ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1523-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գերակա խնդիրները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների հիմնավորումները` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գերակա խնդիրների հիմնավորումները` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունվարի 18 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքը 1 2 1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2. ՀՀ արդարադատության նախարարություն Մարդու իրավունքների պաշտպանի` Օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդում` «փարիզյան սկզբունքների» հաշվառմամբ: 3. ՀՀ առողջապահության նախարարություն շտապ օգնության ծառայության տեխնիկական վերազինման, գործունեության կազմակերպման հիմնական մոտեցումների, արագ արձագանքման և որակի ապահովման չափանիշների սահմանում, ֆինանսավորման սկզբունքների բարելավում, մասնավորապես գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանում, հստակ բյուջեի հաշվարկ` համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ շտապ բուժօգնության որակի ապահովմանն ուղղված միջոցառումների սահմանում Հայաստանի Հանրապետությունում փոխպատվաստման գործընթաց իրականացնելու համար փոխպատվաստման արդյունավետության, անվտանգության նպատակով`
1) փոխպատվաստման օրգանների և (կամ) հյուսվածքներ վերցնելու և մշակելու կանոնների.
2) փոխպատվաստման իրականացման կարգի սահմանում Եվրամիության կողմից սահմանված չափանիշներին (Եվրատրանսպլանտ) համապատասխան Հայաստանի Հանրապետությունում բավարար քանակով անվտանգ արյան և դրա բաղադրամասերի ապահովման նպատակով իրավական դաշտի ստեղծում, այդ նպատակով օրենքով «դոնորներ» հասկացության և անհրաժեշտ մի շարք այլ հասկացությունների սահմանում, դոնորության և փոխներարկման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների, արյան հավաքագրման, անվտանգության ապահովման, պահպանման և բաշխման գործընթացի, դոնորների և ռեցիպիենտների, բժշկական կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների, դոնորներին տրվող արտոնությունների և երաշխիքների, գործընթացների իրականացման նկատմամբ հսկողության և վերահսկողության մեխանիզմների սահմանում` Եվրամիության և այլ երկրների կողմից սահմանված չափանիշներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում իրականացվող` մարդկանց փոխպատվաստման գործընթացի բնականոն ապահովման նպատակով դիակից օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգի և դիակից օրգանների և կամ հյուսվածքներ վերցնելու պայմանների սահմանում` Եվրամիության կողմից սահմանված չափանիշներին (Եվրատրանսպլանտ) համապատասխան Աղետների դեպքում բնակչությանը անհրաժեշտ դեղերով ապահովման մեխանիզմների սահմանում, մասնավորապես, կսահմանվեն աղետների դեպքում բնակչությանն անհրաժեշտ դեղերով ապահովման մեխանիզմներ և բնակչությանն անհրաժեշտ դեղերի հատկացման կարգ։ 4. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների հստակեցում, ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշման NN 1 և 2 ցուցակներում ընդգրկված աշխատանքներ իրականացնող և պաշտոններ զբաղեցնող անձանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրականացում նոր ատոմակայանի կառուցման հետ կապված կարգավորող իրավահարաբերությունների սահմանում, ԱԷՄԳ-ի անվտանգության նոր ստանդարտների պահանջներին համապատասխանեցում որոշումներում եղած թերությունների վերացում, համապատասխանեցում ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջներին, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացում 5. ՀՀ ֆինանսների նախարարություն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակների տեղափոխում հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում կապահովվի հարկման այլընտրանքային համակարգերից հարկման ընդհանուր համակարգին աստիճանական անցումը և հարկման արդարության սկզբունքի ապահովումը ՀՀ խաղային գործի բնագավառի օրենսդրության կատարելագործում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից լիցենզավորման և վերահսկողության նոր մեթոդների ներդրում, տվյալ ոլորտի օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության անդամ երկրների համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությանը ՀՀ վիճակախաղերի բնագավառի օրենսդրության կատարելագործում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից լիցենզավորման և վերահսկողության նոր մեթոդների ներդրում, տվյալ ոլորտի օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության անդամ երկրների համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությանը իրավական հիմքերի ստեղծում հաշվապահական հաշվառման համակարգի գործունեության և զարգացման, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններում հաշվեգրման մեթոդով հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրման համար գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգի սահմանում 6. ՀՀ մշակույթի նախարարություն Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է միմյանցից տարանջատել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեսչական գործառույթները «գ», «ժբ» ու «ժգ» կետերի պահանջների կատարման և ներկայում շրջանառվող «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 126-132-րդ հոդվածներով վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ապահովում), քաղաքականության մշակման և իրագործման գործառույթները «ա», «դ», «զ», «է», «ը», «թ» և «ժդ» կետերի պահանջների կատարման ապահովում) և ծառայությունների մատուցման գործառույթները «ե» և «ժա» կետերի պահանջների կատարման ապահովում) իրականացնող ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կենտրոնական ապարատի ու դրա առանձնացված ստորաբաժանման` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև համակարգի երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունների` ներկայումս գործող իրավական ակտերով սահմանված իրավասություններն ու լիազորությունները` արդյունքում ձևավորելով այդ գործառույթներից յուրաքանչյուրի արդյունավետ իրականացման համակարգեր: 7. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե հարկային հաշվառման և փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերի կանոնակարգում, հարկային հաշվառման ընթացակարգերի պարզեցում և հստակեցում, ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերի վարման կարգերի օրենսդրորեն սահմանում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 8. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 9. ՀՀ պաշտպանության նախարարություն 10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման և վճարման կանոնակարգում` կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի նպաստի նոր տեսակի հիմնում` առանձնացնելով ընտանեկան նպաստի տեսակից հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ օժանդակ միջոցների տրամադրման գործընթացի հստակեցում և պարզեցում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերի ընդլայնում, դրանց իրականացման արդյունավետության բարձրացում, հաշմանդամների հիմնահարցերի լուծման համակարգված մոտեցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Զբաղվածության պետական ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործում: Ներքին աշխատաշուկայի իրավիճակի բարելավման և գործազրկության մակարդակի կրճատման ճանապարհով զբաղվածության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծում։ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված սոցիալական թիրախային ծրագրերի ընդլայնում և իրականացման արդյունավետության բարձրացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում ժողովրդագրական բացասական միտումների հնարավորինս դանդաղեցում և իրավիճակի կայունացման համար նախադրյալների ստեղծում 1) անօրինական աշխատանքի, դրա դրսևորման ձևերի սահմանում. 2) անօրինական աշխատանքի դեմ պայքարի միջոցների սահմանում. 3) բոլոր ձեռներեցների և աշխատողների շուկայական մրցակցային հավասար պայմանների ստեղծում. 4) բյուջետային եկամուտների և սոցիալական ապահովության միջոցների ավելացում. 5) հարկ վճարողների թվի ընդլայնման հնարավորությունների ապահովում 11. ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ սփյուռքի նախարարություն սփյուռքի և Հայաստանի բարերարների մասին սերունդների իմացություն, հայ մեծ բարերարներին մեծարելու հնարավորություն, պետության կողմից բարերարության խրախուսում Հայաստանի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման և սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար կայուն և արդյունավետ մեխանիզմների ստեղծում «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի առաջնահերթությունների ձևակերպում, հայրենադարձության խթանման և կազմակերպման նոր մեխանիզմների մշակում հայրենադարձության խթանում, այդ գործընթացի կազմակերպման կանոնակարգում և ծագող հարաբերությունների իրավական կարգավորում ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն 12. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Օրենսդրական փոփոխության իրականացման արդյունքում ակնկալվում է մարզպետի կողմից իրականացվող գործառույթների հստակեցում, մասնավորապես, հանրապետական գործադիր մարմիններ - մարզպետարան, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ-մարզպետարան հարաբերությունների հստակեցում, կատարելագործում, մարզպետի իրավունքների, պատասխանատվության սահմանում մարզխորհուրդների դերակատարման ընդգծում և գործառույթների ընդլայնում։ Նախատեսվում է հրամանագրի ու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի դրույթների համապատասխանեցում։ տարածքային զարգացվածության անհամաչափությունների և անհամամասնությունների հաղթահարման նպատակով ծրագրի մշակում, մարզի զարգացման նպատակով ոչ միայն միջոլորտային և ներոլորտային, այլև տարածքային զարգացման համամասնությունների արտացոլում 75. Որևէ տեղական հարկի մասին ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ կառավարություն ներկայացնելը 13. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով ամրագրված անիրատեսական միջոցառման կատարման պարտավորությունը կհանվի օրենքից, ըստ որի կդադարեցվի հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ տարբեր սուբյեկտների կողմից ներկայացվող հարցապնդումները Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման համակարգի ներդնումն սպառողներին զերծ կպահի ցածր էներգաարդյունավետության սարքերի և սարքվածքների ձեռքբերումից։ 83. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի համապատասխանեցում ՀՀ օրենսդրության պահանջներին 14. ՀՀ քաղաքաշինության նախարարություն ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման մոտեցումների և սկզբունքների հստակեցում Տարածքային հատակագծման նախագծերի մշակման և հաստատման կարգը սահմանող հաստատված իրավական ակտ, որի արդյունքում կհստակեցվեն ռեգիոնալ և միկրոռեգիոնալ մակարդակներում տարածական պլանավորման փաստաթղթերի փոխկապակցվածության խնդիրները: քաղաքաշինության բնագավառին առնչվող օրենսդրական դրույթների փոփոխություններից բխող և ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգի սկզբունքային մոտեցումներին համահունչ իրավական ակտերի հաստատված փաթեթ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի փաստաթղթերի գույքագրման արդյունքում առաջնահերթ միջոցառումների հաստատված ծրագիր` նպատակաուղղված գործող նորմերի և ստանդարտների` միջազգայնորեն ընդունված պահանջներին համապատասխանեցմանը 15. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի սոցիալական հիմնախնդիրների լուծում, երիտասարդ կադրերի ներգրավում բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակների շնորհում 16. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի պարզեցված կարգի կիրառումը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարելու տեխնիկական զննության կայանի ազատ ընտրություն: Մանրազնին ուսումնասիրելով արգելակային, ղեկային համակարգերը և ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնացող մասերի և հանգույցների աշխատանքը, հայտնաբերելով և վերացնելով տեխնիկական անսարքությունները` կկրճատվի տեխնիկական անսարքությունների հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Տրանսպորտային տեսչության գործառույթները հստակ սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչը դժվարացնում է տեսչության աշխատանքը վերահսկողություն իրականացնելիս, խոչընդոտում է փոխադրումների կարգավորմանը և իրավախախտումներ կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, վերահսկողական գործառույթների արդյունավետությունը կբարձրանա: «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և տրանսպորտի ոլորտին վերաբերող այլ նորմատիվ իրավական ակտերով ՀՀ տրանսպորտային տեսչությանը վերապահված են գործառույթներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ, ինչը հակասություններ է առաջացնում նշված նորմատիվ իրավական ակտերի միջև: Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության նպատակների և խնդիրների, ինչպես նաև դրանց իրականացման համար նախատեսված գործառույթները կհստակեցվեն: Կապահովվի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում բնակչության սոցիալական լայն շերտերի համար մատուցվող ծառայությունների մատչելիությունը, կընդլայնվի ծառայությունների մատուցման աշխարհագրությունը: Կիրականացվի համընդհանուր ծառայությունների մատուցման ոլորտի ընդհանուր զարգացում` ապահովելով ներկայումս գոյություն ունեցող անհավասար զարգացման հետևանքների փուլային վերացումը: Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն հանրային ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված դրույթներ, այլ նաև պետական և կառավարական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ դրույթներ պարունակող իրավական ակտեր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Կհստակեցվեն ոլորտում առկա խնդիրները, կսահմանվեն դրանց լուծման հիմնական ուղղությունները, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքները, պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, զարգացման պայմանների ստեղծման ուղիները, պետական տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, դրանց հաղթահարման միջոցները և ուղղությունները, ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների միջև իրավական փոխհարաբերությունների` տեղեկատվության փոխանակման և ցանցերի փոխկապակցման կարգավորման սկզբունքները, ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունները և այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցով կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացումը և զարգացման պայմանների ստեղծումը, պետական տեղեկատվական անվտանգության ապահովումը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի էական ավելացում, ինչպես նաև բեռնափոխադրումների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին ներկայացվող անվտանգության ապահովման պահանջների բարձրացում, անվտանգության ապահովման տեսանկյունից փոխադրման գործընթացի կազմակերպում: Կանոնակարգվելու են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, այդ թվում` ուսանողական, պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունն ու իրավահարաբերությունները: Նախատեսվում է նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից բխող ենթաօրենսդրական դաշտի կատարելագործում, որը կապահովի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների անցկացման գործընթացի պարզեցում և թափանցիկության ապահովում, որը կբերի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Կկառուցվի փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել, մասնավորապես, փոստային կապի ծառայությունները կտարանջատվեն փոստային կապ և պետական սուրհանդակային կապ ծառայությունների: 17. ՀՀ կրթության և գիտության նախարարություն Հստակ սահմանված և տարանջատված են հաստատության կառավարման ու խորհրդակցական մարմինների իրավասությունները: Սահմանված են հստակ չափանիշներ տնօրենի ընտրության գործընթացում, նվազել են կոռուպցիոն ռիսկերը, ապահովվել է գործընթացի թափանցիկությունը: Կսահմանվեն ուսուցիչների մասնագիտական որակների գնահատման չափանիշները, պարզ և բարդ ատեստավորման ընթացակարգերը, կապահովվի ուսուցիչների ատեստավորման 5-ամյա պարբերաշրջանը: Կներդրվի հանրակրթական հաստատությունների որակի ապահովման համակարգ: ՀՀ պետական բուհերում և գիտական կազմակերպություններում գիտական առաջնակարգ ուղղություններով գիտամանկավարժական կադրերի պատրաստում որակավորման պետական չափանիշների և գիտական աստիճանաշնորհման գործընթացի թափանցիկության ապահովում, ատենախոսություններին, դրանց գիտական ղեկավարներին, մասնագիտական խորհուրդների որոշումների իրավասությանը վերաբերող պահանջների քանակական չափանիշների սահմանում առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ընդլայնում, կրթության որակի բարելավում Հայաստանի բոլոր դպրոցներում կներդրվի 8-11-րդ դասարանների ինքնուսուցման «Ուսում» համակարգը, դպրոցների ուսումնական գործընթաց կներմուծվի «Լոգո» համակարգչային միջավայրը 6-9-րդ դասարանների համար: Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստում Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստում Հանրապետության աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստում հետազոտական համալսարանների չափանիշների սահմանում, հետազոտական համալսարանների ձևավորում ՀՀ կրթության բնագավառի զարգացման գերակա ուղղությունների, ռազմավարության և նպատակային ցուցանիշների սահմանում, միջոցառումների ժամանակացույց Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստում հասարակական գիտությունների զարգացման ապահովման ծրագրի և միջոցառումների ժամանակացույցի սահմանում 18. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե - 23089 Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) հաստատումը մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման միջոցով, մարդկային ռեսուրսի և տեխնիկական միջոցների նվազեցմամբ, օգտագործողներին իրական ժամանակում բարձր ճշտությամբ տեղադիրքի կոորդինատների որոշման ապահովում արբանյակային նավիգացիոն համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն ժամանակակից արբանյակային սարքավորումների հիման վրա, տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով տնտեսության տարբեր բնագավառների մի շարք կառավարչական խնդիրների լուծման ապահովում 19. ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե - 24445 «Արփա-Սևան թունել» հիդրոտեխնիկական կառույցի անվտանգության ապահովում 20. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն - 24976 21. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն-24339 22. ՀՀ արտաքին գործերի նախարարություն բնակվարձերի չափի համապատասխանեցում անշարժ գույքի շուկայում գոյություն ունեցող առկա սակագներին օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների` ՀՀ պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգի հստակեցում ՀՀ և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմի ձևավորման դյուրացում` առանց ժամանակատար ընթացակարգերի ա. կվերանան օրենքում առկա այն կետերը, որոնք արդիական չեն և ընդհանրապես չեն կիրառվում, գ. կվերանան սակագների տարբերություններն ըստ երկրների 4 խմբերի և քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու ծառայություններ միևնույն սակագներով` անկախ գտնվելու երկրից 23. ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ ջրավազանային կառավարման մարմինների հզորացում, ջրավազանային կառավարման պլանների առավել արդյունավետ մշակման ու իրականացման գործընթաց: Դա կնպաստի ջրային ռեսուրսների առավել խնայողաբար և արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, ջրային ռեսուրսների աղտոտման հնարավոր նվազեցմանը, իսկ հնարավորության դեպքում նաև դրա կանխմանը: օրենքի համապատասխանեցում Եվրամիության օրենսդրությանը, լավագույն տեխնոլոգիաների ներդրման իրավական հենքի ապահովում վարչական կառույցների գործունեության բարեփոխման, առկա ընթացակարգերի թափանցիկության մեծացման և ամրապնդման միջոցով բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորում և իրականացման ապահովում պետական քաղաքականության սկզբունքներին ու մոտեցումներին համահունչ` բնապահպանական կրթության և դաստիարակության որակական ցուցանիշների և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում ըստ ջրօգտագործման տարբեր նպատակների ջրային ռեսուրսների տարեկան պահանջարկի և էկոլոգիական թողքերի գնահատման գործընթացի հստակեցում, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխում որսի կենդանիների օգտագործման գործընթացի կանոնակարգում ու վերահսկում, Հայաստանի Հանրապետության տարածքում որսի ռեսուրսի կայուն կառավարում Հայաստանի Հանրապետությունում որսորդական տնտեսությունների ստեղծման գործընթացի կանոնակարգում Հայաստանի Հանրապետությունում որսորդական տնտեսությունների համար հողամասերի տրամադրման և դրանց արդյունավետ օգտագործման գործընթացի կանոնակարգում 24. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունների սահմանում` եվրոպական չափանիշներին համապատասխան Օրենսդրական փոփոխությունով կդյուրինացվի սպառողական կոոպերատիվների ձևավորման և պետական գրանցման գործընթացը, կխթանվի գյուղատնտեսական ուղղվածության սպառողական կոոպերատիվների ձևավորումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման գործընթացի համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին: Օրենսդրական փոփոխությունով, մասնավորապես, կոոպերատիվի առանձին անդամի հաշվով ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն շեմի սահմանման միջոցով բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար և կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը։ Որոշման նախագծի ընդունման արդյունքում բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչների կրած համազգեստը կհամապատասխանի «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված կարգին ու ձևին: Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և եզրակացության տրամադրման գործընթացները կհամապատասխանեցվեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված կարգին։ Հանրապետության ագրարային ոլորտի խորհրդատվական ու տեղեկատվական համակարգում ստեղծված վիճակի գնահատման հիման վրա ծառացած խնդիրների բացահայտում ու դրանց լուծման առաջնահերթությունների սահմանում, ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների ու մեխանիզմների մշակում գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը սահմանափակող գործոնների և առկա խնդիրների բացահայտում
նշված խնդիրների լուծման նպատակով պետական քաղաքականության ուղղությունների և վերջիններիս իրականացման մեխանիզմների հստակեցում
հայեցակարգով նախատեսված քաղաքականության իրականացման արդյունքում գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի բարձրացման և մրցակցային հնարավորությունների ընդլայնման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում մեկ նորմատիվ իրավական ակտի տեսքով ձվի արտադրությանը, անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը, պահմանը, իրացմանը ներկայացվող պահանջների սահմանում, անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակի բարձրացում Թույլատրելի սննդային հավելումների անվանացանկի, դրանց օգտագործման ուղղությունների և թույլատրելի սահմանային քանակությունների սահմանում, որը հնարավորություն կտա վերահսկելու սննդային հավելումների ճշգրիտ օգտագործումը և կնպաստի սննդամթերքի անվտանգության առավել բարձր մակարդակի ապահովմանը։ Գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակի, տնտեսությունում առկա միտումների գնահատման հիման վրա ագրարային ոլորտում ծառացած խնդիրների բացահայտում և դրանց լուծման քաղաքականության ուղղությունների, իրականացման մեխանիզմների ու միջոցառումների մշակում: Նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսավորման աղբյուրների կանխորոշում։ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (ՈՒՊՕՎ) անդամակցության պահանջներին համապատասխան իրավական հիմքերի և ՈւՊՕՎ-ին անդամակցության նախադրյալների ստեղծում 25. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Գյումրու տեխնոպարկի ենթակառույցների ձևավորման միջոցառումների սահմանում ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումների և հնարավորությունների ներկայացում և առաջմղում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, հասարակական իրազեկման բարձրացում, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանում, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ առկա հուշագրերի իրագործում Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն ապահովող կազմակերպատեխնիկական միասնական նախապայմանների, խնդիրների և նպատակների սահմանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով արագագործ հեռահաղորդակցական կապ ապահովող պայմանների և սկզբունքների սահմանում մտավոր սեփականության բնագավառի իրավունքների ձեռքբերման և վիճարկման գործընթացի կանոնակարգում գործող ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման համակարգերի ներդաշնակեցում միջազգային նմանատիպ համակարգերին սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին տեխնիկական աջակցության, մասնավորապես, գործարար տեղեկատվական, խորհրդատվական ու ուսուցողական և տեխնիկական այլ աջակցության, ինչպես նաև ֆինանսական աջակցության, մասնավորապես, վարկային երաշխավորությունների տրամադրում Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանն ուղղված միջոցառումների սահմանում միջազգային զբոսաշրջային շուկայում տարբերակված զբոսաշրջային արդյունքով (բացի դասական պատմամշակութայինից, նաև ձմեռային, առողջարանային, գյուղական, արկածային և այլ) ներկայացում, զբոսաշրջային սեզոնի երկարաձգում, միջազգային նշանակության միջոցառումներին մասնակցություն, Հայաստանում (հատկապես մարզերում) փառատոների և այլ միջոցառումների կազմակերպում Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման նախապայմանի կատարում` Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի հավաստագրի տրամադրման իրավասության փոխանցում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» համազգային ծրագրի հայեցակարգով ամրագրված նպատակներին հասնելու համար նոր միջոցառումների սահմանում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 1) ներդնել շահերի բախումը բացառելու և բացահայտելու մեխանիզմներ. 3) սահմանել քաղաքացիական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրենց հայտնի դարձած տեղեկատվության օգտագործման հետ կապված որոշ սահմանափակումներ. 4) կանոնակարգել քաղաքացիական ծառայողի հետծառայողական գործունեության հետ կապված որոշ հարաբերություններ. 5) սահմանել էթիկայի կանոնների խախտման դեպքերում դրանց մասին տեղեկացման ընթացակարգերը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կիրականացնի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով իրեն վերապահված լիազորությունը և կսահմանի էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները ՀՀ Կենտրոնական բանկ ինկասացիոն ծառայության դաշտի համակարգված կանոնակարգում
Կատարող և համակատարողները
Ժամկետը
Ֆինանսական ապահովումը
3
4
5
1. (կետն ուժը կորցրել է 17.06.10 N 751-Ն)
2. «Տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման գործուն մեխանիզմները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների սահմանումը կնպաստի տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման գործուն համակարգի ձևավորմանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտերը կամ դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում համապատասխան իրավական ակտում համապատասխան մարմնի կողմից փոփոխություններ կատարելու պահանջի սահմանում, իրավական ակտի նախագծի ընդունման հիմնավորմանը ներկայացվող նոր պահանջների սահմանում, դատական մարմինների նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն և պետական գրանցման կարգի սահմանում
ՀՀ արդարադատության նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
4. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արդարադատության նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
5. «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` 2010-2015 թվականների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
«Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` 2010-2015 թթ. հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կսահմանվեն միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները և պլանի առկայությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներին համապատասխան
ՀՀ առողջապահության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
6. (կետն ուժը կորցրել է 27.05.10 N 633-Ն)
7. «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ առողջապահության նախարարություն
մայիսի 2-րդ տասնօրյակ
8. (կետն ուժը կորցրել է 08.12.11 N 1726-Ն)
9. «Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները, և փոխպատվաստումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ առողջապահության նախարարություն
հուլիսի 2-րդ տասնօրյակ
10. (կետն ուժը կորցրել է 29.07.10 N 938-Ն)
11. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ առողջապահության նախարարություն
սեպտեմբերի 1-ին տասնօրյակ
12. «Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ առողջապահության նախարարություն
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
13. «Աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություննոյեմբերի 3-րդ տասնօրյակ
14. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
մարտի 1-ին տասնօրյակ
15. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի NN 609-Ն և 649-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
16. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի NN 1219-Ն և 1489-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
17. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ ֆինանսների նախարարություն
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
18. «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ ֆինանսների նախարարություն
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
19. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ ֆինանսների նախարարություն
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
20. «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ ֆինանսների նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
21. «Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների հետ վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
22. (կետն ուժը կորցրել է 26.08.10 N 1092-Ն)
23. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438-Ն, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1357-Ն և 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մշակույթի նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
24. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է սահմանել հուշարձանների վերականգնման գործընթացների սուբյեկտների նկատմամբ մասնագիտական և տեխնիկական հատուկ պահանջներ, ինչը բավարարելու դեպքում նրանց կտրամադրվեն համապատասխան լիցենզիաներ և արդյունքում կապահովվեն հուշարձանների վերականգնման աշխատանքների առավել որակն ու արդյունավետությունը և ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից դրանց պատշաճ վերահսկելիությունը:
ՀՀ մշակույթի նախարարություն
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
25. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների` բոլոր տեսակի ռիսկերից ապահովագրման կարգ, ինչը թույլ կտա նաև ապահովել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հետ կապված` միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը:
ՀՀ մշակույթի նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
26. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոխադրումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման մաքսային ընթացակարգերի պարզեցում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունմարտի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
27. «Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Օրենսդրական փոփոխությունների հետևանքով հնարավոր է լինելու անձնական հաշվի քարտերի վարումն էլեկտրոնային եղանակով։
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարությունապրիլի 1-ին տասնօրյակ
28. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարությունապրիլի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
29. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության «կանաչ ուղու» ընթացակարգի կիրառման ընդլայնում
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունհունիսի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
30. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի N 887 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
հուլիսի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
31. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
մաքսային մարմինների միջև` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մաքսային ընթացակարգերի պարզեցում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
32. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 1001-Ն)
33. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 1001-Ն)
34. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 1001-Ն)
35. «ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի N 551 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխման մաքսային ընթացակարգերի պարզեցում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություննոյեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
36. «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման տրամադրման կանոնակարգում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
37. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
զինված ուժերում կարգապահական հարաբերությունների կարգավորում, դրանց համապատասխանեցում ՀՀ Սահմանադրության և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին
ՀՀ պաշտպանության նախարարություն
հունվարի 2-րդ տասնօրյակ
38. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
այլընտրանքային ծառայության ժամկետների փոփոխություն, այլընտրանքային ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունների բարելավում
ՀՀ պաշտպանության նախարարություն
ապրիլի 3‑րդ տասնօրյակ
39. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
զինված ուժերում ներքին ծառայության կազմակերպման կատարելագործում` ՀՀ օրենսդրության պահանջներին և ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին համապատասխան
ՀՀ պաշտպանության նախարարություն
հոկտեմբերի 3‑րդ տասնօրյակ
40. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
զինված ուժերի կայազորային և պահակային ծառայություններում միջազգային չափանիշներին համապատասխանող և զինված ուժերի բարեփոխումներին համահունչ ներքին ծառայության ապահովում
ՀՀ պաշտպանության նախարարություն
նոյեմբերի 3‑րդ տասնօրյակ
41. «2010 թվականի պետական նպաստների չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
անապահովության միավորի, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման, միանվագ դրամական օգնությունների, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրվածի ընտանիքի նպաստի չափերի սահմանում 2010 թվականի համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հունվարի 2-րդ տասնօրյակ
42. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
43. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունհունիսի 3-րդ տասնօրյակ
44. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
45. «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
46. «Զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
47. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունսեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
միջազգային կազմակերպություններ
48. «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակեր-պություններ
49. «Օգնություն ցուցաբերելու նպատակով և կամավոր աշխատանքների կատարման կարգի պայմանների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
50. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 996-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային շահերի պաշտպանություն` հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում նաև նրանց աշխատավարձի փոխհատուցումը շարունակելով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
51. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի կարգավորմանը նորովի (սոցիալական մոդելի տեսանկյունից) մոտեցում, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, հաշմանդամներին հասարակություն ներառելը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
52. «Մեկ ազգ, մեկ մշակույթ համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանում և զարգացում, ազգային ինքնության պահպանմանը նպաստում, մշակութային զբոսաշրջության խթանում, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի պատկերացումների ամբողջացում, Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնում, Հայաստան-սփյուռք գործակցության մեխանիզմների և մասնագիտական ընկերակցությունների ստեղծում, ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացման խթանում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)փետրվարի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ
53. «Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների` «Արի տուն» 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
սփյուռքահայ երիտասարդության մեջ Հայաստան-հայրենիքի ճանաչողության և հայրենիքի զգացողության ձևավորում, նրանց մեջ ազգային արժեքային համակարգի սերմանում, ազգային ինքնության գիտակցության զորացում, սփյուռքահայ երիտասարդության կողմից մեր ժողովրդի ավանդույթների ու սովորույթների, հայ ընտանիքի, հայ մարդու հոգեկերտվածքի, ազգային արմատների ճանաչողություն, Հայաստան-սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային գործակցության զարգացման խթանում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչություն
Երևանի քաղաքապետարան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունփետրվարի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ
54. «Համահայկական մասնագիտական համաժողովների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Ծրագիրը հնարավորություն կտա հայտնաբերելու, հաշվառելու և գնահատելու սփյուռքի մասնագիտական ներուժը, ձևավորելու ընդհանուր մոտեցում պահանջող խնդիրների լուծման համար, միասնական մեխանիզմների ու մեթոդների ներդնումը, ինչպես նաև հնարավոր կլինի նախաձեռնելու Ազգային խորհրդի հիմնադրման աշխատանքները:
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)
Պետական բուհեր (համաձայնությամբ)մարտի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ
55. «Հայ բարերարների պատվո ճեմուղի հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)հուլիսի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ
56. «Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ ու տվյալների միասնական համակարգ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարությունօգոստոսի 2-րդ տասնօրյակ
57. «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություննոյեմբերի 2-րդ տասնօրյակ
58. «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունդեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
59. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ապրիլի 1-ին տասնօրյակ
60. « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
դոնոր կազմակերպություններ
61. «Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
կամավոր վերադարձի ցանկություն հայտնած անձանց իրենց ծագման կամ հնարավոր երրորդ երկիր մուտք գործելու հարցում աջակցության տրամադրում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
մայիսի 2-րդ տասնօրյակ
62. «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներում տեսչական ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Նշյալ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն տեսչական ստուգումներ կատարող մարմինների կողմից ստուգումն իրականացնելու ժամկետները` բացառելով միևնույն ժամանակ տարբեր մարմինների կողմից ստուգումն իրականացնելու հնարավորությունը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
63. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
համայնքի` որպես համայնքային կառավարչական հիմնարկի լիազորությունների հստակեցում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
64. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
պետական մարմիններում թղթե կրիչներով փաստաթղթերին փոխարինող էլեկտրոնային փաստաթղթերի հաշվառման և պահպանության ապահովում և դրանց հետագա արխիվացման երաշխավորված համակարգի ստեղծում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
հունիսի 1-ին տասնօրյակ
65. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Ներկայումս պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգով կարգավորվում է միայն տվյալ տարվա պետական բյուջեում նախատեսված սուբվենցիայի տրամադրումը, սակայն ընդունվող նախագծով կկարգավորվի սուբվենցիայի գումարի նախատեսման գործընթացը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունհունիսի 1-ին տասնօրյակ
66. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
տարածքային զարգացվածության անհամաչափությունների և անհամամասնությունների հաղթահարման նպատակով ծրագրի մշակում, մարզի զարգացման նպատակով ոչ միայն միջոլորտային և ներոլորտային, այլև տարածքային զարգացման համամասնությունների արտացոլում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
դոնոր կազմակերպություններ
67. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Տարածքային զարգացվածության անհամաչափությունների և անհամամասնությունների հաղթահարման նպատակով ծրագրի մշակում, մարզի զարգացման նպատակով ոչ միայն միջոլորտային և ներոլորտային, այլև տարածքային զարգացման համամասնությունների արտացոլում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
օգոստոսի 3-րդ տասնօրյակ
դոնոր կազմակերպություններ
68. «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
տարածքային զարգացվածության անհամաչափությունների և անհամամասնությունների հաղթահարման նպատակով ծրագրի մշակում, մարզի զարգացման նպատակով ոչ միայն միջոլորտային և ներոլորտային, այլև տարածքային զարգացման համամասնությունների արտացոլում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
դոնոր կազմակերպություններ
69. «Բնակչության տեղաշարժի պետական կարգավորման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականության սահմանում, այդ քաղաքականության իրականացումն ապահովող ազգային գործողությունների ծրագրի մշակում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
70. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
տարածքային զարգացվածության անհամաչափությունների և անհամամասնությունների հաղթահարման նպատակով ծրագրի մշակում, մարզի զարգացման նպատակով ոչ միայն միջոլորտային և ներոլորտային, այլև տարածքային զարգացման համամասնությունների արտացոլում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
դոնոր կազմակերպություններ
71. «Համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրության հաստատում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
72. Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման գործընթացով պայմանավորված իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը
համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի վերջնական լրամշակում, ընտրված թիրախային համայնքներում համայնքների խոշորացման իրականացում, դրանց կայացմանն օժանդակում, ձեռք բերված փորձի հիման վրա համայնքների խոշորացման շարունակական, փուլային ծրագրի իրականացում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
73. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը
«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրից բխող անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում: Մասնավորապես, անհրաժեշտություն կառաջանա լրամշակելու ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ, քանի որ հրամանագրով կնախատեսվեն մարզպետի կողմից իրականացվելիք նոր գործառույթներ, որոնք անհրաժեշտ կլինի գնահատել, մասնավորապես, համայնքային ծառայության բնագավառում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
74. «Նախադպրոցական կրթության բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Համայնքների ղեկավարների լիազորությունների իրականացման կարգի` ըստ բնագավառների փուլային ներդրումը կհստակեցնի այդ լիազորությունների իրականացման գործընթացը: Նախադպրոցական կրթության բնագավառում կբարձրանա համայնքի ղեկավարի կողմից իրականացվող լիազորությունների արդյունավետությունը, կմեծանա դրանց իրականացման և ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո նույն օրենքի «Տեղական հարկեր» գլխի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացում, համայնքի բյուջեի եկամտային մասի աճ, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի և քանակի ավելացում
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
76. «Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
քիմիական նյութերի շրջանառության ոլորտը Եվրախորհրդի կողմից իրականացվող REACH համակարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի մեկնարկում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ապրիլի 2-րդ տասնօրյակ
77. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 637-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
իրավահարաբերությունների կարգավորում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
78. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
իրավահարաբերությունների կարգավորում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
79. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 1134-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
իրավահարաբերությունների կարգավորում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
80. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
էներգետիկ նպատակներով տրամադրված հողատարածքների նպատակային և արդյունավետ օգտագործման ապահովում
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)օգոստոսի 3-րդ տասնօրյակ
81. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)օգոստոսի 3-րդ տասնօրյակ
82. «Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
84. «Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
փետրվարի 3-րդ տասնօրյակ
85. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
գործող իրավական ակտերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման դրույթների ամրագրում, որի արդյունքում ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացման ապահովում
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
մարտի 2-րդ տասնօրյակ
86. «Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման և անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման համար իրավական հիմքերի ստեղծում
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
87. «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Քաղաքաշինության ոլորտում կառուցապատման, հողօգտագործման, ինչպես նաև նշված բնագավառում ՏԻՄ-ի լիազորություններին առնչվող առկա օրենսդրական հակասությունները բացառող օրենսդրական փաթեթ` նպատակաուղղված հանրապետությունում կայուն տարածական զարգացման ապահովմանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեհունիսի 3-րդ տասնօրյակ
88. «Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանող հաստատված իրավական ակտ` նպատակաուղղված գործող ընթացակարգերի պարզեցմանն ու օպտիմալացմանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
հուլիսի 3-րդ տասնօրյակ
89. «Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Տարածական պլանավորման ռեգիոնալ (միկրոռեգիոնալ) և տեղական մակարդակները համադրող փաստաթղթերի մշակման կարգը սահմանող հաստատված իրավական ակտ, որով կմեկտեղվեն համայնքների խմբերի ընդհանուր հետաքրքրության և առանձին համայնքների տարածական զարգացման խնդիրներն ու դրանց կառուցապատման չափորոշիչները:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ
90. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
91. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններից բխող իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
92. «Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
93. «Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
94. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 1006-Ն)
95. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
նոյեմբերի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
96. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
97. «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
98. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 29-ի N 1810-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
օգոստոսի 3-րդ տասնօրյակ
99. «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
100. «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
101. «Ինտերնետ ծառայությունների զարգացման և մատուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
102. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
103. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Կկարգավորվեն սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ պետական սուրհանդակային կապի և հատուկ կապի ծառայությունների, ինչպես նաև կհստակեցվեն գործող օրենքում առկա որոշ ձևակերպումներ:
Կներդրվի սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության, փոստային ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, որը կնպաստի զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեությունը կլիցենզավորվի, ինչը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել լրացուցիչ ներդրողների: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
104. «Հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
105. «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
106. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
107. «Հանրակրթական ուսումնական հաստատության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
108. «2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության թվաքանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
109. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)մարտի 3-րդ տասնօրյակ
110. «Առանձին գործող ավագ դպրոցների ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
111. «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ապրիլի 1-ին տասնօրյակ
112. «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
113. «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
114. «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով փոխհատուցման) 2010/2011 ուսումնական տարվա ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
մայիսի 2-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
115. «Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)նոյեմբերի 1-ին տասնօրյակ
116. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
օգոստոսի 3-րդ տասնօրյակ
117. «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
118. «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ)դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
119. «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
120. «Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
121. «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
122. Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների մրցութային գործընթացի կազմակերպում և մրցույթի արդյունքների հաստատում
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունմարտի 3-րդ տասնօրյակ
123. «Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարությունմայիսի 3-րդ տասնօրյակ
124. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Համապատասխանեցվում է Եվրամիության պահանջներին։
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահպանման ծախսեր
125. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի մագիստրատուրայում դասավանդվող առարկաների ներառում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունմարտի 1-ին տասնօրյակ
126. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիային` իրեն ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտների տնօրինման իրավասության վերապահում, գիտական խորհրդի հիմնադրում, թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակների ընդլայնում (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի N 6-Ն հրամանով հաստատված` 93.01.1 դասիչով նախատեսված մաքրման և չոր մաքրման և այլ ծառայություններ)
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունմարտի 1-ին տասնօրյակ
127. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության ապահովում, ինչպես նաև դրանց գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին վերապահելը
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունապրիլի 3-րդ տասնօրյակ
128. «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով հավելավճարի վճարում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունհունիսի 1-ին տասնօրյակ
129. «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ոստիկանության ծառայողների ցանկությամբ տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցում տրամադրելու հնարավորության ընձեռում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունհուլիսի 1-ին տասնօրյակ
130. (կետն ուժը կորցրել է 08.07.10 N 841-Ն)
131. «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
հանցագործությունների կատարման հետ կապված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման իրականացում` ՀՀ կառավարության սահմանած կարգով
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունօգոստոսի 1-ին տասնօրյակ
132. «Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման ընթացակարգի կանոնակարգում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունօգոստոսի 2-րդ տասնօրյակ
133. «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգի սահմանում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունօգոստոսի 3-րդ տասնօրյակ
134. «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավում, անձի քրեագիտական և օպերատիվ-հետախուզական նույնականացման ապահովում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունսեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
135. «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
զենքի առևտրի լիցենզավորման հետ կապված գործունեությանը վերաբերող հարաբերությունների կանոնակարգում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանությունսեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
136. «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքների սահմանում, վարձատրության, պարգևատրման, դրամական օգնության և այլ վճարումների կազմակերպման հետ կապված հարաբերությունների կարգավորում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություննոյեմբերի 3-րդ տասնօրյակ
137. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) Համընդհանուր վերանայման գործընթացին ՀՀ ազգային զեկույցը ներկայացնելը
Ազգային զեկույցը պատրաստելը, ներկայացնելը և պաշտպանությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
հունվարի 2-րդ տասնօրյակ
138. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
139. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 469 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
140. ՀՀ Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, և դրա հետ կապված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
141. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
142. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 49-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակների և կապի ծառայությունների տարեկան նորմերի փոփոխություններ, ՀՀ արտաքին գործերի նախարարության խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման համար համարժեք նորմաների սահմանում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
փետրվարի 1-ին տասնօրյակ
143. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի N 372 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Կվերանա պետական տուրքը կանխիկ գանձելու դեպքում տրամադրվող այն անդորրագրի պահանջը, որը պետք է տրամադրի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և, որը որոշումն ընդունելու օրվանից մինչ օրս, ըստ էության, չի կատարվել, քանի որ հաշվի առնված չեն եղել մի շարք հանգամանքներ: Այս պարտականությունը կդրվի դեսպանությունների վրա` սահմանելով օրինակելի ձև:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարությունփետրվարի 2-րդ տասնօրյակ
144. «2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ազգային ծրագրի մշակում և ընդունում
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խումբհուլիսի 3-րդ տասնօրյակ
145. (կետն ուժը կորցրել է 05.08.10 N 977-Ն)
146. «Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
147. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
148. «Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման ընթացակարգերի կատարելագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
149. «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություննոյեմբերի 1-ին տասնօրյակ
150. «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների` խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն և արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունդեկտեմբերի 1-ին տասնօրյակ
151. «Որսահանդակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունդեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
152. «Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու և կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
153. «Որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ բնապահպանության նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
154. «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
մարտի 2-րդ տասնօրյակ
155. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կապահովվի բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվության և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման գործընթացների համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
մարտի 3-րդ տասնօրյակ
156. «Սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ապրիլի 2-րդ տասնօրյակ
157. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ապրիլի 3-րդ տասնօրյակ
158. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
մայիսի 2-րդ տասնօրյակ
159. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
մայիսի 3-րդ տասնօրյակ
160. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
161. «Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի զարգացման (2011-2015 թվականների) հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
հունիսի 3-րդ տասնօրյակ
162. «Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
հուլիսի 3-րդ տասնօրյակ
163. «Ձվի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունհոկտեմբերի 1-ին տասնօրյակ
164. (կետն ուժը կորցրել է 21.10.10 N 1362-Ն)
165. «Թույլատրելի սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություննոյեմբերի 2-րդ տասնօրյակ
166. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
167. «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
168. «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունփետրվարի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
169. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունփետրվարի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
170. «ՀՀ տարածքում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունմայիսի 2-րդ տասնօրյակ
171. «ՀՀ հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունհունիսի 2-րդ տասնօրյակ
Համաշխարհային բանկ
մասնավոր ներդրումներ
172. «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
oգոստոսի 3-րդ տասնօրյակ
173. «Որակի ազգային ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
174. «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
175. «Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություննոյեմբերի 3-րդ տասնօրյակ
176. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
ՀՀ պետական բյուջե
մասնավոր համաֆինանսավորում
177. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ
178. «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
179. «Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
180. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 267-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ մշակույթի նախարարություն
հունվարի 3-րդ տասնօրյակ
181. «Հայաստանի Հանրապետության ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
ՀՀ կենտրոնական բանկ
մարտի 3-րդ տասնօրյակ
(հավելվածը փոփ. 25.02.10 N 165-Ն, 13.05.10 N 535-Ն, 27.05.10 N 633-Ն, 17.06.10 N 751-Ն, 10.06.10 N 715-Ն, 08.07.10 N 841-Ն, 29.07.10 N 938-Ն, 05.08.10 N 977-Ն, 12.08.10 N 1001-Ն, 12.08.10 N 1006-Ն, 26.08.10 N 1092-Ն, խմբ. 07.10.10 N 1320-Ն, փոփ. 21.10.10 N 1362-Ն, 08.12.11 N 1726-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ
Պատասխանատու մարմինը |
Գերակա խնդիրը |
Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերը |
1 |
2 |
3 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
1. Հայաստանի Հանրապետությունում աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգի ստեղծում, կայացում և հետագա զարգացում | - աղետների բժշկության կենտրոնի գործունեության ծավալում, գիտաուսումնական, գիտամեթոդական- խորհրդատվական, վերլուծական-տեղեկատվական և բուժական` ամբուլատոր, ստացիոնար ու դիագնոստիկ ծառայությունների ստեղծում |
2. Սեյսմիկ ռիսկի գնահատում | - սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկայի ճշտում և վերամշակում, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի ելակետային 11 քարտեզի պատրաստում | |
ՀՀ արդարադատության նախարարություն |
3. Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում | - փակ տեսակի երկու ուղղիչ հիմնարկների ստեղծում - դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
4. Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում | - քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների ավտոմատացում և տվյալների միասնական էլեկտրոնային բանկի ստեղծում - հանրապետության նոտարների կողմից վավերացված ակտերի տեղեկատվական բանկի ստեղծում | |
ՀՀ առողջապահության նախարարություն |
5. ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարեփոխում | - անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի և մատուցման կարգի սահմանում - պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրական ինքնարժեքի վրա հիմնված գների մշակում - բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմի մշակում, մասնավորապես, համավճարով ֆինանսավորվող բժշկական ծառայությունների ցանկի և հիվանդությունների ինքնարժեքի վրա հիմնված համավճարների չափի սահմանում և պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունից օգտվողների նոր ցանկի սահմանում, մասնավորապես, օգտվողների ընդգրկուն խմբերից անցում օգտվողների հստակ ցանկի և ըստ օգտվողների ցանկի տարբեր օգտվողների համար համավճարի սկզբունքի սահմանում` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման նոր խմբագրությամբ նախագծի մշակման շրջանակներում |
6. Մարզային առողջապահության համակարգերի զարգացում` ուղղված բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը - գյուղական բնակավայրերում առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային հաստատությունների շենքային պայմանների բարելավում |
- մարզային հիվանդանոցային հաստատությունների օպտիմալացման և արդիականացման ծրագրերի իրականացում` համաձայն Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N1911-Ն որոշման - մարզային հիվանդանոցների կառավարման և ղեկավարման բարեփոխումների իրականացում` ներառյալ ղեկավարման կառուցվածքների ու ընթացակարգերի բարեփոխումը, բժշկական հաստատություններում կորպորատիվ կառավարման համակարգի ներդրում` համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի N 1582-Ն որոշման | |
ՀՀ ֆինանսների նախարարություն | 7. Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում և դրանց ընդգրկվածության ընդլայնում | - ՀՀ 2011 թվականի բյուջետային գործընթացների շրջանակներում բոլոր պետական կառավարման մարմինների ընդգրկում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների գործընթացում |
8. Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հնարավորինս նվազեցմանն ու հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների շարունակում | - հարկաբյուջետային ընդլայնող քաղաքականության իրականացում և սոցիալական բնույթի ծախսերի ժամանակին և ամբողջական կատարում - ՀՀ ԿԲ-ի հետ կոորդինացված ֆինանսական շուկայի խորացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մասնավորապես, հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովման տեսանկյունից - միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից իրականացվող վարկային ծրագրերի շարունակականության աջակցությանն ուղղված քայլեր - իրական հատվածի ուղղակի աջակցությունից աստիճանական անցում դեպի ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը | |
ՀՀ մշակույթի նախարարություն |
9. Մշակութային ժառանգության (հուշարձաններ, մշակութային արժեքներ) պահպանության հիմքերի ապահովում | - հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրում (450 հուշարձան) - քաղաքաշինության ակտիվ գոտիներում գտնվող կամ վտանգված հուշարձանների պահպանական գոտիների կազմման առաջնահերթ աշխատանքների իրականացում (80 պահպանական գոտի) - ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների թանգարանային արժեքների վերահաշվառում (15 թանգարան, շուրջ 900.0 հազ. միավոր) - ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցուցակի կազմում (20 միավոր) |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | 10. Հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցում | - հարկային գերավճարների վերադարձման գործընթացի արագացում` ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ավտոմատ համակարգի ներդրմամբ` առանց լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների` հիմնվելով ռիսկային գործոնների չափորոշիչների վրա - խոշոր հարկ վճարողների մոտ հսկողության ուժեղացում` ապահովելով հարկերի համարժեք հավաքագրելիությունը - ՓՄՁ-ների համար «փափուկ» հարկային վարչարարության կիրառում, որի արդյունքում կբարձրանա հարկերի կամավոր վճարման մակարդակը - չկատարված հարկային պարտավորությունների աճի սահմանափակում` կանխարգելելով նոր ապառքների կուտակման ռիսկերը |
11. Ռիսկերի կառավարման համակարգի ներդրում (առաջին փուլ), այդ թվում` ստվերային շրջանառության նվազեցման նպատակով | - ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) գործարկում` նախատեսելով հսկողական աշխատանքներ իրականացնող հարկային ծառայողների վերապատրաստում - ստուգումների իրականացման ուղեցույցների մշակում և ներդրում` ոլորտային առանձնահատկություններից ելնելով - հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման նոր հսկողական գործիքների ներդնում | |
12. Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում | - էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և կատարելագործում, հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ընդունելու ընդլայնում - եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՊԵԿ-ի ընթացակարգերի սահմանում և իրագործում, մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և ուսուցում - հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում | |
13. «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրում | - հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման և էլեկտրոնային ստորագրության համակարգի ներդրում - մաքսային ձևակերպումների նպատակով օգտագործվող «ԹԻ ՎԻ ԷՄ» ավտոմատ համակարգչային ծրագրի վերանայում` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան - մաքսային օրենսդրության բարեփոխում` «կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով | |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
14. Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում | - պետական գույքի նկատմամբ պետության իրավունքների ձևակերպում (գրանցում) - պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի սեփականության իրավունքների գրանցում - պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի օգտագործման իրավունքների ձևակերպում - պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հաշվառման աշխատանքների ավարտում, արդյունքների ամփոփում և տեղեկատվության ներառում պետական գույքի հաշվառման բազայում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
15. ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացում | - պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակում - ռազմական առաջադրանքների որոշում և սահմանում - զորային կառույցի բարեփոխումների ծրագրի մշակում |
16. ՀՀ ԶՈՒ-ի համալրման և հաստիքակառուցվածքային համակարգի կատարելագործում՝ խաղաղ և պատերազմի ժամանակ | - 2010-2015 թթ. ընթացքում զորակոչի ենթակա անձնակազմի հեռանկարային, քանակական և որակական վիճակի ուսումնասիրում, զորակոչի գործընթացի բարելավում - պայմանագրային (այդ թվում` պայմանագրային սերժանտական) զինվորական մասնագիտացված ծառայության համակարգի ընդլայնում - ՀՀ ԶՈՒ-ի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծավալման գործընթացների ուսումնասիրում, այն իրականացնելու նոր ձևերի ու մեթոդների կիրառում | |
17. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում | - սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում՝ գերակայությունը տալով ավիացիային, հրթիռային զորքերին ու հրետանուն, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, հատուկ նշանակության, ինժեներական ապահովման ուժերին - ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում - ուսումնավարժական սարքերի ձեռքբերում (տեղում պատրաստում) | |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
18. Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրագործում | - իրավական հենքի ստեղծում - ժողովրդագրական իրավիճակի և զարգացումների վերաբերյալ հետազոտությունների իրականացում, տեղեկատվության ստացման համակարգի ներդրում - ժողովրդագրական զարգացման ընթացքի մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում |
19. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում | - կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ապահովող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում - եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրում, այդ թվում` եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող ենթակառուցվածքի ներդրում - պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության փոխանակության կառուցակարգերի ներդրում - մեթոդական և ուսուցողական նյութերի մշակում, բարեփոխումների գործընթացում ներգրավված անձնակազմի և գործատուների վերապատրաստման (ուսուցման) ծրագրի իրականացում - բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմիններին համապատասխան տեխնիկական միջոցներով և գործիքներով (կապուղիներ, համակարգչային ծրագրեր և այլն) ապահովում - բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ստեղծում - հանրային իրազեկման աշխատանքների իրականացում | |
20. Սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում | - տեղեկատվական համակարգերի արդիականացում - տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակության ընթացակարգերի տեխնիկական ապահովում - քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցում - ոլորտի բոլոր կազմակերպությունների միջև կապուղու ապահովում - էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում` սոցիալական պաշտպանության ամբողջ համակարգում - ֆինանսական կառավարման համակարգի ներդրում - սոցիալական ոլորտի միասնական տեղեկատվական պատուհանի ստեղծում - էլեկտրոնային ծառայությունների մատուցման միասնական կենտրոնների ստեղծում | |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
21. Նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ձուլման դեմ պայքարին | - սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագրի շարունակական իրականացում` շուրջ 600 երիտասարդի այցելություն - ըստ տարածաշրջանների` ԱՄՆ, ԱՊՀ, Միջին Արևելք և Եվրոպայի հայ համայնքների կրթամշակութային, հայապահպանական ծրագրերի մշակում և իրականացում` սփյուռքահայ համայնքներում գործող հանրակրթական և մեկօրյա դպրոցների աջակցության ծրագրերի մշակում, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացների խթանում և աջակցություն, սփյուռքագետների պատրաստում Հայաստանում մշակութային միջոցառումների կազմակերպում սփյուռքի գաղթօջախներում. Հայաստանի մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների կազմակերպում համայնքներում - հեռուստահաղորդաշարերի, համացանցի, հրատարակությունների, համաժողովների միջոցով` հայապահպանության և հայեցի դաստիարակության քարոզչություն - սփյուռքյան կրթօջախների, լրատվամիջոցների և լրագրողների համահայկական մրցանակաբաշխությունների անցկացում - աջակցություն հայ մշակութային ժառանգության հաշվառման և դրանց պահպանման միջոցառումներին - սփյուռքահայ ուսանողների Հայաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորությունների ընդլայնմանն ու պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքների կազմակերպում |
22. Սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների, գիտնականների հետ համագործակցության ապահովում, հայագիտության խթանում | - սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների, հայագետ-գիտնականների հետ համատեղ ծրագրերի և թեմաների մշակում - սփյուռքի հայագիտական կենտրոնների գործունեության, հիմնախնդիրների ուսումնասիրություն, կենտրոնների աշխատանքներին աջակցություն - հայագիտական կենտրոնների գիտահետազոտական և կրթական ծրագրերի համակարգմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակում և դրանց միջև կապի ապահովում - սփյուռքի համայնքների պատմության ուսումնասիրում, գրառում և ամբողջականացում, ֆիլմաշարերի ստեղծում - այլալեզու և այլադավան հայերի հիմնախնդիրների ուսումնասիրություն, կլոր սեղանների կազմակերպում | |
23. Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում Հայաստանի ու սփյուռքի զարգացման գործընթացներում | - սփյուռքի հայ համայնքներում առկա ներուժի հաշվառում` ըստ գործունեության ոլորտների, տվյալների բազայի համալրում - համահայկական մասնագիտական ցանցերի, հանձնախմբերի, ընկերակցությունների, միությունների ձևավորում Հայաստանում և սփյուռքում և նրանց միջև կապի ամրապնդում - մասնագիտական համաժողովների, գիտաժողովների կազմակերպում - սփյուռքում գործող հասարակական և հոգևոր կառույցների, անհատների հետ կայուն և գործընկերային կապերի ամրապնդում և զարգացում - համահայկական նշանակության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը սփյուռքյան կազմակերպությունների մասնակցության ապահովում - սփյուռքի հոգևոր կառույցների վերաբերյալ հետազոտությունների իրականացում - համահայկական Ազգային խորհրդի ձևավորման նախապատրաստական աշխատանքների իրականացում | |
24. Համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորում ու զարգացում | - սփյուռքյան լրատվական կառույցների հետ համագործակցության ընդլայնում, տեղեկատվության փոխանակում, համահայկական նշանակության ծրագրերի և Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման լուսաբանում - տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառմամբ համահայկական ծրագրերի մշակման և կիրարկման խթանում - էլեկտրոնային թերթի զարգացում, էլեկտրոնային գրադարանի ստեղծում - «Հայաստան-սփյուռք» թեմատիկ տեսախորհրդաժողովների, հեռուստակամուրջների կազմակերպում | |
25. Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում | - փորձագետների, մասնագետների հետ քննարկումների անցկացում - հայրենադարձության կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրություն - հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի մշակում - «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի դրույթների մշակում և շահագրգիռ սփյուռքյան և հայաստանյան կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպում - օրենքի նախագծի մշակում | |
26. Հայկական համայնքների կազմակերպման, զարգացման և համախմբման խթանում | - հայկական ինքնության շուրջ սփյուռքի համայնքների միավորմանն ու համախմբմանը, համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծմանն ուղղված միջոցառումների նախաձեռնում - գործող և ձևավորվող կառույցների շուրջ համայնքների համախմբման խթանում - աջակցություն Հայաստանի հետ այդ կառույցների կապերի ամրապնդմանը և զարգացմանը | |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
27. Տարածքային համաչափ զարգացման ռազմավարության իրականացում | - տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում. մարզերի համար մարզային զարգացման ծրագրերի մշակում - տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման, սահմանամերձ համագործակցության զարգացման գործում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տարածաշրջանային վիճակագրական համակարգի ստեղծմանն օժանդակում և նպատակային ծրագրերի իրականացում |
28. Տարածքային կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումների ներդրում | - տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացում - տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացում («ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նոր տարբերակի մշակում) - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ ՏԿՆ-ի մասով միջոցառումների ծրագրի կատարման ապահովում | |
29. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների ապահովման նոր կարողությունների ձևավորում | - ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրում - համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործում, տեղական նոր հարկատեսակների ներմուծում - համայնքների համար գույքահարկի և հողի հարկի համար տեղեկատվական միասնական բանկի ստեղծում | |
30. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական և պատվիրակված լիազորությունների իրականացման որակի բարձրացում | - «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ հարաբերություններ ապահովող կարողությունների ձևավորում - վարչատարածքային բարեփոխումների իրականացում Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկում, տեխնիկական և փորձագիտական օժանդակության ապահովում | |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
31. Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծում և վերազինում | - Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման աշխատանքների իրականացման նպատակով վարկային համաձայնագրի ստորագրում, գործընթացի կազմակերպում և վերահսկում - Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ծրագրի շուրջ իրանական կողմի հետ տարվող բանակցությունների ավարտում, անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի կնքում |
32. Տարածաշրջանային ինտեգրացում և էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնիկական վերազինում |
● Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման համար անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի կնքում | |
33. Ատոմային էներգետիկայի զարգացում | - Հայկական ԱԷԿ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում ներդրողների հետ բանակցությունների վարում | |
34. Ընդերքի պահպանության, վերարտադրության, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովում | - ընդերքօգտագործման մասով օրենսդրական դաշտի կատարելագործում - ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի քարտեզագրման աշխատանքների իրականացում - ընդերքի օգտագործման և պահպանության նպատակով նորմատիվ-իրավական ակտերի, հրահանգների, ստանդարտների գույքագրում, առաջնային նշանակության մեթոդական փաստաթղթերի առանձնացում և դրանց մշակման աշխատանքների կազմակերպում | |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
35. Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համակարգի բարեփոխումներ | - քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում և օպտիմալացում, ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի N 36 արձանագրային որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգից բխող, միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համահունչ իրավական ակտերի փաթեթի մշակում` նպատակաուղղված հանրապետությունում կայուն տարածական զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմանը |
36. Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման միջոցառումներ | - Սևանա լճի ափամերձ տարածքների քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում, այդ թվում` ● Սևանա լճի կենտրոնական գոտու համալիր գնահատում ● կառուցապատման ենթակա տարածքների առանձնացում ● քաղաքաշինական գործունեության իրականացման չափորոշիչների սահմանում - ՀՀ օրենսդրությամբ սահմանված ենթագոտիների տարանջատում` ըստ սահմանված ռեժիմների - Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգում, ցամաքային ափամերձ տարածքների պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում | |
37. Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործում և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորում | - քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակում և կատարելագործում - ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացում - քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման առանձին տարածքներում կառուցապատման չափորոշիչների մշակում - տարածքների զարգացմանը նպատակաուղղված առանձին ներդրումային ծրագրերի մշակում | |
38. Բնակարանային ապահովում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված շենքերի բնակարանների (բնակելի տների) հատկացման միջոցով | - աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ կառուցվող շենքերի բնակարանների (բնակելի տների) հատկացման գործընթացի իրականացում, արդյունքում 1000 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծում | |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
39. Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցություն (2010 թվականի օգոստոսի 14-21-ը, Սինգապուր) | - ՀՀ հավաքական թիմերի կոմպլեկտավորում - ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցության բժշկական վերահսկողություն, մարզահանդերձանքի ապահովում, մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների պարգևատրում, խրախուսում |
40. Երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրերի իրականացում, մասնավորապես, հանրապետության մարզերում ի հայտ են բերվելու հնարավորինս վճարողունակ, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ և ձեռնարկվելու են քայլեր ինքնարժեքին խիստ մոտ գին առաջարկելու թիրախային խմբին | - ՀՀ մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից մատչելի գներով բնակարանների ձեռքբերմանը միտված պետական նպատակային բնակարանաշինության կազմակերպում (ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N13 նիստի N 16 արձանագրային որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի «ե» ենթակետի դրույթի կատարում) | |
41. Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև կապերի ու համագործակցության ամրապնդում, ինչը կնպաստի մշակութային, ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառներում սփյուռքի ներուժի առավել նպատակային և արդյունավետ ներգրավմանը | - երիտասարդ գործարարների համահայկական համաժողովի (ֆորում) կազմակերպում (ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի N 16 արձանագրային որոշման N 1 հավելվածի 4.4-րդ կետի դրույթի կատարում) | |
42. Երիտասարդներին առնչվող խնդիրներին ուղղված քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում երիտասարդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովման մեխանիզմների զարգացում | - երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման և նրանց գործունեությանը պետական աջակցության տրամադրման հրապարակայնության և թափանցիկության բարձրացման նպատակով հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի գործարկում - երիտասարդության հետ տարվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանն ուղղված «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի վերակազմակերպում (ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 13 նիստի N 16 արձանագրային որոշման N 1 հավելվածի 4.5-րդ կետի դրույթի կատարում) | |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | 43. Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում | - նախադպրոցական հաստատություններ չունեցող 30 համայնքում նախադպրոցական ոչ ծախսատար ծառայությունների կազմակերպում - նախադպրոցական համակարգում 550 երեխայի ընդգրկվածության ավելացում |
44. Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ | - առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ընդլայնում - ավագ դպրոցի դասագրքերի հրատարակում - ուսուցիչների վերապատրաստում` համաձայն նոր առարկայական ծրագրերի և ՏՀՏ-ի կիրառության բնագավառների - հանրակրթական հաստատություններում ուսուցման նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնում - կրտսեր դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցում - հանրակրթական հաստատություններում երրորդ օտար լեզվի ներդրում | |
45. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացում | - նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում - մանկավարժական կադրերի վերապատրաստում - ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում - ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի նորացում և վերազինում | |
46. Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների | - մասնագիտական և ակադեմիական աստիճանների որակավորման համակարգի ներմուծում` համադրելիության ապահովման նպատակով - որակավորումների ազգային համակարգի ստեղծում - բարձրագույն կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրում - բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխում | |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
47. ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2011-2013 թթ. հարկման բազաների ձևավորում | - Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջների` նոր եռամյա ժամանակահատվածի՝ 2011-2013 թթ. հարկման բազաների ձևավորման համար 2010 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված տվյալների հիման վրա կիրականացվեն ՀՀ տարածքում գտնվող, հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների, հողամասերի կադաստրային արժեքների նոր գնահատություններ։ ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 22-ի N 641 որոշմամբ հաստատված կարգի 2.3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն հարկվող օբյեկտ համարվող, տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված շենքերի, շինությունների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը կներկայացվեն գույքահարկ վճարողների հաշվառող տեղական ինքնակառավարման մարմիններ և համապատասխան հարկային տեսչություններ։ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի N 465 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն հողի հարկ վճարողներին սեփականության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով պատկանող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակները մինչև գնահատման (վերագնահատման) տարվա օգոստոսի 1-ը կներկայացվեն հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններ և հարկային տեսչություններ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
48. Հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավում` մատակարարվող խմելու ջրի որակի ապահովում, կայուն և հուսալի ջրամատակարարում, ջրի կորուստների կրճատում, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացում, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Նոր ներդրումային ծրագրերի համար դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների վարում | - «Ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի)» ծրագրի, «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի, «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում - Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծում և շինարարական աշխատանքների իրականացում, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերանորոգում |
49. Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացում | - ներդրումային ծրագրերի միջոցով ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի իրականացման ապահովում | |
50. Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների կառավարման բարեփոխումների շարունակություն | - ջրային համակարգի ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով 2010 թվականի համար նախատեսված ցուցանիշի կատարման ապահովում - ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում և ջրօգտագործողների ընկերությունների խոշորացում | |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
51. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի ստեղծման աշխատանքներ | - Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի ստեղծման աշխատանքների ապահովում |
52. Հայաստանի Հանրապետության փոքր ավիացիայի թռիչքների իրականացման ապահովում | - Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոքր ավիացիայի օդանավերի համար թռիչքների և վայրէջքների սխեմաների մշակում և ներդնում | |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
53. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 983-Ն) | |
54. Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդրում | - «1-02» տեխնիկական համակարգի ձեռքբերման աշխատանքի ավարտում - համակարգի ներդնում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում | |
55. (կետն ուժը կորցրել է 12.08.10 N 983-Ն) | ||
56. Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնում | - անհրաժեշտ ռադիոկապի համակարգի վերաբերյալ առաջարկությունների ամփոփում - ռադիոկապի համակարգի գնում և ներդրում | |
57. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացում և արդյունավետության բարձրացում | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական լսարանների արդիականացում և ժամանակակից սարքավորումներով կահավորում - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի համար նոր ուսումնատեխնիկական և ուսումնամարզական գույքի ձեռքբերում - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայում ավտոմոբիլային պատրաստականու-թյան գործնական պարապմունքների (ավտոմոբիլի վարման) համար մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերում | |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
58. Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ | Հայաստանը շարունակելու է` - արտաքին անվտանգության հետագա ամրապնդումը, երկրի զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ապահովումը, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների առավել զարգացումն ու ամրապնդումը, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցությանն ուղղված քայլերը - արցախյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմանն ուղղված ջանքերը - արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչների ամրապնդումը - առավել խորացնել Հայաստանի դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերի իրականացումը - զարգացնել և ամրապնդել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը - եվրոպական ընտանիքին մերձենալու քաղաքականությունը - առավել զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ - հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման ուղղությամբ տարվող նախաձեռնողական ուղեգիծը - ընդլայնել համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի, մերձավորարևելյան և ասիական, ամերիկյան և աֆրիկյան երկրների հետ - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի սատարումը - համազգային խնդիրներին հետամուտ լինելուն և հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը - Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը |
59. Եվրոպական ուղղության խորացում | - Եվրոպայի հետ մերձեցման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլեր, ինչպես եվրոպական կառույցների հետ հարաբերությունների հետևողական խորացման, այնպես էլ եվրոպական երկրների հետ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ - ԵԽԽՎ-ի առաջարկությունների, ինչպես նաև ԵԽԽՎ-ի առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ կատարվելիք միջոցառումների և քայլերի ձեռնարկում - ԵԽ վերահսկողական մարմինների առաջարկությունների իրականացում - ՀՀ-ԵԽ 2008-2010 թթ. գործողությունների ծրագրի կենսագործմանն ուղղված քայլերի և համալիր միջոցառումների համակարգված և շարունակական իրականացում - արևելյան գործընկերությամբ նախատեսված թեմատիկ պլատֆորմների շրջանակներում բազմակողմ համագործակցության իրականացում (1. ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում, կայունություն, 2. տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ, 3. էներգետիկ անվտանգություն, 4. մարդկանց միջև շփումներ) - ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու նախապատրաստում - ՀՀ-ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների շուրջ նախապատրաստական աշխատանքների իրականացում - ԵՄ-ի եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի կենսագործմանն ուղղված քայլերի և համալիր միջոցառումների կոորդինացում - ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի` արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծմանն ուղղված համապատասխան քայլերի իրականացում - ԵՄ անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացմանն ուղղված հետագա քայլերի և դիվանագիտական ջանքերի գործադրում` համապատասխան համաձայնագիր ստորագրելու համար Եվրոպական հանձնաժողովի հետ երկխոսություն սկսելու նպատակով | |
60. Արտաքին տնտեսական ոլորտին աջակցություն | ճյուղային նախարարությունների մասնակցությամբ` - Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, մասնավորապես, էներգակիրների և էներգիայի աղբյուրների զանազանեցմանն ուղղված միջոցառումների իրականացում - հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու զանազանեցմանը, դրանց անխափան գործարկման համար պայմանների ապահովմանը նպատակաուղղված, համակարգված քաղաքականության վարույթ, համապատասխան գործողությունների և միջոցառումների իրականացում - հայրենական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների որոնմանը, արտաքին առևտրի համար նպաստավոր դաշտի ստեղծմանը նպատակաուղղված քայլերի իրականացում - փոխշահավետ տնտեսական կապերի հաստատման, բարձր տեխնոլոգիաների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացում - արտաքին ներդրումների խրախուսմանը, oգնության, վարկերի և դրամաշնորհների, մարդասիրական ծրագրերի ապահովմանը նպաստող դիվանագիտական ջանքերի ակտիվացմանն ուղղված քայլերի իրականացում | |
61. Մարդու իրավունքների ոլորտ ■ ՄԱԿ-ի ՄԻԽ-ի համընդհանուր վերանայման գործընթացին ՀՀ զեկույցի նախապատրաստում, ներկայացում և պաշտպանություն ■ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացում |
- մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների և այդ ոլորտում առկա բացերի ուղղությամբ տարվող հետևողական աշխատանք` ուղղված միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների լիարժեք կատարմանը - ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) համընդհանուր վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զեկույցի նախապատրաստում, ներկայացում և պաշտպանություն - մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովում, 2010-2012 թթ. թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրի և իրականացման ժամանակացույցի մշակում, դրա իրականացմանը միտված հետևողական քայլերի ձեռնարկում, մասնավորապես, թրաֆիքինգի դեմ պայքարի օրենսդրության բարելավման, գործող oրենքների խստիվ կիրառման, մարդկանց շահագործման կանխարգելման, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ու աջակցության, տվյալ ոլորտում շահագրգիռ կառույցների հետ համագործակցության խորացման, հետագա ուսումնասիրությունների իրականացման, կառավարման և համակարգման, մոնիթորինգային և գնահատման աշխատանքների բարելավման ուղղությամբ | |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
62. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում | - Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացող շուրջ 600 հա անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի մաքրում և հեռացում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
63. Գյուղատնտեսության պետական աջակցության հասցեական ապահովում և արդյունավետ կազմակերպում | - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարության մշակմամբ և ընդունմամբ ոլորտում վարվող քաղաքականության հստակեցում, դրա իրականացման միջոցառումների սահմանում և պահանջվող ֆինանսավորման աղբյուրների կանխորոշում - «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրի շարունակում, արդյունքում գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման մակարդակի բարձրացման նախադրյալների ստեղծում` գյուղատնտեսական արտադրանքի ծավալի ավելացման համար - ոռոգման ջրի հասցեական սուբսիդավորման համակարգին անցման մեխանիզմների մշակում և դրա ներդրման համար նախադրյալների ստեղծում |
64. Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում | - սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով, ըստ արտադրության ոլորտների, Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգի ներդրման ժամանակացույցի սահմանման միջոցով համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծում - հիմնական սննդամթերքների տեխնիկական կանոնակարգերի հաստատման միջոցով սննդամթերքների արտադրությանը, անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը, պահմանը և իրացմանը ներկայացվող պահանջների սահմանում, անվտանգ սննդամթերքով ապահովվածության սպառողների ակնկալիքների բավարարում - թույլատրելի սննդային հավելումների անվանացանկի, դրանց օգտագործման ուղղությունների և թույլատրելի սահմանային քանակությունների սահմանման միջոցով սննդային հավելումների ճշգրիտ օգտագործման վերահսկում և արդյունքում սննդամթերքի անվտանգության առավել բարձր մակարդակի ապահովում | |
65. Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը և կոոպերացիայի զարգացմանը նպաստող իրավական հիմքերի ստեղծում | - Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի մշակում և ընդունում: Արդյունքում այդ բնագավառում պետական քաղաքականության ուղղությունների հստակեցում - «Սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու միջոցով սպառողական կոոպերատիվների ձևավորման և պետական գրանցման գործընթացի դյուրինացում, գյուղատնտեսական ուղղվածության սպառողական կոոպերատիվների ձևավորման խթանում - «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու, մասնավորապես, կոոպերատիվի առանձին անդամի հաշվով ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն շեմի սահմանման միջոցով գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման խթանում | |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
66. Տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդնում | - արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացում - գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքի ձևավորում և զարգացում - զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիա, միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդում և բարձրացում |
67. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձևակերպում | - վերլուծությունների և հետազոտությունների իրականացում - երկարաժամկետ տեսլականի ձևավորում - կարճաժամկետ գործողությունների ծրագրի մշակում | |
68. Որակի ազգային ենթակառույցների (հավատարմագրում, ստանդարտացում, չափումների միասնականության ապահովում և համապատասխանության հավաստում) համակարգերի ներդաշնակեցում միջազգային չափանիշներին | - գործող համակարգերի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում և դրանից բխող միջոցառումների իրականացում | |
69. Հայաստանի` որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորում և ամրապնդում | - Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային ծրագրի հայեցակարգի իրականացում - տեսչական բարեփոխումների իրականացում` պիլոտային համարված երեք տեսչական մարմիններում - օտարերկրյա շուկաներ հայկական ապրանքների մուտքի համար առավել բարենպաստ պայմանների ապահովում` իրավապայմանագրային դաշտի կատարելագործման միջոցով | |
70. Էլեկտրակապի ստանդարտացման եվրոպական ինստիտուտի հեռուստառադիոծրագրերի վերգետնյա թվային հեռարձակման, արբանյակային թվային հեռարձակման և շարժական թվային հեռուստատեսության ստանդարտներին համապատասխանող ազգային ստանդարտների մշակում | - աշխատանքային խմբի ստեղծում, համապատասխան փորձագետների և մասնագետների հրավիրում | |
71. Հեռուստառադիոծրագրերի թվային հեռարձակման ներդրման և անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցման համապատասխան իրավական կարգավորման դաշտի ձևավորում | - անհրաժեշտ իրավական ակտերի ցանկի սահմանում, դրանց նախագծերի մշակում | |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ |
72. Քաղաքացիական ծառայության զարգացման ռազմավարության մշակում | - ՀՀ պետական հատվածի արդիականացման ծրագրի քաղաքացիական ծառայության համակարգի հզորացման բաղադրիչի համապատասխան ենթաբաղադրիչի կենսագործում |
(հավելվածը փոփ. 12.08.10 N 983-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման |
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Հիմնավորումներ | |
1 |
2 | |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | ||
(1-ին կետն ուժը կորցրել է 17.06.10 N 751-Ն) | ||
2. |
«Տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման գործուն մեխանիզմները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) «Տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման գործուն մեխանիզմները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի «4.3.13. Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 1-ին կետի 1.9-րդ ենթակետի կատարման պահանջից: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Բնական վտանգների հուսալի կանխատեսումն ու վաղ ազդարարումը, կանխարգելումն ու չեզոքացումը, արտակարգ իրավիճակների բացահայտման և հաղթահարման ժամանակակից կառույցի ստեղծումը, արագ արձագանքման համակարգի զարգացումը, ինչպես նաև բնակչության իրազեկման և կրթվածության մակարդակի բարձրացումը բնակչության անվտանգության, տնտեսության հուսալիության և պետության կայունության երաշխիքներն են: Տարածաշրջանում վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումների հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ: Վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած բնական աղետները կրում են շատ ավելի ծավալային և ավերիչ բնույթ` բնակչության, տնտեսության և շրջակա միջավայրի համար: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Արտակարգ իրավիճակների կանխարգելման (ռիսկերի նվազեցման) ու դրանց հնարավոր հետևանքների նվազեցման (արտակարգ իրավիճակների ծավալների փոքրացման) հիմքում դրված են գիտական, ինժեներատեխնիկական, տեխնոլոգիական բնույթի կանխիչ միջոցառումներ: Այդ միջոցառումների զգալի մասը՝ ուղղված արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանությանը, իրականացվում է ինժեներական, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, հակահրդեհային պաշտպանությունների շրջանակներում: Արտակարգ իրավիճակների կանխման կոնկրետ միջոցառումներն իրականացվում են արտակարգ իրավիճակների պայմաններում տնտեսական օբյեկտների և բնակչության կենսաապահովման համակարգի նախապատրաստման ընթացքում: Այդ նախապատրաստումն իրականացվում է նշված առանձին միջոցառումների անցկացման, նշված պլանների և նպատակային ծրագրերի իրականացման, օբյեկտների և տնտեսության բնագավառների նպատակաուղղված աշխատանքի միջոցով միասնական պետական համակարգի գործունեության համապատասխան ռեժիմներում: 2. Կարգավորման առարկան Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր տարերային աղետներն է հնարավոր կանխարգելել, ապա դրանցից բխող վնասի և կորուստների նվազեցման խնդրի լուծումը պետք է հանդիսանա ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ մասը: Հարցն այսօր կրում է առավել արդիական բնույթ, քանի որ հանրապետության պետական և մասնավոր ձեռնարկությունները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չեն աղետների պատճառած վնասներն ինքնուրույն հաղթահարել: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կանխարգելիչ միջոցառումների և բնակչության պատրաստականության ապահովման համար պահանջվող ֆինանսական միջոցները մոտավորապես 10-15 անգամ ավելի պակաս են, քան տարերային աղետներից պատճառված վնասի չափը: Կանխարգելիչ միջոցառումները պլանավորվում են արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման գործողությունների պլանի շրջանակներում, որոնք մշակվում են միասնական պետական համակարգի բոլոր մակարդակներում: Այս պլանների մեջ մտնում են ինժեներատեխնիկական և տեխնոլոգիական բնույթի կազմակերպչական և տնտեսական միջոցառումներ: Մեծ ֆինանսական ծախսեր պահանջող միջոցառումներն իրականացվում են արտակարգ իրավիճակների կանխման տարածքային նպատակային ծրագրերի շրջանակներում: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Բնական աղետներից բնակչության անվտանգության ու ռիսկի նվազեցման հարցում պետության կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ արդյունավետ և գործուն մեխանիզմները կնպաստեն արտակարգ իրավիճակներում բնակչության, տարածքների և օբյեկտների պաշտպանության խնդիրների լուծմանը: Միաժամանակ պայմաններ կստեղծվեն հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, բնատեխնոլոգիական անվտանգության, ռիսկերի նվազեցման և հետևանքների մեղմացման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծման համար: Նախագիծը թույլ կտա բարձրացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան օղակների, ինչպես նաև հիմնարկների, ձեռնարկությունների ղեկավարների պատասխանատվությունը` աղետների, դրանց կանխարգելման և հետևանքների վերացման միջոցառումների իրականացման գործում: Կազմակերպությունների ակտիվ ներգրավումը պետական կառավարման համակարգում կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, չնախատեսված նյութական կորուստների նվազեցմանը, որն իր հերթին երաշխիք կհանդիսանա տնտեսության կայուն զարգացման համար: Դրական տեղաշարժեր կլինեն նաև շրջակա միջավայրի բարելավման և պահպանության գործում: | |
ՀՀ արդարադատության նախարարություն | ||
3. |
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով` 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության oրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու, ինչպես նաև այդ ակտերի մշակման ժամանակ սույն oրենքի պահանջների և oրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանում ապահովելու նպատակով պարտադիր պետական իրավական փորձաքննության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում: Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը` գտնում ենք, որ ցանկացած նորմատիվ իրավական ակտ պետք է պարտադիր պետական փորձաքննություն անցնի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում, իսկ ցանկացած գերատեսչական նորմատիվ իրավական ակտ պետք է փորձաքննություն անցնի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում և ստանա պետական գրանցում: Այդ առումով նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում պետական փորձաքննություն պետք է անցնեն և գրանցվեն նաև դատական մարմինների նորմատիվ իրավական ակտերը: 2. Հայաստանի Հանրապետության իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունեն բազմաթիվ պետական մարմիններ, սակայն ոչ բոլոր մարմինների իրավական ակտերն են հրապարակվում առանձին (անվանական) Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում: Այդ առումով նախագծով նախատեսվելու է, որ` 1) «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները և դատական ակտերը` դրանք ստանալու oրվան հաջորդող տասնհինգ oրվա ընթացքում հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում». 2) դատական մարմինների ակտերը` դրանց պետական գրանցման oրվան հաջորդող տասնհինգ oրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի պաշտոնական տեղեկագրում»: 3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ «իրավական ակտն անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում»: Հաշվի առնելով օրենքի հիշյալ պահանջը` մի շարք պետական մարմիններ գտնում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումն ինքնին իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտ է: Այդ առումով` անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն «Իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում է միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով: Oրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են oրենքով: Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով»: Հաշվի առնելով օրենքի հիշյալ պահանջը, ինչպես նաև առկա տարակարծությունները վերացնելու նպատակով նախագծով սահմանվելու է, որ «Սահմանադրական դատարանի` իրավական ակտը կամ իրավական ակտի դրույթն անվավեր ճանաչելու մասին որոշումն ինքնին իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ չի առաջացնում», սահմանվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու oրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ: 4. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չեն նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորմանը վերաբերող պահանջներ, նախագծով սահմանվելու են իրավական ակտին կից ներկայացվող հիմնավորմանը ներկայացվող հետևյալ պահանջները` «Օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի հիմնավորման մեջ առանձին տողերով պետք է շարադրվեն` 1) նախագծի մշակման իրավական հիմքը (եթե առկա է նման իրավական հիմք). 2) նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը, որին առկայության դեպքում պետք է կցվեն վիճակագրական կամ սոցիոլոգիական տվյալներ. 3) նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակից բխող` կարգավորման ենթակա խնդիրները. 4) նախագծով կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակից բխող խնդիրների լուծման ուղին, իսկ եթե առկա են մեկից ավելի լուծման ուղղություններ, ապա նաև` դրանց առանձնահատկություններն ու տարբերությունները. 5) նախագիծն ընդունվելու դեպքում ակնկալվող արդյունքները:»: 5. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բոլոր նորմատիվ իրավական ակտերը պետք է հրապարակվեն, իսկ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է պետական գրանցում ստանան և հրապարակվեն, որից հետո նոր միայն ուժի մեջ մտնեն և ստանան իրավաբանական ուժ: Սակայն կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ իրավական ակտը պետք է ուժի մեջ մտնի հրատապ: Այս առումով նախագծով սահմանվել է այն իրավական ակտերի ցանկը, որոնք կարող են ճանաչվել հրատապ, և դրանք ուժի մեջ մտնելու կարգը, մասնավորապես սահմանվել է, որ` «բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված, ընտրությունների կամ հանրաքվեների հարցերի մասին, զանգվածային հիվանդությունների, թունավորումների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների կամ դրանց առաջացման վտանգի դեպքում կարանտին կամ այլ կանխարգելող միջոցառումներ կիրառելու կամ դրանք դադարեցնելու մասին, արտակարգ իրավիճակների կամ դրանց առաջացման անմիջական վտանգի դեպքում արտակարգ իրավիճակների կանխմանը, կանխարգելմանն ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված և հրատապ ճանաչված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմիններն իրավունք ունեն այդ իրավական ակտերը հրապարակել առանց պետական պարտադիր իրավական փորձաքննության ու պետական գրանցման` նախատեսելով դրանք ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: Ընդ որում, սույն մասում նշված մարմինները պարտավոր են այդ իրավական ակտերով սահմանել դրանց կիրարկումն ապահովող այնպիսի ժամկետներ, որոնք հնարավորություն կտան դրանց պահանջները կատարողներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմերի պահանջներին:»: Սահմանվել է նաև, որ «հրատապ ճանաչված նորմատիվ իրավական ակտ ընդունած մարմինները պարտավոր են ոչ ուշ, քան նորմատիվ իրավական ակտն ընդունելուն հաջորդող երրորդ օրը տվյալ նորմատիվ իրավական ակտն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` սույն օրենքով սահմանված կարգով իրավական ակտի պետական պարտադիր փորձաքննության և գրանցման` կից նշելով տվյալ իրավական ակտի հրապարակման ձևը (ձևերը), հրապարակման պահը և ուժի մեջ մտնելու ժամկետը:»: 6. Նախագծով կատարվելու են նաև մի շարք փոփոխություններ, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը,» բառերը փոխարինվելու են «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհուրդը,» բառերով, «իրավական ուժ» բառերը` «իրավաբանական ուժ» բառերով, «համարվում են անվավեր» բառերը` «ճանաչվում են անվավեր» բառերով և այլն: | |
4. |
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
Լիարժեք և ժամանակի պահանջներին համապատասխանող դատաիրավական համակարգ ունենալու համար դեռևս կան չլուծված խնդիրներ: Մասնավորապես, դեռևս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անկախ և հաշվետու արդարադատության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, արդարադատության մատչելիության, արդյունավետության և թափանցիկության ապահովման համար: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների իրականացման արդյունավետ շարունակությունն ապահովելու անհրաժեշտությամբ և նպատակ ունի կատարելագործելու Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը: Նշված նախագծի ընդունումը նախատեսված է ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների ցանկի 39-րդ կետով: | |
ՀՀ առողջապահության նախարարություն | ||
5. |
«Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` 2010-2015 թթ. հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Ծխելու համաճարակը մեր երկրի առողջապահության արդիական հիմնախնդիրներից է, քանի որ Հայաստանում այսօր մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է: Հիմք ընդունելով այն, որ ծխելու համաճարակի դեմ պայքարը պահանջում է համալիր միջոցառումների շարունակական իրականացում, և Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրն ավարտվում է 2009 թ-ին, ինչպես նաև «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի N 343-Ա որոշումը, հաշվի առնելով ծխախոտի օգտագործման հետևանքով առողջապահական, սոցիալական, բարոյագիտական, մշակութային անփոխարինելի կորուստները՝ անհրաժեշտ է մշակել և ընդունել ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր` 2010-2015 թվականների համար, որը կշարունակի ժամանակակից եվրոպական մոտեցումների և համաշխարհային փորձի հիման վրա, ինչպես նաև Հայաստանի արդի սոցիալ-մշակութային և տնտեսական իրավիճակին համապատասխան` առողջապահության ոլորտում ծխախոտի դեմ պայքարի իրականացվող քաղաքականությունը: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրն ուղղված կլինի հասարակության բոլոր խավերում ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ պահանջարկի ու ծխելու տարածվածության նվազեցմանը միտված, գիտականորեն հիմնավորված, համալիր գործողությունների իրականացմանը, որոնք կնպաստեն բնակչության շրջանում ծխելուց հրաժարվելուն և երիտասարդության ու չծխողների շրջանում դրա կանխարգելմանը: | |
6. |
«Դեղերի տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Ներկայացված նախագծի նպատակն է կանոնակարգել ՀՀ տարածքով դեղերի տարանցիկ փոխադրումը` հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, որի արդյունքում կբարձրանա Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության, բնակչությանը որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերով ապահովելու մակարդակները: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չէ դեղերի տարանցիկ փոխադրումը, որի հետևանքով չի կանխվում մաքսանենգ ճանապարհով դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: «Դեղերի տարանցիկ փոխադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը հնարավորություն կտա կանոնակարգելու տարանցիկ փոխադրման հետ կապված խնդիրները: Նշված որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի կանխելու մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն չգրանցված և կեղծ դեղերի ներմուծումը, որն էլ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության բնակչությանն ապահովելու որակյալ, անվտանգ և արդյունավետ դեղերով: | |
7. |
«Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Չնայած շտապ բժշկական օգնության ծառայության կարևորագույն առաքելությանը` հանրապետությունում այդ ծառայության զարգացման տեմպերն զգալիորեն հետ են մնում բուժօգնության մյուս տեսակներից: Այսպես` - ոլորտը մինչև այժմ չունի իր արդիականացման ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները, - հին են և ցածր տեխնիկական հագեցվածությամբ ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ մարզերի շտապ օգնության մեքենաները, - կանչերը միայն Երևանում են փոխանցվում ռադիոկապով, և կատարվում է աուդիոգրանցում, իսկ ՀՀ մարզերում կանչերը տրվում են հեռախոսակապի միջոցով և աուդիոգրանցման հնարավորություն չունեն, ինչը դժվարացնում է դրանց հավաստիության վերահսկումը, - ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում շտապ օգնության որակյալ մասնագետների խիստ պահանջ կա և մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ունի վերապատրաստման: Ուստի, բնակչությանը ցուցաբերվող շտապ օգնության ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման նպատակով անհրաժեշտ է արդիականացնել շտապ օգնության ծառայությունը, որի իրագործման համար ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ է համարում` - իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է բխեն շտապ օգնության առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից, - վերազինել շտապ օգնության ծառայության ավտոպարկը և հագեցնել ժամանակակից սարքավորումներով, - արդիականացնել շտապ օգնության ծառայության կապի միջոցները` կենտրոնացնելով ու ներդնելով «GPS» կամ «GPRS» համակարգեր, - հետդիպլոմային և շարունակական կրթական ծրագրում մեծացնել շտապ օգնության ծառայության մասնագետների ուսուցման պետական պատվերի ծավալները, ինչպես նաև իրականացնել շտապ օգնության ծառայության մասնագետների կրթում` ոչ միայն մայրաքաղաքում, այլև ՀՀ մարզերում, - շտապ օգնության ծառայության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով մշակել և համակարգում ներդնել չափորոշիչներ, - կազմակերպել ներմարզային և միջմարզային արտագնա (սանավիա) ծառայություն: | |
8. |
«Թմրամոլների համար սահմանված առանձին տեսակների մասնագիտական և առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեությունը սահմանափակող ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Թմրամոլություն հիվանդության ժամանակակից անվանումն ըստ միջազգային դասակարգման կոչվում է «հոգեկան և վարքային խանգարումներ թմրանյութերի գործածման հետևանքով», այսինքն` ի սկզբանե թե թմրամոլների մոտ և թե պարբերաբար օգտագործման դեպքում հոգեկան և վարքային խանգարումներն արդեն իսկ առկա և պայմանավորված են հոգեակտիվ նյութերի կամ դրանց քայքայման արդյունքում ստացված նյութերի ազդեցությամբ կենտրոնական նյարդային համակարգի, այսինքն` ուղեղի վրա: Այդ խանգարումներն արտահայտվում են` արտահայտված հոգեկան հյուծվածությամբ, ուշադրության կենտրոնացման թուլացմամբ, հիշողության թուլությամբ, անհամբերությամբ, առկա են դյուրագրգռություն, քնի խանգարումներ, տրամադրության անկայունություն, մտածողության արդյունավետության իջեցում, նախկին հետազոտությունների կորուստ, պարտքի զգացման և խղճի բթացում, անպարտաճանաչություն, եսասիրություն, այլ կերպ սա կոչվում է անձի բարոյաէթիկական իջեցում: Սրանցից բխում են նաև այլ հետևանքներ, սոցիալական խնդիրներ, այսինքն` ընտանեկան, հասարակական կապերի խեղաթյուրում և խզում, ինչպես նաև նյութական, քանի որ թմրանյութերի ձեռքբերումը պահանջում է անընդմեջ ֆինանսական միջոցներ: Այդ իսկ պատճառով թմրամոլությամբ տառապող անձը չի կարող իրականացնել առանձին տեսակների մասնագիտական և առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն: | |
9. |
«Փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետությունում փոխպատվաստման գործընթաց իրականացնելու համար փոխպատվաստման արդյունավետության, անվտանգության նպատակով փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու կանոնների և փոխպատվաստման իրականացման կարգի հաստատում: Հարաբերությունները ներկա վիճակում կարգավորվում են դոնոր-ռեցիպիենտ անշահավետ հարաբերության հիման վրա, որը խիստ սահմանափակում է պոտենցիալ դոնորների թիվը: Առկա խնդիրների առաջարկվող լուծումներն են` 1) ՀՀ բնակչությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն դոնորության մասին 2) ներդնել դոնորների խրախուսման նոր մեխանիզմներ (անաշխատունակության թերթիկով ապահովում, հետագա անվճար դիսպանսերային հսկողության ապահովում): Արդյունքում կավելանա պոտենցիալ դոնորների թիվը` հատկապես երիկամի փոխպատվաստումների դեպքում, կնվազի ծրագրային հեմոդիալիզ ստացողների թիվը, որն ավելի ծախսատար է, կպակասեն ֆինանսական ծախսերը, հիվանդները կվերադառնան լիարժեք կյանքի: | |
10. |
«Արհեստական և կենդանիներից վերցված օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման կարգը, պայմանները և սահմանափակումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մարդկանց փոխպատվաստման գործընթացի բնականոն ապահովման նպատակով արհեստական և կենդանիներից վերցված օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման կարգի, պայմանների և սահմանափակումների սահմանում, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում իրականացնելու արհեստական և կենդանիներից վերցված օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստում: Նշված հարաբերությունները ներկա վիճակում կարգավորող մեխանիզմներ չկան: Արդյունքում առաջարկվում է կարգավորել իրավական դաշտը, հստակեցնել ծառայություն իրականացնող բժշկական հաստատությունների հարաբերությունները, ինչը կխթանի բժշկական ծառայությունների ընդլայնումը, կատարելագործումը, վիրաբուժական ծառայության զարգացումը, նոր մեթոդների կիրառումը: | |
11. |
«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի
2010 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել և հաստատման ներկայացնել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» ՀՀ օրենքը, քանի որ ներկայումս արյան, արյան բաղադրամասերի, դրանց դոնորության և փոխներարկման հետ կապված հարաբերություններն ընդհանրապես կարգավորված չեն: Ոչ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը, ոչ էլ այլ իրավական ակտեր չեն կարգավորում այդ հարաբերությունները, ինչի արդյունքում այդ ոլորտում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, սակայն չկան այդ խնդիրները կարգավորող համապատասխան իրավական նորմեր: Մինչդեռ այդ ոլորտում առկա խնդիրները հնարավոր է լուծել նշված օրենքն ընդունելու միջոցով: «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան են արյան, արյան բաղադրամասերի դոնորության և ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության որակի, անվտանգության իրավական և բժշկական սկզբունքների հետ կապված հարաբերությունները: «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» ՀՀ օրենքի` որպես գերակա խնդիր ճանաչելու արդյունքում նախատեսվում է, որ նախագիծը սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ և ընդունվելու դեպքում կկարգավորի առողջապահության կենսականորեն անհրաժեշտ ոլորտներից մեկը: | |
12. |
«Դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մարդկանց փոխպատվաստման գործընթացի բնականոն ապահովման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հնարավորություն: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ բնակչությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, իրազեկել դոնորությանը կենդանության օրոք համաձայնություն տալու մասին: Առկա խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է բնակչության իրազեկման հետևողական բարձրացում: Արդյունքում կավելանա պոտենցիալ դոնորների թիվը` հատկապես երիկամի փոխպատվաստումների դեպքում, կնվազի ծրագրային հեմոդիալիզ ստացողների թիվը, որն ավելի ծախսատար է, կպակասեն ֆինանսական ծախսերը: | |
13. |
«Աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Սույն որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել աղետների ժամանակ բնակչության անհրաժեշտ դեղապահովումը` հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որի արդյունքում բնակչության դեղապահովումը կկատարվի ժամանակին և անհրաժեշտ քանակներով, կբարձրանա ցուցաբերվող բուժօգնության մակարդակը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չեն աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովման մեխանիզմները, ուստի, աղետների դեպքում կարող են ծագել դեղապահովման հետ կապված խնդիրներ, որից կարող է տուժել ցուցաբերվող բուժօգնությունը: Նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելու աղետների դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչությանը ժամանակին անհրաժեշտ քանակի և տեսակի դեղապահովումը: «Աղետների դեպքում բնակչությանը դեղերով ապահովելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի պատշաճ կերպով կազմակերպելու ՀՀ բնակչության դեղապահովումը` պատշաճ և կազմակերպված: | |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե | ||
14. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված որոշման անհրաժեշտությունը բխում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի վերակազմակերպմամբ, որի արդյունքում կարգավորող մարմնի` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները կամ պաշտոնները պետք է ներառվեն ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն որոշման մեջ: | |
2. Կարգավորման առարկան Փոփոխություններ կկատարվեն որոշման մեջ, օրինակ, որոշմամբ հաստատված N 2 ցուցակի XXIX բաժնի «պետարդատոմհսկողության» և ամբողջ ցուցակում նշված «ճառագայթաակտիվ» բառերը համապատասխանաբար կփոխարինվեն «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի» և «ռադիոակտիվ» բառերով և այլն: 3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը Նշված փոփոխություններով ու լրացումներով կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքների, մասնագիտությունների կամ պաշտոնների հստակեցումը, և նշված աշխատանքներն իրականացնողներն ու պաշտոններ զբաղեցնող անձինք կօգտվեն ՀՀ կառավարության նշված որոշմամբ սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: | ||
15. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 609-Ն և N 649 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված որոշումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, որը կարգավորող նոր պահանջներ է նախատեսում միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրության և միջուկային տեղակայանքների կառուցման համար: 2. Կարգավորման առարկան Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրության և միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզավորման գործընթացում անվտանգության նոր մոտեցումներ կնախատեսեն: 3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը Որոշումների կիրառման արդյունքում կապահովվի միջուկային տեղակայանքի հրապարակի ընտրության և կառուցման համապատասխանեցումն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջներին: | |
16. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն և N 1489-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 2006 թվականին ուժի մեջ մտած ճառագայթային անվտանգության նորմերի և ճառագայթային անվտանգության կանոնների կիրառումից հետո ի հայտ եկան որոշ թերություններ, որոնց շտկումը հրատապ է դարձնում իրավական ակտում կատարվող փոփոխություններն ու լրացումները: 2. Կարգավորման առարկան Նշված որոշման ընդունմամբ կվերացվեն որոշումներում առկա վրիպակները, և որոշումը կհամապատասխանեցվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին: 3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը ՀՀ կառավարության նշված որոշումներում կատարված փոփոխություններով կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմի, բնակչության և շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մակարդակի բարձրացումը: | |
ՀՀ ֆինանսների նախարարություն | ||
17. |
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Նախագիծը ներկայացնելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «4.3.5. Հարկային և մաքսային համակարգեր» բաժնի 4-րդ պարբերության «բ» ենթակետից: Նախագծի նպատակը «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակների տեղափոխումն է հարկման ընդհանուր համակարգ, ինչի արդյունքում կապահովվեն հարկման այլընտրանքային համակարգերից հարկման ընդհանուր համակարգին աստիճանական անցումը և հարկման արդարության սկզբունքի ապահովումը: «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ներկայումս գործունեության շատ տեսակներով զբաղվելու համար վճարվում են հաստատագրված վճարներ: Խնդիրն այն է, որ նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար վճարվող հաստատագրված վճարների չափերն ուղղակիորեն կախված չեն նշված գործունեության տեսակներից ստացվող վերջնական արդյունքների չափերից, ինչի արդյունքում չի պահպանվում հարկման արդարության սկզբունքը: Նախագծով առաջարկվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակներ տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության որոշ տեսակների հարկման համակարգերն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկման այլընտրանքային համակարգերից հարկման ընդհանուր համակարգի աստիճանական անցումը և հարկման արդարության սկզբունքի ամրապնդումը: | |
18. |
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից բավականին խոցելի է «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հայաստանի Հանրապետության` որպես ապահով երկիր, վարկանիշը բարձրացնելու և Եվրախորհրդի բոլոր անդամ երկրների իրավական դաշտերի ներդաշնակությունն ապահովելու համար նախատեսվում է մշակել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2. Կարգավորման առարկան Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն շահումով խաղերի և խաղատների բնագավառում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում կիրառվելիք քայլերը, կհստակեցվեն հաշվետվական և պատժամիջոցների համակարգերը: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նշված իրավական ակտի ընդունումը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշը` որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում անվտանգ երկիր: Տվյալ փոփոխության արդյունքում կավելանա ՀՀ տարածքում ներդրվող ֆինանսական միջոցների հոսքը, ինչն իր հերթին նշանակալից դրական ազդեցություն կունենա տնտեսության աճի վրա: Պետք է նշել նաև, որ նախագծի ընդունումը ևս մեկ քայլ կլինի ՀՀ օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու գործում: | |
19. |
«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից կատարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից բավականին խոցելի է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հայաստանի Հանրապետության` որպես ապահով երկիր, վարկանիշը բարձրացնելու և Եվրախորհրդի բոլոր անդամ երկրների իրավական դաշտերի ներդաշնակությունն ապահովելու համար նախատեսվում է մշակել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2. Կարգավորման առարկան Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն վիճակախաղերի բնագավառում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում կիրառվելիք քայլերը, կհստակեցվեն հաշվետվական և պատժամիջոցների համակարգերը: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նշված իրավական ակտի ընդունումը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության վարկանիշը` որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում անվտանգ երկիր: Տվյալ փոփոխության արդյունքում կավելանա ՀՀ տարածքում ներդրվող ֆինանսական միջոցների հոսքը, ինչն իր հերթին նշանակալից դրական ազդեցություն կունենա տնտեսության աճի վրա: Պետք է նշել նաև, որ նախագծի ընդունումը ևս մեկ քայլ կլինի ՀՀ օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու գործում: | |
20. |
«Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի Հանրապետությունում դեռևս խորհրդային ժամանակներից գործող հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգից միջազգային չափանիշներին համապատասխան համակարգին անցում կատարելու համար կարևորվում է հանրային հատվածի հաշվապահական հաշվառման հետ կապված հարաբերությունները կարգավորող և միասնական համակարգ սահմանող օրենքի ընդունումը: Ներկայումս ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում չի գործում հաշվապահական հաշվառման միասնական համակարգ, իսկ որոշ դեպքերում` հաշվապահական հաշվառում` որպես կրկնակի գրանցման համակարգ չի վարվում: Հետևաբար, գործող հաշվապահական հաշվառման համակարգը հնարավորություն չի տալիս` - հուսալի և արժանահավատ տեղեկատվություն ստանալու հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական վիճակի (հաշվապահական հաշվեկշիռ) և ֆինանսական վիճակի փոփոխությունների մասին (դրամական միջոցների հոսքերի և զուտ ակտիվների փոփոխությունների մասին հաշվետվություն), - հանրային հատվածի կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաև վերադաս կառավարման մարմիններին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն` կառավարչական որոշումներ ընդունելու համար, - իրականացնելու արդյունավետ վերահսկողություն հանրային հատվածի կազմակերպությունների գործունեության նկատմամբ, - անհրաժեշտության դեպքում ստանալու համախմբված (կոնսոլիդացված) ֆինանսական հաշվետվություններ պետության (ըստ առանձին ոլորտների կամ համընդհանուր) ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ: Նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է` - հաշվեգրման մեթոդով մշակել և ներդնել ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառումն ապահովող օրենսդրական դաշտ (այդ թվում` «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների հիման վրա մշակված ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներ, ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա մշակված հանրային հատվածի կազմակերպությունների գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլան), - սահմանել հաշվապահական հաշվառման միասնական մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա համախմբելու հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները` պետության (ըստ առանձին ոլորտների կամ համընդհանուր) համախմբված (կոնսոլիդացված) ֆինանսական հաշվետվությունների ստացման նպատակով, - հնարավորինս ներդաշնակեցնել հանրային հատվածի տարբեր կազմակերպություններում հաշվապահական հաշվառման տեխնիկան, որպեսզի կարգավորվեն հաշվապահական հաշվառման թղթակցությունների նույնականացման, կիրառվող սկզբնական հաշվապահական փաստաթղթերի և գրանցամատյանների, փաստաթղթաշրջանառության համակարգի հնարավորինս ներդաշնակեցման խնդիրները և դրա հետ կապված հիմնական հարաբերությունները: 2. Կարգավորման առարկան «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման համակարգի հետ կապված հարաբերությունները, սահմանել այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքներն ու պարտականությունները: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի կիրառումն իրավական հիմքեր կստեղծի հաշվապահական հաշվառման համակարգի գործունեության և զարգացման, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններում հաշվեգրման մեթոդով հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրման համար: | |
21. |
«Գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած և ներկայումս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկվող` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: Նախագծի նպատակը գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման հետ կապված ընթացակարգերի սահմանումն է: Ներկայումս գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման հետ կապված ընթացակարգեր սահմանված չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված` տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման հետ կապված հարաբերությունները հնարավոր չէ կարգավորել առանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան կարգի: Նախագծով սահմանվում է գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգ: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման կարգն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կկանոնակարգվեն պետության կողմից գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման և (կամ) վճարման ընթացակարգերը: | |
ՀՀ մշակույթի նախարարություն | ||
22. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1115-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Մշակութային արժեքների փորձաքննության մասնագետների որակավորման ու այդ ոլորտում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լիցենզիաների տրամադրման պահանջների և պայմանների, լիցենզավորման համար նրանց առաջադրվող անհրաժեշտ փաստաթղթերի ու ներկայացվող պահանջների տարանջատման հստակեցում։ 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը Որոշման վերնագիրը լիովին չի արտահայտում բովանդակությունը, քանզի դրա մի մասը վերաբերում է մասնագետների որակավորմանը, մինչդեռ վերնագրում նշված է միայն լիցենզավորման մասին: Բացի դրանից, շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման և մասնագետների որակավորման գործընթացները հստակ շարադրված և տարանջատված չեն միմյանցից: Միաժամանակ, հստակ և լիարժեք սահմանված չեն իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզավորման պայմաններն ու պահանջները. այսպես` փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տարածքի առկայությունը, ֆիզիկական անձի` մասնագիտական որակավորում ունենալու պահանջների հստակ սահմանումը: Խմբագրման, ճշգրտման և միևնույն սկզբունքով սահմանման կարիք ունեն նաև մասնագիտական որակավորման ոլորտները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման գործընթացի հստակեցում, մասնագիտական որակավորման պայմանների ու պահանջների հստակ տարանջատում և լրացում` ըստ իրավաբանական և ֆիզիկական անձանց, մասնագիտական որակավորման ոլորտների ճշգրտում և դրանց անվանումների սահմանում` միևնույն սկզբունքով, ինչպես նաև` - որոշման և հաստատված կարգի վերնագրերի ու բովանդակության համապատասխանեցում, - շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի տրամադրում միայն այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ովքեր ունեն համապատասխան տարածք, ինչպես նաև անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ` փորձաքննություն իրականացնելու համար, - շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզիայի տրամադրում միայն այն իրավաբանական անձանց, ովքեր ունեն առնվազն 3 տարբեր մասնագիտական որակավորմամբ հիմնական աշխատող, - լիցենզավորվող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացվող հստակ սահմանված պահանջներ, - մասնագիտական որակավորման անվանումների սահմանում` միևնույն սկզբունքով: 2. Կարգավորման առարկան Շարժական մշակութային արժեքների փորձաքննության լիցենզավորման գործընթաց: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է սահմանել մշակութային արժեքների փորձաքննության առանձին տեսակների նկատմամբ հստակ պահանջներ, ապահովել շարժական մշակութային արժեքների փորձաքննության առավել ճշգրտություն և հավաստիություն, ինչպես նաև մշակութային արժեքների առանձին տեսակների փորձագետ-մասնագետների որակավորմանը և լիցենզիաների տրամադրմանը ներկայացվող պահանջների հստակեցում: | |
23. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438-Ն, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1357-Ն և 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեսչական գործառույթների իրականացման ապահովում, դրանք իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավասությունների ու լիազորությունների սահմանում և ոլորտի քաղաքականության մշակման ու ծառայությունների մատուցման գործառույթներից դրանց տարանջատում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը Պետական լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքում գործում են մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչությունը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը, ինչպես նաև երկու պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Իրավական դաշտը հիմնականում կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական մի շարք ակտերով: Համակարգի պետական մարմինների գործառույթները մասամբ կրկնվում և իրականացվում են ոչ լիարժեք: Ոչ արդյունավետ է հուշարձանների պահպանության ոլորտի զուտ տեսչական բնույթի գործառույթների իրականացումը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հստակեցնել և տարանջատել պետական մարմինների և կազմակերպությունների գործառույթները, ներառել բաց թողնվածները և ստեղծել իրավական հիմքեր` դրանց արդյունավետ և պատշաճ իրականացման համար: 2. Կարգավորման առարկան Հուշարձանների պահպանության ոլորտի կառավարման համակարգի կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները և դրանք ապահովող իրավական նորմերի սահմանումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է միմյանցից տարանջատել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեսչական գործառույթները («գ», «ժբ» ու «ժգ» կետերի պահանջների կատարման և ներկայումս շրջանառվող «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 126-132-րդ հոդվածներով վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ապահովում), քաղաքականության մշակման և իրագործման գործառույթները («ա», «դ», «զ», «է», «ը», «թ» և «ժդ» կետերի պահանջների կատարման ապահովում) և ծառայությունների մատուցման գործառույթները («ե» և «ժա» կետերի պահանջների կատարման ապահովում) իրականացնող ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կենտրոնական ապարատի ու դրա առանձնացված ստորաբաժանման` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև համակարգի երկու պետական ոչ առևտրային կազմակերպությունների` ներկայումս գործող իրավական ակտերով սահմանված իրավասություններն ու լիազորությունները` արդյունքում ձևավորելով այդ գործառույթներից յուրաքանչյուրի արդյունավետ իրականացման համակարգեր: | |
24. |
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հուշարձանների վերականգնման աշխատանքների արդյունավետության բարձրացում և որակի ապահովում` ոլորտում գործող կազմակերպությունների նկատմամբ միասնական տեխնիկական և կազմակերպական պահանջների սահմանմամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ ենթակետի` ներկայումս հուշարձանների նախագծում, տեխնիկական վերահսկողություն և վերականգնում կարող են իրականացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն քաղաքաշինության բնագավառի լիցենզիա, համապատասխան փորձ (ինչը ոչ բոլորն ունեն), մասնագետներ և տեխնիկական հնարավորություն` հուշարձանները որակով վերականգնելու համար: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Գործող իրավական դաշտում անհրաժեշտ է քաղաքաշինության բնագավառից տարանջատել և հատուկ սահմանել հուշարձանների վերականգնման ոլորտում գործող կազմակերպություններին և առանձին մասնագետներին ներկայացվող պահանջները` առանձնացնելով դրանք որպես լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակ: 2. Կարգավորման առարկան Պատմամշակութային հուշարձանների վերականգնման բնագավառում նախագծող, տեխնիկական հսկողություն և վերականգնման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզավորում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է սահմանել հուշարձանների վերականգնման գործընթացների սուբյեկտների նկատմամբ մասնագիտական և տեխնիկական հատուկ պահանջներ, ինչը բավարարելու դեպքում նրանց կտրամադրվեն համապատասխան լիցենզիաներ, և արդյունքում կապահովվեն հուշարձանների վերականգնման աշխատանքների առավել որակն ու արդյունավետությունը և ոլորտի պետական լիազորված մարմնի կողմից դրանց պատշաճ վերահսկելիությունը: | |
25. |
«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Օրենքով սահմանված հասկացությունների և դրանց կիրառման համապատասխանեցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիք» ձևակերպումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Օրենքում սահմանված է, որ պետությունը երաշխավորում է ինչպես ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների ապահովագրական գումարի տրամադրումը, այնպես էլ այդ արժեքների անվտանգությունը, դրանց` պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա չհանդիսանալը, օտարման վերաբերյալ այլ գործարքների ենթակա չլինելը և անվնաս վերադարձը: Սակայն «երաշխիք» հասկացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ունի այլ մեկնաբանություն, համաձայն որի` մշակութային արժեքներ ժամանակավորապես ընդունող կազմակերպությունները դրանց նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող երաշխիքի գումարի դիմաց, իբրև իրենց ներկայացված հետադարձ պահանջի կատարման ապահովման միջոց, պետական մարմնի հետ պետք է կնքեն գրավի պայմանագիր` գրավ դնելով երաշխիքի գումարին համարժեք գույք, ինչը չի բխում օրենքի հոդվածի նպատակից: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Փոխել օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունը ինչպես միջազգային պայմանագրերով նախատեսված, այնպես էլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման դեպքերում` մշակութային արժեքների նկատմամբ բոլոր ռիսկերի ապահովագրման համար: 2. Կարգավորման առարկան Միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր ռիսկերի ապահովագրման իրավական երաշխիքների ստեղծում և համապատասխան կարգի ընդունում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների` բոլոր տեսակի ռիսկերից ապահովագրման կարգ, ինչը թույլ կտա նաև ապահովել մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հետ կապված` միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը: | |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | ||
26. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի N 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների տեղափոխման մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ: 1.1 Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացվում են բոլոր մաքսատներում: Մինչդեռ ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի N 947-Ն որոշմամբ նախատեսվում է միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնել մասնագիտացված մաքսատանը: Բացի դրանից, միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման ներկայիս ընթացակարգը վերաբերում է միայն ՀՀ ներմուծվող ապրանքներին, որում հաշվի չեն առնված արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման առանձնահատկությունները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է կանոնակարգել միջազգային փոստային և սուրհանդակային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և մաքսային մարմինների միջև առկա հարաբերությունները: 2. Կարգավորման առարկան Որոշման կարգավորման առարկան միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներին վերաբերող հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ կկանոնակարգվեն միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մաքսային ձևակերպումներին վերաբերող խնդիրները, որի արդյունքում կկրճատվի ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքսային ձևակերպումների իրականացման համար ծախսվող ժամանակահատվածը: | |
27. |
«Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ մի շարք օրենքներում փոփոխությունների կատարումը պայմանավորված է հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարումն իրատեսական դարձնելու նպատակով` քարտ վարողների կողմից ձեռքով աշխատանքի հնարավորինս կրճատման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Գործող օրենսդրության շրջանակներում հարկ վճարողի անձնական հաշվի քարտի վարման հետ կապված առանձին գործողությունները ենթակա չեն ավտոմատացման (այսինքն` պահանջում են ձեռքի աշխատանք), ինչը հնարավորություն չի տալիս ապահովելու ավտոմատացման լիարժեք մակարդակը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի օգոստոսի 31-ի «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման զարգացման և կատարելագործման միջոցառումների մասին» N 2504-Ա հրամանով ստեղծված Անձնական հաշվի քարտերի ավտոմատացման վարման աշխատանքային խմբի կողմից նախնական գնահատականով էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքներն ապահովելու (նաև` այդ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու) համար առաջարկվում է կատարել փոփոխություններ ՀՀ մի շարք օրենքներում («Հարկային ծառայության մասին», հարկային օրենսդրություն, հարկային մարմինների կողմից կիրառվող այլ օրենքներ): 2. Կարգավորման առարկան Միջոցառման կարգավորման առարկան հարկ վճարողի անձնական հաշվի քարտերի ավտոմատացման վարման ապահովումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Օրենսդրական փոփոխությունների հետևանքով հնարավոր է լինելու իրականում ավտոմատացնել անձնական հաշվի քարտերի վարումը: | |
28. |
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Ներկա իրավիճակը Ներկայումս ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի N 314 և N 315 որոշումներով, իսկ պատասխանատվության միջոցները նախատեսված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով: 2008 թվականի հարկային փոփոխությունների փաթեթով 2009 թվականի համար սահմանվեցին ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման առանձնահատկություններ` ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների համար, որոնք այդպիսին համարվելու ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեության առարկաների հաշվառում չեն վարում (գրանցումներ չեն կատարում): Միաժամանակ, ներկայումս ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել հատուկ հարկային հաշիվների համակարգը, որով բարձրացվում է հարկային հաշիվների` որպես ֆինանսական փաստաթղթերի պաշտպանվածության աստիճանը, ստեղծվում են պայմաններ էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու համար, իրական ժամանակում («online») հարկային մարմին ներկայացնել տեղեկություններ դուրս գրված հարկային հաշիվների մասին: Հարկ վճարողների որոշ խմբի համար պարզեցվում է հարկային հաշիվների դուրսգրման գործընթացը: 2. Առկա խնդիրները 2.1. Ստեղծված իրավիճակում կարգավորման կարիք ունի հատուկ հարկային հաշիվների ներդրման պարագայում ձեռնարկատիրական գործունեության առարկաների հաշվառման (գրանցման) հարցերի կարգավորումը։ 2.2. Վերանայման կարիք ունի ձեռնարկատիրական գործունեության առարկաների հաշվառման (գրանցման) գործող մեխանիզմը` հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման համակարգը։ 2.3. Կարգավորման կարիք ունի նաև փոքր բիզնեսի համար հարկային հաշվառման մեխանիզմի ներդրումը: 3. Առաջարկվող լուծումները 3.1. Նախագծով ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման կարգերը և այդ կարգերի խախտման դեպքերը սահմանվելու են օրենքով (օրենքի հավելվածով)։ 3.2. Պարզեցնել ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գործող կարգը, բարձրացնել այդ կարգի պահպանման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը։ 3.3. Սահմանել գրանցումների կատարման էլեկտրոնային եղանակի հնարավորություն` հատուկ հարկային հաշիվների էլեկտրոնային լրացման կարգին զուգահեռ։ 3.4. Կանոնակարգել ծառայությունների և աշխատանքների հաշվառման համար օրենքով սահմանված կարգի ներդրումը։ 3.5. Փոքր բիզնեսի համար սահմանել հաշվառման պարզ և հստակ կարգ: 4. Ակնկալվող արդյունքը Նախագիծը կկանոնակարգի Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը, կկարգավորի հարկային հաշվառմանը վերաբերող գրանցումների առկա խնդիրները` դրանք հստակեցնելու և պարզ ընթացակարգեր սահմանելու միջոցով: Հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի առավել արդյունավետ կազմակերպելու հարկային գրանցումներին առնչվող աշխատանքները` դրանով էապես կրճատելով նաև հարկային հաշվառման և գրանցումների համար տրամադրվող ժամանակը: Արդյունքում ակնկալվում է հարկային հաշվառման հետ կապված հարկային հսկողությունը դարձնել առավել արդյունավետ վարչարարական գործիք: | |
29. |
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը). Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության «կանաչ ուղու» ընթացակարգի կիրառման ընդլայնմամբ: 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները հայտարարագրվում են միայն գրավոր կամ բանավոր եղանակներով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին հայտարարագրման համար անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը մաքսային մարմիններ էլեկտրոնային եղանակով ներկայացնելուն առնչվող դրույթներ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել տնտեսավարողների համար էլեկտրոնային վճարումների իրականացման համար` առանց մաքսային մարմիններ այցելելու և վճարման անդորրագրերը մաքսային մարմիններ ներկայացնելու: 2. Կարգավորման առարկան Օրենքի կարգավորման առարկան ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացմանը վերաբերող հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է ընդլայնել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության «կանաչ ուղու» ընթացակարգի կիրառումը, որն ուղղված է մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ծախսվող ժամանակահատվածի կրճատմանը: | |
30. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի N 887 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ: 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման ընթացակարգը նախատեսում է մաքսային մարմինների կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցմանը վերաբերող գրանցամատյանների վարում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է կիրառությունից հանել ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման դեպքում մաքսային մարմինների կողմից առանձին դեպքերում վարվող գրանցամատյանները, քանի որ այդ տեղեկությունն ամբողջությամբ արտացոլվում է «ԹԻ-ՎԻ-ԷՄ» ավտոմատ հայտարարագրման ծրագրում: 2. Կարգավորման առարկան Որոշման կարգավորման առարկան ՀՀ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգերին վերաբերող հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կրճատել տարանցիկ փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և միջոցները: | |
31. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ: 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ՄՃՓ գրքույկների կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար լրացվում է ներքին տարանցման փաստաթուղթ` փոխադրման ամփոփագիր: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է սահմանել բացառություն ՄՃՓ գրքույկների կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար: Մասնավորապես, նախատեսվում է նշված դեպքում չլրացնել փոխադրման ամփոփագիր, քանի որ անհրաժեշտ այդ տեղեկությունը հիմնականում առկա է ՄՃՓ գրքույկներում: 2. Կարգավորման առարկան Որոշման կարգավորման առարկան մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել ՄՃՓ գրքույկների կիրառմամբ ՀՀ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող ընթացակարգը, որի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների և հսկողության համար անհրաժեշտ ժամանակահատվածը և դրամական միջոցներին վերաբերող ծախսերը: | |
32. |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ օրենսգրքի 169.17-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախազգուշացումը չնպաստեց օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիրը պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց կողմից ներկայացնելուն: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Նախազգուշացման նորմի կիրառումը հանգեցրեց նրան, որ պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց մի մասը հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետում չներկայացրեցին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը նախազգուշացվելու են: Պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձ չհանդիսացող ֆիզիկական անձանց համար հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար արդարացված է նախազգուշացման նորմի կիրառումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը նրանց համար նոր է: Ինչ վերաբերում է պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց, ովքեր արդեն 8 տարի ներկայացնում են հայտարարագիր, բարձր է իրազեկվածության մակարդակը, պետական ծառայության տարբեր ոլորտները կարգավորող օրենսդրությամբ հայտարարագիր չներկայացնելը պաշտոնատար անձին աշխատանքից ազատելու հիմք է, նախկինում կիրառվել է նյութական պատասխանատվության նորմ, ապա հայտարարատուների այս խմբի համար արդարացված չէ նախազգուշացման նորմի կիրառումը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոնատար անձանց, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասում նշված փոխկապակցված անձանց կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանել նյութական պատասխանատվություն նախատեսող նորմ: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան օրենսգրքի 169.17-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված նախազգուշացման նորմի կիրառման բացառումն է` հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց մասով: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման և կիրառման արդյունքում ակնկալվում է պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացնելը: | |
33. |
«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը) «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ, մասնավորապես` 1) հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկում ընդգրկել հատուկ քննչական ծառայության, ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, մարդու իրավունքների պաշտպանին. 2) հայտարարագիրը ներկայացնելու վայրի հետ կապված փոփոխությունը` այն հայտարարատուների մասով, ովքեր Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և մշտական բնակության վայր չունեն. 3) հայտարարատուի հանձնած և ստացած փոխառության հասկացությունների հստակեցումը. 4) օրենքով նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառման հարցերի հստակեցումը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հատուկ քննչական ծառայության, ՀՀ Ազգային ժողովի պետական ծառայության պաշտոն զբաղեցնողները, մարդու իրավունքների պաշտպանն ընդգրկված չեն հայտարարատուների ցանկում: Օրենքով կարգավորված չէ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և մշտական բնակության վայր չունեցող պետական պաշտոն զբաղեցնողների կողմից հայտարարագիրը ներկայացնելու վայրի խնդիրը: Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետում հայտարարագրման ենթակա գույքի կազմում նշված հայտարարատուի կողմից հանձնված փոխառության մեկնաբանության ավարտից հետո օգտագործվում է «(այսուհետ` փոխառություն)» արտահայտությունը: Մինչդեռ օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում հայտարարագրման ենթակա եկամուտների կազմում նշվում են «ստացված փոխառությունները (վարկերը)»: Երկու դեպքում միևնույն «փոխառություն» բառը տարբեր իմաստներով օգտագործելիս` հաճախ տարընթերցման պատճառ է դառնում: Օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության նորմերի կիրառումը, ելնելով դրանց բովանդակությունից, հնարավոր է իրականացնել միայն հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողության ընթացքում, որն օրենքով ամրագրված չէ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է ընդլայնել հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, կարգավորել Հայաստանի Հանրապետությունում հաշվառման և մշտական բնակության վայր չունեցող պետական պաշտոն զբաղեցնողների կողմից հայտարարագիրը ներկայացնելու վայրի խնդիրը, հստակ տարանջատել «հանձնած փոխառություն» և «ստացված փոխառություն» հասկացությունները և օրենքով ամրագրել նորմ, համաձայն որի օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվության նորմերը կիրառվում են հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող հսկողության արդյունքում: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն է, որի միջոցով կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, կվերանան օրենքում առկա այն դրույթները, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս` կապված օրենքում «փոխառություն» բառի երկու տարբեր իմաստներով օգտագործման, օրենքով սահմանված պատասխանատվության նորմերի կիրառման կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում և հիմնական բնակություն չունեցող պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերը ներկայացնելու վայրի հարցերին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման և կիրառման արդյունքում օրենսդրորեն կկարգավորվեն օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանության հիմք հանդիսացող նորմերը, կընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: | |
34. |
«Հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորելու կարգը և եկամտի ստացման աղբյուրը և չափը հիմնավորելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Որոշման անհրաժեշտությունը (նպատակը) «Հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորելու կարգը և եկամտի ստացման աղբյուրը և չափը հիմնավորելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն հայտարարատուները պարտավոր են հարկային մարմնի պահանջով, հսկողություն իրականացնելիս, կառավարության սահմանած կարգով հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը և չափը: ՀՀ կառավարության որոշման բացակայության պարագայում հայտարարատուն չի կարող հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև եկամտի ստացման աղբյուրը և չափը, իսկ հարկային մարմինը չի կարող իրականացնել հստակ հսկողական գործողություններ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախագծով նախատեսվում է հարկային մարմնի հսկողական գործողություններ իրականացնելու ընթացքում հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայության, դրա նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև եկամտի ստացման աղբյուրի և չափի հիմնավորման հստակ օրենսդրական մեխանիզմներ: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայության, դրա նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև եկամտի ստացման աղբյուրի և չափի հիմնավորման օրենսդրական մեխանիզմների սահմանումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման և կիրառման արդյունքում հայտարարատուներին հնարավորություն կընձեռվի հիմնավորելու հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաև եկամտի ստացման աղբյուրը և չափը: | |
35. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի N 551 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ: 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս գործող ընթացակարգը հնարավորություն չի ընձեռում իրականացնելու ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների արդյունավետ մաքսային ձևակերպումներ և հսկողություն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահմանել պարզեցված ընթացակարգեր առանձին դեպքերում միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և հսկողության համար: 2. Կարգավորման առարկան Որոշման կարգավորման առարկան ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների մաքսային ընթացակարգերին վերաբերող հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով տեղափոխվող ապրանքների մաքսային ընթացակարգերը: | |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | ||
36. |
«Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի կանոնակարգում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Անշարժ գույքի կառավարման գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, մինչ օրս լուծված չէ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` անհատույց օգտագործման հանձնելիս` դրա սպասարկման խնդիրները, որոնք, բացի կազմակերպչական լուծումներից, պահանջում են նաև ֆինանսական միջոցներ: Խնդիր է նաև նույն գույքի` տարբեր անձանց կողմից կարճ ժամկետով օգտագործման տրամադրումը, օրինակ, ժամավճարով: 1.2. Առաջարկվող լուծումները «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լուծում տալ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: 2. Կարգավորման առարկան Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման ոլորտում առկա խնդիրների կարգավորում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը: | |
ՀՀ պաշտպանության նախարարություն | ||
37. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինված ուժերում կարգապահական հարաբերությունները զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին համապատասխան կարգավորելու անհրաժեշտությամբ: Ներկայումս զինված ուժերի կարգապահական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կարգապահական կանոնադրության շատ դրույթներ կորցրել են իրենց կարգավորիչ նշանակությունը, և կարիք կա կարգապահական հարաբերությունների վերանայման և զինված ուժերի արդի բարեփոխումներին համապատասխան դրանց սահմանման: Առաջարկվում է զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատել օրենքով: Օրենքի նախագծով կարգավորվում են զինված ուժերում ծառայողական կարգապահության կանոնները, կարգապահական տույժեր կիրառելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ծառայողական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ: Օրենքի կիրառման արդյունքում կբարձրանա զինված ուժերի զինծառայողների կարգապահության աստիճանը, կարգապահական հարաբերությունները կգործեն զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին համապատասխան՝ հաշվի առնելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները: | |
38. |
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է այլընտրանքային ծառայության անցման հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.5.2-րդ բաժնի 2.8-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Ներկայումս գործող օրենքը նախատեսում է այլընտրանքային ծառայության անցման բավական մեծ ժամկետներ, ինչը թե այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների և թե մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից դժգոհությունների տեղիք է տալիս: Միաժամանակ, հարցադրումներ են առաջացել նաև այլընտրանքային ծառայության ուղարկման, դրա գործընթացի վերահսկման և ծառայության կազմակերպման ու անցկացման կարգավորման վերաբերյալ, որի արդյունքում արդեն շուրջ երեք տարի այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմումներ չեն ներկայացվում, և նման ցանկություն ունեցող քաղաքացիները գերադասում են կրել քրեական օրենսդրությամբ նախատեսված պատիժ, քան մեկնել այլընտրանքային ծառայության: Առաջարկվում է կրճատել այլընտրանքային ծառայության անցման ժամկետները, հստակեցնել այլընտրանքային ծառայության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև դրա նկատմամբ վերահսկողության իրականացման գործընթացը: Օրենքի նախագծով կրճատվում են այլընտրանքային ծառայության անցման ժամկետները, հստակեցվում են այլընտրանքային ծառայության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև դրա նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքի կիրառման արդյունքում այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման գործընթացը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, առավելագույնս կիրացվեն մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: | |
39. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ներքին ծառայության կազմակերպման գործընթացը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին համապատասխան կատարելագործելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.5.2-րդ բաժնի 2.5-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծով վերացվում են ներքին ծառայության կազմակերպման գործընթացում պրակտիկ կիրառման արդյունքում վեր հանված բացթողումները, հստակեցվում են հրամանատար-ենթակա հարաբերությունների շրջանակները: | |
40. |
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է զինված ուժերում կայազորային ու պահակային ծառայությունների կազմակերպման գործընթացը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին համապատասխան կատարելագործելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման ծրագրի 4.5.2-րդ բաժնի 2.6-րդ կետի պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից: Օրենքի նախագծով վերացվում են կայազորային ու պահակային ծառայությունների կազմակերպման գործընթացում պրակտիկ կիրառման արդյունքում վեր հանված բացթողումները, հստակեցվում են այդ ծառայությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: | |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||
41. |
«2010 թվականի պետական նպաստների չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածներով սահմանվում են, որ անապահովության միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման, միանվագ դրամական օգնությունների, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրվածի ընտանիքի նպաստի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 39-Ն որոշմամբ հաստատվել են պետական նպաստների 2009 թվականի չափերը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո առաջարկվող որոշմամբ հաստատվելու են պետական նպաստների 2010 թվականի չափերը: 2. Կարգավորման առարկան Պետական նպաստների վճարման գործընթաց: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 2010 թվականի ընթացքում պետական նպաստների ամենամսյա վճարման բնականոն գործընթացի առկայություն: | |
42. |
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումն ու վճարումը կանոնակարգվում են «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքով: Համաձայն օրենքի` նպաստը հաշվարկվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամտից: Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն ներդնել միասնական` եկամտային հարկ: Միաժամանակ, նշված միասնականացումն ապահովող իրավական ակտի` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության նպաստները չեն մտնում եկամտային հարկի հաշվարկման օբյեկտում` ի տարբերություն գործող համակարգի, երբ այդ նպաստները չեն հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ, սակայն, բացի հղիության և ծննդաբերության նպաստից, հարկվում են եկամտահարկով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հաշվի առնելով նշվածը` առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման և վճարման սկզբունքներում` դրանք համապատասխանեցնելով նոր իրավիճակին: 2. Կարգավորման առարկան «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կարգավորելու է ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման և վճարման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանելու է` 1) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը. 2) նպաստի իրավունք տվող պայմանները. 3) նպաստի ֆինանսավորման աղբյուրը. 4) նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը. 5) նպաստի հաշվարկման, նշանակման, վճարման կարգը և այլն: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունումը կապահովի ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակումը և վճարումը դրա իրավունքն ունեցող անձանց: | |
43. |
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2000 թվականից ընտանեկան նպաստի ծրագրով Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և նրանց հավասարեցված անձանց ընտանիքներն ընտանեկան նպաստի իրավունքը ձեռք են բերում` անկախ այդ ընտանիքների անապահովության մակարդակից: Այդ ընտանիքների թիվը կազմում է շուրջ 5200: Աղքատության կրճատման տեսանկյունից նման մոտեցումը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որով ընտանեկան նպաստի ծրագրի հասցեականության մեծացումը դիտարկվել է որպես գերակայություն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կսահմանվի ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի (այսուհետ` զոհվածի ընտանիք) նպաստի նոր տեսակ: Ընտանեկան նպաստի ծրագրից առանձնացնելով զոհվածի ընտանիքի նպաստը (շուրջ 5200 ընտանիք)` ազատված միջոցները կուղղվեն այլ աղքատ ընտանիքների, որոնք մինչ այդ չէին կարողանում ստանալ պետական աջակցություն` դրա կարիքն ունենալու պարագայում: 2. Կարգավորման առարկան Պետական նպաստների նշանակման և վճարման հետ կապված հարաբերություններ։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, պետական նպաստների հիմքերի հստակ տարանջատում (ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և նրանց հավասարեցված անձանց ընտանիքի նպաստի նոր տեսակի հիմնում` առանձնացնելով ընտանեկան նպաստի տեսակից)։ | |
44. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունների հստակեցում, վերականգնողական գործընթացի բարելավում, հավասար հնարավորությունների ապահովում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հաշմանդամներին հատկացված պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների մասին տեղեկատվական շտեմարան ստեղծելու նպատակով հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցների տրամադրման գործընթացի մեջ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ներգրավումը ոչ միայն չնպաստեց շտեմարանի ստեղծմանը, այլև հաշմանդամների համար լրացուցիչ դժվարություններ և խոչընդոտներ առաջացրեց: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Անհրաժեշտ է պարզեցնել պարագաների տրամադրման կարգը, հստակեցնել պարագաներն անվճար ստանալու իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը և ժամանակացույցը: 2. Կարգավորման առարկան Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ տեխնիկական միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական և այլ օժանդակ միջոցների տրամադրման գործընթացի հստակեցում և պարզեցում: | |
