ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2012 թվականի N 219-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ» բառերով.
2) որոշման նախաբանը «ենթակետին» բառից հետո լրացնել «և «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին» բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերն ու դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 282-Ն որոշումը».
5) որոշման N 1 հավելվածի`
ա. վերնագիրը «ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ» բառերով,
բ. 1-ին կետը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին» բառերով, «տրվող» բառից հետո` «կոնվենցիոն» բառով, իսկ «փախստականի» բառից հետո` «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի» բառերով,
գ. 7-րդ կետը «փախստականի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի» բառերով,
դ. 15-րդ կետից` «ՍՏԱՑԵԼ Է» բառերից հետո հանել «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ» բառերը.
6) որոշման N 2 հավելվածի`
ա. վերնագիրը «ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ» բառից հետո լրացնել «, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ» բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է ոստիկանության կողմից` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշման հիման վրա»,
գ. 3-րդ կետը «փախստականներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց» բառերով,
դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնության: Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց ծնողների համաձայնության:»,
ե. 5-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Քաղաքական ապաստան ստացած անձին տրվող փաստաթուղթը վավերական է մեկ տարի, որը չի կարող գերազանցել քաղաքական ապաստանի իրավունքի վավերականության ժամկետը: Անձին տրված քաղաքական ապաստանի իրավունքը «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով երկարաձգվելու դեպքում ոստիկանությունը, քաղաքական ապաստան ստացած անձի դիմումի հիման վրա, յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս մեկ տարով»,
զ. 5-րդ կետի երրորդ նախադասությունն «ամիս» բառից հետո լրացնել «, իսկ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթինը` 3 ամիս» բառերով,
է. 6-րդ կետում «Ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշումը ծառայության պետի կողմից սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելու» բառերը փոխարինել «Փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական չեղյալ հայտարարվելու կամ դադարեցվելու դեպքում» բառերով,
ը. 8-րդ և 10-րդ կետերից հանել «փախստականի» բառը,
թ. 11-րդ կետում «Փախստականը փաստաթուղթ ստանալու համար ոստիկանություն է ներկայացնում» բառերը փոխարինել «Փաստաթուղթ ստանալու համար ոստիկանություն է ներկայացվում» բառերով,
ժ. 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ծառայության պետի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումը տվյալ անձին քաղաքական ապաստանի իրավունք տրամադրելու մասին»,
ժա. 12-րդ կետը «փախստականի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի» բառերով,
ժբ. 16-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ, 27-րդ և 29-րդ կետերում «փախստականը» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անձը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ 25-րդ կետում «փախստականների» բառը` «անձանց» բառով,
ժգ. 19-րդ կետը «տրամադրումը» բառից հետո լրացնել «կամ քաղաքական ապաստանի իրավունքը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 5 Երևան |
|