ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2000 թվականի N 406
քաղ. Երևան
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի N 330 որոշման խմբագրությամբ) համապատասխան`
1. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 15-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 693 որոշման 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
շինարարության ԵՎ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Լ. Հակոբյան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Բեգլարյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Հ. Հովհաննիսյան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ(հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ե. Ավետիսյան | - |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Պ. Սաֆարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ |
Ն. Սարգսյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Գ. Ղափլանյան |
-
- |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ |
Ս. Բաբայան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը լրաց. 17.07.00 N 460)
