Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 523-Ա

 

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՈՒՏԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱԿԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից իրականացվող` 39,834,196.67 դրամ ընդհանուր արժողությամբ «Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Բիզնես Սթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02521471) 2021 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 6,835,416.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լոնդոն Բիզնես Գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01223655) 2021 թվականի մայիսի 31-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 790,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 523-Ա որոշման

 

«Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար»

 
ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագիրը նպատակ ունի ցուցաբերել բժշկական օժանդակություն ականազերծման գործողություններին, ականներից տուժած անձանց տալ բժշկական խորհրդատվություն, ուսուցիչներին և աշակերտներին ուսուցանել առաջին բուժօգնության հմտությունները և իրազեկել ականների վտանգի մասին՝ անվտանգ վարքագծի կանոններ դրսևորելու միջոցով հնարավոր ականային պատահարներից խուսափելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն (ՀՀ, քաղ. Երևան, Բաբայան 23/4, հեռ․+37411523010)

4.

Ծրագրի կատարողը

Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության 67, 56 շինություն, ՀՎՀՀ՝ 02624482), Հեռ․՝ 011 55 70 80

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ՀՀ ականային վտանգ պարունակող մարզերը՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք և Վայոց Ձոր:

Բնագավառը՝ հանրային անվտանգության։

6.

Ծրագրի բյուջեն

39, 834, 196.67 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարեգործություն ստացողները՝ ականազերծողներ, ՀՀ ականային վտանգ պարունակող 4 մարզերի (Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք և Վայոց Ձոր) դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ականներից տուժած անձինք (մոտ 40 000 անձ)։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1. Ականազերծման աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու, հնարավոր ականային պատահարների դեպքում տուժած ականազերծողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և մոտակա

բժշկական կենտրոն տեղափոխելու համար, ինչպես նաև այցելություններ ականներից տուժած անձանց բժշկական խորհրդատվություն տրամադրելու նպատակով՝ շտապօգնության մեքենայի և համալրող բժշկական սարքերի ձեռքբերման ծառայությունների իրականացում 32, 208, 780 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը։

2. Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի թիրախային դպրոցներում ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության դասընթացների իրականացման նպատակով՝ 750 հատ պաստառների և 500 հատ բրոշյուրների տպագրական ծառայությունների իրականացում 6, 835, 416. 67 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը։

3. Ծրագրի աուդիտ՝ 790, 000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 8-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու

ծառայությունների

համառոտ նկարագիրը,

ծավալները և

նախատեսվող գինը

Նախատեսվող ապրանքների և ծառայությունների ձեռքբերում․

1. Ծրագրի իրականացման նպատակով շտապօգնության մեքենայի ձեռքբերում 26, 853, 780 դրամ արժողությամբ։

2. Շտապօգնության մեքենայի համալրող բժշկական սարքերի ձեռքբերում – 5, 355, 000 դրամ արժողությամբ։

3. Ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության 750 հատ պաստառների և 500 հատ բրոշյուրների տպագրական ծառայությունների ձեռքբերում 6, 835, 416. 67 դրամ արժողությամբ։

4. Ծրագրի աուդիտ 790, 000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի աուդիտ 790, 000 դրամ։

12.

Համագործակցությունը

պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում պարտադիր կերպով համագործակցություն է հաստատվելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի

մարզպետարանների, համայնքապետարանների, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության հետ՝ որպես Հայաստանի

Հանրապետության ականազերծման գործողությունների ազգային մարմին (ԱԳԱՄ):

13.

Ծրագրի արդյունավե-տության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան կներկայացվեն տեղեկություններ ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին։

Ծրագրի իրականացման ընթացքում կտրվեն միջանկյալ և վերջնական հաշվետվություններ, ծրագրի ամբողջ ընթացքի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի «Հումանիտար ականազերծման և

փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


25.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