ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 94-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 9 կողմ, - դեմ, - ձեռնպահ
Սիսիանի համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 5-ի:
6. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
Կողմ -9 ԱՅՎԱԶՅԱՆ Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Է. ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավարի`
2020 թ. դեկտեմբերի 18 ք.Սիսիան |
Ա. Սարգսյան |
Հավելված 1 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 94-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.
4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
5) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար.
6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
7) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար.
8) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.
9) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.
10) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
11) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
12) քաղաքային բնակավայրում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար.
13) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների.
14) համայնքի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու համար.
15) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.
16) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.
17) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:
18) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար.
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Միրաբյան |
Հավելված 2 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 94-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում սահմանվում է հետևյալ գոտիավորումները՝
1) 1-ին գոտին ընդգրկում է Սիսիան քաղաքը.
2) 2-րդ գոտին ընդգրկում է Բռնակոթ, Անգեղակոթ, Դարբաս, Շամբ, Շաքի և Շաղատ բնակավայրերը.
3) 3-րդ գոտին ընդգրկում է Ախլաթյան, Աշոտավան, Ույծ, Վաղատին, Նորավան, Տոլորս, Աղիտու, Շենաթաղ, Որոտնավան, Սալվարդ, Լոր, Թասիկ, Դաստակերտ, Իշխանասար և Հացավան բնակավայրերը.
4) 4-րդ գոտին ընդգրկում է Թանահատ, Արևիս, Բալաք, Բնունիս, Գետաթաղ, Մուցք, Նժդեհ, Տորունիք և Լծեն բնակավայրերը:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Միրաբյան |
Հավելված 3 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 94-Ն որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿԸ |
Տեղական տուրքի դրույքաչափը ըստ գոտիավորման, | ||||
1-ին գոտի |
2-րդ գոտի |
3-րդ գոտի |
4-րդ գոտի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1) |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար. |
||||
ա. |
հիմնական շենքերի և շինությունների համար` |
||||
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար. |
տասնհինգ հազար |
տասնհինգ հազար |
տասնհինգ հազար |
տասնհինգ հազար | |
բ. |
սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար՝ |
||||
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար. |
երեսուն հազար |
երեսուն հազար |
երեսուն հազար |
երեսուն հազար |
- |
500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար. |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
- |
1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
- |
3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար. |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
գ. |
ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` |
||||
- |
մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
- |
20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
2 |
համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` |
||||
ա. |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
բ. |
բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1)-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով. |
||||
գ. |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1)-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը |
||||
3) |
համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
4) |
համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
երեք հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
5) |
միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կողեզրում՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
երեք հարյուր հազար |
երեք հարյուր հազար |
երեք հարյուր հազար |
երեք հարյուր հազար |
6) |
համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` |
վաթսուն հազար |
վաթսուն հազար |
վաթսուն հազար |
վաթսուն հազար |
7) |
համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
8) |
համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ |
||||
ա. |
ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ |
||||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասը հազար |
երկու հազար հինգ հարյուր |
երկու հազար |
մեկ հազար հինգ հարյոր |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասներեք հազար |
տասը հազար հինգ հարյուր |
տասը հազար հինգ հարյուր |
տասը հազար հինգ հարյուր |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
տասնհինգ հազար |
տասներեք հազար հինգ հարյուր |
տասներեք հազար հինգ հարյուր |
տասներեք հազար հինգ հարյուր |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
քսաներեք հազար |
քսան հազար հինգ հարյուր |
քսան հազար հինգ հարյուր |
քսան հազար հինգ հարյուր |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
երեսունհինգ հազար |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
հիսունհինգ հազար |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
բ. |
ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ |
||||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
տասը հազար |
երկու հազար հինգ հարյուր |
երկու հազար |
մեկ հազար հինգ հարյուր |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
տասներեք հազար |
տասը հազար հինգ հարյուր |
տասը հազար հինգ հարյուր |
տասը հազար հինգ հարյուր |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
տասնհինգ հազար |
տասներեք հազար հինգ հարյուր |
տասներեք հազար հինգ հարյուր |
տասներեք հազար հինգ հարյուր |
- |
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
քսաներեք հազար |
քսան հազար հինգ հարյուր |
քսան հազար հինգ հարյուր |
քսան հազար հինգ հարյուր |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
երեսունհինգ հազար |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
քսանհինգ հազար հինգ հարյուր |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
հիսունհինգ հազար |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
քառասունհինգ հազար հինգ հարյուր |
9) |
իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար, մեկ քառակուսի մետրի համար. |
երեք հարյուր հիսուն |
երեք հարյուր հիսուն |
երեք հարյուր հիսուն |
երեք հարյուր հիսուն |
10) |
համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար. |
||||
ա. |
առևտրի օբյեկտների համար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
բ. |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
հիսուն հազար |
գ. |
բաղնիքների (սաունաների) համար |
երկու հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
երկու հարյուր հազար |
դ. |
խաղատների համար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
ե. |
շահումով խաղերի համար |
երկու հարյուր հիսուն հազար |
երկու հարյուր հիսուն հազար |
երկու հարյուր հիսուն հազար |
երկու հարյուր հիսուն հազար |
զ. |
վիճակախաղերի համար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
11) |
համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` |
||||
ա. |
հիմնական շինությունների ներսում՝ |
||||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
վեց հազար |
վեց հազար |
վեց հազար |
վեց հազար |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
տասնմեկ հազար |
տասնմեկ հազար |
տասնմեկ հազար |
տասնմեկ հազար |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
տասնյոթ հազար |
տասնյոթ հազար |
տասնյոթ հազար |
տասնյոթ հազար |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
քսանհինգ հազար |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
երեսունհինգ հազար |
երեսունհինգ հազար |
երեսունհինգ հազար |
երեսունհինգ հազար |
բ. |
ոչ հիմնական շինությունների ներսում` |
||||
- |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
մեկ հազար |
մեկ հազար |
մեկ հազար |
մեկ հազար |
- |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
- |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
երկու հազար հինգ հարյուր |
երկու հազար հինգ հարյուր |
երկու հազար հինգ հարյուր |
երկու հազար հինգ հարյուր |
- |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
հինգ հազար |
- |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
տասը հազար |
տասը հազար |
տասը հազար |
տասը հազար |
- |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար |
քսան հազար |
քսան հազար |
քսան հազար |
քսան հազար |
12) |
քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար. օրացուցային տարվա համար |
հինգ հազար |
զրո |
զրո |
զրո |
13) |
ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ |
||||
ա. |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
երեք հազար |
բ. |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
հինգ հազար երկու հարյուր հիսուն |
հինգ հազար երկու հարյուր հիսուն |
հինգ հազար երկու հարյուր հիսուն |
հինգ հազար երկու հարյուր հիսուն |
գ. |
սոցիալական գովազդի համար |
զրո |
զրո |
զրո |
զրո |
դ. |
այլ արտաքին գովազդի համար |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
մեկ հազար հինգ հարյուր |
ե. |
դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25% |
երեք հարյուր յոթանասունհինգ |
երեք հարյուր յոթանասունհինգ |
երեք հարյուր յոթանասունհինգ |
երեք հարյուր յոթանասունհինգ |
զ. |
եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով |
մեկ հարյուր հիսուն |
մեկ հարյուր հիսուն |
մեկ հարյուր հիսուն |
մեկ հարյուր հիսուն |
14) |
Հայաստանի Հանրապետության համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
մեկ հարյուր հազար |
15) |
համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար |
տասը հազար |
տասը հազար |
տասը հազար |
տասը հազար |
16) |
համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
հինգ հարյուր հազար |
17) |
համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝ |
||||
ա. |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
երկու միլիոն հինգ հարյուր հազար |
երկու միլիոն հինգ հարյուր հազար |
երկու միլիոն հինգ հարյուր հազար |
երկու միլիոն հինգ հարյուր հազար |
բ. |
5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
հինգ միլիոն |
հինգ միլիոն |
հինգ միլիոն |
հինգ միլիոն |
գ. |
7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
յոթ միլիոն |
յոթ միլիոն |
յոթ միլիոն |
յոթ միլիոն |
դ. |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար |
տասը միլիոն |
տասը միլիոն |
տասը միլիոն |
տասը միլիոն |
18) |
համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար |
հիսուն հազար |
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Միրաբյան |
Հավելված 4 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 94-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ տեսակները`
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
7) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար.
8) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.
9) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար.
10) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար.
11) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար.
12) համայնքային գույքի օգտագործման համար փոխհատուցման վճար.
13) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար.
14) կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Միրաբյան |
Հավելված 5 ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 94-Ն որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում սահմանվում են տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`
1. համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ.
2. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ.
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ քսան հազար ՀՀ դրամ.
4. համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ հիսուներկու հազար ՀՀ դրամ.
5. համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ երեք հազար ՀՀ դրամ.
6. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ զրո ՀՀ դրամ.
7. բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական՝
- Սիսիան քաղաքում՝ ամսական երկու հարյուր ՀՀ դրամ,
- գյուղական բնակավայրերում՝ ամսական մեկ հարյուր ՀՀ դրամ,
8. ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝
ա/ առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսուն ՀՀ դրամ,
բ/ հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` երեսուն ՀՀ դրամ,
գ/ վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսան ՀՀ դրամ,
դ/ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ ՀՀ դրամ,
ե/արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգ դրամ,
զ/շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի ա/-ե/ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի ա/-ե/ կետերով սահմանված դրույքաչափով.
է/շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի ա/-ե/ կետերով սահմանված դրույքաչափով:
8.1. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար հիսուն ՀՀ դրամ:
8.2. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:
9. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 8-րդ մասի ա/-ե/ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա/ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար.
բ/ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
9.1. Սույն հավելվածի 8-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:
10. համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար` հինգ հարյուր ՀՀ դրամ:
11. Սիսիանի համայնքի բազմաբնակարան շենքերի միասնական ամբողջական սպասարկման բնակարանների ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի վճարի չափ սահմանվում է ամսական բնակելի տարածքի և միասնական ամբողջական սպասարկման ոչ բնակելի ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քմ տարածքի համար վեց դրամ:
12. Սիսիան քաղաքի վարչական տարածքում տեղակայված անշարժ գույքի համարակալման և հասցեավորման համար վճարի չափ սահմանվում է հինգ հազար դրամ, իսկ բնակավայրերի համար՝ մեկ հազար հինգ հարյուր դրամ:
13. Համայնքային ենթակայության Սիսիան քաղաքի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2021 թվականի համար սահմանվում է չորս հազար հինգ հարյուր դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ, Աղիտու, Դարբաս, Շամբ, Ույծ, Աշոտավան, Շաղատ, Նորավան, Անգեղակոթ, Շաքի, Տոլորս, Վաղատին և Որոտնավան բնակավայրերի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2021 թվականի համար սահմանվում է չորս հազար դրամ.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Հացավան, Բնունիս, Տորունիք, Լոր և Թասիկ բնակավայրերում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայություն Սյունիքի մարզի փոքր համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակին կից «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից ստեղծված խմբեր հաճախող երեխաների ամսական վարձավճարը 2021 թվականի համար սահմանվում է անվճար:
14. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը 2021 թվականի համար սահմանվում է՝
1) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝
ա. դաշնամուրի դասարան՝ չորս հազար դրամ.
բ. վոկալի, ջութակի, քանոնի և կլարնետի դասարաններ` երեք հազար հինգ հարյուր դրամ,
գ. շեփորի և դուդուկի դասարաններ` երեք հազար դրամ:
3) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում՝
ա. նախապատրաստական խումբ՝ երկու հազար դրամ.
բ. ուսումնական խումբ՝ երկու հազար հինգ հարյուր դրամ.
գ. ուսումնամարզական խումբ՝ երեք հազար դրամ:
4) Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում՝
ա. մարզասրահի մարզասարքերից օգտվելու վճարը 1 ժամվա համար՝ չորս հարյուր դրամ, միանվագ վճարելու դեպքում ամսական չորս հազար դրամ.
բ. առողջարարական խումբ՝ ամսական չորս հազար դրամ.
գ. խոհարար-հրուշակագործ, խոհարար-դիզայներ խմբեր՝ չորս հազար դրամ.
դ. գեղանկարչության խումբ՝ երեք հազար հինգ հարյուր դրամ.
ե. ժամանակակից պարի խումբ՝ չորս հազար դրամ.
զ. վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների խմբեր՝ վեց հազար դրամ.
է. հելունագործություն, ուլունքագործություն, դեկորացիաների ձևավորում, կար ու ձևի խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր դրամ.
ը. ասմունքի և համակարգչային խմբեր՝ երկու հազար դրամ.
թ. պարի դասարան՝ չորս հազար դրամ:
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ հինգ հազար դրամ:
15. «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալական վճարի չափ սահմանվում է մանկական միջոցառումների համար քսանհինգ հազար դրամ, բարեգործական միջոցառումների համար զրո դրամ, այլ միջոցառումների համար հիսուն հազար դրամ, թատերական խումբ` երեք հազար դրամ:
16. Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար դրամ:
17. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալման վճարի չափը մեկ միջոցառման անցկացման համար սահմանվում է քսան հազար դրամ:
18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ի արհեստական խոտածածկով խաղադաշտի վարձակալման վճարի չափը մանկապատանեկան մրցաշարերի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է քսան հազար դրամ, առաջին լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է հարյուր հազար դրամ, բարձրագույն խմբի լիգայի մեկ խաղ անցկացնելու համար սահմանվում է երեք հարյուր հազար դրամ:
19. Համայնքային սեփականություն հանդիսացող մսի վաճառակետում բնակավայրերի բնակիչների կողմից մսի վաճառք իրականացնելու նպատակով ծախսի փոխհատուցման վճար մեկ կետից մեկ օրվա համար՝ մեկ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ:
20. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մեկ հազար ՀՀ դրամ փոխհատուցման վճար:
21. Կարուսելների (զվարճահարմարանքների) շահագործման վճարովի ծառայությունների մատուցման վճար 1 անձի համար ըստ խաղասարքերի՝
ա.օվկիանոսային զբոսանք – Ocean Ramble՝ երկու հարյուր դրամ,
բ.ինքնակառավարվող ինքնաթիռներ – Self–Control Plane՝ երկու հարյուր դրամ,
գ.արծաթափայլ վիշապ – Dragon Coaster՝ երեք հարյուր դրամ,
դ.փոքրիկ հեքիաթային անիվներ – Mini Ferry Wheels՝ երկու հարյուր դրամ:
22. Սահմանվում է նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար արտոնություններ և զեղչեր.
1) զոհված զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար՝ անվճար.
2) հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ անվճար.
3) մեկ ընտանիքից չորս և ավելի երեխաներ համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ հաճախելու դեպքում մեկ երեխայի համար՝ անվճար (ծնողի համաձայնությամբ).
4) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով.
5) վիրավոր զինծառայողների երեխաների համար սահմանված վարձավճարի 50%-ի չափով:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ |
Վ. Միրաբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
