ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2009 թվականի N 459-Ա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին նշանակել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, իսկ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին` նույն բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ:
(որոշումը փոփ. 27.06.11 N 590-Ա, 15.05.13 N 343-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 3 Երևան |