Գլխավոր տեղեկություն
Номер
N 50-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.01.2012-16.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.01.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2012
Дата вступления в силу
28.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2012 թվականի N 50-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

 1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

 1) «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2012 թվականի մարտի 19-ին.

 2) աշխատանքային խմբի աշխատանքներում և գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունվարի 27-ի N 50-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Հովակիմյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)

Տ. Գևորգյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Հակոբյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ

Ա. Գիլոյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Մ. Հակոբյան

-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ

Մ. Ղամբարյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ

Ա. Պողոսյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության հարկային քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ա. Բաղդասարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ

Ա. Ասատրյան

-ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2014, N 656-Ա 16.07.2014, N 50-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան