ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1211-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել «Շինարարական թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի» TF012782 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1211-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
| Ա. Բադալյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Ա. Բաբայան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի պետ |
| Գ. Մանուկյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ |
| Կ. Գրիգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործառույթներ համակարգող խորհրդատու |
| Ս. Մանուկյան | - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |