ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1092-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 785,484.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 9 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1092-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված | |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
785,484.0 |
785,484.0 |
այդ թվում՝ |
||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
785,484.0 |
785,484.0 |
այդ թվում՝ |
||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ |
785,484.0 |
785,484.0 |
այդ թվում՝ |
||
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ |
785,484.0 |
785,484.0 |
այդ թվում՝ |
||
- աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
785,484.0 |
785,484.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1092-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.28 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները | ||||||
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | |||||
Ը 001 |
ԱԾ 05 | |||||
Քանակական |
Տարածքային համակարգողների, հաշվարարների, հրահանգիչ-հսկիչների, մարդահամարի տեղամասի վարիչի օգնականների և այլ պայմանագրային աշխատողների աշխատավարձերի վճարում |
X |
X | |||
Որակական |
Մշակված չէ |
X |
X | |||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
X |
X | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
785,484.0 |
785,484.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է ՀՀ 2011 թվականի մարդահամարի կազմակերպման աշխատանքների իրականացմանը։ | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |