Գլխավոր տեղեկություն
Номер
N 641-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.03.2012-31.07.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.582
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.05.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2003
Дата вступления в силу
26.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2017

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

 7 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2003 թվականի N 641-Ն

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Սեփականության իրավունքով հարկատուներին պատկանող՝ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 556 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 5
Երևան

  

 


Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 641-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ գույքահարկ վճարողներ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները գույքի նշված տեսակների պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմիններ) տրամադրման կարգը:

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ շենքերի ու շինությունների գտնվելու վայրի համապատասխան վարչական շրջանների: Երևան քաղաքի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները լիազոր մարմնի կողմից ներկայացվում են Երևանի համայնքին` խմբավորված ըստ փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) վայրի համապատասխան վարչական շրջանների:

(1-ին կետը լրաց. 22.12.05 N 2240-Ն, խմբ. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

1.1. Ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները սույն կարգի 2.3-րդ կետին համապատասխան ներկայացվող N 5 (ամփոփ ցուցակ), N 6 և N 7 (տեղեկություններ) հավելվածներում ներառվում են 2006 թվականի հունվարի 1-ից սկսած:

(1.1-ին կետը լրաց. 02.12.04 N 1852-Ն)

2. Գույքահարկ վճարողներին հաշվառող՝ տեղական ինքնակառավարման մարմիններ գույքահարկի հաշվարկման նպատակով տեղեկություններ են ներկայացնում՝

(2-րդ կետը փոփ. 23.07.09 N 839-Ն, 16.02.12 N 147-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումները թղթային և էլեկտրոնային կրիչներով`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ տվյալ համայնքի տարածքում հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 1 հավելվածի,

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 8 հավելվածի:

(2.1-ին կետը լրաց. 22.12.05 N 2240-Ն, փոփ. 23.07.09 N 839-Ն, լրաց. 16.02.12 N 147-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները թղթային և էլեկտրոնային կրիչներով`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` տվյալ համայնքի տարածքում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 3 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 4 հավելվածի.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 9 հավելվածի:

(2.2-րդ կետը խմբ. 22.12.05 N 2240-Ն, փոփ. 23.07.09 N 839-Ն, լրաց. 16.02.12 N 147-Ն)

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն`

ա) մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված՝ հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի և շինությունների ամփոփ ցուցակները՝ համաձայն N 5 հավելվածի,

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը՝ նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն N 6 հավելվածի,

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն N 7 հավելվածի,

դ) գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների գնահատությունների ամփոփ հաշվարկը տրամադրում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հաստատված ձևով,

ե) սույն կետի «ա» ենթակետում նշված ցուցակները և «բ» ու «գ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում, և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող շենքերի, շինությունների մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով,

 զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահանջի դեպքում` 5-օրյա ժամկետում տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունների թղթային տարբերակը:

(2.3-րդ կետը խմբ. 22.12.05 N 2240-Ն, փոփ., լրաց. 16.02.12 N 147-Ն)

2.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` տվյալ եռամսյակի ընթացքում տեխնիկական զննություն անցած` Երևանի վարչական սահմաններում հաշվառված (գրանցված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն N 10 հավելվածի:

(2.4-րդ կետը լրաց. 23.07.09 N 839-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 16.02.12 N 147-Ն)

4. Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների և շինությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ըստ առանձին հարկ վճարողների՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների:

(4-րդ կետը լրաց. 22.12.05 N 2240-Ն, փոփ. 23.07.09 N 839-Ն)

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում` տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 2.3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված տեղեկություններից օգտվելու նպատակով տրամադրել համապատասխան մուտքի անուններ և գաղտնաբառեր:

(4.1-ին կետը լրաց. 16.02.12 N 147-Ն)

5. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 


Հավելված N 1
Գույքահարկով հարկվող օբյեկտ
համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես
նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200__ թվականի հուլիսի 1-ի դրությամբ ______________ համայնքում (Երևան քաղաքում`______________վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ

 

NN
ը/կ
Սեփականատիրոջ՝  Տրանսպորտային միջոցների՝
 ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ  կազմակերպության անվանումը  ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպության  գտնվելու վայրը  մակնիշը պետական համարանիշը թողարկման տարեթիվը  քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) նստատեղերի թիվը հաշվառման (գրանցման) ամսաթիվը
1 2 3 4 5 6 7 8 9
                 
                 
                 
                 
                 
                 

 

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության ________________տարածքային
ստորաբաժանման պետ


                                  _______________       ______________
                              (ստորագրությունը)                                       (անունը, ազգանունը)
                                                                                                   
Կ.Տ.





