ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենք) 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «դատական ծառայություն,» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «, դատական ծառայողների» բառերը.
3) 3-րդ մասից հանել «և դատական» բառերը, իսկ «ծառայություններին» բառը փոխարինել «ծառայությանը» բառով:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օգնականի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»:
Հոդված 3. Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 33-րդ կետի «դատական ծառայության և» բառերը հանել.
2) 34-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 36-րդ և 38-րդ կետերի «դատական ծառայողների և» բառերը հանել.
4) 37-րդ կետի «դատական ծառայողների,» բառերը հանել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-75-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|