Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2021-20.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.03.20 N 272-Ն)

 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.03.20 N 272-Ն)

1. Սահմանել, որ՝

1) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.

2) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 4500000 դրամ է.

3.1) հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է.

4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.

5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.

6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է:

(1-ին կետը լրաց. 25.12.14 N 1498-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, 25.03.21 N 396-Ն)

2. Հաստատել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) մասնագիտական ստաժում հաշվառվող՝ որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները՝ համաձայն N 7 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:

(3-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, 25.03.21 N 396-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի ամուսինը, մինչև 18 տարեկան երեխան և 18 տարին լրացած զավակը, պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակված՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) նույն հասցեում հաշվառված ծնողները, քույրը, եղբայրը.

3) զոհված՝ պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին.

5) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ: 

(2-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով` բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(4-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) զոհվածի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(5-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն, փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստ ստանալու իրավունք:

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(9-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի՝ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափահաս անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

11. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը, ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.

դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր.

3) դիմողի (եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթուղթը.

4) զոհվածի մահվան վկայականը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն, փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին)` նշելով մերժման պատճառները:

(13-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ զոհվածի ընտանիքի անդամը չունի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք:

(14-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(15-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին` որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու): Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է շահառուի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(16-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող գործ:

17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(17.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի (զոհվածի ընտանիքի անդամի նրա օրինական ներկայացուցչի) մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնությունը ստանալու իրավունք ունեցող այլ անդամին (զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին):

(17.2-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(17.3-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

(հավելվածը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն, 12.03.20 N 272-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տրվող ժամանակահատվածներում և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 3-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:

(3-րդ կետը լրաց. 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, խմբ. 03.12.20 N 1926-Ն)

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերում նշված` կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվում են դատախազի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի (այդ թվում՝ քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայության քննիչի (այդ թվում՝ քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները, ինչպես նաև՝

1) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան ունեցող աշխատողների, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակվելու դեպքում՝ մինչև այդ պաշտոնում նշանակվելը պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, փոփ. 03.12.20 N 1926-Ն)

4.1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

6. Օրենքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են օրենքի N 1 հավելվածում նշված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը` ներառյալ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածները:

(6-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

7. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են այդ պաշտոնում աշխատած և սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածները:

8. Դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, քննչական կոմիտեի ծառայողին և նրանց ընտանիքների անդամներին նշանակվող կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար մասնագիտական ստաժում հաշվառվում են սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև այդ մասի 1-4-րդ կետերում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(8-րդ կետը փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն)

8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս՝ պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում՝ չորրորդ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

(8.1-ին կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

9. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում, ինչպես նաև մասնագիտական ստաժում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված՝ յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ տարվա մասնագիտական ստաժ:

10. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ մասնագիտական ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(11-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:

(12-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն, փոփ. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.

2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ:

(1.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

2. Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար պետական պաշտոն զբաղեցրած անձն անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը,

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում).

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր (բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքերով կենսաթոշակի իրավունք տվող դեպքերի), պետական պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

4) օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք, խեղում ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(2-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն, փոփ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստ) ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

(3-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը՝ դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ՝ զոհված)՝

1) 18 տարին չլրացած երեխան.

2) 18 տարին լրացած զավակը` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 26 տարին լրանալը.

3) մահվան օրվա դրությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ համատեղ նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` 18 տարին չլրացած եղբայրը, քույրը և թոռը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

5) մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

6) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող և 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում.

7) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ 14 տարին չլրացած և օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում:

(5-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

6. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ:

7. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված անձի (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է իրեն: Այս դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար՝ զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված գործունակ անդամներից մեկը տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

 բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը,

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում).

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության՝

ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,

բ. զոհվածի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

դ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

ե. ամուսնության վկայականը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

11. Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

(11-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն)

12. Աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին, նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից: Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(12-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:

(13-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, խմբ. 03.12.20 N 1926-Ն)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

(14-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(15-րդ կետը խմբ. 03.12.20 N 1926-Ն)

16. Օրենքով նշանակված կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:

17. Օրենքով սահմանված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով զինվորական կենսաթոշակի համար սահմանված դեպքերում և կարգով:

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(18-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով կամ քննչական կոմիտեի ծառայողին կենսաթոշակ է նշանակվել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձն օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակումից հետո անցնել է զինվորական ծառայության (Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմում), նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնի, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) կամ դատավորի պաշտոնում:

(20-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

21. Սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է աշխատանքից ազատվելուց (հանրային պաշտոնից կամ հանրային ծառայության պաշտոնից ազատվելուց, զինվորական ծառայությունից ազատվելուց, քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների) կամ դատավորի պաշտոնից ազատվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այս դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս՝ մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը վերահաշվարկվում են այդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած վերջին պաշտոնը և այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական ստաժը: Եթե օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով կենսաթոշակ նշանակելուց հետո անձը զբաղեցրել է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն, ապա սույն կետի համաձայն՝ նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս՝ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը և կենսաթոշակի չափը այդ ստաժի համար վերահաշվարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

(21-րդ կետը փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, 03.12.20 N 1926-Ն)

22. Օրենքով կենսաթոշակ նշանակելուց հետո կրկին օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոն զբաղեցնելու և պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը: Այս դեպքում մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

(22-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

23. Օրենքով նշանակված՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

24. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը փոխվելու դեպքում՝ հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և գործակիցը փոխվելու ամսվա 1-ից:

(24-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն)

24.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ , 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված հիմքերով մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են կենսաթոշակառուի գրավոր դիմումի և ներկայացրած փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ ունի օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք (բավարարում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջները):

(24.1-ին կետը լրաց. 12.03.20 N 272-Ն, փոփ. 03.12.20 N 1926-Ն)

25. Զոհվածի ընտանիքի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով առանձնացված բաժնեմասը վերահաշվարկվում է օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ինչպես նաև օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում: Եթե կենսաթոշակը վճարվում է բաժնեմասով, ապա կենսաթոշակը բաժնեմասով ստացողի մահվանը հաջորդող ամսվա 1-ից բաժնեմասը վճարվում է զոհվածի ընտանիքի՝ կենսաթոշակը բաժնեմասով ստացող մյուս անդամներին:

26. Բնակության վայրը փոխելու (բնակչության պետական ռեգիստրում նոր բնակության վայրի հասցեում հաշվառվելու) դեպքում կենսաթոշակառուն դիմում է նոր բնակության վայրի տարածքային բաժին՝ կենսաթոշակը նոր բնակության վայրի հասցեում վճարելու համար:

27. Օրենքով նշանակված կենսաթոշակից պահումներ կատարվում, ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում են վերականգնվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմաններով, կարգով և չափով:

(27-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն)

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի՝ մասնագիտական ստաժով հաշվարկված մասը:

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին:

(29-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն, լրաց. 12.03.20 N 272-Ն, լրաց., խմբ. 03.12.20 N 1926-Ն)

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, Հայաստանի Հանրապետության տարածքում կենսաթոշակառուի բնակության վայրը փոխելու, կենսաթոշակը բաժնեմասով վճարելու, թաղման նպաստը նշանակելու, չվճարված կենսաթոշակը վճարելու և օրենքով սահմանված այլ դեպքերում տարածքային բաժին դիմելու դեպքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով:

31. Կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով:

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, ինչպես նաև դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները, օրենքի 9-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով՝ անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել նախկին չափով: Այս դեպքում սույն կետում նշված՝ հաշմանդամության կենսաթոշակները, ինչպես նաև հատուկ քննչական ծառայության ծառայողի և դատախազի ընտանիքների անդամներին նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները հաշվարկելիս՝ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի նկատմամբ կիրառվում են զինվորական կենսաթոշակների համար սահմանված տոկոսաչափերը:

(37-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս)՝ սույն կարգի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված (մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված) կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

39. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված դիմումը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներկայացվելու դեպքում՝ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ ավելի վաղ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:

(39-րդ կետը խմբ. 19.11.14 N 1319-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, խմբ. 19.11.14 N 1319-Ն, փոփ., խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, 02.11.17 N 1382-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.03.20 N 272-Ն, 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատախազի, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում հաշվարկային աշխատավարձը հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

2. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(2-րդ կետը լրաց. 02.11.17 N 1382-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն)

3. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար՝

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով։

4. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

5. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

6. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04xՍx ԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 4-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

(6-րդ կետը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն)

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի (այդ թվում` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված անձի) հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(7-րդ կետը լրաց. 02.11.17 N 1382-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն)

8. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը՝

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

(8-րդ կետը լրաց. 12.03.20 N 272-Ն)

9. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ՝

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

(10-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն)

11. Եթե սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 9-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

(11-րդ կետը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն)

12. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

(12-րդ կետը լրաց. 12.03.20 N 272-Ն)

13. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`

1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.

3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս.

4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,

դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:

(13-րդ կետը լրաց. 12.03.20 N 272-Ն)

14. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի (հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ) հանրագումարի չափով:

(14-րդ կետը լրաց. 12.03.20 N 272-Ն)

15. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող՝ սույն կարգի 13-րդ կետի 3-րդ կամ 13-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:

(15-րդ կետը լրաց. 12.03.20 N 272-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն, լրաց. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը

____________________________________ 

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Աշխատանքի վայրը __________________________________________________________

 

3. Պաշտոնը __________________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել ________________________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

____________________________________________________________________________

(պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ)

 

5. Զոհվել է ___________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամ է ճանաչվել և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

___________________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա) 

     

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար

 

___ ___________ 20 թ.

______________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստացած կամ մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)՝ այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերը:

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում՝ իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից փաստաթղթերը՝ հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին՝ մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

(հավելվածը փոփ. 12.03.20 N 272-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

    
 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

      

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ՝ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

       

Հ/Հ

Պետական պաշտոններ, որոնք զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառվում են մասնագիտական ստաժում

Պետական պաշտոններն ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի

Պետական պաշտոններն ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի

 

1

2

3

1.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ

Վարչապետ

Վարչապետ

2.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր

Ազգային ժողովի նախագահ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի պատգամավոր

3 .

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի
նախագահի տեղակալ

Փոխվարչապետ (առաջին փոխվարչապետ)

Փոխվարչապետ

4 .

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի
քարտուղար

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

5.

Հայաստանի Հանրապետության պետական նախարար,
Հայաստանի Հանրապետության նախարար, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարար, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ

Նախարար

Նախարար

6.

Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալ,
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության նախարարի
տեղակալ

Նախարարի տեղակալ

Նախարարի առաջին տեղակալ

նախարարի տեղակալ

7.

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

 

Բարձրագույն դատական
խորհրդի անդամ

8.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

9.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ

 

Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

10 .

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Հաշվեքննիչ պալատի անդամ

Հաշվեքննիչ պալատի նախագահ

Հաշվեքննիչ պալատի անդամ

11.

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

12.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

13 .

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

14 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

15.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե նախագահ

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

16.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

17 .

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

Վիճակագրական կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ

 

Վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

18 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

19 .

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

20 .

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

21 .

 

Կրթության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին
տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

22.

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

23 .

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին
տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

24.

 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

25.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության
պետ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և նրա տեղակալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ազգային անվտանգության

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

ծառայության տնօրենի առաջին տեղակալ

   

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության
պետի տեղակալ

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

26.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ոստիկանության պետ

Ոստիկանության ղեկավար և նրա տեղակալ

Ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին
տեղակալ

Ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանության պետի տեղակալ

27 .

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և նրա տեղակալ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

 

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

28 .

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ

Պետական պահպանության ծառայության պետ և նրա տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության
պետի առաջին տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության
ծառայության պետի տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

29.

Հայաստանի Հանրապետության մարզպետ, 1996թվականի փետրվարի
23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի քաղաքապետ

Մարզպետ և նրա տեղակալ

Մարզպետ

Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի
քաղաքապետի տեղակալ

Մարզպետի տեղակալ

30.

 

Դատական դեպարտամենտի ղեկավար

Դատական դեպարտամենտի ղեկավար

31 .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

32.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ

Գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալ

Գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

Գլխավոր տեսուչի առաջին տեղակալ

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

33.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր
կատարող

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար

Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

34 .

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ

Քրեակատարողական ծառայության ղեկավար

Քրեակատարողական ծառայության պետ

35.

 

Պրոբացիայի ծառայության
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

36.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության տնօրեն

Փրկարար ծառայության ղեկավար

Փրկարար ծառայության տնօրեն

37 .

 

Միասնական սոցիալական ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

38.

Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավար

Պետական արարողակարգի ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

39 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ

Միգրացիոն ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

40.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

41 .

 

Գիտության կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

42.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

43.

 

Զբոսաշրջության կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

44.

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ
գլխավոր շտաբի պետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

45.

 

Ռազմարդյունաբերության
կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

46.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

47 .

 

Բարձրագույն որակավորման
կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

48.

 

Անտառային կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

49 .

 

Լեզվի կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

50.

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան

51 .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
նախագահ

Սահմանադրական դատարանի դատավոր

Սահմանադրական դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
անդամ

Սահմանադրական դատարանի դատավոր

52.

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ

Վիճակագրական պետական խորհրդի անդամ

Վիճակագրության պետական խորհրդի անդամ

53.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ

Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահ

Վերաքննիչ դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ

Վարչական դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի
նախագահ

Առաջին ատյանի դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր

Վերաքննիչ դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր

Վարչական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր

Առաջին ատյանի դատարանի դատավոր

54.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ և նրա տեղակալ

Գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազի տեղակալ

55.

 

Երևան քաղաքի դատախազ

Երևան քաղաքի դատախազ

56.

Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ

Մարզի դատախազ

Մարզի դատախազ

57.

 

Կայազորի զինվորական
դատախազ

Կայազորի զինվորական
դատախազ

58.

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ

Հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալ

Հատուկ քննչական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

59 .

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

60 .

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

61 .

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության ղեկավար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության պետ

62.

 

Հատուկ հանձնարարություններով
դեսպան

Հատուկ հանձնարարություններով դեսպան

63.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական
ՀՀ Նախագահի խորհրդական

Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ

Հանրապետության նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
Նախագահի օգնական

Հանրապետության նախագահի օգնական

64.

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետի գլխավոր խորհրդական, խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար

Վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Վարչապետի խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական Հայաստանի Հանրապետության
վարչապետի օգնական

Վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար

 

Վարչապետի մամուլի քարտուղար

65.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Ազգային ժողովի նախագահի խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական

Ազգային ժողովի նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի
քարտուղար

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

 

Սույն ցանկի 19-24, 35, 37, 41, 43, 45, 47-49 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները մասնագիտական ստաժում հաշվառվում են 2018 թվականի ապրիլի 9-ից։

(հավելվածը լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն)