ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 2011 թվականի N 1579-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1.3-րդ կետից հանել «երկամսյա ժամկետում», իսկ 1.4-րդ կետից` «մեկամսյա ժամկետում» բառերը.
2) որոշման 1.6-րդ կետում «օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված մոտավոր սահմաններով՝ առանց սահմանային ճիշտ չափագրումների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.
3) որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետից հանել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում և այսուհետ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 14 |