________ ___________ 200__ թ.

 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։

2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։

3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։

4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, 23.07.09 N 839-Ն)

 

 


Հավելված N 2
Գույքահարկով հարկվող օբյեկտ
համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես
նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200.__թվականի ______________ամսվա ընթացքում ______________ համայնքում (Երևան քաղաքում`______________վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ

NN
ը/կ
Նախկին սեփականատիրոջ՝ Նոր սեփականատիրոջ՝ Տրանսպորտային միջոցի՝
ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր-պության անվանումը ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր-պության գտնվելու վայրը փոխադրամիջոցը հաշվառումից (գրանցումից) հանելու ամսաթիվը ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր-պության անվանումը հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակեր-պության գտնվելու վայրը փոխադրամիջոցի
հաշվառման (գրանցման) ամսաթիվը
մակնիշը և պետական համարանիշը թողարկման տարին քաշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ) նստա-տեղերի թիվը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
                     
                     
                     
                     
                     
                     
                     

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության ________________տարածքային
ստորաբաժանման պետ


                                 _______________       ______________
                              (ստորագրությունը)                                       (անունը, ազգանունը)
                                                                                                   
Կ.Տ.





________ ___________ 200__ թ.

1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 1 թիվը։

2. Մոտոցիկլետների համար 11-րդ սյունակում լրացվում է 2 թիվը։

3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 3 թիվը։

4. Բեռնատար ավտոմեքենաների համար 11-րդ սյունակում լրացվում է 4 թիվը։

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, 23.07.09 N 839-Ն)

 

Հավելված N 3
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20___ թվականի հուլիսի 1-ի դրությամբ ____________ համայնքում
(Երևան քաղաքում`______________վարչական շրջանում)
հաշվառված

(գրանցված) և հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող ջրային

փոխադրամիջոցների վերաբերյալ

NN ը/կ

Սեփականատիրոջ

Ջրային փոխադրամիջոցի

Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության  անվանումը

Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպության գտնվելու վայրը

Անվանումը, մակնիշը, տիպը

Քարշող շարժիչի հզորությունը, իսկ մեկից ավելի քարշող շարժիչների առկայության դեպքում՝ շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատտ)

Ջրային փոխադրամիջոցի հաշվառման  տվյալներով սեփականության իրավունքի ծագման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության .................................................

կառուցվածքային ստորաբաժանման կամ ..............................տարածքային մարմնի ղեկավար՝

 

.....................................

.........................................

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

.......... ................................. 20.... թ.

 

 

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 22.12.05 N 2240-Ն, լրաց. 23.07.09 N 839-Ն)

 

Հավելված N 4
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20__ թվականի_________ ամսվա ընթացքում __________մարզի
 ____________ համայնքում (Երևան քաղաքում`______________վարչական շրջանում) 

հաշվառված (գրանցված) ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի

փոփոխման վերաբերյալ 


 

NN
ը/կ

Նախկին սեփականատիրոջ

Նոր սեփականատիրոջ

Ջրային փոխադրամիջոցի

Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմա-կերպության անվանումը

Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպու-թյան գտնվելու վայրը

Ջրային փոխադրա-միջոցի հաշվառման տվյալներով սեփականու-թյան իրավունքը դադարելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակեր-պության անվանումը

Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) հասցեն կամ կազմակերպու-թյան գտնվելու վայրը

Ջրային փոխադրամիջոցի հաշվառման տվյալներով սեփականության իրավունքը ծագելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Անվանումը, մակնիշը, տիպը

Քարշող շարժիչի հզորությունը, իսկ մեկից ավելի քարշող շարժիչների առկայության դեպքում՝ շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատտ)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության ...........................................

կառուցվածքային ստորաբաժանման կամ .....................................տարածքային մարմնի ղեկավար՝

.....................................

.........................................

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

.......... ................................. 20.... թ.

