ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «մարմիններում քաղաքացիական ծառայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում «համակարգի» բառը փոխարինել «և ոստիկանության համակարգերի» բառերով:
Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունվարի 15
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-27-Ն