Գլխավոր տեղեկություն
Համար
N 1208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2018 թվականի N 1208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 23-26-ը ԱՄՆ (Նյու Յորք) և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար 2018 թվականի սեպտեմբերի 27-28-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. ԱՄՆ մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանին, իսկ Տաջիկստանի Հանրապետություն մեկնող պատվիրակության կազմում՝ Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ ԱՄՆ (Նյու Յորք) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները և կանոնավոր չվերթներով ուղևորվելու դեպքում՝ նաև ճանապարհածախսը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Դավիթ Գևորգյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահան Բայբուրդյանինը (այդ թվում՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Փարիզ-Երևան ճանապարհածախսը), Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը, Շավարշ Քոչարյանինը և Տիգրան Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հովհաննես Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արմեն Շահինյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը և Գագիկ Վանոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի, ճանապարհածախսի և օդանավակայաններում սպասարկման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևան-Փարիզ, սեպտեմբերի 26-ին՝ Փարիզ-Դուշանբե, իսկ սեպտեմբերի 28-ին` Դուշանբե-Երևան երթուղով:

6. Ընդունել ի գիտություն, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Փարիզ-Նյու Յորք և սեպտեմբերի 26-ին Նյու Յորք-Փարիզ երթուղին իրականացվելու է կանոնավոր չվերթով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ ԱՄՆ և Տաջիկստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

 

 Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 17-ի N 1208-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-26-Ը ԱՄՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

 

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

 

Գ. Հովհաննիսյան

- ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

 

Վ. Ներսեսյան

- ՀՀ վարչապետի օգնական

 

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան 

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

Գ. Հայրապետով

- պետական պահպանության ծառայության պետ

 

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

 

Վ. Բայբուրդյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի մասնագետ
(16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

 

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Գ. Մովսեսյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Ա. Շահինյան

- պետական պահպանության ծառայության աշխատող 
(16.09.2018 թ.-26.09.2018 թ.)

 

Հ. Վարդանյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Ղ. Ղազարյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ

 

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 17-ի N 1208-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (26.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Վ. Բադալյան

- Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

 

Ա. Ղևոնդյան

- ԱՊՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

 

Վ. Ներսեսյան

- ՀՀ վարչապետի օգնական

 

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

 

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Գ. Հայրապետով

- պետական պահպանության ծառայության պետ

 

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

 

Տ. Բաբայան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի առաջին քարտուղար (23.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (26.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

 

Գ. Մովսեսյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Ա. Շահինյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Հ. Վարդանյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Ղ. Ղազարյան

- պետական պահպանության ծառայության աշխատող

 

Գ. Վանոյան

- պետական պահպանության ծառայության աշխատող (23.09.2018 թ.-28.09.2018 թ.)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

Հ. Բաղդասարյան 

- Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

Վ. Հակոբյան

- «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

 

Վ. Հովսեփյան

- «Արարատ» հեռուստաընկերության թղթակից

 

Մ. Դավթյան

- «Մեգանյուզ» լրատվական կայքի թղթակից

 

Փ. Ֆահրադյան

- «Արմդեյ.էյէմ» լրատվական կայքի թղթակից

 

Մ. Ասատրյան

- «Նյուզ.էյէմ» լրատվական գործակալության թղթակից

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան