ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2007 թ. |
թիվ 256-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 334 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սասուն Ղարագյոզյանի 2007 թվականի օգոստոսի 2-ի դիմումը՝ Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 334) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Սասուն Ղարագյոզյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 334 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սասուն Ղարագյոզյանին (հասցեն՝ Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|