ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 169.4-րդ հոդվածը (Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը) ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 169.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.6. |
Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը |
Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.7. |
Վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրը վարելու և պահպանելու կարգը խախտելը |
Վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 169.8-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո` 15 օրվա ընթացքում, աշխատավարձ չվճարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, բայց հինգ հարյուր հազար դրամից ոչ ավելի:».
2) 2-րդ մասի սանկցիայում «մեկ երկրորդի չափով» բառերից հետո լրացնել «, բայց մեկ միլիոն դրամից ոչ ավելի» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «169.4,» թիվը:
Հոդված 6. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «94.1-րդ,» թվից հետո լրացնել «169.4-րդ,» թվով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|