 

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 22.12.05 N 2240-Ն, լրաց. 23.07.09 N 839-Ն)

Ձևաթղթի դիմային մաս

Հավելված N 5
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

 

Մարզը

 
(անվանումը)

 
(ծածկագիրը)
 
Համայնքը
 
(անվանումը)
 
(ծածկագիրը)
 

Գնահատում
 
դրությամբ
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանումը)

տարածքային ստորաբաժանում

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ
ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

NN   ը/կ

Սեփականատեր (համասեփականատեր)

Շենքերի և շինությունների

Իրավունքների

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի

Ֆիզիկա-կան անձի ազգա-նունը կամ կազմա-կեր-պության անվա-նումը

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզի-կական անձի հայր-անունը

Ֆիզիկա-կան անձի սոցիա-լական ապա-հովու-թյան քարտի համարը կամ կազմա-կերպու-թյան ՀՎՀՀ

Կա-դաստ-րային ծածկա-գիրը

Հասցեն

Օրենքով սահ-մանված հարկ-վող օբյեկտն ըստ նպատա-կային նշանա-կության

Գործառ-նական նշանա-կությունը

Ավարտ-վածու-թյան աստի-ճանը

Կա-դաստ-րային արժեքը
(դրամ)

Պետա-կան գրանց-ման ամսա-թիվը

Սեփակա-նության ձևը (ամբողջը կամ ընդհա-նուր բաժ-նային կամ ընդհա-նուր համա-տեղ)

Գրանց-ման սուբյեկ-տի լրա-ցուցիչ տվյալ-ներ

Մար-զը

Հա-մայն-քը

(փողոցը, նրբ-անցքը, փա-կուղին
և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնակա-րան (հա-մարը)

(փո-ղոցը, նրբ-անցքը, փակ-ուղին և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնա-կարան (հա-մարը)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

........... ................................. 20.…. թ.

Ձևաթղթի դարձերես

Հավելված N 5
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար ամփոփ ցուցակի ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

(1-ին կետը լրաց. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Ամփոփ ցուցակի 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում: 

4. Ամփոփ ցուցակի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում ըստ տողերի հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը: Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա ամփոփ ցուցակի 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանների տվյալները:

(4-րդ կետը լրաց. 23.07.09 N 839-Ն)

5. Ամփոփ ցուցակի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-ից 10-րդ սյունակները չեն լրացվում:

6. Ամփոփ ցուցակի 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

7. Ամփոփ ցուցակի 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

8. Ամփոփ ցուցակի 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

9. Ամփոփ ցուցակի 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության համապատասխան գործառնական նշանակության տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:

10. Ամփոփ ցուցակի 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:

11. Ամփոփ ցուցակի 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:

12. Ամփոփ ցուցակի 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:

13. Ամփոփ ցուցակի 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն):

14. Ամփոփ ցուցակի 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 22.12.05 N 2240-Ն, փոփ., լրաց. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

Ձևաթղթի դիմային մաս

Հավելված N 6
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

 

Մարզը

 
(անվանումը)

 
(ծածկագիրը)
 
Համայնքը
 
(անվանումը)
 
(ծածկագիրը)
 

Փոփոխում
 
ընթացքում
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանումը)

տարածքային ստորաբաժանում

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ
(ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/Հ

Նոր սեփականատիրոջ (համասեփականատիրոջ)

Նախկին սեփականատիրոջ (համասեփականատիրոջ)

Շենքերի և շինությունների

Իրավունքների

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակեր-պության գտնվելու վայրի

Ֆիզիկա-կան անձի ազգա-նունը կամ կազմա-կերպու-թյան անվա-նումը

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզի-կական անձի հայր-անունը

Ֆիզիկա-կան անձի սոցիա-լական ապահո-վության քարտի համարը կամ կազմա-կերպու-թյան ՀՎՀՀ

Ֆիզիկա-կան անձի ազգա-նունը կամ կազմա-կերպու-թյան անվա-նումը

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզի-կական անձի հայր-անունը

Ֆիզիկա-կան անձի սոցիա-լական ապահո-վության քարտի համարը կամ կազմա-կերպու-թյան ՀՎՀՀ

Կադաստ-րային ծածա-կագիրը

Հասցեն

Օրենքով սահ-ման-ված հարկ-վող օբյեկտն ըստ նպատա-կային նշանա-կության

Կադաստ-րային արժեքը (դրամ)

Պետա-կան գրանց-ման ամսա-թիվը

Սեփակա-նության ձևը (ամբողջը կամ ընդհա-նուր բաժ-նային կամ ընդհա-նուր համա-տեղ)

Գրանց-ման սուբյ-եկտի լրա-ցուցիչ տվյալ-ներ

Մար-զը

Հա-մայն-քը

(փո-ղոցը, նրբ-անցքը, փա-կուղին և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնա-կարան (հա-մարը)

(փո-ղոցը, նրբ-անցքը, փա-կուղին
և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնա-կարան (հա-մարը)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

........... ................................. 20.…. թ.

Ձևաթղթի դարձերես

Հավելված N 6
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

(1-ին կետը լրաց. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում:

4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը: Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

(4-րդ կետը լրաց. 23.07.09 N 839-Ն)

5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և համապատասխանաբար 11-րդ, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության նոր սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ ու նախկին սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները` ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպական-իրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Ֆիզիկական անձ կամ կազմակերպություն չհանդիսացող գրանցման սուբյեկտների համար ամփոփ ցուցակի 8-ից 10-րդ սյունակները չեն լրացվում:

6. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի (նոր կամ նախկին) համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

7. Տեղեկությունների 16-րդ, 17-րդ և 18-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

8. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի անվանումը՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում, անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չեն լրացվում:

9. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային արժեքը` արտահայտված դրամներով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

10. Տեղեկությունների 21-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

11. Տեղեկությունների 22-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ համար լրացվում է 1, յուրաքանչյուր համասեփականատիրոջ համար` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում լրացվում է 2, ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում է բաժնեմասը (նշվում է կոտորակով, օրինակ՝ 1/2, 1/5, 2/5 և այլն):

12. Տեղեկությունների 23-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է գրանցման սուբյեկտը, որի համար ֆիզիկական անձանց դեպքում նշվում է` 1, կազմակերպության դեպքում` 2, Հայաստանի Հանրապետության (պետական սեփականության) դեպքում` 3, տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` 4, այլ սուբյեկտի դեպքում` 5:

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 22.12.05 N 2240-Ն, փոփ., լրաց. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

Ձևաթղթի դիմային մաս

Հավելված N 7
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

 

Մարզը

 
(անվանումը)

 
(ծածկագիրը)
 
Համայնքը
 
(անվանումը)
 
(ծածկագիրը)
 

Փոփոխում
 
ընթացքում
(ամիսը, տարեթիվը)

       

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 
(անվանումը)

տարածքային ստորաբաժանում

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ
ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ/Հ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ)

Շենքերի և շինությունների

Իրավունք

 

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի

Ֆիզիկա-կան
անձի ազգա-նունը
կամ կազմա-կերպու-
թյան անվա-
նումը

Ֆիզի-կական անձի անունը

Ֆիզի-կական անձի հայրա-նունը

Ֆիզիկա-
կան
անձի
սոցիա-
լական
ապահո-
վության
քարտի
համարը
կամ կազմակեր-պության
ՀՎՀՀ

Կադաստ-րային ծածա-կագիրը

Հասցեն

Օրենքով
սահմանված հարկվող
օբյեկտն
ըստ
նպատա-
կային
նշանա-կության

Գործառ-նական նշանա-կությունը

Ավարտ-վա-ծության աստի-ճանը

Կադաստ-րային
արժեքը (դրամ)

Պետա-
կան գրանց-
ման ամսա-թիվը

Կարգա-վիճակը

Մար-զը

Հա-մայն-քը

(փո-ղոցը, նրբ-
անց-քը, փակ-ուղին և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնա-կա-
րան (հա-մա-
րը)

(փո-ղոցը, նրբ-անցքը, փակ-ուղին և այլն)

Տուն/ Շենք (հա-մարը)

Բնակա-րան (հա-մարը)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 14 16 17 18 19 20
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

........... ................................. 20.…. թ.

Ձևաթղթի դարձերես

Հավելված N 7
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների
ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների
վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Ձևաթղթի վերամասի վանդակները լրացվում են նշագրումներին համապատասխան: Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող շենքերի և շինությունների համար տեղեկությունների ձևաթղթի վերնամասի «Մարզ» գրառման համապատասխան վանդակներում լրացվում են Երևան քաղաքի տվյալները, իսկ «Համայնք» գրառման համապատասխան վանդակներում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

(1-ին կետը լրաց. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

2. Շենքերի և շինությունների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում բոլոր համասեփականատերերի տվյալները լրացվում են հաջորդաբար՝ առանձին նոր տողերով:

3. Տեղեկությունների 1-ին սյունակում, ըստ տողերի, հաջորդիվ լրացվում է գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր շենքի կամ շինության հերթական համարը: Համասեփականատերերի համար նույն գույքային միավոր հանդիսացող շենքի կամ շինության հերթական համարը չի փոփոխվում:

4. Տեղեկությունների 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրի հասցեի տեքստային տվյալները, ընդ որում, մարզի և համայնքի սյունակներում լրացվում են համապատասխան ծածկագրերը: Եթե սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ հաշվառման (գրանցման) կամ գտնվելու վայրը Երևան քաղաքի վարչական սահմաններում է, ապա տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են Երևան քաղաքի, իսկ 3-րդ սյունակում` Երևանի համապատասխան վարչական շրջանի տվյալները:

(4-րդ կետը լրաց. 23.07.09 N 839-Ն)

5. Տեղեկությունների 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ տեքստային տվյալները՝ ֆիզիկական անձի ազգանունը կամ կազմակերպության անվանումը (ներառյալ կազմակերպաիրավական ձևը), ֆիզիկական անձի անունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

6. Տեղեկությունների 11-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության կադաստրային ծածկագիրը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

7. Տեղեկությունների 12-րդ, 13-րդ և 14-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության հասցեի տեքստային տվյալները: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության հասցեն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

8. Տեղեկությունների 15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության՝ օրենքին համապատասխան հարկվող օբյեկտի փոփոխությունը (նորը)՝ ըստ նպատակային նշանակության: Նպատակային նշանակության տվյալների առումով բնակելի նշանակության դեպքում լրացվում է` 1 (ընդ որում՝ անհատական բնակելի տան համար՝ 1/1, բնակարանի համար՝ 1/2, այգետնակի (ամառանոցի) համար՝ 1/3, բազմաբնակարան բնակելի շենքի համար՝ 1/4, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքի համար՝ 1/5, ավտոտնակի համար՝ 1/6), հասարակական նշանակության դեպքում` 2, արտադրական նշանակության դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում: Եթե նպատակային նշանակության տվյալները չեն փոփոխվել, ապա նշում չի կատարվում, բացառությամբ` նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան նշումը:

9. Տեղեկությունների 16-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված գործառնական նշանակության տեքստային տվյալները: Եթե գործառնական նշանակության տվյալները չեն փոփոխվել, նշում չի կատարվում, բացառությամբ` նորակառույցների և հարկայնության փոփոխությունների, երբ կատարվում է համապատասխան գրառումը: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության գործառնական նշանակության տվյալներն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:

10. Տեղեկությունների 17-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր անավարտ (կիսակառույց) շենքի կամ շինության փոփոխված ավարտվածության աստիճանին համապատասխանող նշումը` «մինչև 50%»-ի դեպքում` 1, «50-80%»-ի դեպքում` 2, «80% և ավելի»-ի դեպքում` 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության ավարտվածության աստիճանի տվյալները առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չեն լրացվում:

11. Տեղեկությունների 18-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության փոփոխված (նոր) կադաստրային արժեքը` արտահայտված դրամով: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության փոփոխված կադաստրային արժեքը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդաբար նոր տողերում չի լրացվում:

12. Տեղեկությունների 19-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում է յուրաքանչյուր շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվը (օրինակ՝ 2005 թվականի հուլիսի 15-ի գրանցումը նշվում է` 15.07.05): Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման ամսաթիվն առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

