103.0098.21.05.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
21.05.1999 թ. |
N 98 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՄԱՐՏԻ 9-Ի N 40 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մարտի 9-ի Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցված ցանկում լրացումներ կատարելու մասին» N 40 հրամանով հաստատված ցանկի, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. մայիսի 4-ի N Ե-2227 գրությունը և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության 1999 թ. մայիսի 10-ի N 035-2597 հանձնարարականը`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի N 40 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում աստղանիշով բերված հետևյալ վերապահումը` «Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «МЕРКУРИЙ» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա է` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը»:
2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչության պետ Ա. Դավթյանին`
Սույն հրամանի 1-ին կետով կատարված փոփոխությունը համաձայնեցնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ապահովել սույն փոփոխության հրապարակումը լրատվության զանգվածային միջոցներով:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:
Նախարար |
Հ. Գևորգյան |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մայիսի 21-ի «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մարտի 9-ի N 40 հրամանով հաստատված ցանկում մասնակի փոփոխություն կատարելու մասին» N 98 հրամանը համաձայնեցված է`
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` |
Համաձայնեցված է` ՀՀ կենտրոնական բանկ 31 մայիսի 1999 թ. |
Համաձայնեցված է` |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 հունիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990097