Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 147-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ապարան համայնքի Արագած բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից ստացված 255.919,602 հազար դրամի համաֆինանսավորումը, ինչպես նաև մինչև համայնքների խոշորացումը,նախկին համայնքապետարանների և ՀՈԱԿ-ների կողմից ՀՀ պետբյուջե, տարբեր հարկատեսակների գծով, ավել վճարված 790,462 հազար դրամի հետ վերադարձումը, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների.

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

 

1. Ապարան համայնքի 2024 թ բյուջեի ֆոնդային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1. Ֆոնդային բյուջեի եկամուտների մասն ավելացնել 255.919,602 հազ դրամով,

1.2. Ֆոնդային բյուջեի ծախսային մասի բնակարանային շինարարության բնագավառի 5112 հոդվածն ավելացնել 255.919,602 հազար դրամով:

2. Ապարան համայնքի 2024 թ բյուջեի վարչական մասում կատարել հետևյալ փոփոխությունները

2.1. Վարչական բյուջեի եկամուտների մասն ավելացնել 790,492 հազար դրամով.

2.2. Վարչական բյուջեի ծախսային մասի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բնագավառի 4213 հոդվածն ավելացնել 790,492 հազար դրամով:

3. «Ապարան համայնքի 2024 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:

 

 Ավագանի՝

(Կողմ – 17),

(Դեմ-0), (Ձեռնպահ-0)
 

 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Պետրոսյան Գոռ

Ենոքյան Դավիթ

Խալաթյան Արթուր

Մանուկյան Աղաբեկ

Սահակյան Հովհաննես

Կարապետյան Կարեն

Մխիթարյան Վարդան

Գեղամյան Խաչիկ

Սարգսյան Սուրեն

Դավթյան Արտյոմ

Սաֆարյան Սևակ

Ավդալյան Արարատ

Ասատրյան Արամ

Մակարյան Վահան

Կարապետյան Արտյոմ

   

 

 Համայնքի ղեկավար՝

Կ. Մ. Եղիազարյան

 

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

23.10.2024թ. թիվ 147-Ն որոշման

 

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

23.10.2024թ. թիվ 147-Ն որոշման

 

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

23.10.2024թ. թիվ 147-Ն որոշման

 

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

23.10.2024թ. թիվ 147-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: