Գլխավոր տեղեկություն
Համար
N 687-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 687-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 31,440,063 դրամ ընդհանուր արժողությամբ «Ենթակառուցվածքների զարգացում և կրթական նյութերի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հուն-Սավ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05536528) 2020 թվականի հունիսի 15-ին կնքված N Infra/Works 01-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դսեղ համայնքի 49 փողոցի 6 և 6/1 բնակելի տների պատշգամբների վերակառուցում՝ 8,591,890 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01849105) 2021 թվականի հունիսի 23-ին կնքված N Infra/Works 02-2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դսեղ համայնքի 49 փողոցի 6/2 և 6/3 բնակելի տների տարածքների բարեկարգում՝ 2,927,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2021 թվականի մայիսի 17-ին կնքված N 17/05/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐՏ ավանի օդային մալուխները ստորգետնյայի փոխարինում` 11,670,813 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Սի Ի Թի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00137791) 2021 թվականի հունիսի 22-ին կնքված N Կ-22/06/2021-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լեգո հավաքածուների ձեռքբերում` 8,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 687-Ա որոշման

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) նախատեսում է իրականացնել Արցախի հանրապետության քաղաքացիներին անհատույց օգտագործման հանձնված թվով 4 տների բնակելի տարածքների վերանորոգման, բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։ Վերը նշված տները կառուցվել և վերանորոգվել են հիմնադրամի մեկ այլ ծրագրով։ Նախատեսվում է նաև ավելի ապահով դարձնել Դեբետ համայնքում գործող ՍՄԱՐԹ Կենտրոնի խելացի ջերմոցի տարածքը։ Ջերմոցի օդային տարածքով անցնող բարձր լարման էլեկտրական մալուխների տեղափոխումը թույլ կտա ընդլայնել ջերմոցի օգտագործվող տարածքը։ Ինչպես նաև նախատեսվում է ձեռք բերել Լեգո կրթական հավաքածուներ հիմնադրամի շահառու երեխաների համար։ Կրթական հավաքածուները օգտագործվելու են հիմնադրամի թվով 11 ճարտարագիտական խմբակների կրթական ծրագրերում։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լոռու մարզ, Դեբետ և Դսեղ համայնքներ, բնագավառը՝ համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 31,440,063 (երեսունմեկ միլիոն չորս հարյուր քառասուն հազար վաթսուներեք) ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Դեբետ, Դսեղ համայնքները և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

● Լեգո սփայք պրայմ բեյզ սեթ (Lego education spike prime base set) տեսակի կրթական 30 հատ հավաքածուների ձեռքբերում թվով 11 ճարտարագիտական ակումբների համար։ Ընդամենը 8,250,000 (ութ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում,

● Լոռու մարզի, Դեբետ համայնքի 1-ին փողոց, 31 հողամաս հասցեում գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի այգու (խելացի ջերմոց) տարածքից էլեկտրական օդային մալուխների ապամոնտաժման և վերջիններիս ստորգետնյա ճանապարհով անցկացման աշխատանքների իրականացում ընդամենը 11,670,813 (տասնմեկ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր տասներեք) ՀՀ դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

● Լոռու մարզի, Դսեղ համայնք 49 փողոց 6/2 և 6/3 հասցեներում գտնվող թվով 2 պանելապատ, մոդուլային տների տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում 2,927,360 (երկու միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամի շրջանակներում, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում,

● Լոռու մարզի, Դսեղ համայնքի 49 փողոց թիվ 6 և 6/1 բնակելի տների պատշգամբների վերակառուցման, սալվածքների և տարածքի ցանկապատման աշխատանքների իրականացում ընդամենը 8,591,890 (ութ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամ, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

ՀՀ տարածքում նախատեսվում է ձեռք բերել 8,250,000 ՀՀ դրամին համարժեք լեգո կրթական հավաքածու, ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում:

Նախատեսվում է կնքել 23,190,063 ՀՀ դրամին համարժեք կապալի պայմանագրեր՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում:

Ներմուծումներ նախատեսված չեն։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի, Դսեղի և Դեբետի համայնքապետարանների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