ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2009 թվականի N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հավելվածի 48-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «17» թվով.
2. Հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
58. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ |
գլխավոր, 2-րդ |
1 |
3. Հավելվածը լրացնել 58.1-րդ և 58.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
58.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակի պետ |
գլխավոր, 2-րդ |
1 |
58.2 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական պալատի գրասենյակի պետ |
գլխավոր,2-րդ |
1 |
4. Հավելվածի 85-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «4» թիվը փոխարինել «5» թվով.
5. Հավելվածի 89-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
89. |
Միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու |
գլխավոր, 2-րդ |
1 |
6. Հավելվածի 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
90. |
Արարողակարգի հարցերով պատասխանատու |
գլխավոր, 2-րդ |
1 |
7. Հավելվածի 122-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով.
8. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 122.1-րդ կետով.
122.1 |
Նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի ավագ մասնագետ |
առաջատար, |
1 |
9. Հավելվածի 123-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
123. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի ավագ մասնագետ |
առաջատար, |
1 |
10. Հավելվածը լրացնել 123.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
123.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական պալատի գրասենյակի ավագ մասնագետ |
առաջատար, |
1 |
11. Հավելվածի 149-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «7» թիվը փոխարինել «17» թվով.
12. Հավելվածի 180-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «1» թվով.
13. Հավելվածի 183-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով.
14. Հավելվածի 187-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.
15. Հավելվածը լրացնել 187.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
187.1 |
Ֆինանսաբյուջետային վարչության մասնագետ |
առաջատար, |
1 |
16. Հավելվածի 193-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
193. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակի մասնագետ |
առաջատար, |
1 |
17. Հավելվածի 339-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
339. |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի գործավար |
կրտսեր, |
4 |
18. Հավելվածը լրացնել 339.1-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
339.1 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քաղաքացիական և վարչական պալատի գրասենյակի գործավար |
կրտսեր, |
2 |
339.2 |
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական պալատի գրասենյակի գործավար |
կրտսեր, |
1 |
19. Հավելվածի 38-րդ, 42-րդ, 181-րդ, 182-րդ, 190-րդ, 251-րդ, 252-րդ, 254-րդ, 255-րդ և 256-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
20. Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «1020» թիվը փոխարինել «1029» թվով։
21. Սույն որոշումը՝ հաստիքները կրճատելու մասով, ուժի մեջ է մտնում ընդունումից երկու ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահներիխորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |