ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 550-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության» «Էրեբունու անտառապետության» 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում անտառապատման, ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման աշխատանքների կատարման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 54195.8 հազ. դրամ, որից` 2011 թվականի առաջին կիսամյակում` 13208.2 հազ. դրամ, ինն ամսում` 45791.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)։
(2-րդ կետը լրաց., փոփ. 11.08.11 N 1123-Ն)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 10
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 550-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||||||
1.2. Տրանսֆերտներ | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը` |
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | |||||||
Անտառների պահպանում և կառավարում | ||||||||||
Ը005 |
ԾՏ01 |
Նկարագրությունը` | ||||||||
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում | ||||||||||
Չափորոշիչներ |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||
Շահառուների քանակը |
Մշակված չէ |
|||||||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
x |
x |
x |
0.0 |
13208.2 |
59000.0 |
59000.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախակա-նությունը |
||||||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.08.2011, N 1123-Ն | 25.08.2011, N 550-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|