ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 1996 թվականի թիվ 115
ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնական միջոցներում բանկերի ներդրումների հաշվապահական ձևակերպումների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ բանկերն իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների ձեռքբերումն իրականացնում են` հաշվի առնելով ակտիվների կառավարումը կանոնակարգող տնտեսական նորմատիվների կատարման անհրաժեշտությունը: Նշված ակտիվներում կատարվող ներդրումները շահույթից համապատասխան ֆոնդի ձևավորում չեն պահանջում, և դրանց ձեռքբերման դեպքում հաշվառման նպատակով հաշվեկշռի պասսիվային մասում ձևակերպումներ չեն տրվում:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և ՀՀ տարածքում գործող բանկերին առաքել սույն որոշման դրույթները ամրագրող և հաշվապահական հաշվառման ձևակերպումները սահմանող շրջաբերականներ:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետը կիրառվում է 1996 թ. օգոստոսի 1-ից:
քաղ, Երևան |