ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«7» հոկտեմբերի 2021 թվականի N 49-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 93-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «574,402.3» թիվը փոխարինել «667,651.2» թվով, «բ» պարբերությունում «1184,605.5» թիվը փոխարինել «1277,854.4» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (7) |
դեմ (0) | ձեռնպահ (0) |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2021 թ. հոկտեմբերի 7 գ. Ջրվեժ |
Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքիավագանու 2021 թվականի հոկտեմբերի 6-ի N 49-Ն որոշման |
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: