«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2006 թվականի N 1370-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 2-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)» բառերը փոխարինել «(23140.8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր», 13859.2 հազ. դրամը` «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» («Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով) և 13000.0 հազ. դրամը` «Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» հոդվածներով):» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 3 |