«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1934-Ն
ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 24, 34, 37, 41 և 48-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 18 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով (այսուհետ` համապատասխան մաքսային ռեժիմ) ապրանքի (ապրանքների) բացթողումը` մեկ տարուց ավելի ժամկետով:
2. Համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքի (ապրանքների) թացթողումը մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգելու նպատակով թույլտվություն ստանալու համար ապրանքներ տեղափոխող անձը կարող է դիմել, եթե ապրանքը (ապրանքները) արդեն իսկ համապատասխան մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է (գտնվում են) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում (տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:
3. Սույն կարգի 2-րդ կետին համապատասխան թույլտվությունն ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:
Դիմումին կից ներկայացվում են`
ա) ապրանքներ տեղափոխող անձի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը,
բ) ապրանքի անվանումը, ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ),
գ) համապատասխան մաքսային ռեժիմի համար թույլտվության խնդրարկվող ժամկետը,
դ) ապրանքներ տեղափոխող անձի կողմից հիմնավորում` մեկ տարուց ավելի ժամկետով համապատասխան մաքսային ռեժիմով հայտարարագրման վերաբերյալ,
ե) մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը համապատասխան մաքսային ռեժիմով,
զ) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում դիմումի մուտքագրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ այն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:
5. Համապատասխան պետական կառավարման մարմինը հանձնարարականն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան մաքսային ռեժիմով ապրանքների մեկ տարուց ավելի ժամկետով բացթողման թույլտվության տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված որոշման նախագծի`
ա) ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն երկարաձգում է տվյալ ապրանքի (ապրանքների) համապատասխան մաքսային ռեժիմով նախատեսված ժամկետը` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետի ավարտը,
բ) չընդունվելու դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված պետական կառավարման մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |