Գլխավոր տեղեկություն
Համար
N 605-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.14/37(1312) Հոդ.602
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 605-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի քաղաքային, Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածներում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «համայնք» բառով՝ իրեն համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման վերնագրից հանել «, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ» բառերը.

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «օբյեկտների տարածքները» բառերը փոխարինել «օբյեկտի տարածքը» բառերով.

4) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «Հալիձորի» և 1-ին կետի 11-րդ ենթակետում «Շինուհայրի» բառերը փոխարինել «Տաթևի» բառով.

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

6) որոշման N 9 հավելվածի վերնագրում «Հալիձոր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

7) որոշման N 11 հավելվածի վերնագրում «Շինուհայր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

8) որոշման N 10 հավելվածի` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումների՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

3.

Դիլիջան
քաղաք

Ներառում է`

Դիլիջանի քաղաքային բնակավայրի վարչական սահմանը՝ բացառությամբ «Դիլիջան»
ազգային պարկի տարածքների

4338,4

բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործում

գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

:»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

8.

Տաթև համայնք

ներառում է՝

● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները

● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «Սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Տաթև համայնքի բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները

●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

812.9 որից՝ 269.0







126.0









40.0




300.0







26.2





51.7

պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում
բնակավայրի կայուն զարգացում, հանգստի կազմակերպում

քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

:».

գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 7

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 1-ի N 605-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ


Ներմուծեք նկարագրությունը_12489


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան