Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.02.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 88-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված՝ N 10/01/25-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սմարթագրո» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի

փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անասնաբուժական գործիքների, սարքավորումների ու պարագաների մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սեղմված բնական գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Կուլտիվա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00221453) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ախտահանիչ նյութերի և կթի սարքավորումների պարագաների մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մաքրող և սանիտարահիգիենիկ միջոցների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Էզաս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07613096) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Աքվա Ստանդարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03810806) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջուր փափկացնող աղի և ֆիլտրերի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09104669) 2025 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 32797_J_25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տարաներով ջրի և բաժակների մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վետֆարմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427162) 2025 թվականի հունվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