ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-41-Ն-3
2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ ՆՀ-366-Ա և ՆՀ-367-Ա, հուլիսի 17-ի թիվ ՆՀ-368-Ա և ՆՀ-373-Ա, հուլիսի 26-ի թիվ ՆՀ-378-Ա, օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-383-Ա, թիվ ՆՀ-384-Ա և սեպտեմբերի 15-ի թիվ ՆՀ-408-Ա և սեպտեմբերի 20-ի թիվ ՆՀ-411-Ա, ՆՀ-412 և հոկտեմբերի 4-ի թիվ ՆՀ-429-Ա հրամանագրերը, Վարչական դատարանի, Կոտայքի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների գրությունները և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ԲԴԽ-36-Ո-93, 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ո-98 որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դիլանյան Արման Էդուարդի» բառերը փոխարինել «Նահապետյան Էդվարդ Թումասի» բառերով,
2) Հավելվածի 1-ին աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ազրոյան Ռուզաննա Արայիկի» բառերով,
3) Հավելվածի 1-ին աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դանիելյան Դանիել Սամվելի» բառերով,
4) Հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Նահապետյան Էդվարդ Թովմասի» բառերը,
5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Սեդրակյան Էդգար Ռազմիկի» բառերը,
6) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերով,
7) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարապետյան Նորա Արայիկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Դիանա Ռոմանի» բառերով,
8) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերը փոխարինել «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերով,
9) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերը փոխարինել «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերով,
10) Հավելվածի 8-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
11) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,
12) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Թամրազյան Արթուր Մնացականի» բառերը փոխարինել «Ոսկանյան Արմիդա Արմենի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Գ. Հարությունյան |
2018 թ. հոկտեմբերի 8 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-41-Ն-3 որոշման |
«8. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
|
»: |