13. Տեղեկությունների 20-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են՝ սեփականության իրավունքի դադարումը շենքի կամ շինության քանդման (կամ վերացման) դեպքում նշելով` 1, սեփականության իրավունքի ծագումը նորակառույցի կամ հարկայնության փոփոխության դեպքերում նշելով` 2, իսկ օրենքով սահմանված այլ հիմքերի դեպքում՝ 3: Համասեփականատերերի համար միևնույն շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարումը կամ ծագումը առաջին համասեփականատիրոջ տվյալներին հաջորդիվ նոր տողերում չի լրացվում:

(Հավելվածը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 22.12.05 N 2240-Ն, փոփ. 23.07.09 N 839-Ն, փոփ. 16.02.12 N 147-Ն)

 

Հավելված N 8
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

200__ թվականի ____ ամսվա ընթացքում __________մարզի______________ համայնքում (Երևան քաղաքում`______________վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների խոտանման վերաբերյալ

 

NN ը/կ

Սեփականատեր ֆիզիկական անձի

Տրանսպորտային միջոցի

Այլ նշումներ

Ազգանունը, անունը

Սոցիալական ապահովության քարտի համարը

Հաշվառման (գրանցման) հասցեն

Մակնիշը, պետական համարանիշը և գույնը

Թողարկման տարեթիվը

Քարշող շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատտ), շարժիչի համարը

Նստատեղերի թիվը

Վերջին (նախորդ) տարեկան տեխնիկական  զննություն անցնելու տարեթիվը

Խոտանման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության  .............................. տարածքային
ստորաբաժանման պետ

............................................

......................................

(ստորագրությունը) 

(անունը, ազգանունը)

 

                        Կ.Տ.

.............. ........................ 200.... թ.


 

1. Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 1 թիվը:

2. Մոտոցիկլետների համար 8-րդ սյունակում լրացվում է 2 թիվը:

3. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 3 թիվը:

4. Բեռնատար ավտոմեքենաների համար 8-րդ սյունակում լրացվում է 4 թիվը:

(Հավելվածը լրաց. 22.12.05 N 2240-Ն, 23.07.09 N 839-Ն)


 

Հավելված N 9
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

200___ թվականի _________ ամսվա ընթացքում _________մարզի___________ համայնքում (Երևան քաղաքում`______________վարչական շրջանում) հաշվառված (գրանցված) և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների խոտանման (դուրսգրման) վերաբերյալ

 

 

NN ը/կ

Սեփականատեր ֆիզիկական անձի

Ջրային փոխադրամիջոցի

Այլ նշումներ

Ազգանունը, անունը

Սոցիալական ապահովության քարտի համարը

Հաշվառման (գրանցման) հասցեն

Անվանումը, մակնիշը, տիպը

Քարշող շարժիչի հզորությունը, իսկ մեկից ավելի քարշող շարժիչների առկայության դեպքում՝ շարժիչների գումարային հզորությունը (ձիաուժ կամ կիլովատտ)

Վերջին (նախորդ) տարեկան նավագնացատեխնիկական զննում անցնելու տարեթիվը

Խոտանման (դուրսգրման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության .................................................. կառուցվածքային ստորաբաժանման կամ ..................................................................տարածքային
մարմնի ղեկավար՝  

............................................

......................................

 

(ստորագրությունը) 

(անունը, ազգանունը)


.............. ........................ 200.... թ.

 Կ.Տ.


 

(Հավելվածը լրաց. 22.12.05 N 2240-Ն, 23.07.09 N 839-Ն)

 

Հավելված N 10

Գույքահարկով հարկվող օբյեկտ
համարվող շենքերի և շինությունների ու
դրանց գնահատությունների, ինչպես նաև

փոխադրամիջոցների վերաբերյալ
տեղեկությունների ներկայացման կարգի

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

200__ թվականի _________ եռամսյակի ընթացքում տեխնիկական զննություն անցած` Երևանի վարչական սահմաններում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցների

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ

Տրանսպորտային միջոցի

Տրանսպորտային միջոցի տեխնիկական
զննության

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում) կամ կազմակերպության անվանումը

ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) վայրը կամ կազմակերպու-
թյան գտնվելու վայրը

անվանումը, մակնիշը, տիպը

տրանսպոր-
տային միջոցի պետական համարանիշը

ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կտրոնի համարը

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության  ___________________կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

 

 __________________
(ստորագրությունը)

 __________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

_____________ 20___թ.  

(Հավելվածը լրաց. 23.07.09 N 839-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան