա» ենթակետի համապատասխան, ապա արտաքինից լվացվում 60-800C ջերմաստիճանի տաք ջրով:

10.3.9. Ալյումինե տակառների ներքին մակերեսը 30 վայրկյան տևողությամբ մշակվում է գոլորշիով, ապա պարզաջրվում 50C-ից ոչ ցածր ջերմաստիճանի սառը ջրով:

10.3.10. Լվանալուց հետո ալյումինե տակառների ներքին մակերեսը ներարկիչների միջոցով մշակվում է համապատասխան ախտահանիչ նյութով և պարզաջրվում՝ 2 անգամ տաք և 1 անգամ սառը ջրով:

10.3.11. Պարզաջրված տակառները ստուգվում են և ուղարկվում լցման:

 

10.4. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ (ՏԵՂԱՓՈԽՈՒՄ), ԻՐԱՑՈՒՄ

 

10.4.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների մակնշումը, պահման ու իրացման ժամկետները պետք է համապատասխանեն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

10.4.2. Ըմպելիքների փոխադրումը կատարվում է սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներով, որոնց օգտագործումը ոչ պարենային ապրանք տեղափոխելու համար չի թույլատրվում:

10.4.3. Կվաս փոխադրող ավտոցիստեռնները մշակվում և լվացվում են միայն արտադրության տարածքում նախատեսված անջրաթափանց հարթակի վրա՝ միացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ու ապահովված շարժական էլեկտրական լամպով: Կվասի լցման տարածքը ապահովում են ծածկով:

10.4.4. Կվաս փոխադրող ավտոցիստեռններն անցնում են սանիտարական մշակում և լցվում են միայն արտադրության տարածքում:

10.4.5. Ցիստեռնների ներքին մակերեսը և ամրանները նախքան լցնելը մաքրում են նստվածքից, լվանում հոսող ջրով, շոգեհարում 5-6 րոպե տևողությամբ՝ փակ դիտանցքի պայմաններում և ողողում ջրով:

Յուրաքանչյուր լցման դեպքում ցիստեռնը կնքում են:

10.4.6. Ըմպելիքների տեղափոխման փոխադրամիջոցները պետք է լինեն մաքուր և ապահովված համապատասխան հարմարանքներով` արտադրանքը մթնոլորտային տեղումներից, փոշուց, արևից պաշտպանելու համար:

 

11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

11.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող կազմակերպություններում ընդհանուր ախտահանում կատարվում է ամիսը 1 անգամ:

Նախքան ընդհանուր ախտահանումը կատարվում է սարքավորումների և սարքերի մանրակրկիտ մեխանիկական մաքրում:

Ախտահանման համար օգտագործվում են միայն թարմ լուծույթներ:

11.2. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները, սարքերը մանրակրկիտ լվացվում են մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետացումը:

11.3. Ախտահանիչ նյութերի օգտագործման ժամանակ հաշվի է առնվում մշակվող մակերեսի հակակորոզիոն կայունությունը:

11.4. Ախտահանիչ լուծույթը լցվում է կուպաժային տարողությունների մեջ, անցկացվում բոլոր խողովակագծերով, բաժնաչափիչ, փաթեթավորող (շշալցնող) մեքենաների մեջ և պահվում 2 ժամ տևողությամբ:

11.5. Ախտահանումն ավարտելուց հետո բոլոր խողովակագծերը լվացվում են սկզբում տաք, ապա սառը ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետանալը:

11.6. Միաժամանակ մաքրվում և անտիֆորմինով կամ քլորակրով ախտահանվում են օդի և ջրի մաքրման ֆիլտրերը, բոլոր խողովակագծերը և ռետինե խողովակները:

11.7. Ընդհանուր ախտահանման ընթացքում կատարվում է պաստերացման սարքերի մեխանիկական մաքրում և ներքին մակերեսի լվացում:

11.8. Սարքավորումները լվացվում են խոզանակներով: Չի թույլատրվում այդ նպատակի համար լաթերի օգտագործումը:

 

12. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների կազմակերպությունները պետք է ունենան 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆիՊ-ի պահանջների համապատասխան կենցաղային սենքեր:

12.2. Հանդերձարաններում վերին և տնային հագուստը, սանիտարական հագուստը և կոշիկները պահվում են առանձին:

12.3. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում է առանձին:

12.4. Սան. հանգույցների նախամուտքերում ձեռքերի լվացման և ախտահանման համար տեղադրված լվացարանները պետք է ապահովված լինեն օճառով, էլեկտրաչորացուցիչներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:

12.5. Ցնցուղարանները տեղակայվում են հանդերձարանների կողքին, դրանց կից պետք է լինի կախիչներով և նստարաններով ապահովված նախացնցուղարան:

12.6. Հանրային սննդի կետերը (սննդի ընդունման կետեր) տեղակայվում են կենցաղային սենքերի կազմում կամ առանձին մասնաշենքում: Ճաշարանների բացակայության դեպքում նախատեսվում է սննդի ընդունման սենյակ:

Չի թույլատրվում սննդի ընդունման կետեր մտնել սան. հագուստով: Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ տեղադրվում են տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, օճառ, էլեկտրաչորացուցիչ, կախիչներ՝ սան. հագուստը կախելու համար:

Չի թույլատրվում արտադրական արտադրամասերում սնունդ ընդունել:

12.7. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:

12.8. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար առանձնացվում է մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):

Սան. հանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պահվում է առանձին:

 

13. ՄԻՋԱՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

13.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում միջատների (ճանճեր, ուտիճներ) և կրծողների առկայություն չի թույլատրվում:

13.2. Արտադրական, պահեստային և օժանդակ սենքերի տարածքում միջատների և կրծողների հայտնվելը կանխելու նպատակով պետք է պահպանվի սահմանված սանիտարական ռեժիմը:

13.3. Կրծողների և թռչունների ներթափանցումը կանխելու նպատակով օդափոխանակության խողովակների բացվածքները ցանցապատվում են (5մմ x 5մմ անցքերով):

13.4. Միջատների ներթափանցումը կանխելու նպատակով բացվող բոլոր արտաքին խորշերը և պատուհանները տարվա տաք եղանակին ծածկվում են ցանցերով:

13.5. Նախքան միջատների դեմ պայքարի միջոցառումների անցկացումը, հումքը, պատրաստի արտադրանքը, գույքը դուրս են բերվում սենքից: Մշակման ենթակա են միայն պատերը, առաստաղները և պատուհանների շրջանակները:

Չի թույլատրվում միջատասպան պատրաստուկներով մշակել հատակը, սարքավորումները, ինչպես նաև որպես միջատասպան նյութեր կիրառել ֆորմալին և ֆտոր պարունակող պատրաստուկներ:

13.6. Միջատների հայտնաբերման դեպքում, անհապաղ կատարվում է բոլոր սենքերի մաքրում (հարդարում) և ամբողջ գույքի շոգեհարում՝ եռման ջրով:

Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից:

 

14. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների՝ «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:

14.2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, պետք է իրականացվեն աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:

14.3. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում աշխատող անձնակազմը պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.

- արտահագուստը և տնային հագուստը, անձնական իրերը թողնել հանդերձարանում (անհատական պահպանում),

- աշխատանքը սկսելուց առաջ հագնել մաքուր սանիտարական հագուստ, մազերը ծածկել գլխարկով/գլխաշորով‚

- չկրել զարդեր, եղունգները չերկարացնել, չլաքապատել, սանիտարական հագուստը չամրացնել ասեղներով, գնդասեղներով‚

- սան. հանգույց հաճախելիս արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում (կախիչի վրա), հաճախելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել քլորամինի 0,2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով,

- ծխել միայն այդ նպատակի համար հատկացված հատուկ տեղերում:

14.4. Շշերի լվացումը հսկող, ինչպես նաև շշալցված պատրաստի արտադրանքը խոտանող բանվորների տեսողությունը հետազոտվում է (ստուգվում) եռամսյակը 1 անգամ:

14.5. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման պատասխանատուն կազմակերպության տնօրենն է:

15. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

Հավելված 1

 

ՆԵՐԱՐՏԱԴՐԱՄԱՍԱՅԻՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

N

Հսկողության օբյեկտներ

Նմուշառման կետ

Հսկողության պարբերականություն

Ցուցանիշի անվանում

Մանրէների թույլատրելի քանակ

1.

Խմելու ջուր

Ջրամատակարարման յուրաքանչյուր գծից

ամիսը 1 անգամ

Համաձայն «Խմելու ջուր» N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջների

«Խմելու ջուր» N2-III-Ա2-1 ՍԿևՆ-ի պահանջների համապատասխան

2.

Շաքարավազ

պարկերից

տեղափոխման և պահման պայմանների խախտման դեպքում

ՄԱՖԱՄ

1գր. շաքարավազում 1000 բջջից ոչ ավելի

3.

Հեղուկ շաքար

պահման տարողություններից

շաբաթը 1 անգամ

ՄԱՖԱՄ
Խմորասնկեր

20-ից ոչ ավելի 
չի թույլատրվում

4.

Շաքարի օշարակ

-//-

-//-

-//-

-//-

5.

Պտղահատապտղային հյութեր`
-սպիրտային
- խտացրած

Տարողություններից շշերից, բանկաներից, տակառներից

ստանալու ժամանակ
Մանրէաբանական փչացումը հաստատելու անհրաժեշտության դեպքում

խմորասնկեր

-//-

1սմ3-ում 300 բջջից ոչ ավելի

-//-

6.

Պտղահատապտղային ըմպելիքների խտածոներ

-//-

Ստացված յուրաքանչյուր խմբաքանակից

խմորասնկեր

3սմ3-ում խմորասնկերը բացակայում են

7.

Կուպաժային օշարակներ առանց պահածոյացնող նյութերի

-//-

շաբաթը 1 անգամ յուրաքանչյուր տեսակից

-//-

1սմ3-ում 300 բջջից ոչ ավելի

8.

Կուպաժային օշարակներ պահածոյացնող նյութերով`
- թուրմերի և բուրահաղորդիչների հիմքի վրա
- հյութերով

պատրաստի կուպաժային օշարակի տարողություններ
-//-

շաբաթը 1 անգամ յուրաքանչյուր տեսակից
-//-

խմորասնկեր

-//-

1սմ3-ում եզակի բջիջներ 5-ից ոչ ավելի
1սմ3 30-ից ոչ ավելի

9.

Պատրաստի արտադրանք`
-առանց պահածոյացնող նյութերի
-պահածոյացնող նյութերով

շշալցման հոսքագծից (յուրաքանչյուր  տեսակից)
-//-
-//-

շաբաթը 1 անգամ

շաբաթը 1 անգամ

շաբաթը 1 անգամ

խմորասնկեր

խմորասնկեր

ԱՑԽՄ

1սմ3 100-ից ոչ ավելի
1սմ3 10-ից ոչ ավելի  (թուրմերի և բուրահաղորդիչների հիմքի վրա) և 50-ից ոչ ավելի (հյութերի հիմքի վրա)
3-ից ոչ ավելի

10.

Շշեր

շշերի լվացման հոսքագծից (5-10 շիշ)

շաբաթը 1 անգամ

մանրէների  ընդհանուր քանակ

50-ից ոչ ավելի

11.

Խցաններ

աշխատատեղից

շաբաթը 1 անգամ

մանրէների  ընդհանուր քանակ

100-ից ոչ ավելի 1 խցանի համար

12.

Գազավորված ըմպելիքների արտադրության լվացման ջրեր

սարքավորումները լվանալուց հետո

շաբաթը 1 անգամ
ամիսը 1 անգամ (ընդհանուր ախտահանումից հետո)

մանրէների  ընդհանուր քանակ խմորասնկեր
ԱՑԽՄ

50-ից ոչ ավելի բացակայում են
չի թույլատրվում

13.

Հացի կվասի արտադրության լվացման ջրեր

սարքավորումները լվանալուց հետո

շաբաթը 1 անգամ

մանրէների  ընդհանուր քանակ ԱՑԽՄ

50-ից ոչ ավելի չի թույլատրվում

14.

Օդ` կվասի արտադրության մանրէների մաքուր կուլտուրաների բազմացման բաժնից

շինության օդ

ՄԱՖԱՄ

խմորասնկերի  մաքուր  կուլտուրայի նոսրացման դեպքում

3-ում 500-ից ոչ ավել

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2022, N 31-Ն 24.05.2022, N 682-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան