ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2012 թվականի N 812-Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին 2012 թվականի սեպտեմբերի 12-14-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպվող` «Խթանելով լավ կառավարումը և պայքարելով կոռուպցիայի դեմ» խորագրով 20-րդ` տնտեսական և շրջակա միջավայրի հարցերին նվիրված համաժողովի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի՝ Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Պրահա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 24 Երևան |