ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 1995 թվականի թիվ 24
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ԵՎ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձԵՎերի ԵՎ դրանց ներկայացման ժամկետների մասին
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածների ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի պահանջների, բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության լիարժեք հսկողությունը, հաշվետվություններում դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները (հավելվածներ 1, 2, 3):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություն իրականացնելու համար արտոնագիր ստացած այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվությունների ձևերից բացի, բանկերի գործունեության վերահսկողության, թեմատիկ ուսումնասիրությունների կատարման, բանկային վիճակագրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են պահանջվել նաև լրացուցիչ տեղեկություններ:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային սպասարկման և կանխիկ դրամաշրջանառության կանխատեսման համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը:
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 4-րդ կետը:
|
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը.
1 Հաշվեկշիռ (ամսական) | ձև N 1 |
|
ձև N 2 |
|
ձև N 3 |
4 Հաշվետվություն շահույթի բաշխման վերաբերյալ (եռամսյակային) |
ձև N 4 |
5 Հաշվետվություն բանկի ֆոնդերի շարժի վերաբերյալ (տարեկան) |
ձև N 5 |
6 Հաշվետվություն վարկային ներդրումների վերաբերյալ (եռամսյակային) |
ձև N 7 |
7 Տեղեկանք խոշոր վարկերի մասին (եռամսյակային) |
ձև N 7/1 |
8 Հաշվետվություն արտարժույթի տնօրինման նորմատիվների վերաբերյալ (շաբաթական) |
ձև N 8 |
9 Հաշվետվություն տնտեսական նորմատիվների վերաբերյալ (ամսական) |
ձև N 9 |
10 Հաշվետվություն կանոնադրական կապիտալի ձևավորման մասին (ամսական) |
ձև N 10 |
11 Հաշվետվություն հիմնական միջոցների շարժի վերաբերյալ (տարեկան) |
ձև N 11 |
12 Հաշվետվություն կապիտալ ներդրումների վերաբերյալ (տարեկան) |
ձև N 12 |
13 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստավորման վերաբերյալ (դրամով, ամսական) |
ձև N 13 |
14 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստավորման վերաբերյալ արտարժույթով, (շաբաթական) |
ձև N 13/1 |
15 Հաշվետվություն արտարժույթի փոխանակման կետերի գործունեության վերաբերյալ (տասնօրյա) |
ձև N 20 |
16 Հաշվետվություն հաճախորդների արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ (շաբաթական) |
ձև N 21 |
17 Հաշվետվություն արտարժույթով միջոցների ներգրավման և տեղաբաշխման մասին (ամսական) |
ձև N 22 |
18 Հաշվետվություն արտարժույթի պարտադիր վաճառքի մասին (յուր. օրական գործարքի համար, մինչև ապրիլի 10-ը) |
ձև N 23 |
19 Հաշվետվություն արժեթղթերի թողարկման արդյունքների մասին (յուրաքանչյուր թողարկման համար) |
|
20 Հաշվետվություն արժեթղթերի թողարկման մասին (տարեկան) |
|
21 Տեղեկանք բնակչությունից ներգրաված ավանդների ակտիվային ապահովվածության վերաբերյալ (տասնհինգօրյա ) |
ձև N 25 |
22 Հաշվետվություն բանկի արտասահմանյան ակտիվների և պասսիվների շարժի մասին (եռամսյակային) |
ձև N 26 |
23 Հաշվետվություն ձեռնարկությունների, բնակչության ցպահանջ և ժամկետային դեպոզիտների (ավանդների) միջին տոկոսադրույքների վերաբերյալ (շաբաթական) |
ձև N 27 |
24 Հաշվետվություն տրված վարկերի միջին տոկոսադրույքների վերաբերյալ (շաբաթական) |
ձև N 28 |
25 Հաշվետվություն արտարժութային թղթակցային հաշիվների վերաբերյալ |
ձև N 29 |
Հաշվետվության ներկայացման ժամկետները
- Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ բանկերը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա փետրվարի 5-ը:
- Հայխնայբանկը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
- մյուս բանկերը ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:
- շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու շաբաթվան հաջորդող երկուշաբթի օրը, 10-օրյա հաշվետվությունները` հաջորդող 2 աշխատանքային օրերի ընթացքում, 15-օրյա հաշվետվությունները` ամսվա առաջին կեսի համար մինչև ամսի 20-ը, երկրորդ կեսի համար մինչև հաջորդ ամսվա 5-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը
1 Հաշվեկշիռ | ձև N 54 |
2 Հաշվետվություն ապահովագրական ընկերության գործունեության արդյունքների մասին (ամսական) |
ձև N 1 ԱՊ |
3 Հաշվետվություն ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի ձևավորման մասին (ամսական) |
ձև N 4 ԱՊ |
|
ձև N 6 ԱՊ |
5 Հաշվետվություն ապահովագրական ընկերության ֆոնդերի կազմի և շարժի մասին (տարեկան) |
ձև N 7 ԱՊ |
Հաշվետվության ներկայացման ժամկետները
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության ձԵՎերը
1 Հաշվեկշիռ (ամսական) (ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով) |
ձև N 1 |
2 Հաշվետվություն ֆինանսական արդյունքների և դրանց օգտագործման մասին (եռամսյակային) (ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով) |
ձև N 2 |
3 Հաշվետվություն գրավատան գործունեության արդյունքների մասին (ամսական) |
ձև N 3-Գ |
4 Հաշվետվություն գրավատան կանոնադրական կապիտալի ձևավորման մասին (եռամսյակային) |
ձև N 4-Գ |
|
ձև N 7-Գ |
Հաշվետվության ներկայացման ժամկետները
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները: