ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2002 թվականի |
թիվ 44 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՎԻԱ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը (2002 թվականի փետրվարի 11-ի թիվ 7 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Գրանցել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Ավիա» մասնաճյուղը:
2. Հանձնարարել «Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը` մեկամսյա ժամկետում ապահովել «Ավիա» մասնաճյուղի համակարգչային ցանցի միացումը գլխամասի հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: