ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն)
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)
1. Հաստատել`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.11.18 N 1420-Ն)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:
(2-րդ կետը խմբ. 29.11.18 N 1420-Ն)
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.
2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:
4. (կետն ուժը կորցրել է 29.11.18 N 1420-Ն)
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:
(5-րդ կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ պետական ծառայության պաշտոններ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն)
1. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:
(1-ին կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)
2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:
3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:
4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`
1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.
2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.
3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.
4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.
5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.
6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:
5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը՝ համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:
8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`
1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.
2) համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:
(8-րդ կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Ծա-ռայու-թյան տե-սակը |
Ստո-րաբա-ժանումը |
Պաշ-տոնի անվա-նումը |
Պաշ-տոնի խումբը |
Պաշտոնի զբաղվա-ծության բնույթը |
Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը |
Սեռը |
Կրթու-թյունը |
Մասնա-գիտությունը՝ |
Դասա-յին կամ դիվանա-գիտա-կան աստի-ճանը կամ կոչումը |
Աշխատանքային ստաժը |
Հիմնական և լրացուցիչ աշխատավարձը՝ հաշվետու տարվա մարտ ամսվա դրությամբ (հաշվարկված) |
Պարգևատրումը | |||||||||||||
կրթու-թյան |
պաշ-տոնի անձնա-գրի |
տվյալ պաշտոնում |
տվյալ պետա-կան ծառայու-թյունում, տարի |
պաշտո-նային դրույքա-չափը |
հավելա-վճարը |
հավելումը |
ընդա-մենը (12.1+ | |||||||||||||||||||
տարի |
ամիս |
օր |
Դասային կամ դիվանա-գիտական աստի-ճանի կամ կոչման համար |
առողջու-թյան համար վնասա-կար, ծանր կամ առանձնա-պես ծանր, առանձնա-պես վնասա-կար աշխա-տանքի համար |
բարձր լեռնային վայրե-րում աշխա-տելու համար |
ծառայու-թյան առանձնա-հատկու-թյուն-ներով պայմա-նավորված |
արտա-ժամյա, գիշե-րային կամ հանգս-տյան կամ տոնա-կան օրերին աշխա-տանքի համար |
պետա-կան և ծառա-յողական գաղտնիք կազմող տեղեկու-թյուն-ներին առնչվելու |
կատարո-ղականի հիման վրա |
հատուկ առաջա-դրանք-ների կամ աշխա-տանքի որակյալ կատար-ման համար |
այլ դրամա-կան պարգև-ներ | |||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9.1 |
9.2 |
10 |
11.1 |
11.2 |
11.3 |
11.4 |
12.1 |
12.2 |
12.3.1 |
12.3.2 |
12.3.3 |
12.3.4 |
12.3.5 |
12 |
13.1 |
13.2 |
13.3 | |
1. |
||||||||||||||||||||||||||
2. |
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Ցուցանիշի անվանումը |
Ընդամենը (մարդ) |
Ա |
Բ |
1. |
1. |
Պետական ծառայողների թիվը՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ |
|
2. |
Աշխատանքի ընդունվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների |
|
3. |
Աշխատանքից ազատվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների` |
|
այդ թվում` ըստ պատճառների |
||
3.1. |
անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների խմբերի` |
|
3.1.1. |
բարձրագույն |
|
3.1.2. |
գլխավոր |
|
3.1.3. |
առաջատար |
|
3.1.4. |
կրտսեր |
|
3.2. |
օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը |
|
3.3. |
ատեստավորման արդյունքները |
|
3.4. |
հաստիքների կրճատումը |
|
3.5. |
ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը |
|
3.6. |
քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը |
|
3.7. |
պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ |
|
3.8. |
պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը |
|
3.9. |
պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը |
|
3.10. |
փորձաշրջանը չանցնելը |
|
3.11. |
վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը |
|
3.12. |
կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը |
|
3.13. |
մահվան պատճառով |
|
4. |
3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը |
|
5. |
Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ |
|
6. |
Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը |
|
այդ թվում` ըստ պատճառների |
||
6.1. |
մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը |
|
6.2. |
թափուր պաշտոնի համար դիմող չլինելը |
|
6.3. |
պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը (անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը) |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարԴ. Հարությունյան