45. |
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2011 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հաշմանդամների հիմնահարցերի լուծման միջոցառումներն ընդգրկում են հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառները` սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության, տրանսպորտի, զբաղվածության, մատչելիության ապահովման և այլն: Այս ոլորտում իրականացվող բոլոր միջոցառումները տարեկան ծրագրում դասակարգվում են համապատասխան բաժիններում, որը հնարավորություն է տալիս հստակ պատկերացում ունենալու տարբեր գերատեսչությունների իրականացրած միջոցառումների մասին: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ընդլայնել ձեռնարկվող միջոցառումների ցանկը, բարելավել հաշմանդամների վերականգնողական գործընթացը, 2. Կարգավորման առարկան Տարեկան ծրագրով կարգավորվում են հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների միջև եղած հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Տարեկան ծրագիրը կապահովի հաշմանդամության ոլորտում տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից նախատեսված ծրագրերի և միջոցառումների փոխհամաձայնեցված գործողությունների իրականացումը` ուղղված հաշմանդամների հիմնահարցերի համակողմանի լուծմանը: | |
46. |
«Զբաղվածության կարգավորման 2011 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ բնակչության զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը և դրանց վերաբերյալ հանրապետական համաձայնեցման կոմիտեի եզրակացությունը ներկայացվում է ՀՀ կառավարություն` Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեում ներառելու և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար: «Զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը 2009 թվականի սեպտեմբերի 10-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն: Այս առումով անհրաժեշտ է հաջորդ տարվա համար զբաղվածության պետական ծրագրի արդյունավետ պլանավորում` հաշվի առնելով աշխատաշուկայի վիճակը և հնարավոր զարգացումները: 1.2. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները Տարեկան կտրվածքով զբաղվածության պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող առանձին ծրագրերի, դրանց համար անհրաժեշտ բյուջետային միջոցների և ակնկալվող արդյունքների հստակեցում` Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի ձևավորման գործընթացում հաշվի առնելու նպատակով: 2. Կարգավորման առարկան Զբաղվածության ծրագրերի իրականացման գործընթացը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Զբաղվածության պետական ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների աշխատաշուկայի կարիքներին համապատասխան` նպատակային օգտագործում, ներքին աշխատաշուկայի իրավիճակի բարելավման և գործազրկության մակարդակի կրճատման միջոցով զբաղվածության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծում, աշխատաշուկայի ճկունության բարձրացմամբ աշխատանք փնտրողների կողմից իրենց մասնագիտական ունակություններին համապատասխան արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման հնարավորությունների ընդլայնում, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, երիտասարդների զբաղվածության և ինքնազբաղվածության խթանում, ներքին աշխատաշուկայի տարածքային անհամամասնությունների մեղմում, սոցիալական գործընկերության զարգացում: | |
47. |
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2011 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներից: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշման դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառի առկա խնդիրներն են` 1) երեխաների իրավունքների պաշտպանության գործող եռաստիճան համակարգի զարգացումը. 2) մանկատներում, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, հատուկ հանրակրթական հաստատություններում երեխաների թվի նվազեցումը, հոսքի կանխարգելումը. 3) երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը:. 2. Կարգավորման առարկան Տարեկան ծրագիրն ուղղված է երեխաների ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, երեխաների սոցիալական ապահովությանը, առողջապահական խնդիրների բարելավմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպմանը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավում։ | |
48. |
«Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունից: Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նպատակն է ժողովրդագրական բացասական միտումների հնարավորինս մեղմումն ու իրավիճակի կայունացման միջոցառումների իրականացումը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական զարգացումները հիմնականում անբարենպաստ են, հղի` բացասական այնպիսի հետևանքներով, որոնք արդեն ամենամոտ ապագայում կարող են վտանգել ազգային անվտանգության տարբեր բաղադրիչները: Հանրապետությունում շարունակում է ցածր մնալ ծնելիության մակարդակը, որը պայմանավորող հիմնական գործոններից են բնակչության վերարտադրողական վարքագծի փոփոխությունը, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները և անպտղությունը (մոտավորապես 32%), հղիության կրելախտով (մոտավորապես 12 %), ինչպես նաև ամուսնությունների ոչ բավարար թիվը, ամուսնունակ կոնտինգենտի թվի նվազումը, նյութական, բնակարանային, կենցաղային պայմանների պատճառով ամուսնության ժամկետի հետաձգումը կամ դրանից հրաժարումը: Նշված հանգամանքները նաև ամուսնալուծությունների հիմնական պատճառն են: Հանրապետությունում տեղի ունեցող ժողովրդագրական գործընթացների վրա ուղղակի ներգործություն է ունենում գործազրկության մակարդակը: Գործազուրկների շրջանում շարունակում է բարձր մնալ կանանց թիվը: 2009 թվականի սկզբից նկատված գործազրկության մակարդակի աճն էապես պայմանավորված է նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հաշվի առնելով նշված խնդիրները` ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագիրը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով` 1) ծնելիության խթանում` երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով. 2) երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի բարելավում. 3) կյանքի միջին տևողության ավելացում. 4) վերարտադրողական տարիքի անձանց արտագաղթի ծավալների նվազեցում. 5) ներգաղթի խթանմանն ուղղված համարժեք քաղաքականության մշակում. 6) բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափության նվազեցում. 7) ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտի կատարելագործում։ Թվարկված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական և մարդկային ռեսուրսների համախմբում, պետական կառույցների ակտիվ աշխատանք: 2. Կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը սահմանում է ՀՀ ժողովրդագրական քաղաքականության առաջնահերթ ուղղություններով իրականացվող միջոցառումները, դրանց կատարողները, ժամկետները և ֆինանսական ապահովումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման կիրառման դեպքում ակնկալվում են ծնելիության մակարդակի բարձրացում, մահացության մակարդակի նվազեցում, բնակչության առողջության պահպանում և բարելավում, միգրացիոն գործընթացների կարգավորում, տարածքների զարգացում և բնակչության տարածքային բաշխվածության անհամամասնության մեղմացում, հոգևոր (ոչ նյութական) մշակութային արժեքների պահպանություն և պաշտպանություն, ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացում: | |
49. |
«Օգնություն ցուցաբերելու նպատակով և կամավոր աշխատանքների կատարման կարգի պայմանների մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Օրենքի նախագծի ընդունման նպատակը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարման ապահովումն է: Ներկայումս օրենսդրությամբ կարգավորված չեն կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքների կատարման կարգն ու պայմանները, ինչը նպաստում է ստվերային զբաղվածության ավելացմանը, խոչընդոտում անօրինական աշխատանքի հայտնաբերման գործընթացների իրականացմանը, և, ընդհանուր առմամբ, նշված հարաբերությունների ամբողջական և արդյունավետ կարգավորումը դառնում է անհնար: 1.2. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները Անօրինական աշխատանքի հայտնաբերման և կրճատման գործընթացների օրենսդրական ապահովում, մասնավորապես, կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքների կատարման կարգի ու պայմանների սահմանում, դրանց հստակ տարանջատում անօրինական համարվող աշխատանքներից և կամավորության ինստիտուտի ներդրման ապահովում: 2. Կարգավորման առարկան Օրենքի կարգավորման առարկան է օգնություն ցուցաբերելու և կամավոր աշխատանքների պայմաններն ու կատարման կարգի, անօրինական աշխատանքի, դրա դրսևորման ձևերի, ինչպես նաև աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված կամավոր աշխատանք կատարելու սկզբունքների և կառուցակարգերի սահմանումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Անօրինական աշխատողների թվի կրճատում, գործատուների և աշխատողների համար շուկայական մրցակցային հավասար պայմանների ստեղծում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային մուտքերի ավելացում, անօրինական համարվող և կամավոր ու օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքների հստակ տարանջատման հնարավորություն, ինչպես նաև կամավորության ինստիտուտի ներդրման ապահովում: | |
50. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 996-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 996-Ն որոշմամբ սահմանվում են զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից նրանց աշխատավարձի մասնակի փոխհատուցման մեխանիզմները: Մասնավորապես, նշված որոշման 4-րդ կետով սահմանվում է, որ ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցում չի տրվում: 1.2. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները Գործատուներն աշխատողների կրճատման դեպքում սովորաբար առաջին հերթին լուծում են պայմանագիրը աշխատաշուկայում անմրցունակ անձի հետ: Վերջինիս հետ կապված հնարավոր ռիսկերի կրճատման նպատակով նախագծով առաջարկվելու է աշխատավարձի փոխհատուցումը շարունակել նաև հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածում` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կարգով: 2. Կարգավորման առարկան Զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման գործընթաց։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հաշմանդամների, ազատազրկման վայրից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ իրականացնող հիմնարկներից վերադարձած, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված անձանց, աշխատանքային տարիքի հասած` առանց ծնողական խնամքի մնացած և նրանց հավասարեցված երեխաների, երեք տարվանից ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց, ինչպես նաև փախստականների սոցիալական պաշտպանության վիճակի և աշխատանքի պայմանների բարելավում: | |
51. |
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը ենթադրում է նաև կոնվենցիայի վավերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ` օրենսդրական դաշտի փոփոխություններ, հաշմանդամների` հասարակությունում ներառելուն ուղղված քայլեր կամ դրանց ակտիվացում, հաշմանդամների հիմնահարցերի լուծման նորովի մոտեցումներ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Չնայած պետությունը հաշմանդամների ոլորտում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, տարեցտարի ընդլայնում է վերականգնողական կամ այլ պարագաների տեսականին, այնուամենայնիվ, դրանք ունեն սոցիալական պաշտպանության կամ աջակցության ուղղվածություն: Նոր օրենքի ընդունումը բխում է հաշմանդամության բժշկական մոդելից սոցիալական մոդելին անցման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունից սոցիալական ներառման և նրանց նկատմամբ ամեն տեսակի խտրականության բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից: Հանրապետությունում իրականացվող բոլոր միջոցառումների` օրենսդրական և գործնական, վերջնանպատակը պետք է լինի հաշմանդամություն ունեցող անձին հասարակությունում ներառելը: Այսինքն, նրանց համար հավասար հնարավորություններ և հավասար պայմաններ ապահովելու միջոցով ստեղծել պայմաններ ազատ գործելու, տեղաշարժվելու և իրենց որպես հասարակության լիարժեք անդամ զգալու: Գործողությունները պետք է ընդգրկեն սոցիալական, առողջապահության, քաղաքաշինության, կապի ու տրանսպորտի և այլ բնագավառներ: Դրանք պահանջում են ֆինանսական միջոցներ, ինչպես նաև հաշմանդամի և հասարակության կարծրատիպերի վերացում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է նոր իրավական ակտերի մշակում` նոր սկզբունքների ամրագրում, այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար կստեղծեն մատչելի միջավայր, կապահովեն հաղորդակցման և կապի ժամանակակից միջոցներով, անհրաժեշտ վերականգնողական և պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, հասարակությանն իրազեկ կդարձնեն հաշմանդամության հիմնախնդիրներին` նրան մասնակից դարձնելով խնդրի կարգավորմանը: 2. Կարգավորման առարկան Օրենքը կկարգավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում իրավական, տնտեսական ու կազմակերպական հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Օրենքի ընդունումը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի կարգավորմանը նորովի (սոցիալական մոդելի տեսանկյունից) մոտեցում, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությունում ներառելու նպատակով նրանց համար հավասար հնարավորությունների ապահովում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Օրենքի նախագծի ընդունումը նախատեսված է եղել ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության ծրագրում, սակայն, հաշվի առնելով այն, որ օրենսդրական փոփոխությունների շարքը ներառում է անձին հաշմանդամ ճանաչելու նոր` եվրոպական մոդելի սահմանում, որը, սակայն, դեռևս մշակված չէ, նախագիծը ծրագրից հանվել և տեղափոխվել է 2010 թ.: | |
ՀՀ սփյուռքի նախարարություն | ||
52. |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի հայեցակարգը բխում է ՀՀ կառավարության ծրագրից, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից և ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրից: Հայապահպանության ապահովման կարևորագույն գործոններից է ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ազգային ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ: Հայ ժողովրդի երկու հատվածների միջև հարաբերությունները սերտացնելու և առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետության նախաձեռնությամբ իրականացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնը դարձել է ավանդական և ազգային մշակույթի ու արվեստի շուրջ յուրովի համախմբում է աշխարհասփյուռ հայության բազմաթիվ զավակների: Փառատոնը հայ ժողովրդի հավաքականության, ինքնության պահպանության, Հայաստան-սփյուռք-Արցախ հոգևոր դաշտի ազգային մեկտեղումն է: Ծրագրի շարունակական իրականացումն ունի հայազորացման նպատակներ, որոնք կապահովեն Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, այն է` - Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանում և զարգացում, - ազգային ինքնության պահպանմանը նպաստում, - մշակութային զբոսաշրջության խթանում, - Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի պատկերացումների ամբողջացում, - Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնում, - Հայաստան-սփյուռք գործակցության մեխանիզմների ստեղծում` հանձին մասնագիտական ընկերակցությունների ստեղծման, - ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացման խթանում: Հիմք ընդունելով վերոնշյալը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության նախագծի հաստատումը և գործարկումը հույժ անհրաժեշտություն է, որով կշարունակվի կարգավորվել սույն ծրագրի պատշաճ իրականացման և առկա խնդիրների լուծման գործընթացը: | |
53. |
«Արի տուն» 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագիրը` «Արի տուն» խորագրով: Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձևավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, սփյուռքահայ երիտասարդությանը ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականի հուլիսին` 6 ամիս տևողությամբ, որի ընթացքում ամեն ամիս սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձևավորված 14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով հյուրընկալվում է հայաստանաբնակ հայ ընտանիքներում: «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով կազմակերպվում է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում իրականացվում են սփյուռքի և հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Իրականացվում են նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կազմակերպվում են նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ: 2009 թվականի ծրագրի իրականացման արդյունքները վկայում են, որ «Արի տուն» ծրագրի շարունակական իրականացումը մեծապես կնպաստի հայապահպանությանը և հայադարձությանը, երիտասարդների միջև հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը: Ելնելով վերոգրյալից` նպատակահարմար է 2010 թվականին «Արի տուն» ծրագրի շարունակականության ապահովումը: «Արի տուն» 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շարունակելու է կարգավորել նշված ծրագրի պատշաճ իրականացման գործընթացը և նպաստել առկա խնդիրների լուծմանը: | |
54. |
«Համահայկական համաժողովների կազմակերպման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Ելնելով Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթներից` ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ: Հայաստան-սփյուռք գործակցության այս ոլորտներում էական քայլեր դեռևս չեն իրականացվել, և անհրաժեշտ է խթանել նաև համագործակցությունը Հայաստանի և սփյուռքի տարբեր մասնագիտական կարողություններ ունեցող անհատների ու կազմակերպությունների միջև: Կարգավորում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի շրջանակներում խորհրդաժողովների կազմակերպումը (ՀՀ բուհերն ավարտած սփյուռքահայ շրջանավարտների, հայ ֆինանսիստների, «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով): Ծրագիրը հնարավորություն կտա հայտնաբերելու, հաշվառելու և գնահատելու սփյուռքի մասնագիտական ներուժը, ձևավորելու ընդհանուր մոտեցում պահանջող խնդիրների լուծման համար միասնական մեխանիզմների ու մեթոդների ներդնումը: | |
55. |
«Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանում սփյուռքի և սփյուռքահայ երախտավորների` տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների մասին չկան լիարժեք պատկերացումներ, և շատ հայ բարերարների գործունեության մասին իմացությունն աստիճանաբար պակասում է: Հայաստանում անհրաժեշտ է առանձնացնել հատուկ բացօթյա անկյուն, որտեղ ներկայացված լինեն հայ մեծ բարերարները, նրանց անունները (հակիրճ կենսագրությամբ) կրող ցուցատախտակներով: Կարգավորում է Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները (տարածքի հատկացում, ճարտարապետական լուծումներ, քարե սալիկների պատրաստում և տեղադրում): Սփյուռքի բարերարների և նրանց գործերի մասին սերունդների իմացություն, հայ մեծ բարերարների մեծարման հնարավորություն, բարեգործության պետական խրախուսում ու քաջալերում: | |
56. |
«Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում սփյուռքը դիտարկվում է Հայաստանի համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ: ՀՀ կառավարությունը պարտավորվում է ստեղծել կայուն և արդյունավետ մեխանիզմներ` հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման ու սփյուռքահայերի աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման համար: Այս նպատակին հասնելու համար կարևորվում է սփյուռքի առանձին ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծումը, ինչն իրականացնելու համար անհրաժեշտ է առանձին իրավական ակտի առկայությունը: | |
57. |
«Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետության Նախագահի և ՀՀ կառավարության ծրագրերում, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում, որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, դիտարկվում են նաև հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը: Հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության համար կարևոր է ժողովրդագրական և հանրապետության տարածքային-ռազմավարական խնդիրների լուծման նպատակով: Հայեցակարգի հիմքում չի դրվում աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության հարցը: Հայեցակարգը վերաբերում է այն հայերին, ովքեր ուզում են հաստատվել Հայաստանի Հանրապետությունում և այդ հարցում ունեն պետության հովանավորության կարիքը: Նրանք կարող են լինել անհատ անձինք, ընտանիքներ կամ ընտանիքների խմբեր: Հայաստանի Հանրապետությունն իր ներկա ժողովրդագրական վիճակով կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Միգրացիան, ուրբանիզացումը, ինչպես նաև համաշխարհայնացման գործընթացներն իրենց բացասական կնիքն են թողնում ՀՀ բնակչության թվի վրա` ընդհանրապես, և բնակչության տեղաբաշխվածության ու արժեքային կողմնորոշումների վրա` մասնավորապես: ՀՀ ժողովրդագրական գործընթացների վրա բացասաբար են անդրադառնում ոչ մեծ մասշտաբի արտագաղթը, ամուսնալուծությունների ավելացումը, ծնելիության ոչ բարձր մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնում բնակչության տարածքային տեղաբաշխվածության հարցում. բնակչության գրեթե 40 տոկոսը կենտրոնացված է Երևանում, իսկ մարզերում և հատկապես սահմանամերձ ու ռազմավարական կարևորություն ունեցող շրջաններում զգացվում է բնակչության պակաս: Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, ովքեր ցանկություն ունեն հաստատվելու Հայաստանի Հանրապետությունում, սակայն ակնկալում են պետության աջակցությունը: Հայրենադարձությունը բարդ և բազմափուլ մի գործընթաց է, որը ներառում է սփյուռքի և հայրենիքի համատեղ հետևողական աշխատանքը` հայրենադարձների ամբողջական ինտեգրումը Հայաստանի հասարակական, քաղաքական, մշակութային և սոցիալ-տնտեսական կյանքին: Հայրենադարձության գործընթացի կազմակերպումը ՀՀ-ի և հայկական սփյուռքի համար ներկայումս կարևորվում է հիմնականում հետևյալ պատճառներով` - հայրենադարձությունն ընդհանուր առմամբ հայապահպանության գրավական է` հայկական ինքնության, ուծացման գործընթացից սփյուռքահայության տարբեր հատվածներին պաշտպանելու և, ի վերջո, հայրենիք նրանց վերադարձնելու առումով, - հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և համաշխարհայնացման ու ապազգայնացման գործընթացների պայմաններում ուծացվում է, քայլ առ քայլ կորսվում են ազգային արժեքները, քանի որ արժեհամակարգերի տարբերություններն ու օտար արժեքների գերակայությունը` ինչպես քարոզչության, այնպես էլ պարտադրանքի միջոցով, ինքնըստինքյան հանգեցնում են ազգային արժեքների աստիճանաբար երկրորդ պլան մղվելուն, իսկ այնուհետև` նաև մոռացությանն ու կորստին: Մի կողմից, այսպես կոչված, դասական կամ հին սփյուռքը, որը մեծ մասամբ ցեղասպանությունը վերապրածների չորրորդ կամ հինգերորդ սերունդն է, ազգային արժեքների կորստյան վտանգին ենթարկվում է արդեն շուրջ 100 տարի, որն էլ սփյուռքահայության թվի վրա թողել է իր զգալի ազդեցությունը, իսկ մյուս կողմից` այսպես կոչված, նոր սփյուռքը, որը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հեռացած հայության հաշվին, առանձին վերցրած երկրներում հասարակության մեջ ինտեգրվելու անհրաժեշտությունից ելնելով` սկսում է հեռանալ ազգային արմատներից: Ըստ որում, եթե դասական սփյուռքն արդեն վաղուց հաղթահարել է ինտեգրման այդ փուլը և առավել մտահոգ է ազգային արժեքների պահպանության համար, ապա նոր սփյուռքի համար նոր է միայն սկսվում օտար հասարակությունների մեջ ինտեգրման գործընթացը, ինչն առավել հաճախ փորձում են կատարել մեր ազգային արժեքներն ստորադասելով, որը նոր և դասական սփյուռքների միջև առաջացնում է անջրպետ: Հայկական սփյուռքի համար, մի կողմից, օտար հասարակությունների մեջ ինտեգրման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից` հայկականության պահպանման հիմնախնդիրների լուծմանը կարող է նպաստել հայրենադարձությունը: | |
58. |
«Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի
Հայաստանի Հանրապետության Նախագահի և ՀՀ կառավարության ծրագրերում, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգում, որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ, դիտարկվում են նաև հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը և հայրենադարձության վերաբերյալ օրենսդրության մշակումը: Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, ովքեր ցանկություն ունեն հաստատվելու Հայաստանի Հանրապետությունում, սակայն ակնկալում են պետության աջակցությունը: Հայրենադարձության ծրագրերի իրականացումը մեծապես պայմանավորված է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որտեղ կսահմանվեն «հայրենադարձ» և «հայրենադարձություն» հասկացությունները, ազգային պատկանելության հաստատման կարգը, հայրենադարձության ձևերը, հայրենադարձների իրավական կարգավիճակը, հայրենադարձների ինտեգրման հիմնական սկզբունքները, հայրենադարձներին ՀՀ քաղաքացիության տրամադրման կարգը, հայրենադարձներին տրամադրվելիք արտոնությունների ձևերն ու սկզբունքները, ինչպես նաև այլ կարևոր հարցեր: «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի հիմքում չի դրվում աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության հարցը: Օրենքը վերաբերում է այն հայերին, ովքեր ուզում են հաստատվել Հայաստանի Հանրապետությունում և այդ հարցում ունեն պետության հովանավորության կարիքը: Նրանք կարող են լինել անհատ անձինք, ընտանիքներ կամ ընտանիքների խմբեր: | |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||
59. |
«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծի 1. Հրամանագրում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ անցած տարիներին առանձին ոլորտներում տեղի են ունեցել կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնցից շատերն ստացել են օրենսդրական կարգավորումներ: Անհրաժեշտ է համապատասխանեցում: Մասնավորապես, հրամանագրի 1.9-րդ կետի երկրորդ պարբերության «պաշտոններում, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում» արտահայտությունը հակասում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին, որտեղ ամրագրված է, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նշանակումներ է կատարում քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների երկրորդ և երրորդ ենթախմբերում, առաջատար և կրտսեր պաշտոններում, առկա են նաև հակասություններ հրամանագրի և այլ օրենքների միջև: 2. Հրամանագրի կարգավորման առարկան գործադիր իշխանության հանրապետական մարմինների և մարզպետարանի, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների հստակեցումը, կատարելագործումը, մարզպետի իրավունքների, պատասխանատվության սահմանումը, ինչպես նաև մարզխորհուրդների դերակատարման ընդգծումը և գործառույթների ընդլայնումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում են մարզպետի կողմից իրականացվող գործառույթների հստակեցում և օրենսդրորեն ամրագրում: | |
60. |
«ՀՀ Կոտայքի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ 2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: 3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: | |
61. |
«Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ մասի 4.4.8-րդ կետի 4-րդ պարբերության և ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4.4.8-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով: Որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները ներկայումս ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Որոշմամբ կսահմանվի իրենց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության վայրի երկիր վերադառնալու ցանկություն ունեցող ապաստան հայցողներին և փախստականներին միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնի կողմից (համագործակցելով իրավասու այլ պետական մարմինների և միջազգային կառույցների հետ) ցուցաբերվող աջակցության կարգը: 2. Կարգավորման առարկան Որոշմամբ կարգավորվելու են կամավոր վերադարձի վերաբերյալ դիմում ներկայացրած անձանց (ապաստան հայցողներին և փախստականներին) իրենց ծագման կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզաների ստացման գործում աջակցության հետ կապված հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի աջակցելու ապաստան հայցողներին և փախստականներին իրենց բնակության երկրներ կամավոր վերադառնալու հարցում և լրացնելու այդ բնագավառում առկա օրենսդրական բացերը: | |
62. |
«Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումներում տեսչական ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետարանների կողմից բազմիցս ներկայացված առաջարկություններով, որոնց համաձայն մարզպետարանների ստորաբաժանումներում միևնույն ժամանակ կարող են ստուգումներ անցկացվել տարբեր տեսչական մարմինների կողմից: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս մարզպետարաններում իրականացվող ստուգումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի N 257 որոշմամբ, որը չի համապատասխանում այսօր գործող ՀՀ օրենսդրությանը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ընդունվող որոշմամբ կկարգավորվեն հետևյալ խնդիրները` 1.2.1. միևնույն ժամանակահատվածում երկու կամ ավելի տեսչական մարմինների կարգելվի ստուգում իրականացնել միևնույն մարզպետարանի աշխատակազմում, 1.2.2. կսահմանվի ստուգման անցկացման ժամանակացույց, և ստուգումները կիրականացվեն այդ ժամանակացույցին համապատասխան: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան տեսչական մարմինների կողմից իրականացվող տեսչական ստուգումների հետ կապված հարաբերություններն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման ընդունման դեպքում կբացառվեն տեսչական ստուգումներ իրականացնող մարմինների կողմից կատարվող կամայականությունները, և կկարգավորվեն ստուգումների իրականացման ժամկետները: | |
63. |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ Սահմանադրության 104.1-ին հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Համայնքն իրավաբանական անձ է»: Սակայն ներկայումս համայնքները չունեն կառավարչական հիմնարկի կարգավիճակ, ինչի հետևանքով քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմ հանդես գալիս` համայնքները հաճախ խոչընդոտների են հանդիպում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նշված դրույթի կիրարկումն ապահովելու նպատակով 2010 թվականին նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաև հնարավոր կդառնա այդ պահանջների կիրարկումը: | |
64. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Արդի դարաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործավարությունում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինելու են գալիս էլեկտրոնային փաստաթղթերը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ կանոնակարգված չէ հիշյալ գործընթացների մեծ մասը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Միջազգային փորձի հիման վրա առաջարկվում է լրացումներ կատարել նշված որոշման մեջ, մասնավորապես, կանոնակարգել պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը, դրանց հաշվառումը և պահպանության ապահովումը, էլեկտրոնային փաստաթղթերի արխիվի ստեղծումը, որը ներառում է այդ փաստաթղթերի փորձագիտական արժևորումից մինչև դրանց օգտագործումը` հաշվառման, նկարագրման և տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման միջոցով: 2. Կարգավորման առարկան Սույն միջոցառմամբ կանոնակարգվում են պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության կազմակերպումը և դրանց երաշխավորված պահպանությունը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Պետական մարմիններում թղթե կրիչով փաստաթղթերին փոխարինող էլեկտրոնային փաստաթղթերի հաշվառման և պահպանության ապահովում և դրանց հետագա արխիվացման երաշխավորված համակարգի ստեղծում: | |
65. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ կարգավորվում են միայն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսված համայնքներին սուբվենցիայի տրամադրման հարաբերությունները: Սակայն առկա խնդիր է դեռևս համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառման գործընթացների կարգավորումը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է հստակ սահմանել դրույթներ, որոնց միջոցով կկարգավորվեն համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ներառման գործընթացները: 2. Կարգավորման առարկան Նախագծով կկարգավորվի համայնքներին հատկացվող սուբվենցիաների չափի որոշման և այդ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ամրագրելու գործընթացը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Արդյունքում կբացառվեն մինչ օրս առկա այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է համայնքին սուբվենցիա` որևէ ծրագիր իրականացնելու համար, սակայն ծրագրի իրականացման ժամանակ պարզվում է, որ գումարը բավական չէ, կամ համայնքում առկա են ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, և նպատակահարմար է վերաբաշխման միջոցով այդ խնդիրները լուծել: | |
66. |
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ 2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: 3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: | |
67. |
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ 2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: 3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: | |
68. |
«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ 2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: 3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: | |
69. |
«Բնակչության տեղաշարժի պետական կարգավորման հայեցակարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2004 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը: Հայեցակարգի ընդունումից հետո անցել է հինգ տարի, և բնագավառում առաջացել են նոր իրողություններ ու մարտահրավերներ (ինչպես, օրինակ, տնտեսական ճգնաժամը), որոնց ազդեցությամբ միգրացիոն հոսքերի ծավալները և ուղղությունները կրել են քանակական ու որակական էական փոփոխություններ: Նշվածն անհրաժեշտություն է առաջացրել ոլորտի մարտահրավերներին դիմակայելու նպատակով մշակելու և ընդունելու բնակչության տեղաշարժի պետական կարգավորման հայեցակարգը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Միգրացիայի բնագավառում առաջացած նոր իրողություններով պայմանավորված` կմշակվի միգրացիայի և ապաստանի ոլորտում համապարփակ ազգային քաղաքականությունը սահմանող փաստաթուղթ, որում կարտացոլվի այդ քաղաքականության իրականացումն ապահովող ազգային գործողությունների ծրագիրը: 2. Կարգավորման առարկան Նշված հայեցակարգով կտրվի միգրացիայի և ապաստանի ոլորտի ներկա իրավիճակի բնութագիրը, կսահմանվեն ոլորտի պետական կարգավորման նպատակներն ու սկզբունքները, միգրացիոն գործընթացների պետական կարգավորման գերակա ուղղությունները, յուրաքանչյուր ուղղության խնդիրները և այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման մեխանիզմները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայեցակարգի ընդունմամբ կսահմանվի միգրացիայի և ապաստանի ոլորտում պետական քաղաքականությունը, կկարգավորվեն ոլորտում առկա հարաբերությունները, կմշակվեն և կիրականացվեն առավել արդյունավետ ծրագրեր` ուղղված բնագավառում առկա նոր իրողություններով պայմանավորված խնդիրների լուծմանը: | |
70. |
«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացվածության համատեքստում կարևոր նշանակություն ունեն մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Այս գործընթացում նախարարությունը նախատեսում է միանման մեթոդիկայով մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը։ 2. Կարգավորման առարկան մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: 3. Ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում է մարզերում կրճատել աղքատությունը, զարգացնել ենթակառուցվածքները, բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ-ների զարգացման համար, որոնցով պայմանավորված` կբարելավվեն մարզերի սոցիալ-տնտեսական պայմանները: | |
71. |
«Համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ սահմանադրության 104.1-ին հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կիրարկման ապահովման նպատակով նախատեսվող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո կառաջանա համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրություն մշակելու և հաստատելու անհրաժեշտություն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Համայնքներին աջակցելու նպատակով նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են համայնքի` որպես իրավաբանական անձի լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունումն էապես կնպաստի համայնքների կողմից կանոնադրությունների մշակման և հաստատման գործընթացի արագացմանը: | |
72. |
Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման գործընթացով պայմանավորված իրավական ակտերի նախագծերի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն` «Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից» և «Oրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորումներ:»: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլուխը սահմանում է միջհամայնքային միավորումների կազմավորման, այդ միավորումների մարմինների ձևավորման ընդհանուր դրույթները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներկայացվող հայեցակարգի նախագիծն անդրադառնում է համայնքների խոշորացմանը և միջհամայնքային միավորումների ստեղծմանն առնչվող մանրամասներին: 2. Կարգավորման առարկան Ներկայացվող հայեցակարգի ընդունմամբ ուրվագծվում են այն մեխանիզմներն ու միջոցառումները, որոնք հիմք կդնեն Հայաստանում համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ինստիտուտների կայացմանը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայեցակարգի ընդունումից հետո կսկսվի ՀՀ վարչատարածքային բաժանման օպտիմալացման գործընթացը: | |
73. |
«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրից բխող իրավական ակտերի նախագծերի
1. ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ իրականացնելու արդյունքում անհրաժեշտություն կառաջանա ընդունելու հրամանագրից բխող մի շարք իրավական ակտեր, ինչպես նաև փոփոխություններ կատարելու հրամանագրից բխող և ներկայումս գործող իրավական ակտերում: Մասնավորապես, անհրաժեշտություն կառաջանա լրամշակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ, քանի որ հրամանագրով կնախատեսվեն մարզպետի կողմից իրականացվելիք նոր գործառույթներ, որոնք անհրաժեշտ կլինի գնահատել, մասնավորապես, համայնքային ծառայության բնագավառում: 2. Հրամանագրից բխող նեղ մասնագիտական ոլորտների, ինչպես նաև գործառույթների կարգավորում: 3. Հրամանագրից բխող իրավական ակտերի ընդունում: | |
74. |
«Նախադպրոցական կրթության բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Համայնքի ղեկավարի լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են oրենքով»: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:»։ Ներկայումս նման կարգ մշակված չէ, և դա որոշակի բարդություններ է առաջ բերում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու նպատակով 2010 թվականին նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Նախադպրոցական կրթության բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում են նախադպրոցական կրթության բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվեն ՀՀ Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ինչպես նաև սկիզբ կդրվի համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների իրականացման (ըստ բնագավառների) կարգերի մշակմանը և ներդրմանը: | |
75. |
Որևէ տեղական հարկի մասին ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` «Համայնքները սահմանում են տեղական հարկեր և տուրքեր` oրենքով նախատեսված սահմաններում:» Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում, որպես լրացում, նախատեսվում է «Տեղական հարկեր» գլուխը: Նախագծով սահմանվում են տեղական հարկերի տեսակները և դրանց դրույքաչափերի սահմանման ընթացակարգը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի պահանջի կատարման, ինչպես նաև համայնքների բյուջեների եկամտային մասերի համալրման նպատակով 2010 թվականին նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել որևէ տեղական հարկի մասին ՀՀ օրենքի նախագիծ։ 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի ընդունմամբ հիմք է դրվում տեղական հարկերի ինստիտուտի ներմուծման գործընթացին, ինչն իր հերթին թույլ կտա համայնքներին ինքնուրույն սահմանել տեղական հարկերի տեսակները և դրույքաչափերը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունումից հետո կբավարարվի ՀՀ Սահմանադրության պահանջը, ինչպես նաև կդրվի տեղական հարկերի ինստիտուտի կայացման հիմքը: | |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | ||
76. |
«Միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի արտադրության և շրջանառության գործընթացի կանոնակարգման, ինչպես նաև քիմիական արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Քիմիական նյութերի կամ դրանք պարունակող արտադրանքի արդյունաբերության զարգացումը կարիք ունի պետական աջակցության, և անհրաժեշտություն է առաջացել դրանց կարգավորմանն ուղղված հայեցակարգի մշակման: 2007 թվականի հունիսի 1-ից Եվրախորհրդի անդամ երկրներում ներդրվում է քիմիական նյութերի շրջանառության նոր համակարգ - REACH, որի հիմքում դրված են շրջակա միջավայրի պահպանման մասին ՄԱԿ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում ընդունված բազմակողմանի որոշումներ: REACH-ի նպատակն է հեռացնել շուկայից վտանգավոր քիմիական նյութերը` դրանք փոխարինելով համանման անվտանգ նյութերով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներկայումս անհրաժեշտ է սկսել տեղեկություններ հավաքել Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութեր օգտագործող կամ արտադրող ձեռնարկությունների մասին, փաստագրել և գրանցել կիրառվող նյութերը, որի վերջնական արդյունքը կլինեն գրանցման ցուցակները և հաշվետվությունները քիմիական անվտանգության մասին: Համահունչ մասնակցությունը եվրոպական նոր` քիմիական ոլորտը կարգավորող օրենսդրությանը կլինի Հայաստանում REACH-ի տեղայնացումը` հատուկ տեխնիկական կանոնակարգի տեսքով, որով կկանոնակարգվեն Հայաստանի Հանրապետություն քիմիական արտադրանք ներկրելը և արտահանելը: Ստեղծվող հատուկ տեխնիկական համակարգն անհրաժեշտ կլինի համապատասխանեցնել միջազգային կանոններին - REACH-ին, և համակարգի մշակման ու միջազգային շուկա մուտք գործելու համար (իրականացնելով տարբեր փուլեր) անհրաժեշտ կլինի առնվազն 5 տարի ժամանակ: Ակնհայտ է, որ նշված գործընթացը ծավալուն, շատ ժամանակ պահանջող աշխատանք է, և հարցին պատշաճ լուծում տալու նպատակով անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ և իրավասու կազմակերպությունների ներկայացմամբ կազմավորել միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով: 2. Կարգավորման առարկան Քիմիական արտադրանքին, քիմիական նյութերի տեղափոխման, պահեստավորման, օգտագործման և վնասազերծման ընթացքում կիրառվող անվտանգության նորմերին ներկայացվող պահանջները։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Սկիզբ կդրվի ինչպես քիմիական արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակման, այնպես էլ REACH հատուկ համակարգի ներդրմանը: | |
77. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 637-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը վերապահվել է ընդերքի պաշարների կառավարման ոլորտը, ուստի, անհրաժեշտ է 5 ՕՀՊՀ տարեկան հաշվետվությունները ներկայացնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ` հաշվառման և պաշարների դուրսգրման նպատակով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշմամբ հաստատված ձևի` տնտեսավարող սուբյեկտների կողմից այն ներկայացվում էր ՀՀ բնապահպանության նախարարություն, որը ներկայումս նման լիազորություն չունի: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ` մշակելով օգտակար հանածոների պաշարների հաշվեկշռի հաշվետվության նոր 5 ՕՀՊՀ ձև: 2. Կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Արդյունքում 5 ՕՀՊՀ տարեկան հաշվետվությունները` համաձայն հաստատված ձևի, կներկայացվեն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ` հաշվառման և պաշարների դուրսգրման նպատակով: | |
78. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը վերապահվել է ընդերքի պաշարների կառավարման ոլորտը, և ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշման համաձայն դեռևս չի սահմանվել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևը (անձնագրի): 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման աշխատանքները կատարվում էր նախկին ԽՍՀՄ ստանդարտներին համապատասխան: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևի (անձնագրի) սահմանում: 2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ըստ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրում դրանց հաշվառման ձևի (անձնագրի)` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հնարավորություն կունենա վարելու օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը: | |
79. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 1134-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 1134-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 1134-Ն որոշման` ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը: Քանի որ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը վերապահված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ապա գրավի դեպքում նախնական համաձայնությունը պետք է, որպեսզի տրամադրվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը հաստատելու մասին» N 1134-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն: 2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Արդյունքում գրավադրման նախնական համաձայնությունը կտրվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից, ընդերքի տրամադրման և օգտագործման իրավահարաբերություններում հստակություն կմտցվի: | |
80. |
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4.3.11.1-ին բաժնի 3.1-ին կետի կատարման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով է առաջարկվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 3 արձանագրային որոշմամբ հաստատված` ՓՀԷԿ-ների զարգացման սխեմայում ընդգրկված, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արդեն իսկ կառուցման լիցենզիաներ տրամադրված մի շարք ՓՀԷԿ-ների ճարտարագիտական կառույցների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքները սեփականաշնորհվել են և օգտագործվում են ոչ էներգետիկ նպատակներով` այն պարագայում, որ այդ հատվածներում հիդրոէներգետիկ ներուժը գնահատվում է բավականին խոստումնալից: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածը` Հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով. «10. Անկախ իրավահաջորդության սկզբունքից կամ հողամասի նկատմամբ իրավունքի փաստացի տեսակից` այդ հողամասում կամ դրա մասում Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերն էներգետիկ նպատակներով երեք տարվա ընթացքում չօգտագործելը, եթե սահմանված կարգով հաստատված պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ»: 2. Կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածը կարգավորման առարկան է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրականացվելիք օրենսդրական բարեփոխումը լրացուցիչ խթան կհանդիսանա հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումները նպատակային և արդյունավետ ուղղելու համար, որը հնարավորություն կընձեռի առավելագույնս օգտագործելու հիդրոէներգետիկ ներուժը. մասնավորապես, լուծում կտրվի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման «սառեցված» գործընթացների դրական զարգացումներին: | |
81. |
«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 2001 թվականին ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի կատարման անիրատեսականության պատճառով է առաջարկվում համապատասխան փոփոխությունը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի` ՀՀ կառավարությունը նշված օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում պետք է ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքներ տրամադրեր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար: Սակայն այդ երաշխիքների տրամադրումը ՀՀ կառավարության կողմից անիրատեսական է, քանի որ բնության քմահաճույքներից կախված` ջրի հաշվարկային քանակները տատանվելու են տարեցտարի, ուստի, դրանք կարող են դիտվել բացառապես որպես հաշվարկային քանակներ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը հանել օրենքից: 2. Կարգավորման առարկան «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով ամրագրված անիրատեսական միջոցառման կատարման պարտավորությունը կհանվի քննարկումից, մասնավորապես, կդադարեցվեն հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար ջրի հաշվարկային քանակի երկարաժամկետ ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ տարբեր սուբյեկտների կողմից ներկայացվող հարցապնդումները, ինչպես նաև չի մնա օրենքի տառը պահպանելու անհրաժեշտությունը: | |
82. |
«Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ներկայումս Հայաստանի Հանրապետություն են ներկրվում բազմաթիվ էներգասպառող սարքեր և սարքվածքներ, որոնք ունեն տարբեր օգտակար գործողության գործակիցներ (ՕԳԳ), և հետաքրքիր է այն հանգամանքը, որ ՕԳԳ-ն գրեթե չի ազդում վաճառքի գնի վրա, նույնիսկ հանդիպում են ավելի բարձր գնով վաճառվող էներգասպառող սարքեր և սարքվածքներ, ինչը, մեր կարծիքով, սպառողների շրջանում թյուր պատկերացման հետևանք է: 2. Կարգավորման առարկան Նման երևույթներից խուսափելու նպատակով, եվրոպական երկրների օրինակով, առաջարկվում է ներդնել էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման համակարգը` ՀՀ կառավարության որոշմամբ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հիմնվելով եվրոպական երկրների փորձի վրա` Հայաստանի Հանրապետության համար կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ միայն գազի սարքերի համար պիտակավորման համակարգի ներդնումը ծրագրի իրականացման սկզբնական փուլում գազ օգտագործող տնային տնտեսությունների կողմից կարող է խնայվել շուրջ 400 հազար ԱՄՆ-ի դոլար: | |
83. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի համապատասխանեցմամբ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ՀՀ կառավարության 2009 թվականի միջոցառումների ծրագրի 6-րդ կետ): 2. Կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշմամբ սահմանված էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի հստակեցում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացի, ինչպես նաև իրավաբանական անձանց նման իրավասություն տալու գործընթացի հստակեցումը կխթանի ու կաշխուժացնի էներգախնայողության միջոցառումների ներդրումը տնտեսության տարբեր ճյուղերում: | |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | ||
84. |
«Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականության հետագա քայլերի հստակեցմամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված 633 ընտանիք բնակություն է հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում: Վերջին տարիներին հանրապետության միգրացիոն իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաև Արծվաշեն գյուղից տեղահանված բնակիչների վրա: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 547, որից` քաղ. Ճամբարակ` 331, քաղ. Վարդենիս` 6, քաղ. Սևան` 1, գ. Դրախտիկ` 107, գ. Շորժա` 53, գ. Աղբերք` 19, գ. Այգուտ` 4, գ. Դպրաբակ`10, գ. Գետիկ` 1, գ. Արտանիշ` 8, գ. Անտառամեջ` 3, գ. Ջիլ` 1: Նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով 1993-2002 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց համաձայն տրամադրվել է աջակցություն` արտոնյալ երկարաժամկետ վարկի տեսքով, և միանվագ անհատույց ֆինանսական աջակցություն` բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: Արտոնյալ երկարաժամկետ վարկի տեսքով աջակցություն ստացած 447 անձանցից 381-ը հիմնականում ձեռք է բերել նախկին Կրասնոսելսկի տարածաշրջանի բնակավայրերից հեռացած բնակիչների` 1900-1910-ական թվականներին կառուցված` խարխլված և վերանորոգման կարիք ունեցող փայտաշեն (մասնակիորեն հարդահողային աղյուսներով կամ խամքարե շարվածքով) բնակելի տները: Միանվագ անհատույց ֆինանսական աջակցության հաշվին բնակիչները մասնակիորեն վերանորոգել են իրենց բնակելի տները: ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1568-Ն որոշմամբ արտոնյալ երկարաժամկետ վարկ ստացած ընտանիքներն ազատվել են տրամադրված վարկերի վերադարձման պարտավորություններից` վարկառուներին հատկացված վարկային գումարները ձևակերպելով որպես ՀՀ կառավարության կողմից վերջիններիս տրամադրված պետական աջակցություն: Չնայած իրականացված միջոցառումներին` արծվաշենցիները շարունակում են բնակվել շահագործման ժամկետը սպառած և քայքայված, բնակության համար ոչ պիտանի փայտաշեն տներում, և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցի հիմնովին լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջանում պետական միջամտության: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սահմանել Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքներից պետական աջակցություն ստանալու հավակնողների և նրանց աջակցության տրամադրման առաջնահերթության որոշման չափանիշները, բնակարանային խնդիրների լուծման մոտեցումները, սկզբունքները, ժամկետները, ինչպես նաև անհրաժեշտ միջոցների ծավալները: 2. Կարգավորման առարկան պետական աջակցության միջոցով` ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարգավորումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված և ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման մոտեցումները և սկզբունքները: Իրավական ակտով սահմանված` նշված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման դրույթները հիմք կհանդիսանան նրանց բնակապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: | |
85. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է մի շարք իրավական ակտերում քաղաքաշինական գործունեության կարգավորման հատուկ դրույթների ամրագրման` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացման և այդ տարածքների կառուցապատման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հանրապետությունում մինչև այժմ չեն առանձնացվել և ըստ անհրաժեշտության չեն գնահատվել հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների տարածքները, որոնք օրենսդրական կարգավորման (պահպանման) առանձնակի մոտեցումներ են պահանջում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետությունում առանձնացնել և ըստ անհրաժեշտության գնահատել հատուկ կարգավորման ենթակա տարածքները, տվյալ տարածքների համար իրավական ակտերում ամրագրել և կիրառել քաղաքաշինական գործունեության հատուկ դրույթներ: 2. Կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում հատուկ կարգավորման ենթակա տարածքներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում հատուկ կարգավորման ենթակա տարածքներում քաղաքաշինական գործունեության (կառուցապատման) կանոնակարգում: | |
86. |
«Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը ( նպատակը) «Շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է համապատասխան տեղեկատվական բազայի ստեղծման և հետագայում կանխարգելիչ միջոցառումների ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հանրապետությունում քարաթափերի կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների սուղ հնարավորությունների պայմաններում չեն իրականացվել կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում քարաթափերի վտանգն առկա է և սպառնում է անկանխատեսելի հետևանքներով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Համապատասխան տեղեկատվության հավաքագրման միջոցով ստեղծել տեղեկատվական բազա, ձևավորել քարաթափերի կանխարգելմանն ուղղված հատուկ մոտեցումներ և մշակել միջոցառումների համապատասխան ծրագրեր: 2. Կարգավորման առարկան Շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափեր: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Քարաթափության կանխարգելման համար նախադրյալների ստեղծում: | |
87. |
«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագծի մշակումը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում կառուցապատման, հողօգտագործման, բնագավառում ՏԻՄ-ի լիազորություններին առնչվող առկա օրենսդրական հակասությունները բացահայտելու և բացառելու, կայուն տարածական զարգացմանը նպաստող` եվրոպական փորձի վերլուծության արդյունքների հիման վրա համապատասխան օրենսդրական փաթեթի մշակման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Քաղաքաշինության ոլորտում կառուցապատման, հողօգտագործման, ինչպես նաև նշված բնագավառում ՏԻՄ-ի լիազորություններին առնչվող խնդիրներում առկա են օրենսդրական հակասություններ, մասնավորապես, գլխավոր հատակագծերի հաստատման սահմանված կարգի առնչությամբ: Այս իրավիճակն անհրաժեշտ է բացառել` միասնական մոտեցումներ ամրագրելով խնդրո առարկա հարցին առնչվող օրենսդրական ակտերում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Վերացնել օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանությունները` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին առնչվող մասով: 2. Կարգավորման առարկան Գործող օրենսդրական ակտերում` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներում առկա անհամապատասխանությունների վերացման խնդիրներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Կատարելագործված և միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրական դաշտի ձևավորում: | |
88. |
«Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, հաստատման ու փոփոխման հետ կապված ընթացակարգերի պարզեցման ու օպտիմալացման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը դեռևս բավարար մակարդակի վրա չի գտնվում, ինչը հանգեցնում է բնակավայրերում չկանոնակարգված կառուցապատման, քաղաքաշինական զարգացման անկառավարելի իրավիճակի ստեղծմանը: Նման իրավիճակը հակասում է կայուն տարածական զարգացման սկզբունքներին` հատկապես հաշվի առնելով այն, որ քաղաքաշինության ոլորտում թույլ տրված սխալների վերացումը գրեթե անհնար է: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Կանոնակարգել ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացակարգը: 2. Կարգավորման առարկան ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացակարգերի օպտիմալացման և պարզեցման խնդիրներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացակարգի օպտիմալացում: | |
89. |
«Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է միկրոտարածաշրջանային մակարդակում համայնքների խմբերի ընդհանուր խնդիրների կանոնակարգման և առանձին համայնքների տարածական զարգացման ուղղությունների ու կառուցապատման չափորոշիչների համատեղումը մեկ միասնական փաստաթղթով ապահովելու անհրաժեշտությամբ: 1.1 . Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանին բնորոշ մի շարք կարևոր առանձնահատկությունների առկայությամբ (տարաբնակեցման համար պիտանի սահմանափակ հողային ռեսուրսներ, բարձր սեյսմավտանգություն, արտածին երկրաբանական պրոցեսների լայն տարածվածություն և այլն) և դրանց համադրման պարագայում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը ներկայանում է առավել բացահայտորեն: Ներկայումս առանձին համայնքների համար մշակվող պլանավորման փաստաթղթերում չեն արտահայտվում հարևան համայնքների խմբերի ընդհանուր հետաքրքրությունները: Երբեմն առանձին խնդիրներում հանդիպում են իրարամերժ մոտեցումներ: ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգի սկզբունքներին համապատասխան անհրաժեշտություն կառաջանա ներմուծելու նոր` համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի հասկացություն, որով կմեկտեղվեն համայնքների խմբերի ընդհանուր հետաքրքրության և առանձին համայնքների տարածական զարգացման խնդիրներն ու դրանց կառուցապատման չափորոշիչները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներդնել համախմբված (համայնքների խմբերի համար) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման կարգը: 2. Կարգավորման առարկան Համայնքների խմբերի համար տարածական պլանավորման փաստաթղթի մշակում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Համայնքների խմբերի համար համախմբված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ապահովում: | |
90. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 8-ի N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի oգոստոսի 8-ի N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է տարածաշրջանային և միկրոտարածաշրջանային մակարդակներում տարածական պլանավորման փաստաթղթերի փոխկապակցվածության խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Քանի որ տարածական պլանավորման փաստաթղթերը մինչև այժմ մշակվել են տարածաշրջանային մակարդակով, ապա միկրոտարածաշրջանային մակարդակով տարածական պլանավորման հասկացության ներմուծման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա տարածքային հատակագծման նախագծերի մշակման և հաստատման կարգում կատարելու փոփոխություններ և արդյունքում հստակեցնելու տարածաշրջանային ու միկրոտարածաշրջանային մակարդակներում տարածական պլանավորման փաստաթղթերի փոխկապակցվածության խնդիրները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ստեղծել տարածաշրջանային և միկրոտարածաշրջանային մակարդակներում փոխկապակցված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքեր: 2. Կարգավորման առարկան ՀՀ համայնքների տարածաշրջանային և միկրոտարածաշրջանային մակարդակներով տարածական պլանավորման գոյություն ունեցող փաստաթղթերի փոխհամաձայնեցվածության և փոխկապակցվածության խնդիրներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Տարածաշրջանային և միկրոտարածաշրջանային մակարդակներով տարածական պլանավորման փաստաթղթերի փոխհամաձայնեցվածության և փոխկապակցվածության ապահովում: | |
91. |
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող իրավական ակտերի նախագծերի 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից բխող իրավական ակտերի նախագծերի մշակումը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառին առնչվող իրավական ակտերի փոփոխված օրենսդրական և ոլորտի բարեփոխման հայեցակարգային դրույթներին համապատասխանեցված իրավական ակտերի մշակման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Քաղաքաշինության ոլորտում կառուցապատմանն ու հողօգտագործմանն առնչվող խնդիրներում առկա են որոշակի օրենսդրական հակասություններ: ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգից բխող տարածական պլանավորման նոր փաստաթղթերի ներդրումը ենթադրում է մի շարք իրավական ակտերի մշակում` հայեցակարգային դրույթների և այլ օրենսդրական փոփոխությունների հաշվառմամբ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Մշակել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների փոփոխություններից բխող մի շարք նոր իրավական ակտեր, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Համախմբված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 997-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: 2. Կարգավորման առարկան «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների փոփոխությունների հետ կապված մի շարք նոր իրավական ակտերի մշակում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի դրույթների փոփոխություններից և հայեցակարգային դրույթներից բխող մի շարք նոր իրավական ակտերի ապահովում: | |
92. |
«Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է գոյություն ունեցող նորմերի միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը ներառում է հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, որոնք չեն համապատասխանում միջազգային և եվրոպական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, ուստի, ենթակա են արմատական վերանայման: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Գույքագրել հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը և առկա իրավիճակի ու միջազգայնորեն ընդունված մոտեցումների համեմատական վերլուծության և գնահատման հիման վրա մշակել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի եվրոպական նորմերին համապատասխանեցման նպատակով առաջնահերթ միջոցառումների ծրագիր: 2. Կարգավորման առարկան Գոյություն ունեցող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ձևավորում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի ձևավորման նախադրյալների ստեղծում: | |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն | ||
93. |
«Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի աշխատավարձերի բարձրացման միջոցով նրանց սոցիալական վիճակի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, երիտասարդ մասնագետների ներգրավում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզիչ-մանկավարժների պահանջարկի առկայություն, ցածր աշխատավարձի պատճառով երիտասարդ մասնագետները խուսափում են մարզադպրոցներում աշխատելուց: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների ավելացում, դրույքաչափերի բարձրացում, հավելավճարների վճարում, երկրորդը` մանկապատանեկան մարզադպրոցները երիտասարդ մասնագետներով (մարզիչ-մանկավարժների թափուր տեղերի) համալրում, ներգրավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում: 2. Կարգավորման առարկան Մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման իրավական կարգավորում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի սոցիալական հիմնախնդիրների լուծում, երիտասարդ կադրերի ներգրավում, ծառայության մատուցման որակի բարձրացում: | |
94. |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ հոդվածի, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-196) 5-րդ հոդվածի և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-109-Ն) 8-րդ հոդվածի միջև հակասությունների վերացում: Տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում և ամրապնդում` բնակչության ակտիվ կենսակերպի համար պայմանների ու հնարավորությունների ստեղծման գործում և ամբողջ համայնքի բնակչության ֆիզիկական ակտիվության աջակցմանն ուղղված քաղաքականության մշակման, ներդրման և բարենպաստ պայմանների ստեղծման գործում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-196) 5-րդ հոդվածում` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-109-Ն) 8-րդ հոդվածով նախատեսված (այն է` 1) մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները, 2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմիններն աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում) դրույթները կյանքում չեն իրացվում, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ հոդվածում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է միայն կամավոր լիազորություններ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-337) 42-րդ հոդվածում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններում սահմանել համայնքի ղեկավարի իրավասությունները` բնակչության ակտիվ կենսակերպի համար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու գործում, ամբողջ համայնքի բնակչության ֆիզիկական ակտիվության աջակցմանն ուղղված քաղաքականության մշակման, ներդրման և բարենպաստ պայմանների ստեղծման գործում, ինչպես նաև առողջ ապրելակերպն արմատավորելու գործում: 2. Կարգավորման առարկան Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների սահմանում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Տեղական ինքնակառավարման մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքների դրույթների միջև հակասությունների վերացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունների սահմանում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակչության ակտիվ կենսակերպի համար պայմանների ու հնարավորությունների ստեղծում, ամբողջ համայնքի բնակչության ֆիզիկական ակտիվության աջակցմանն ուղղված քաղաքականության մշակում, ներդրում և բարենպաստ պայմանների ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպն արմատավորելու, ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, երեխաների և դեռահասների առողջության պահպանում, աշխատունակության բարձրացում, երկարակեցության ապահովում: | |
95. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը` պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակների հատկացում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկները, նրանց մարզիչները, բժիշկները և մարզական կազմակերպությունները դրամական մրցանակներ չեն ստանում, ինչն ընդգծում է նրանց հաշմանդամ լինելը և նրանց օտարացնում հասարակությունից ու առողջ ապրելակերպի քարոզչությունը խորթացնում նրանց համար: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հաշմանդամ մարզիկների ինտեգրում, առողջ մարզիկների հետ հավասար պայմանների ապահովման իրավական հիմքերի ստեղծում: 2. Կարգավորման առարկան Հավասար պայմանների ապահովում, հաշմանդամ մարզիկների ինտեգրման իրավական հիմքերի ստեղծում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակների շնորհում, հավասար պայմանների ապահովում: | |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | ||
96. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշումից, որի նպատակն է ավելի պարզեցնել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կարգավորվում և պարզեցվում է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել ցանկացած տեխնիկական զննության կայանում: Տրանսպորտային միջոցները, որոնց մոտ ստուգվող պարամետրերից թեկուզ մեկը չի բավարարում ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները, համարվում են անսարք, և տեխնիկական զննության կտրոն չի տրամադրվում: 2. Կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով պարզեցվում է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պարզեցված կարգի կիրառումը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների սեփականատերերին կատարելու տեխնիկական զննության կայանի ազատ ընտրություն: Մանրազնին ուսումնասիրելով արգելակային, ղեկային համակարգերը և ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնացող մասերի և հանգույցների աշխատանքը, հայտնաբերելով և վերացնելով տեխնիկական անսարքությունները` կկրճատվի տեխնիկական անսարքությունների հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: | |
97. |
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը տրանսպորտային տեսչության գործառույթների, վերահսկողության գործունեության ոլորտի շրջանակների հստակեցումը, ինչպես նաև տրանսպորտային օրենսդրությամբ տրանսպորտային տեսչությանը վերապահված գործառույթների ամրագրումն է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։ 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ տրանսպորտային տեսչությունը վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի հետևյալ տեսակների վրա` ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի: Սակայն նշված ոլորտներում Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության գործառույթները հստակ սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքում, ինչը դժվարացնում է տեսչության աշխատանքը` վերահսկողություն իրականացնելիս, խոչընդոտում է նշված ոլորտների կարգավորմանը և իրավախախտումներ կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման մեջ: 2. Կարգավորման առարկան Սույն օրենքի նախագծի կարգավորման առարկան ՀՀ տրանսպորտային տեսչության գործառույթների, վերահսկողության ոլորտի շրջանակների հստակեցումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ տրանսպորտային տեսչության գործառույթները հստակ սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքում, ինչը դժվարացնում է տեսչության աշխատանքը` վերահսկողություն իրականացնելիս, խոչընդոտում է փոխադրումների կարգավորմանը և իրավախախտումներ կատարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, վերահսկողական գործառույթների արդյունավետությունը կբարձրանա: | |
98. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը Սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման նախագծի համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և տրանսպորտի ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: 1.1. Կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և տրանսպորտի ոլորտին վերաբերող այլ նորմատիվ իրավական ակտերով ՀՀ տրանսպորտային տեսչությանը վերապահված են գործառույթներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ, ինչը հակասություններ է առաջացնում նշված նորմատիվ իրավական ակտերի միջև: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սույն որոշման ընդունմամբ կվերացվեն հակասությունները նշված նորմատիվ իրավական ակտերի միջև և կհստակեցվեն ՀՀ տրանսպորտային տեսչության գործառույթները: 2. Կարգավորման առարկան Սույն որոշման կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման համապատասխանեցումն է տրանսպորտային ոլորտը կարգավորող ՀՀ օրենքների պահանջներին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և տրանսպորտի ոլորտին վերաբերող այլ նորմատիվ իրավական ակտերով ՀՀ տրանսպորտային տեսչությանը վերապահված են գործառույթներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ, ինչը հակասություններ է առաջացնում նշված նորմատիվ իրավական ակտերի միջև: Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության նպատակների և խնդիրների, ինչպես նաև դրանց իրականացման համար նախատեսված գործառույթները կհստակեցվեն: | |
99. |
«Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների սահմանման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների սահմանման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակների սահմանումն է: Նշված սահմանումը թույլ կտա կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում բնակչության սոցիալական լայն շերտերի համար մատուցվող ծառայությունների մատչելիությունը, ծառայությունների մատուցման աշխարհագրության ընդլայնումը, ինչպես նաև համընդհանուր ծառայությունների մատուցման ոլորտի ընդհանուր զարգացման գործընթացը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցումը կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով: Համընդհանուր ծառայությունների մատուցման ոլորտում առկա խնդիրներն են` - համընդհանուր ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, - համընդհանուր ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, - համընդհանուր ծառայությունների ոլորտի իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը։ 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված հետևյալ անհրաժեշտ գործառույթների իրականացումը` - գործող համակարգերի տեխնիկական վերազինում և ընդլայնում, - ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում, - համապատասխան իրավական ակտերի ընդունում: 2. Կարգավորման առարկան Որոշման նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, համընդհանուր ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, համընդհանուր ծառայությունների ոլորտի իրավական կարգավորման համակարգի կատարելագործումն է. 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը Կապահովվի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում բնակչության սոցիալական լայն շերտերի համար մատուցվող ծառայությունների մատչելիությունը, կընդլայնվի ծառայությունների մատուցման աշխարհագրությունը: Կիրականացվի համընդհանուր ծառայությունների մատուցման ոլորտի ընդհանուր զարգացումը` ապահովելով ներկայումս գոյություն ունեցող անհավասար զարգացման հետևանքների փուլային վերացումը: | |
100. |
«Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովելու «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը: Ներկայումս ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականություն մշակված չէ, ինչը թույլ չի տալիս ստեղծել լիարժեք օրենսդրական դաշտ` ինչպես գործող իրավական ակտերի փոփոխության, այնպես էլ նոր իրավական ակտերի ընդունման միջոցով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, գերատեսչական և այլ իրավական ակտերով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքը հիմնականում ունի հանրային ծառայությունների կարգավորմանն ուղղված դրույթներ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտ, որում կընդգրկվեն ոչ միայն հանրային ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված դրույթներ, այլ նաև պետական և կառավարական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ դրույթներ պարունակող իրավական ակտեր: Ներկայումս պետական մարմինների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական դաշտը լիարժեք չէ, և ծագող խնդիրները լուծվում են ՀՀ կառավարության որոշումների և գերատեսչական իրավական ակտերի ընդունման միջոցով: Անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական և պետական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտների հստակ տարանջատման` ինչպես կիրառվող տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների, այնպես էլ սուղ համարվող ռեսուրսների (հաճախականային տիրույթներ, համարագրման պլաններ) մասով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 1.1-ին կետում թվարկված խնդիրների լուծման համար առաջարկվում են այնպիսի դրույթներ, որոնց իրականացումը հստակորեն կտարանջատի պետական նշանակության և քաղաքացիական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտները և օրենսդրորեն կստեղծի հիմքեր` այդ երկու ոլորտների ներդաշնակ և համատեղելի լուծումների համար: 2. Կարգավորման առարկան Նշված քաղաքականության դրույթներով կկարգավորվեն ինչպես տեխնիկական և տեխնոլոգիական, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության սուղ ռեսուրսների կիրառմանն առնչվող խնդիրները` միաժամանակ ապահովելով քաղաքացիական և պետական կիրառության համար անհրաժեշտ ռեսուրսների առավել իրատեսական և հավասարակշռված բաշխում: Այդ առումով պետական կիրառության համար անհրաժեշտ ռեսուրսները պետք է հասցվեն իրապես անհրաժեշտ չափերի` միաժամանակ ապահովելով համապատասխան ռեզերվ` պետական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հետագա կառուցման և զարգացման համար: Ազատված սուղ ռեսուրսներն այդ պայմաններում լիովին կտրամադրվեն քաղաքացիական կիրառություն ունեցող համակարգերի կառուցման և հետագա զարգացման համար: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման առավել ընդգրկուն օրենսդրական դաշտի ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն հանրային ծառայությունների մատուցման կարգավորմանն ուղղված դրույթներ, այլ նաև պետական և կառավարական նշանակության էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ դրույթներ պարունակող իրավական ակտեր: | |
101. |
«Ինտերնետ ծառայությունների զարգացման և մատուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունը չի կարգավորում ինտերնետ կապի ոլորտը, այդ թվում` ինտերնետ ծառայությունների մատուցման, հասանելիության, մատչելիության, անվտանգության, հավաստիության բարձրացման, ինչպես նաև սակագնային քաղաքականության հետ կապված խնդիրները: Օրենսդրական դաշտը կարգավորող իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ է մշակել «Ինտերնետ ծառայությունների զարգացման և մատուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծով կսահմանվեն` ինտերնետ ծառայության որակի բարձրացման առանձնահատկությունները` տեխնիկական, տեխնոլոգիական և կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ, զարգացման պայմանների ստեղծման ուղիները` խթանել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումները և ծառայությունների տեսականու ավելացումը, պետական տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, դրանց հաղթահարման միջոցները և ուղղությունները, ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների միջև իրավական փոխհարաբերությունների` տեղեկատվության փոխանակման և ցանցերի փոխկապակցման կարգավորման սկզբունքները, ինտերնետ ծառայության մատուցման ոլորտի գործունեության սկզբունքները, ինտերնետ ծառայության մատուցման ոլորտում գործունեության պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունները: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ինտերնետ ծառայության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի բացակայության հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման` տեխնիկական, տեխնոլոգիական և կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ, և զարգացման պայմանների ստեղծման, պետական տեղեկատվական անվտանգության ապահովման, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքների, մատուցման գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունների ու մատուցման ոլորտում պատասխանատվության ապահովման խնդիրները կարգավորված չեն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Անհրաժեշտ է ընդունել «Ինտերնետ ծառայությունների զարգացման և մատուցման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հիման վրա կընդունվեն նորմատիվ իրավական ակտեր, որոնցով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացման և զարգացման պայմանների ստեղծումը, պետական տեղեկատվական անվտանգության ապահովումը, ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների միջև իրավական փոխհարաբերությունները, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքների, մատուցման գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների, ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունների և մատուցման ոլորտում պատասխանատվության հետ կապված խնդիրների իրականացումը: 2. Կարգավորման առարկան Որոշման նախագծի առարկան ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտի հիմնական բնութագրերի և զարգացման ուղղությունների, ինչպես նաև պետական քաղաքականության առանձնահատկությունների սահմանումն է: 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հիմնական ուղղությունները, և կսահմանվեն այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ ծառայությունների որակի բարձրացմանը` տեխնիկական, տեխնոլոգիական և կիրառվող ծրագրային փաթեթների կիրառմամբ, և զարգացման պայմանների ստեղծմանը, պետական տեղեկատվական անվտանգության, ինտերնետ ծառայության ոլորտի գործունեության սկզբունքների, ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների միջև իրավական փոխհարաբերությունների կարգավորման, մատուցման գործունեության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծառայության առանձին տեսակների իրավական կարգավորման առանձնահատկությունների ապահովմանը: | |
102. |
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներում առկա օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությամբ: 1.1 . Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներն իրականացվում են «Տրանսպորտի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին համապատասխան, որոնք սակայն ամբողջովին չեն կարգավորում համակարգում առկա իրավահարաբերությունները: Բացի դրանից, կանոնակարգված չէ նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների (ուսանողական, պատվերով) ոլորտը, որտեղ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` բեռնափոխադրումներին և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին վերաբերող հոդվածներում: 2. Կարգավորման առարկան Օրենքի ընդունմամբ կարգավորվելու է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտի անվտանգությունը, կանոնակարգվելու է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ (ուսանողական, պատվերով) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը, սահմանվելու են ներհանրապետական բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողների և նրանց ծառայություններից օգտվողների փոխհարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի էական ավելացում, ինչպես նաև բեռնափոխադրումների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին ներկայացվող անվտանգության ապահովման պահանջների բարձրացում, անվտանգության ապահովման տեսանկյունից փոխադրման գործընթացի կազմակերպում: Կանոնակարգվելու են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, այդ թվում` ուսանողական, պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունն ու իրավահարաբերությունները: Նախատեսվում է նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից բխող ենթաօրենսդրական դաշտի կատարելագործում, որը կապահովի Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթների անցկացման գործընթացի պարզեցում և թափանցիկության ապահովում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ | |
103. |
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 870-Ն որոշման 92-րդ կետի հանձնարարականի կատարման ապահովմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրավական հիմքերի կատարելագործմամբ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային կապի բնագավառի իրավական կարգավորման միջազգային փորձը, մասնավորապես, Եվրամիության անդամ երկրների փորձը: Միաժամանակ, նշված օրենքի ընդունումը բխում է նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված «Փոստային գործունեության մասին» մոդելային օրենքից: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել, որի համաձայն փոստային կապի ծառայությունները բաժանվում են փոստային կապի և պետական սուրհանդակային կապի ծառայությունների: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներկայացված նախագծով առաջարկվում է կարգավորել սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ պետական սուրհանդակային կապի և հատուկ կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև վերացնել գործող օրենքում առկա ոչ հստակ որոշ ձևակերպումներ: 2. Կարգավորման առարկան Ներկայացվող նախագծի կարգավորման առարկան սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության կարգավորումը, ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորումը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է: Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավելու լրացուցիչ ներդրողներ: Փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրումը պայմանավորված է բնագավառի առանձնահատկություններով և այն հանգամանքով, որ այդ գործունեության իրականացման համար սույն օրենքի նախագծով սահմանվում են պարտադիր պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Կկառուցվի փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայում հարաբերությունների կարգավորման նոր մոդել, մասնավորապես, փոստային կապի ծառայությունները կտարանջատվեն փոստային կապի և պետական սուրհանդակային կապի ծառայությունների: Կկարգավորվեն սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ պետական սուրհանդակային կապի և հատուկ կապի ծառայությունների, ինչպես նաև կհստակեցվեն գործող օրենքում առկա որոշ ձևակերպումներ: Կներդրվի սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեության, փոստային ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, որը կնպաստի զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման գործունեությունը կլիցենզավորվի, ինչը հնարավորություն կտա ոլորտում ներգրավելու լրացուցիչ ներդրողներ: | |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | ||
104. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Այն նպատակաուղղված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման գործում արձանագրված թերությունների վերացմանը և հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: | |
105. |
«Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Այն նպատակաուղղված է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործում արձանագրված թերությունների վերացմանը և օբյեկտիվության ու որակի բարձրացմանը: | |
106. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հանրակրթության բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է մանկավարժական անձնակազմի պատրաստվածությամբ, մինչդեռ ներկայումս հանրակրթության ոլորտում չկան մանկավարժների մասնագիտական պատրաստվածության վերահսկման և մասնագիտական առաջընթացը խթանող արդյունավետ մեխանիզմներ: Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի` նախատեսվում է ներդնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման համակարգ, որը հնարավորություն կտա բացահայտելու ինչպես մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեցող և առաջադիմող, այնպես էլ անարդյունավետ աշխատող մանկավարժներին: Միաժամանակ, այն լրացուցիչ խթան կհանդիսանա մանկավարժների համար` բարելավելու իրենց գործունեությունը` որակավորման ավելի բարձր տարակարգ ստանալու համար: Ուսուցիչների ատեստավորման կարգով որակավորումների տարբեր աստիճաններում կսահմանվեն ուսուցիչների մասնագիտական գնահատման չափանիշները, ատեստավորման պարզ և բարդ ընթացակարգերն այնպես, որ կապահովվի հանրապետության բոլոր ուսուցիչների ատեստավորման 5-ամյա պարբերաշրջանը: | |
107. |
«Հանրակրթական ուսումնական հաստատության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Հանրակրթությունը կրթության բնագավառի հիմնական գերակայությունն է: Հանրակրթության որակի բարելավման տեսանկյունից կարևորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներքին և արտաքին գնահատման իրականացումը: Հանրակրթական հաստատությունների որակի ապահովման համակարգի ներդրման արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատությունների գնահատման աշխատանքներին ակտիվորեն կմասնակցեն ծնողներն ու քաղաքացիական հասարակությունը: | |
108. |
«2010/2011 ուսումնական տարվա ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության թիվը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը սահմանվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 25-րդ հոդվածի 2-րդ կետի, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի պահանջների համաձայն: Պետական պատվերի ձևավորման այս փուլն ուղղված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում հռչակված կրթության շարունակականության սկզբունքի կենսագործմանը և նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում, ինչպես նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ կետում ամրագրված մրցութային կարգով՝ անվճար և վճարովի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության իրավունքի պետական երաշխիքների ապահովմանը: Ինչպես վկայում է վերջին տարիների վիճակագրությունը, բուհերի շրջանավարտների 30 տոկոսն ավարտում է բարձր առաջադիմությամբ («Գերազանց» և «Լավ» գնահատականներով) և ցանկանում է կրթությունը շարունակել ասպիրանտուրայում: Հաշվի առնելով 2009/2010 ուսումնական տարում մագիստրոսական կրթական աստիճան ստացող շրջանավարտների թիվը, արդի սուղ ֆինանսավորումը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հետ կապված խնդիրները և այլ հանգամանքներ` ներկայացվում է ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերի նվազագույն թիվը: Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ուսուցման տեղերը կտեղադրվեն համապատասխան բուհերում և գիտական կազմակերպություններում՝ ըստ գիտության բնագավառների և մասնագիտությունների: Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի պետական պատվերի նվազագույն թվերը սահմանվում են՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները` - գիտական կազմակերպություններում և բուհերի ամբիոններում կադրային խիստ մտահոգիչ վիճակը և գիտամանկավարժական կադրերի միջին տարիքի (57-59 տարեկանից մինչև 69-71 տարեկանը` արդի վիճակում) երիտասարդացման ու սերնդափոխության ապահովման խնդիրը, -գիտության գերակա ուղղություններով կադրերի պատրաստման և միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու զարգացման անհրաժեշտությունը, - հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների խթանման և կրթության հումանիտարացման հետ կապված՝ նորագույն և հեռանկարային գիտական ուղղությունների, հասարակագիտական մասնագիտությունների և հումանիտար գիտելիքների զարգացման ապահովումը: Ապագա խոստումնալից երիտասարդ գիտնականների արտահոսքը հանրապետությունից կանխելու նպատակով՝ երիտասարդ մասնագետների համար գիտական աշխատանքներով զբաղվելու որոշակի պայմանների ստեղծումը: | |
109. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Գիտական աստիճանաշնորհման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով, ինչպես նաև գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգով (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 01.12.1997 թ. N 38970063), ատենախոսության թեմայի հաստատման կարգով (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 18.07.2000 թ. N 30300066) և որակավորման քննությունների կարգով (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից` 18.07.2000 թ. N 30300065): Ներկայումս անհրաժեշտ է արդիականացնել և հստակեցնել այդ փաստաթղթերով սահմանված որակավորման չափանիշները և աստիճանաշնորհման գործընթացը, որոնք կնպաստեն ատենախոսությունների որակի հետագա բարձրացմանը և գործընթացի պարզեցմանը: ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը` մեկ փաստաթղթում միավորելով տարբեր իրավական ակտերով սահմանված կանոնակարգերը և կարգերը: Նախատեսվում է ատենախոսություններին ներկայացվող ավելի հստակ և խիստ պահանջների վերասահմանում, գիտական զեկուցման ձևով աշխատությունը դոկտորական ատենախոսության փոխարինում՝ միայն որոշակի պահանջներին համապատասխանելու դեպքում, ատենախոսությունների արդյունքների հրատարակման գիտական աշխատությունների բավարար թվի սահմանում, գիտական ղեկավար լինելու գիտական աշխատությունների թվի ավելացում, պաշտպանությունների հրապարակայնության ընդլայնում, սեղմագրերում օտար լեզվով ընդարձակ ամփոփման ընդգրկում, տեղեկատվական աղբյուրներում, այդ թվում՝ ինտերնետային կայքերում սեղմագրերի էլեկտրոնային տարբերակների տեղադրում, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ցանցի վերաձևավորում՝ այլընտրանքի և մրցակցության ապահովմամբ, որոնք ի վիճակի կլինեն համակարգել որակավորման տվյալ բնագավառը` միասնական դաշտի պայմաններում, աստիճանաշնորհման գործընթացում մասնագիտական խորհուրդների դերի բարձրացում, որոշումների ընդունման ժամանակ մասնագետների կարծիքի արժևորում (դրական որոշման համար անհրաժեշտ ձայների թվի ավելացումը` մինչև 3/4-ը), ատենախոսությունների վերափոխման, կրկնակի քննարկման և կրկնակի պաշտպանության ժամկետների սահմանում և այլն։ | |
110. |
«Առանձին գործող ավագ դպրոցների ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հանրակրթության որակի բարձրացման խնդրում կարևորվում է ավագ դպրոցների արդյունավետ համակարգի ձևավորումը, ինչը հնարավորություն կտա հաղթահարելու ավագ դասարաններում այսօր առկա հիմնախնդիրները և ապահովելու սովորողների լիարժեք պատրաստվածությունը` իրենց նախընտրած մասնագիտությամբ ուսումը շարունակելու համար: 2009/2010 ուսումնական տարում շարունակվել է եռամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը, որի հաջողությամբ է մեծապես պայմանավորված հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլը: Դրան համապատասխան` շարունակվելու են ավագ դպրոցի դասագրքերի տպագրության, մանկավարժական կադրերի վերապատրաստման գործընթացները: | |
111. |
«Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի հանրակրթության ոլորտում վերջին տարիների ընթացքում բավականաչափ աշխատանքներ են կատարվել ՏՀՏ-ի ներդրման համար: Ստորև ներկայացվում են ներկա իրավիճակը նկարագրող և առկա խնդիրների մասին մի քանի դրույթներ` - համակարգիչների նվազագույն անհրաժեշտ թվով ապահովված դպրոցները կազմում են ընդհանուր թվի ընդամենը 57 տոկոսը: Մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների թիվը (1/35) դեռևս հեռու է միջին եվրոպական ցուցանիշից (1/20), - ՀԴԻՑ-ում ընդգրկված է Հայաստանի դպրոցների միայն 44 տոկոսը: Շուրջ հինգ տարի շահագործվող ցանցային սարքավորումների զգալի մասը բարոյապես և ֆիզիկապես մաշված ու հնացած է, - խիստ անբավարար են ուսումնական գործընթացում կիրառվող էլեկտրոնային կրթական պաշարները, ուսումնական ձեռնարկները, ՏՀՏ-ի ներդրման կիրառմանը նվիրված օժանդակ և մեթոդական նյութերը, - ուսուցիչները, այդ թվում` նաև ինֆորմատիկայի ուսուցիչների մի մասը, դեռևս ոչ լիարժեք են տիրապետում ժամանակակից ՏՀՏ-ի միջոցներին և դասապրոցեսում դրանց կիրառման մեթոդներին, դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոններն ու ներքին ցանցերն սպասարկող մասնագետներից շատերի գիտելիքներն ու փորձը բավարար չեն օրեցօր բարդացող խնդիրները լուծելու համար, - ուսումնական հաստատություններում ներդրված չեն հեռավար ուսուցման, ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարման ու փաստաթղթաշրջանառության համակարգեր, - Հայաստանի կրթության ոլորտում ՏՀՏ-ի ծրագրեր են իրականացնում բազմաթիվ պետական, ոչ պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններ ու անհատներ, որոնց գործողություններն ու ջանքերը բավարար չափով արդյունավետ չեն` համակարգված չլինելու պատճառով: «Հայաստանի հանրակրթության ոլորտում համակարգչային գրագիտության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում նախատեսված միջոցառումների իրականացմամբ Հայաստանի բոլոր դպրոցներում կներդրվի համակարգչային գրագիտության ինքնուսուցման «Ուսում» համակարգը, որի շնորհիվ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-11-րդ դասարանների շուրջ 180000 աշակերտի ու բազմաթիվ ուսուցիչների համակարգչային գրագիտության մակարդակը բարձրացնելու և գիտելիքները գնահատելու հնարավորություն կստեղծվի: Դպրոցների ուսումնական գործընթաց կներմուծվի «Լոգո» համակարգչային միջավայրը, որի ընձեռած հնարավորություններից կօգտվեն 6-9-րդ դասարանների շուրջ 170000 աշակերտ, հանրակրթական տարբեր առարկաների ուսուցիչներ: | |
112. |
«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ ենթակետի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից: Առաջնորդվելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով` 2010/2011 ուստարվա բուհերին հատկացվող տեղերի բաշխումը կատարվել է հետևյալ սկզբունքներով` Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը տրամադրվում են մրցութային կարգով և պահպանվում են բարձր առաջադիմությամբ սովորող և հասարակական ակտիվություն ու պատշաճ վարքագիծ ունեցող ուսանողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված անվճար տեղերի (ուսանողական նպաստից օգտվողների) ընդհանուր գումարի սահմաններում: Առաջին կուրս ընդունված ուսանողներին, ՀՀ կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված տեղերին համապատասխան, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը տրվում են ընդունելության մրցույթի արդյունքներով: Պահանջվող առաջադիմությունը չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղում սովորելու իրավունքից, և ազատված տեղերը մրցութային կարգով տրամադրվում են առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) և վճարովի (բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման և տարկետման իրավունքով) համակարգերին հատկացվող տեղերը ձևավորվել են ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև բուհերի կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Պահուստային տեղերի թիվը 100 է, որոնց փաստացի բաշխումը կատարվելու է ընդունելության քննություններից հետո՝ օրենքով սահմանված կարգով: Այսպիսով՝ անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) և վճարովի (բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման և տարկետման իրավունքով) համակարգերին հատկացվող տեղերի թիվը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը: | |
113. |
«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2010/2011 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ ենթակետի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2010/2011 ուստարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել շուրջ 1713 տեղ` մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որը կազմում է ընդհանուր շրջանավարտների թվի 15 տոկոսը (այլ երկրներում այդ թիվը կազմում է 20-25 տոկոս) և ներառում է նաև 108 պահուստային տեղ՝ որի բաշխումը կիրականացվի նաև միջպետական և միջկառավարական ծրագրերով այլ երկրներ (Չինաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն և այլն) ուսման գործուղված ՀՀ քաղաքացիների և օրենքով նախատեսված այլ անձանց համար: | |
114. |
«Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման (նպաստի ձևով փոխհատուցման) 2010/2011 ուսումնական տարվա ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներից: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում գործունեության հիմնական նպատակներն են եղել որակյալ մասնագետների պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին: | |
115. |
«Հետազոտական համալսարանների չափանիշները և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետությունում դեռևս խորհրդային ժամանակներում ձևավորված գիտական կադրերի պատրաստման և վերարտադրության ավանդույթները, երբեմնի միջազգային ճանաչում ունեցած մի շարք գիտական դպրոցներ կորցրել են իրենց բարձր դիրքերը, խաթարվել է գիտական դպրոցների սահուն և նպատակային սերնդափոխության գործընթացը: Անհրաժեշտություն է առաջացել գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման գործող եղանակները համալրելու նորերով, մասնավորապես, մագիստրոսական և ասպիրանտական ուսուցումն իրականացնելու նաև հետազոտական համալսարաններում: Անհրաժեշտ է մշակել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման հիմնավորված ծրագիր` նպատակ ունենալով ստեղծել գիտելիքահենք տնտեսության ու հասարակության հիմքը հանդիսացող բարձր կրթական և մասնագիտական մակարդակ ունեցող կադրերի ինքնավերարտադրվող համակարգ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հետազոտական համալսարաններում հնարավոր է անհամեմատ ավելի բարձր արդյունավետությամբ զուգակցել ասպիրանտական ուսուցման գիտական և կրթական բաղադրիչները, քանի որ միայն ակտիվ գիտական միջավայրում է հնարավոր պատրաստել բարձր որակավորում ունեցող և գիտության ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ: Հետազոտական համալսարանների չափանիշների և ձևավորման կարգի հաստատումը հնարավորություն կստեղծի ընտրելու գիտամանկավարժական բարձր որակավորմամբ, ժամանակակից միջազգային մակարդակին համապատասխան հիմնարար ու կիրառական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածք ու նյութատեխնիկական բազա ունեցող գիտական կամ գիտակրթական կազմակերպություններ, որոնց հիման վրա կձևավորվեն հետազոտական համալսարաններ: Հետազոտական համալսարաններում գիտական հետազոտությունների և կրթական գործընթացի ինտեգրումը բոլոր մակարդակներում (մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, վերապատրաստում և ստաժավորում) իրագործելու արդյունքում կձևավորվի միջազգային չափանիշներին համապատասխանող գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գիտական ներուժ, կբարձրանա ՀՀ գիտության և կրթության միջազգային վարկը, կավելանա գիտական հետազոտությունների ու մշակումների վրա կատարվող ծախսերի արտաբյուջետային բաղադրիչը, լրացուցիչ նախադրյալներ կստեղծվեն տնտեսության զարգացման համար, կաճի գիտական կիրառական արդյունքների առևտրայնացման աստիճանը: Նախատեսվում է, որ հանրապետությունում կձևավորվի 3 գիտահետազոտական համալսարան: | |
116. |
«Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Կրթության զարգացման առաջին պետական ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2001 թվականին, նախատեսված էր 2001-2005 թվականների համար: Հաջորդ տարիներին մշակվել են կրթության զարգացման պետական ծրագրի 2 նախագծեր, որոնք հավանության չեն արժանացել: Դրա փոխարեն կրթության տարբեր մակարդակների համար ընդունվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր: Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, տարբեր մակարդակներում իրականացվող ծրագրերի համադասման նպատակով առաջարկվում է ընդունել Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը, որը, հիմքում ունենալով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Կայուն զարգացման ծրագրի և այլ պետական ռազմավարական ծրագրերի հիմնադրույթները, առաջիկա 5 տարվա համար կսահմանի կրթության բնագավառի գերակայություններն ու ռազմավարությունները, զարգացման նպատակային ցուցանիշներն ու համապատասխան միջոցառումների ժամանակացույցը: | |
117. |
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2011/2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներից: Այսօր կարևորագույն խնդիրներից է հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումն ու նրանց մրցունակության բարձրացումն աշխատաշուկայում: | |
118. |
«Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետության համար կարևոր է միջազգային գիտական համագործակցության զարգացումը, գիտության և բարձրագույն կրթության արդիականացումը, կադրային նորացումը: Դա, հատկապես, վերաբերում է հասարակական գիտություններին: Եթե խորհրդային ժամանակաշրջանից բնական գիտություններում դեռևս պահպանվել է առաջընթացի միտումը, ապա նույնը չի կարելի ասել հասարակական գիտությունների մասին: Ընդհակառակը, ավանդույթներն ու դպրոցները, որոնք հիմնադրվել էին 20-րդ դարի սկզբին, գրեթե ոչնչացվեցին խորհրդային տարիներին: Արդյունքում, նախորդ դարաշրջանում հայրենական գիտությունը չմասնակցեց հասարակական գիտությունների համաշխարհային գիտական մտքի զարգացմանը: Հետևանքը եղավ այն, որ Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ հասարակության և տնտեսության ուսումնասիրումը երկրում պետք է սկսել նորից: Անհրաժեշտ է յուրացնել համաշխարհային գիտության առաջադեմ ձեռքբերումները և պատրաստել հայրենական հասարակագետների նոր սերունդ՝ ընդունակ ոչ միայն սեփական լուման ունենալու համաշխարհային գիտական շրջանակներում, այլև առաջիկայում մասնակցելու դրանց նոր ուղղությունների ձևավորմանը: Այդ նպատակով կմշակվի ազգագրության, պատմության, փիլիսոփայության, աշխարհագրության, սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության և հասարակական այլ գիտությունների զարգացմանն ուղղված ծրագիր՝ համապատասխան միջոցառումների ցանկով: Այն հնարավորություն կստեղծի հայրենական հասարակագիտությունը գիտակրթական նոր ուղղություններով և հիմնարար ու կիրառական հետազոտությունների շղթայով կապելու համաշխարհային գիտական մտքին: Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը հնարավորություն կտա արդյունավետորեն ներգրավվելու միջազգային տարբեր գիտական խմբավորումներում ու կազմակերպություններում և հանդես գալու աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների արդյունքում մարդկությանն սպառնացող հոգեբանական, տնտեսական և բազմապիսի այլ վտանգների կանխման, այդ իրադրությունների կարգավորման գործընթացներում: Ծրագիրը հասարակական կյանքում ռազմավարական նշանակություն ունեցող, արդիական հիմնահարցերի լուծման բնագավառում կարևոր գործիք կդառնա: | |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | ||
119. |
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջի համաձայն հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նպատակն է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա ընթացիկ հողային հաշվեկշռի` ըստ նպատակային նշանակության և սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերը՝ ըստ հողատեսքերի, տվյալները համեմատել նախորդ տարիների հետ, վերլուծության հիման վրա ներկայացնել առաջարկություններ հողային պաշարների արդյունավետ օգտագործման և կառավարման, համայնքների սեփականաշնորհված հողերի միավորման և խոշորացման ծրագրերին օժանդակելու վերաբերյալ։ 2. Կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կկազմվի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ | |
120. |
«Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նպատակն արբանյակային տեխնոլոգիաներով ստեղծված բարձր ճշտությամբ գեոդեզիական ցանցի հիման վրա տեղերում օգտագործողներին ճշգրտված կոորդինատներով ապահովումն է իրական ժամանակում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Այսօր հանրապետության տարածքում ստեղծվել է WGS-84 (World Geodetic System) համաշխարհային կոորդինատային համակարգով նոր արբանյակային գեոդեզիական ցանց: Արբանյակային տեխնոլոգիաների ներդրումը բարձրացնում է կոորդինատների որոշման ճշտությունը, հիմնովին փոխում գեոդեզիական ցանցի կետերի կառուցման և դիտարկման պահանջները: Մշտական գործող ռեֆերենց կայանների գեոդեզիական ցանցը պետք է կազմի պետական արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակմախքը` միաժամանակ ապահովելով կոորդինատների որոշման բարձր ճշտություն: 2. Կարգավորման առարկան Ռեֆերենց կայանների միջոցով ստացվող տվյալները կիրառելի են դիրքորոշման բազմաթիվ ուղղություններում: Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի միջոցով հնարավորություն է ստեղծվում իրականացնելու բազմաթիվ գործողություններ, այդ թվում` գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատների որոշում, տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների տեղադիրքի որոշում, նավիգացիոն համակարգերի գործունեության ապահովում, կադաստրային հատակագծերի և քարտեզների ստեղծում ու թարմացում, հողամասերի սահմանագծում, երկրատեղեկատվական համակարգի տվյալների հավաքագրում, արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունում տեղագրագեոդեզիական տվյալների ապահովում և այլն: Մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման նպատակը միասնական կոորդինատային ծածկույթի (տարածություն) ստեղծումը, ցանցից օգտվողների համար մարդկային ռեսուրսի և տեխնիկական միջոցների խնայողությունը, գոյություն ունեցող ցանկացած և հեռանկարային արբանյակային համակարգերի հետ աշխատելու հնարավորության ապահովումը, ստատիկ և դինամիկ ռեժիմներում կայանների աշխատանքի ապահովումը, տեղագրագեոդեզիական և նավիգացիոն տարաբնույթ խնդիրների լուծումը, ինչպես նաև տարածքների վարչական խնդիրների կառավարումն է: Ռեֆերենց կայանների ցանցի առավելությունն այն է, որ հեռարձակված ուղղումները հավասարակշռվում են ոչ թե մեկ կայանի, այլ ցանցի բոլոր կայանների տվյալների հիման վրա, որն ապահովում է ավելի բարձր ճշտություն իրական ժամանակում: ՀՀ տարածքում ռեֆերենց կայանների ներդրումը կապահովի մեծ ճշգրտություն, աշխատանքի հավաստիություն և գեոդեզիայի քարտեզագրության գործունեություն իրականացնող սուբյեկտների համար հասանելիություն, այսինքն` օգտագործողները կունենան ավտոմատացված բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ: | |
121. |
«Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունը նաև այն է, որ հնարավորություն է ստեղծվում ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշման պահանջների համաձայն հանրապետությունում ստեղծված արբանյակային գեոդեզիական ցանցի և ռեֆերենց կայանների կիրառմամբ կառավարելու տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտները` նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՋիՊիԷս (GPS) և ԳԼՈՆԱՍՍ (ГЛОНАСС) ժամանակակից արբանյակային նավիգացիոն համակարգերի զարգացումը, սկզբունքորեն փոխելով գեոդեզիական չափումների տեխնոլոգիաները, զգալիորեն բարձրացնելով չափագրումների ճշտությունը և դրանց կատարման օպերատիվությունը, անհրաժեշտություն են առաջացնում Հայաստանի Հանրապետությունում ստեղծելու նավիգացիոն համակարգեր: Արբանյակային նավիգացիոն համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն ժամանակակից արբանյակային սարքավորումների հիման վրա, տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով հնարավոր է լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ: 2. Կարգավորման առարկան Նավիգացիոն համակարգերի ներդրումն ու կիրառումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, տրանսպորտի, կապի, բնապահպանության, քաղաքաշինության, առողջապահության, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, ազգային անվտանգության, ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի, զբոսաշրջության, սպորտի և այլ բնագավառների գործունեության ու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: | |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | ||
122. |
«Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրով նախատեսված մրցույթի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Արփա-Սևան թունելների վերականգնման վարկային ծրագրով նախատեսված մրցույթի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի պահանջները: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարության և Աբու-Դաբիի Զարգացման հիմնադրամի միջև 2007 թվականի դեկտեմբերի 12-ին կնքվել է «Արփա-Սևան թունելների վերականգնման ծրագրի ֆինանսավորման մասին» վարկային համաձայնագիր` Արփա-Սևան թունելի որոշակի հատվածների վերականգնման, վերանորոգման և շինարարության նպատակով: Ծրագրի իրականացման համար ընտրվել է խորհրդատվական կազմակերպություն («Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Թունել» ՍՊԸ-ի կոնսորցիում), որը պետք է իրականացնի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության ապահովման, տեխնիկական հսկողության և ԾԻԳ-ին աջակցության ծառայություններ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Համաձայն ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի` մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են ՀՀ կառավարություն: Ելնելով նշված որոշման պահանջներից` անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը հաստատի համապատասխան որոշման նախագիծը: 2. Կարգավորման առարկան Վարկային ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման համար` սահմանված կարգով կապալառու կազմակերպության ընտրություն և մրցույթի արդյունքների հաստատում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Արփա-Սևան թունել» հիդրոտեխնիկական կառույցի անվտանգության ապահովում: | |
123. |
«Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ կառավարութան որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը «Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 616-Ա որոշմամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանվել 142.0 մլն խոր մետրը: 2009 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 124.5 մլն խոր մետր ջուր: Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողերը ոռոգելու համար անհրաժեշտ է Սևանա լճից բաց թողնել համապատասխան ջրաքանակ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերության չափով պահանջարկի բավարարում: 2. Կարգավորման առարկան Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ջրի ապահովման գործընթացի իրականացում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ջրօգտագործողներին անհրաժեշտ քանակի ոռոգման ջրով ապահովում: | |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | ||
124. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության 2010 թվականի միջոցառումների ցանկում ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովելու քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնների համապատասխանությունը Եվրամիության Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ)` «Անվտանգության կանոնակարգեր» փաստաթղթի պահանջներին, մասնավորապես` 1) նախագծով նախատեսվում է, թե որ փաստաթղթերի առկայության դեպքում է թույլատրվում Հայաստանի Հանրապետությունից ուղևորների կողմից թռիչքի ընթացքում օդանավի անձնակազմին պահպանության նպատակով փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման թույլտվության ձևակերպման աշխատանքների իրականացումն ու փոխադրման թույլատրումը. 2) նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունից ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության նպատակով փոխանցված զենքի և ռազմամթերքի ելքի ձևակերպման դեպքերում պետք է տեղեկացվի փոխադրող ավիաընկերության օդանավակայանի ներկայացուցիչներին` օդանավի հրամանատարին տեղեկացնելու համար. 3) կարգի 6-րդ կետով սահմանված է, որ ԱԱՀ ծառայությունն օդանավով զենքի փոխադրման մասին տեղեկացնում է օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը (այսուհետ` ՕԿԴ ծառայություն՝ «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, իսկ դրա բացակայության դեպքում աերոդրոմային դիսպետչերական կետ (ԱԴԿ «Ստեփանավան»), մինչդեռ Հայաստանի Հանրապետությունից ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության նպատակով փոխանցված զենքի և ռազմամթերքի ելքի դեպքերում նշված ծառայություններին տեղեկացման անհրաժեշտություն չկա, նման անհրաժեշտությունն առաջանում է դեպի Հայաստանի Հանրապետություն ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի ներկրման դեպքերում. 4) նախագծով նախատեսվում է, որ զենքը, նախքան քաղաքացիական օդանավով փոխադրման համար ձևակերպման աշխատանքների իրականացումը, Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքերում պետք է մինչև օդանավի թռիչքը մաքսային ձևակերպում ստանա: Նշված խնդիրների լուծման, ինչպես նաև Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ)` «Անվտանգության կանոնակարգեր» փաստաթղթի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելը գտնում ենք նպատակահարմար: | |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | ||
125. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ակադեմիայի երկաստիճան կրթական համակարգին անցում կատարելուց հետո անհրաժեշտություն է առաջացել մագիստրատուրայում դասավանդվող առարկաները ներառելու ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանության ակադեմիան անցել է եռաստիճան կրթական համակարգի, սակայն մագիստրատուրայում դասավանդվող առարկաները ներառված չեն ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Շրջանառության մեջ դնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` ակադեմիայի մագիստրատուրայում դասավանդվող առարկաները կներառվեն ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում: 2. Կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն ակադեմիայի մագիստրատուրայում դասավանդվող առարկաները կներառվեն ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման և կիրառման արդյունքում ակադեմիայի կողմից մագիստրատուրայում ուսուցումը կիրականացվի օրենքներին համապատասխան: | |
126. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտներն ակադեմիայի տնօրինությանը հանձնելու, թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ընդլայնելու, ակադեմիայի կառավարման մարմինների ցանկում գիտական խորհուրդ հիմնադրելու անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտները, ՀՀ ոստիկանության ակադեմիայի գործող կանոնադրության համաձայն մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե, բացի դրանից, սահմանափակ են թույլատրվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները (ըստ շուկայի պահանջարկի): Գիտական խորհրդի բացակայությունը հնարավորություն չի տալիս ակադեմիային իրականացնելու օրենքով բուհերին վերապահված մի շարք գործառույթներ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով` ՀՀ ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտները ՀՀ պետական բյուջե մուտքագրվելու փոխարեն կհանձնվեն ակադեմիայի տնօրինությանը, ակադեմիային իրավունք կվերապահվի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներ (ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի N 6-Ն հրամանով հաստատված 93.01.1 դասիչով նախատեսված Մաքրման և չոր մաքրման և այլ ծառայություններ), կհիմնադրվի գիտական խորհուրդ: 2. Կարգավորման առարկան «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած կճանաչվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության այն դրույթը, համաձայն որի ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտները մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե: Նախագծով ոստիկանության ակադեմիային հնարավորություն կընձեռվի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներով (Մաքրման և չոր մաքրման և այլ ծառայություններ), կհիմնադրվի գիտական խորհուրդ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում ՀՀ ոստիկանության ակադեմիան կստանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ, հնարավորություն կստանա իրացնելու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք լիազորություններ: | |
127. |
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, ինչպես նաև դրանց գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ իրավական հիմքեր նախատեսելը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով ոստիկանության սպառազինության ցանկում ներառված չեն ոստիկանության կողմից օգտագործվող հատուկ միջոցները, ինչպես նաև սահմանված չէ, թե ում կողմից է հաստատվում հատուկ միջոցների օգտագործման կարգը: Բացի դրանից, օրենքում հստակ ամրագրված չեն ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգին վերաբերող դրույթներ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակ կսահմանվեն նշված խնդիրները լուծող իրավակարգավորումները: 2. Կարգավորման առարկան «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կհստակեցվեն հատուկ միջոցների ցանկը սահմանելու և դրանք օգտագործելու հետ կապված հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում կսահմանվի հատուկ միջոցների ցանկը, ՀՀ կառավարությանն իրավունք կվերապահվի կարգավորելու ոստիկանության ծառայողին զենք հատկացնելու հետ կապված հարաբերությունները, իսկ ՀՀ ոստիկանության պետին` սահմանելու հատուկ միջոցների գործադրման կարգը: | |
128. |
«Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեր ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարների վճարման ընթացքը կանոնակարգված չէ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսինքն` ՀՀ ոստիկանությունում հստակեցված չեն արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարների վճարման ընթացակարգերը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ կառավարության կողմից ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվեն արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն oրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կերաշխավորվի ոստիկանության ծառայողների` օրենքով նախատեսված իրավունքների իրացումը: | |
129. |
«Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվեր ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու ընթացքը կանոնակարգված չէ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսինքն` օրենսդրական բացի պատճառով ոստիկանության ծառայողները չեն օգտվում օրենքով իրենց վերապահված իրավունքներից: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու ընթացակարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ` տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել իրենց ցանկությամբ տվյալ տարվա չoգտագործված արձակուրդի oրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարվելու կամ լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ փոխարինվելու` օրենքով սահմանված իրավունքից: | |
130. |
«Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի ՀՀ կառավարության կողմից պետք է սահմանվի ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս կատարված չէ նշված օրենքի պահանջը, և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու դեպքում կերաշխավորվի օրենքի անմիջական գործողությունը: 2. Կարգավորման առարկան «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կկանոնակարգվեն ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման հետ կապված հարաբերությունները: | |
131. |
«Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է ոստիկանության աշխատանքները` իրավապահ գործունեության բոլոր ուղղություններով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման ընթացակարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կբարձրանա հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: | |
132. |
«Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է ոստիկանության աշխատանքները` իրավապահ գործունեության բոլոր ուղղություններով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման ընթացակարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հափշտակված, կորած և հայտնաբերված սպառազինության հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կբարձրանա հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: | |
133. |
«Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետերով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս կատարված չէ նշված իրավական ակտերի պահանջը, և հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը խոչընդոտում է ոստիկանության աշխատանքներին` իրավապահ գործունեության բոլոր ուղղություններով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը ՀՀ կառավարության կողմից սահմանվելու դեպքում կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կբարելավվի տրանսպորտային միջոցների հետախուզման աշխատանքների արդյունավետությունը: | |
134. |
«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի 17-րդ կետով, ինչպես նաև հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում լիարժեքորեն չեն իրականացվում քրեագիտական նույնականացման հնարավորությունները` իրավախախտումների դեմ պայքարում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: 2. Կարգավորման առարկան «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվելու են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցման ձևերը, նպատակները, սկզբունքները, ինչպես նաև պետական մատնադրոշմային գրանցման, մատնադրոշմային տեղեկության պահպանման և օգտագործման հիմնական պահանջները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման և կիրառման դեպքում կերաշխավորվի անձանց քրեագիտական և օպերատիվ-հետախուզական նույնականացումը և կբարձրանա հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: | |
135. |
«Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն oրենքով և լիցենզավորման կարգերով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս զենքի առևտրի լիցենզավորման գործընթացը կարգավորվում է միայն «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներով: Զենքի առևտրի լիցենզավորման կարգը ՀՀ կառավարության կողմից մինչև օրս սահմանված չէ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Անհրաժեշտ է շրջանառության մեջ դնել «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2. Կարգավորման առարկան «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կկարգավորվեն զենքի առևտրի լիցենզավորման ընթացքում ծագող հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման և կիրառման դեպքում կկատարվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: | |
136. |
«Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջներից: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանության ծառայողների դրամական բավարարման վճարումների ընթացքը կարգավորված չէ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսինքն` ՀՀ ոստիկանությունում հստակեցված չեն ոստիկանության ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կլրացվի առկա օրենսդրական բացը: 2. Կարգավորման առարկան «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կսահմանվեն և կամրագրվեն ոստիկանության ծառայողների բոլոր տեսակի վճարումները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և կիրառման դեպքում կկարգավորվեն ոստիկանության ծառայողների վարձատրության, պարգևատրման, դրամական օգնության և այլ վճարումների կազմակերպման հետ կապված հարաբերությունները: | |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | ||
137. |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) Համընդհանուր վերանայման գործընթացին ՀՀ ազգային զեկույցը ներկայացնելու
2008 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) կողմից սահմանվել է նոր ընթացակարգ` Համընդհանուր պարբերական վերանայում (ՀՊՎ): Վերջինիս համաձայն ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները պետք է ՄԻԽ-ի ուշադրությանը ներկայացնեն մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն` անդրադառնալով երկրում մարդու իրավունքների օրենսդրական և փաստացի իրավիճակին: Հայաստանի Հանրապետությունն այս ընթացակարգին պետք է անցնի 2010 թվականի մայիսին: ՄԱԿ-ի 2007 թվականի հունիսի 17-ի N A/HRC/RES/5/1 բանաձևով հստակ սահմանվում է, որ պարբերական վերանայման նպատակն է վերահսկել ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը և, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և մարդու իրավունքների բնագավառում վավերացված պայմանագրերի դրույթների իրականացումը: Հաշվի առնելով նշվածը և ընթացակարգին արդյունավետ անցնելու համար, ինչպես նաև երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2009 թվականի ապրիլի 21-ի N 320-Ա որոշմամբ կազմավորվել են աշխատանքային խմբեր` համապատասխան կոնվենցիաներով, ՀՀ ազգային զեկույցների նախապատրաստման նպատակով, որոնք հիմք են հանդիսանալու ՀՊՎ-ին ներկայացվելիք ՀՀ զեկույցի համար, ինչը, ըստ ՄԻԽ-ով նախատեսված ընթացակարգի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին պետք է փոխանցվի մինչև 2010 թվականի փետրվարի 5-ը: | |
138. |
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Փոփոխությունը վերաբերում է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 123 որոշմանը, որն ուժը կորցրել է 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1079-Ն որոշմամբ, և ներառվել է 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ: Ներկայումս օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը չի համապատասխանում բնակարանների` ներկայիս անշարժ գույքի շուկայում վարձակալության գներին, և փոփոխության նպատակն է վերջինիս համապատասխանեցումը: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Բնակվարձերի չափի համապատասխանեցում անշարժ գույքի շուկայում գոյություն ունեցող առկա սակագներին: | |
139. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 469 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Ելնելով դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության առանձնահատկություններից` նվիրատուները հիմնականում նվիրատվությունը կատարում են նպատակային` տվյալ երկրում ներկայացուցչության կարիքները հոգալու համար, սակայն գործող որոշումը թույլ չի տալիս նման կարգով նվիրատվության օգտագործումը, և փոփոխության նպատակն է օտարերկրյա պետությունում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների, ՀՀ պետական բյուջեից բացի, այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգի հստակեցումը: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Դիվանագիտական ներկայացուցչությունների արտաբյուջետային ֆինանսավորման դյուրացում: | |
140. |
«Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆՀ-557 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» և դրա հետ կապված այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-557 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի գործունեության հայեցակարգը հաստատելու մասին» N 1333-Ն և 2008 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 350-Ն որոշումների համաձայն հաստատվում են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անհատական կազմերը: Փորձը ցույց է տալիս, որ անհատական կազմի նշանակումը, բացի Նախագահից, աննպատակահարմար է հետևյալ պատճառներով` - որոշ երկրներ ծանուցում են միայն համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողովների համանախագահների նշանակման մասին, իսկ անհատական կազմը ձևավորում են հանձնաժողովի նիստից անմիջապես առաջ, ինչը շատ դեպքերում առաջացնում է հանձնաժողովի` համապատասխան պետության և Հայաստանի կազմերում ներկայացված անդամների մակարդակների անհամարժեքություն, - կապված հայկական կողմի կազմում ներառված անձանց անընդհատ փոփոխության հետ` անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության վարչապետի` հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ որոշումներում անընդհատ կատարելու փոփոխություններ: Եվ քանի որ մի պաշտոնյան ներառված է միաժամանակ մի քանի հանձնաժողովներում, ապա վերջինիս փոփոխության հետ անհրաժեշտություն է առաջանում միաժամանակ փոփոխություններ կատարելու տասնյակ որոշումներում, -շատ դեպքերում միջկառավարական հանձնաժողովների նիստերից առաջ կազմավորվում է նոր կազմ, որն էականորեն տարբերվում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված անհատական կազմից, - միջկառավարական հանձնաժողովների անհատական կազմերում փոփոխություններ կատարվում են իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ ընթացակարգերով, որը պահանջում է թեև տեխնիկական, բայց բավականին ժամանակատար աշխատանք: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի կազմի ձևավորման դյուրացում` առանց ժամանակատար ընթացակարգերի։ | |
141. |
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, ուժի մեջ մտնելու օրվանից գրեթե փոփոխությունների չի ենթարկվել, առկա են այնպիսի կետեր, որոնք գործնականում չեն կիրառվել վերջին տասնհինգ տարվա ընթացքում: Փոփոխությունների կատարման հիմնական նպատակներն են` - այն հյուպատոսական ծառայությունները և գործողությունները, որոնք գործնականում չեն կիրառվում` հանել օրենքից, - ավելացնել հյուպատոսական ծառայությունների այն տեսակները, որոնք, որպես այդպիսին, նոր են սկսել մատուցվել` օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում, - անկախ իրենց գտնվելու երկրից` ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ստանալու հյուպատոսական ծառայություններ` հավասարության սկզբունքով, - ակնհայտ բարձր դրույքաչափերի նվազեցում: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 1) կվերանան օրենքում առկա այն կետերը, որոնք արդիական չեն և ընդհանրապես չեն կիրառվում. 2) կավելանան նոր կետեր, որոնք բխում են այլ իրավական ակտերից և ունեն պրակտիկ կիրառում. 3) կվերանան սակագների տարբերություններն ըստ երկրների 4 խմբերի, և քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալու ծառայություններ միևնույն սակագներով` անկախ գտնվելու երկրից: | |
142. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 49-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Որոշմամբ սահմանված ներկայիս նորմերը չեն համապատասխանում ներկայիս փաստացի ծախսերին, և դրա նպատակն է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակների և կապի ծառայությունների տարեկան նորմերի փոփոխությունները: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ արտաքին գործերի նախարարության խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման համար համարժեք նորմաների սահմանում: | |
143. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի N 372 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի N 372 որոշմամբ հաստատված է, որ պետական տուրքի գումարները կանխիկ գանձելու դեպքում պարտադիր պետք է կազմվի (տրամադրվի) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տպագրված, կնքված և համարակալված անդորրագիր: Որոշման սույն պահանջը մինչև օրս չի կատարվել` բացառությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից 2001 թվականին 2,000 անդորրագրի օգտագործումը, ապա դադարեցումը: Սա պայմանավորված է նրանով, որ նման պահանջը հաշվի չի առնում առկա հանգամանքները` դրա իրականացումը ապահովող օղակների ռեսուրսները: Մինչև օրս օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից և հյուպատոսական հիմնարկներից մեծ մասի պարագայում դիվանագիտական փոստը բացակայում է, իսկ մի մասի հետ գործում է միայն սուրհանդակային ծառայություն (ԱՊՀ երկրներ` բացառությամբ Վրաստանի): Հաշվի չեն առնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության առանձնահատկությունները, մասնավորապես, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների թիվը, դրանց աշխարհագրական դիրքը, դիվանագիտական փոստի բացակայությունը: Այս հանգամանքներն էականորեն դժվարացնում են նշված կարգի կիրառումը` անդորրագրերի առաքման, օգտագործման, հաշվառման և վերահսկման իմաստով: Ելնելով նշվածից` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գտնում է, որ ավելի ճիշտ կլինի փոփոխել որոշման` ՀՀ արտաքին գործերի նախարարության վրա տարածվող դրույթները, և անդորրագրերը կազմելու իրավունքը վերապահել պետական տուրքը գանձող մարմիններին` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից մշակված կարգի հիման վրա: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստել է նաև պետական տուրքի կանխիկ գանձման անդորրագրի (ստացականի) ձև` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան` երկլեզու և միալեզու տարբերակներով (հայերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն, անգլերեն և այլն): ՀՀ արտաքին գործերի նախարարության այս կարծիքն ամրապնդում են նաև այն հանգամանքները, որ` 1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տպագրված և հաստատված անդորրագրերի կիրառումը չի լուծում ոչ մի խնդիր, և դրա կիրառումն ինքնանպատակ է. 2) ամբողջ աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի, ինչը կրկին անգամ հաստատում է 1-ին կետի օբյեկտիվությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս հարցով բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից վերջին 15 տարիներին կիրառվող մեխանիզմի համապատասխանեցում իրավական ակտին: Նպատակն է մշակել նոր իրատեսական իրավական հիմք` պետական տուրքի կանխիկ գանձման կարգ մշակելու համար: Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Կվերանա պետական տուրքը կանխիկ գանձելու դեպքում տրամադրվող այն անդորրագրի պահանջը, որը պետք է տրամադրի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, և, որը որոշման ընդունման օրվանից մինչև օրս, ըստ էության, չի կատարվել, քանի որ հաշվի չեն առնվել մի շարք հանգամանքներ: Այս պարտականությունը կդրվի դեսպանությունների վրա` սահմանելով օրինակելի ձև: | |
144. |
2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի
2010 թվականի միջոցառումների ծրագրում անհրաժեշտ է ներառել 2010-2012 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումը, ինչը կարևորվում է մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացման տեսանկյունից` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» կոնվենցիայից և դրան կից 2` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարի մասին» կամընտիր արձանագրություններից, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունից, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների մասին» կոնվենցիայից, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի ընդունած A/RES/63/155 և A/RES/63/194 բանաձևերի պահանջներից, որոնցից առաջինին Հայաստանն ավանդաբար համահեղինակում է: Ի լրումն նշվածի` հաջորդ եռամյա ազգային ծրագրի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի խնդիրներից, որոնցից են` 1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ տարվող աշխատանքների իրականացումը. 2) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ապահովումը և այդ նպատակով խորհուրդ առաջարկներ ներկայացնելը, այդ թվում` նաև օրենսդրական դաշտի ու գործող մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ. 3) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համագործակցային ծրագրերի կազմումն ու իրականացումը. 4) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի իրականացման համար նպատակային, այդ թվում` նաև քարոզչական աշխատանքի կազմակերպումը. 5) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի վերլուծության իրականացում` առկա բացերն ի հայտ բերելու և դրանց վերացնելու վերաբերյալ առաջարկներ մշակելու և խորհրդի հաստատմանը ներկայացնելու նպատակով. 6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում քաղաքացիական հասարակության, հատկապես, հասարակական կազմակերպությունների ներգրավման ապահովումը: | |
145. |
Եվրոպայի Խորհուրդ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայով նախատեսված ազգային զեկույցը ներկայացնելու
2010 թվականի միջոցառումների ծրագրում անհրաժեշտ է ներառել Եվրախորհուրդ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայով նախատեսված ազգային զեկույցը ներկայացնելը` հաշվի առնելով մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների մասին» կոնվենցիայի դրույթներից: | |
ՀՀ բնապահպանության նախարարություն | ||
146. |
«Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի հավելվածի Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրի կարճաժամկետ միջոցառումների 5-րդ կետի պահանջներից: Նպատակը` «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ընթանում են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքներին համահունչ: Այդ բարեփոխումների կարևորագույն քայլերից են ջրավազանային տարածքային կառավարման մարմինների ստեղծումը և ջրավազանային կառավարման պլանների մշակման ու իրականացման գործընթացը` որպես ջրային ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման և ողջամիտ կառավարման կարևորագույն քայլերից մեկը: Առկա խնդիրը ջրավազանային կառավարման պլանների բացակայությունն է: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ջրավազանային կառավարման պլանների մշակման, իրականացման և թարմացման գործընթաց: Այդ գործընթացը հնարավոր կլինի իրականացնել ջրավազանային կառավարման մարմինների լիարժեք գործելու ժամանակ, ինչը կհանդիսանա դրանց ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման արդյունք: 2. Կարգավորման առարկան Կարգավորում է ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի սահմանումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Սույն որոշման նախագծով հստակեցվում է ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը: ՀՀ կառավարության որոշման նախագիծը կաջակցի ջրավազանային կառավարման մարմինների հզորացմանը, ինչն էլ կնպաստի ջրավազանային կառավարման պլանների առավել արդյունավետ մշակման ու իրականացման գործընթացին: Դա կնպաստի ջրային ռեսուրսների առավել խնայողաբար և արդյունավետ կառավարմանն ու պահպանությանը, ջրային ռեսուրսների աղտոտման հնարավոր նվազեցմանը, իսկ, հնարավորության դեպքում, նաև` դրա կանխմանը: | |
147. |
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Մթնոլորտի պահպանության կառավարումը կանոնակարգող որոշ դրույթներ հնացած են, և արդիականացման կարիք ունեն: Մասնավորապես, անհրաժեշտ է օրենքը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 1) հստակեցնել Երկրի օդային թաղանթի (մթնոլորտի) պահպանության առարկան` ընդգրկելով ոչ միայն մթնոլորտի օդը, այլ նաև մթնոլորտի հատկությունները, կլիմայական համակարգը, ֆիզիկական հատկությունները և այլն. 2) 4-6-րդ հոդվածներում հստակեցնել տարբեր աստիճանի կառավարման մարմինների (պետական, տեղական, տեղական ինքնակառավարման) իրավասությունները. 3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` օրենքում ներառել մթնոլորտի վրա ներգործությունը սահմանափակող կամ արգելող այն դրույթները, որոնք ներկայումս ամփոփված են ՀՀ կառավարության որոշումներում և այլ իրավական ակտերում (հոդվածներ 10-17): Դրանք են մթնոլորտի վրա վնասակար ներգործությունների նորմավորման և դրանց պարտադիր հաշվառման (հոդված 35) դրույթները. 4) 23-31-րդ հոդվածները լրամշակել, միաժամանակ մշակել նոր հոդվածներ, որոնցում ամրագրել տեխնոլոգիական նորմավորման, մասնավորապես, «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» կիրառման պահանջները. 5) քննարկել 33-րդ հոդվածի պահպանման նպատակահարմարությունը. 6) 34-րդ հոդվածը վերախմբագրել, ընդարձակել` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կարիքները` կլիմայի փոփոխությանը դիմակայելու, ինչպես նաև դրան հարմարվելու տեսանկյունից: Առանձին հոդվածներով սահմանել դրույթներ օզոնային շերտի պահպանության, ինչպես նաև օդի անդրսահմանային աղտոտման միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ (արտանետումների միասնական կադաստր, աղտոտման մոդելավորում, տեխնոլոգիաների զարգացում և կիրառում). 7) լրամշակել 35-րդ հոդվածը` ընդարձակելով և հստակեցնելով մթնոլորտի վրա վնասակար ներգործության նվազեցման խրախուսական մեխանիզմները (ISO-14000 խմբի ստանդարտներ և այլն, այդ թվում` տնտեսական մեխանիզմները): 2. Կարգավորման առարկան Մթնոլորտի պահպանության կառավարում։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Մթնոլորտի պահպանության կառավարման օպտիմալացում, իրավասությունների հստակեցում, օրենքի համապատասխանեցում Եվրամիության օրենսդրությանը, լավագույն տեխնոլոգիաների ներդրման իրավական հենքի ապահովում: | |
148. |
«Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման ընթացակարգերի կատարելագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման ընթացակարգերի կատարելագործման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակված է ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկով նախատեսված 145. Ե. 28. տողի 2-րդ միջոցառման կատարման շրջանակներում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դեռևս լիովին բացահայտված չեն, իսկ առկա հիմնախնդիրը մնում է չկանոնակարգված: Գործնականում կիրառվող ծրագրավորման ընթացակարգերը հաշվի չեն առնում բնապահպանության ոլորտին բնորոշ առանձնահատկությունները: Նշվածը խիստ բացասաբար է անդրադառնում Հայաստանում իրականացվող բնապահպանական քաղաքականության արդյունավետության վրա, երկրում զգացվում է բնապահպանական ներդրումային նախագծերի և (կամ) ծրագրերի պակասուրդ, որը հնարավորություն չի տալիս արդյունավետ օգտագործելու բնապահպանության բնագավառում առկա միջազգային ֆինանսավորման աղբյուրները և (կամ) հնարավորությունները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առկա խնդիրների լուծման նպատակով առաջնահերթ խնդիր և անհրաժեշտություն է դարձել բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման ընթացակարգերի կատարելագործման համապատասխան հայեցակարգի ընդունումը, որը հնարավորություն կտա` 1) վերհանելու բնապահպանական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում առկա բոլոր հիմնախնդիրները և հստակեցնելու այդ գործընթացի առանձնահատկությունները. 2) սահմանելու առկա խնդիրների լուծման գործուն սկզբունքներ, այդ թվում` բնապահպանական ծրագրերի` ա. ընտրության (բացահայտման), բ. գնահատման (ներառյալ` գնորոշման), գ. ֆինանսավորման (ներառյալ` արտոնյալ վարկավորման), դ. կատարողականների գնահատման (վերահսկողության, աուդիտի), ե. ավարտից հետո դրանց արդյունքների ցուցանիշների արդյունավետության գնահատման (քանակական և որակական ցուցանիշների փոփոխության դիտանցի), 3) ուրվագծելու բնապահպանական ծրագրերի (նախագծերի) մշակման և իրագործման գործընթացի էական բարելավման միջոցառումների իրատեսական ծրագիր, այդ թվում` ա. երկրում ժամանակակից պահանջները բավարարող ծրագրեր (նախագծեր) նախապատրաստող (մշակող կամ նախագծող) կադրային ներուժի և (կամ) կառույցների ձևավորման, բ. բնապահպանական ծրագրերի ընտրության, նախագծման, իրականացման և վերահսկման գործընթացներին դրանց շահառուների ակտիվ մասնակցության ապահովման և այլն: 2. Կարգավորման առարկան Հայաստանում բնապահպանական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ ծրագրերի ծրագրավորման և իրականացման արդյունավետ մեխանիզմների և ընթացակարգերի կիրառման համակարգի ներդրման և զարգացման ռազմավարության ստեղծում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Վարչական կառույցների գործունեության բարեփոխման, առկա ընթացակարգերի թափանցիկության մեծացման և ամրապնդման միջոցով բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման և իրականացման համար գործուն համակարգի ստեղծում: | |
149. |
«Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները Վերջին տասնամյակներում էկոլոգիական հիմնախնդիրների կարևորության ընկալումը, մի շարք միջազգային բնապահպանական, կրթական և տեղեկատվական կոնվենցիաներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին Հայաստանի մասնակցությունը շեշտադրեցին բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման զարգացման դերը երկրի կայուն զարգացման համատեքստում: Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման բնագավառում միասնական ազգային համակարգի ստեղծմանն օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման 70-րդ կետին համապատասխան ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը հիմք կհանդիսանա բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության ու մտածելակերպի ձևավորման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկության մակարդակի բարձրացման համար: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մշակել և հաստատել նշված հայեցակարգից բխող` 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը, որը կնպաստի, Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթություն` հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքներին համահունչ, բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման քաղաքականության իրականացմանը: 2. Կարգավորման առարկան Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտում միասնական ազգային համակարգի ստեղծման համար նորմատիվ իրավական, նյութատեխնիկական, տեղեկատվական, մեթոդական և ֆինանսական ապահովման կարգավորումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նշված ՀՀ կառավարության որոշման հաստատման և կիրառման դեպքում, պետական քաղաքականության սկզբունքներին ու մոտեցումներին համահունչ, կբարելավվեն բնապահպանական կրթության և դաստիարակության որակական ցուցանիշները, կբարձրանա հասարակության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև կձևավորվի հասարակական կարծիքի ինստիտուտը: | |
150. |
«Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների` խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն և արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, էներգետիկ, ձկնաբուծական, ռեկրեացիոն և արդյունաբերական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից: Նպատակը` «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն ընթանում են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքներին համահունչ: Այդ բարեփոխումների կարևորագույն քայլերից են ջրավազանային տարածքային կառավարման մարմինների ստեղծումը և ջրավազանային կառավարման պլանների մշակման ու իրականացման գործընթացը` որպես ջրային ռեսուրսների կառավարման ապակենտրոնացման և ողջամիտ կառավարման կարևորագույն քայլերից մեկը: Առկա խնդիրներն են` ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման գործընթացի սահմանման և ջրավազանային կառավարման պլանների բացակայությունը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սահմանել ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների` ջրի պահանջարկի գնահատման գործընթացը: 2. Կարգավորման առարկան Կարգավորում է ըստ ջրօգտագործման տարբեր ուղղությունների` ջրի պահանջարկի գնահատման գործընթացը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Սույն որոշման նախագիծը կհստակեցնի ըստ ջրօգտագործման տարբեր նպատակների` ջրային ռեսուրսների տարեկան պահանջարկի և էկոլոգիական թողքերի գնահատման գործընթացը: Դրանք, հետագայում ներառվելով ջրավազանային կառավարման պլաններում, կաջակցեն ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը, ինչի հետևանքով դրանց բաշխումը ջրօգտագործողների միջև կիրականանա առավել արդյունավետ: | |
151. |
«Որսահանդակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 754-Ա որոշման հավելվածի 12-րդ կետի պահանջներից: Սույն որոշման ընդունումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության տարածքում որսի կենդանիների պաշարների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովման համար առանձնացնելու առանձին վայրեր` ինչպես բնության մեջ, այնպես էլ` կիսաազատ պայմաններում: 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնացված չեն որսահանդակները, իսկ որսը, բացառությամբ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների, իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչի արդյունքում դժվարանում է որսի ռեսուրսի օգտագործման կառավարման գործընթացն ու վերահսկումը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Խնդրո առարկայի կարգավորման համար Հայաստանի Հանրապետության տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր, որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում: 2. Կարգավորման առարկան Որոշման ընդունմամբ կապահովվի որսի կենդանիների կայուն օգտագործման գործընթացի կանոնակարգումն ու վերահսկումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որսահանդակների ցանկի հաստատումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում որսի ռեսուրսի կայուն կառավարմանը: | |
152. |
«Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը սահմանելու և դրա կազմը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 754-Ա որոշման հավելվածի 13-րդ կետի պահանջներից: Սույն որոշման ընդունումը նպատակ ունի սահմանելու որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը և հաստատելու դրա կազմը: 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հաստատված չէ որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի կազմը, և սահմանված չէ որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգը, ինչը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունում որսորդական տնտեսությունների ստեղծմանը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Խնդրո առարկայի կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգն ու հաստատել դրա կազմը: 2. Կարգավորման առարկան Որոշման ընդունմամբ կապահովվի որսորդական տնտեսությունների ստեղծման գործընթացը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողովի աշխատակարգի սահմանումն ու դրա կազմի հաստատումը կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում որսորդական տնտեսությունների ստեղծմանը: | |
153. |
«Որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 754-Ա որոշման հավելվածի 14-րդ կետի պահանջներից: Սույն որոշման ընդունումը նպատակ ունի սահմանելու որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները: 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս սահմանված չեն որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Խնդրո առարկայի կարգավորման նպատակով անհրաժեշտ է սահմանել որսորդական տնտեսությունների համար հողամասի նկատմամբ վարձակալության վճարները: 2. Կարգավորման առարկան Որոշման ընդունումը կնպաստի որսորդական տնտեսությունների ստեղծման գործընթացին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի որսորդական տնտեսությունների համար հողամասերի տրամադրման և դրանց արդյունավետ օգտագործման գործընթացը: | |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
154. |
«Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այսօրվա դրությամբ հանրապետության մեղվաբուծության ոլորտում չկան համապատասխան կարգեր, որոնք թույլ կտային սահմանել մեղրի որակական հատկանիշներին առնչվող մի շարք ցուցանիշներ: «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի «Մեղվաբուծության մասին» N 414-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Մեղվաբուծությունում առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ընդունել «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվող խնդիրների լուծման նպատակով կսահմանվեն և կընդունվեն հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի չափաքանակներ, որով կգնահատվեն արտադրվող մեղրի որակական հատկանիշները: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկա կհանդիսանա «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունման և կիրառման դեպքում հնարավոր կլինի` - կանխել մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունների գերազանցումը, - հանրապետությունում արտադրել եվրոպական չափանիշներին համապատասխանող մեղր, որը կխթանի մեղրի արտահանումը: «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ոչ միայն մեղվաբուծության զարգացմանը, այլ նաև ճյուղը կդարձնի ավելի շահութաբեր: | |
155. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու նաև նշված որոշման մեջ։ 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Մինչև «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման գործընթացները կարգավորվում էին «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման դրույթներով, իսկ 2009 թվականի հունիսի 12-ից հետո` «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 4-րդ կետի պահանջով` նշված որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է: 2. Կարգավորման առարկան «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթներին համապատասխան` սույն որոշման նախագծի ընդունմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվության և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման գործընթացները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կապահովվի բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման թույլտվության և բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման գործընթացների համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին։ | |
156. |
«Սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ագրարային ոլորտի զարգացման համար կարևորագույն հիմնախնդիրներ են գյուղատնտեսական արտադրանքի իրացումը և արտադրության համար անհրաժեշտ ներդրանքների մատակարարումը: Նշված գործընթացներն առավել արդյունավետ իրականացվում են սպառողական կոոպերատիվների միջոցով: Սակայն այդ կոոպերատիվների գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում հանդիպում է մի շարք դժվարությունների, որոնցից է նաև սպառողական կոոպերատիվների գրանցման համար առնվազն 30 անդամի առկայության օրենսդրական պահանջը: Փորձը ցույց է տալիս, որ առավել նպատակահարմար է կոոպերացնել մինչև 10 անդամի գործունեությունը, և հիմնադրել սպառողական կոոպերատիվներ: Դրանց գործունեության ընթացքը և առավելությունների դրսևորումը հետագայում հնարավորություն կընձեռի ներգրավելու լրացուցիչ անդամներ: 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումները «Սպառողական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու միջոցով գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող սպառողական կոոպերատիվների գրանցման համար առնվազն 30 անդամի օրենսդրական պահանջի փոխարեն սահմանել առնվազն 10 անդամ: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական ուղղվածության սպառողական կոոպերատիվների պետական գրանցման պահանջն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի ընդունմամբ կխթանվի գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվների ձևավորման գործընթացը: Արդյունքում կբարելավվի գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացը, կբարձրանա կոոպերատիվի անդամ տնտեսությունների ապրանքայնության մակարդակը, կբարելավվի արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներով գյուղատնտեսության մատակարարումը: | |
157. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու նաև նշված որոշման մեջ։ 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցումը մինչև «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էր «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2009 թվականի հունիսի 12-ից հետո` «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 5-րդ կետի պահանջով` նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է: 2. Կարգավորման առարկան Սույն որոշման նախագծի ընդունմամբ կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման գործընթացի համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի և 7-րդ հոդվածի դրույթներին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման գործընթացի համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին: | |
158. |
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 2008 թվականի օգոստոսի 21-ին ընդունված (12 սեպտեմբեր, ՀՕ-146-Ն) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն շեմ է սահմանվել 58.35 մլն դրամը: Հայաստանի Հանրապետության ԱՀԿ-ի անդամակցության նախապայմաններով 2009 թվականի հունվարի 1-ից վերացվել է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը: Գյուղատնտեսությունում պետական քաղաքականության գերակայություններից մեկը տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման գործընթացի խթանումն է: Հետևաբար, առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և գործունեության խոչընդոտների վերացումը: Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի և 30 կաթի սպառման կոոպերատիվների հետ քննարկումները ցույց են տալիս, որ կոոպերատիվների գործունեության և ձևավորման խոչընդոտներից մեկն ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն շեմի` 58.35 մլն դրամի սահմանումն է` ամբողջ կոոպերատիվի համար: 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումները «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու միջոցով ավելացված արժեքի հարկի նվազագույն շեմը` 58.35 մլն դրամ (կամ այլ հիմնավորված շեմ), սահմանել կոոպերատիվի մեկ անդամի (մեկ գյուղացիական տնտեսության) հաշվով: 2. Կարգավորման առարկան Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական կոոպերատիվների համար ավելացված արժեքի հարկի չհարկվող շեմի սահմանումն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Իրավական ակտի ընդունմամբ կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության պայմանները, կխթանվի նոր գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը: Արդյունքում կբարձրանա կոոպերատիվի անդամ տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, կավելանան գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները, կբարելավվի պարենային ապահովության վիճակը: | |
159. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու նաև նշված որոշման մեջ։ 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները: Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչների համազգեստ կրելը, մինչև «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էր «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2009 թվականի հունիսի 12-ից հետո պետք է կարգավորվի «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները; Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 5-րդ կետի պահանջով` նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է: 2. Կարգավորման առարկան Սույն որոշման նախագծի ընդունմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչների համազգեստ կրելու կարգի և ձևի համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունման արդյունքում բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսուչների կրած համազգեստը կհամապատասխանի «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված կարգին ու ձևին: | |
160. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մայիսի 18-ին «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարելու նաև նշված որոշման մեջ: Բացի դրանից, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի N 742 որոշումն ամբողջությամբ ընդգրկվել էր 2006 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և մինչև այժմ այն ուժը կորցրած չի ճանաչվել: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերի սահմանումը, մինչև «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` 2009 թվականի հունիսի 12-ը, կարգավորվում էին «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, իսկ 2009 թվականի հունիսի 12-ից հետո պետք է կարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-136-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 614-Ա որոշման 7-րդ կետի պահանջով` նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից ընդունվելն է: 2. Կարգավորման առարկան Սույն որոշման նախագծի ընդունմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգի և եզրակացության տրամադրման գործընթացների համապատասխանեցումը «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության անցկացման կարգը և եզրակացության տրամադրման գործընթացները կհամապատասխանեցվեն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով սահմանված կարգին: | |
161. |
«Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի զարգացման (2011-2015 թթ.) հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ներկայիս հարաբերությունների պայմաններում առանձնակի կարևորվում է ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգը։ Ներկայումս այդ բնագավառում առկա են մի շարք խնդիրներ, որոնցում առանձնանում են խորհրդատվության և տեղեկատվության ապահովման մեխանիզմների կատարելագործումը, շահառուների լայն շրջանակի ներառումը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների առաջնահերթ կարիքների բացահայտումը, համակարգի ֆինանսական ապահովումը և այլն։ Նշվածի հետ մեկտեղ դեռևս գոյություն չունի ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել բնագավառում հիմնավորված քաղաքականության իրականացման համար։ 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգում ստեղծված իրավիճակի համակողմանի ուսումնասիրության արդյունքում մշակել «Հայաստանի Հանրապետության ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի զարգացման (2011-2015 թթ.) հայեցակարգը, որը, բնագավառում ծառացած խնդիրները հիմք ունենալով, կսահմանի դրանց լուծման առաջնահերթությունը, ոլորտի բարելավման միջոցառումների մեխանիզմները։ Հայեցակարգը կառուցվածքային առումով ներառելու է հետևյալ հարցերը` ագրարային ոլորտում խորհրդատվական, տեղեկատվական համակարգի ներկա վիճակը, բնագավառում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և դրանց ապահովման մեխանիզմները: 2. Կարգավորման առարկան Հայեցակարգով կարգավորվելու են ագրարային ոլորտի խորհրդատվական և տեղեկատվական համակարգի գործունեության բարելավման ուղղությունները, միջոցառումները և մեխանիզմները։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Հայեցակարգը նախադրյալներ կստեղծի ագրարային ոլորտի խորհրդատվական ու տեղեկատվական համակարգի գործունեության բարելավման համար, որի արդյունքում կապահովվի գյուղացիական տնտեսությունների համար գիտության նվաճումների ու նոր տեխնոլոգիաների հասանելիությունը, շուկայական իրավիճակի տեղեկատվությունը՝ դրականորեն անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքների ծավալների ավելացման վրա։ | |
162. |
«Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունում գործող գյուղացիական տնտեսություններն ունեն փոքր չափեր, տնտեսությունները որպես սեփականություն տնօրինում են 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, որից՝ 1.1 հեկտար վարելահողեր։ Ավելին, մեկ տնտեսությանը պատկանող հողատարածքը մասնատված է 3-4 հողակտորների։ Ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս արդյունավետ արտադրություն կազմակերպելու, մեքենայացման միջոցների ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար։ Նշվածի հետ մեկտեղ գյուղացիական տնտեսությունների խոշորացման քաղաքականության ուղղությամբ հայեցակարգային փաստաթուղթ չի ընդունվել: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դարձել գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված պետական քաղաքականության ուղղությունների հստակեցումը և դրանց հիման վրա այդ բնագավառում համակարգված ծրագրերի իրականացումը։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրից և համահունչ է Կայուն զարգացման ծրագրի դրույթներին։ Հայեցակարգի նախագիծը կառուցվածքային առումով ներառում է հետևյալ հարցերը` հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերը, դրանց չափերը, փոփոխության միտումները, տնտեսությունների խոշորացմանը խոչընդոտող գործոնները, նշված խոչընդոտների վերացման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և մեխանիզմները: 2. Կարգավորման առարկան Հայեցակարգի նախագծի կարգավորման առարկան հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված պետական քաղաքականության ուղղություններն ու դրանց իրականացման մեխանիզմներն են: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հայեցակարգով նախատեսված քաղաքականության իրականացումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի, մրցակցային հնարավորությունների ու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ու արդյունքում` երկրի պարենային ապահովության մակարդակի բարձրացման համար: | |
163. |
«Ձվի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է կենդանական ծագում ունեցող մթերքի վերաբերյալ 2 տեխնիկական կանոնակարգ, որոնք կարգավորում են մսի ու մսամթերքի, կաթի ու կաթնամթերքի հետ կապված հարաբերությունները: Դեռևս ասպարեզից դուրս է մնացել բնակչության սննդակարգում առաջնային տեղ զբաղեցնող և սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող սննդային հավի ձուն: Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը հասցեագրված սպառողների լայն զանգվածների բողոքներն ու առաջարկությունները վերաբերում են նաև հավի ձվերի իրացման հետ կապված խնդիրներին, որոնք կապված են ձվի անվտանգության, մակնշման, փաթեթավորման, նույնականացման, համապատասխանության հավաստման պահանջները սահմանող միասնական նորմատիվ իրավական ակտի բացակայության ու, հետևաբար, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների ավելացման հետ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվող միջոցառման իրականացումը և ձվի տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակումը կնպաստեն նշված հիմնախնդիրների լուծմանը` հաշվի առնելով Եվրամիության դիրեկտիվների և Կոդեքս ալիմենտարիուսի ստանդարտներով Հայաստանի Հանրապետության համար կիրառելի պահանջները և նորմերը, կմշակվեն արտադրության և շրջանառության փուլերում թռչնի ձվին ներկայացվող անվտանգության և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների նվազմանը և (կամ) կանխմանն ուղղված պարտադիր պահանջները, արտադրանքի նույնականացման ու համապատասխանության հավաստման և պետական վերահսկողության ընթացակարգերը: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան թռչնի ձվին ներկայացվող տեխնիկական պահանջները և սպառողական բնութագրերն են, նշված սննդամթերքին առնչվող անվտանգության չափորոշիչները։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Կբարձրանա ձվի արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պատասխանատվությունը։ Կբավարարվեն անվտանգ սննդամթերքով ապահովվածության գործում սպառողների ակնկալիքները։ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում կապահովվի միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող ձվի ու ձվամթերքի շրջանառությունը։ | |
164. |
«2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է նրանից, որ «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագիրն իրականացվում է 2007 թվականից, և յուրաքանչյուր տարի սահմանվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը: «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին» ծրագրի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը հաստատելու մասին» N 261-Ն, ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը հաստատելու մասին» N 155-Ն և ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը, 2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների ու համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 155-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 551-Ն որոշումները: Ծրագիրը շարունակական է, և 2011 թվականին դրա իրականացման համար անհրաժեշտ է սահմանել գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվող խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է սահմանել ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը, որի համար պետք է ընդունել «2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց` մեկ հեկտար հողատարածության հաշվով պետական աջակցության գումարի չափն է: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունքները` - կիրականացվի «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագիրը, - էապես կբարելավվի հողօգտագործողների վիճակը, - կբարձրանա արտադրության արդյունավետությունը, - կավելանան մշակաբույսերի ցանքատարածությունները՝ ի հաշիվ բնակավայրերից հեռու գտնվող, երկար տարիներ չմշակված, բարձր լեռնային գոտիականություն ունեցող վարելահողերի, - զգալիորեն կբարելավվի հողի հարկերի և վարձավճարների գանձման գործընթացը: | |
165. |
«Թույլատրելի սննդային հավելումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Թույլատրելի սննդային հավելումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սննդամթերքում օգտագործվող սննդային հավելումների կիրառումը կանոնակարգելու և դրանց նկատմամբ պետական վերահսկողության հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ: «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջով ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 504-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջները, սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» գերատեսչական ակտերում թվարկվում են Հայաստանի Հանրապետությունում թույլատրվող սննդային հավելումները: Դրանք խորհրդային տարիներին ընդունված САНПИН-ների թարգմանություններն են, որոնք բավականին հին են, և դրանից հետո թողարկվել են ու կիրառվում են բազմաթիվ այլ սննդային հավելումներ: Միաժամանակ նշված գերատեսչական ակտերում բացակայում են սննդային հավելումների օգտագործման թույլատրելի ուղղություններն ու չափաքանակները: Այդ պատճառով նշված փաստաթղթերը կորցնում են իրենց նշանակությունը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ընդունել «Թույլատրելի սննդային հավելումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որի նախագծի մշակման համար պետք է հիմք ընդունվեն Եվրամիության և Կոդեքս ալիմենտարիուսի կողմից հաստատված համապատասխան փաստաթղթերը, և յուրաքանչյուր սննդային հավելման համար տրվեն սննդամթերքի այն խմբերը, որոնց արտադրությունում դրանք թույլատրվում են, և առավելագույնը` ինչ չափաքանակներով: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան արտադրության մեջ օգտագործվող թույլատրելի սննդային հավելումների կանոնակարգումն է` սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավման նպատակով: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու և վերահսկելու սննդային հավելումների ճշգրիտ ու նպատակային օգտագործումը` ապահովելով սննդամթերքի անվտանգության առավել բարձր մակարդակ: | |
166. |
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Գյուղատնտեսության բնագավառի ուղենիշային ռազմավարական փաստաթուղթը` ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակը, հաստատվել է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերին։ Ռազմավարության ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում հաստատվել է հանրապետության տնտեսության զարգացման համար ուղենիշային համարվող Կայուն զարգացման ծրագիրը։ Բացի դրանից, 2008-2009 թթ. հանրապետության ագրարային ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով ծագեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք էականորեն փոխեցին զարգացման միտումները։ Հետևաբար, անհրաժեշտ դարձավ ստեղծված նոր իրավիճակում գյուղատնտեսության բնագավառում ծառացած խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ուղղությունների կանխորոշումը՝ հաշվի առնելով նաև Կայուն զարգացման ծրագրի դրույթները։ Բացի դրանից, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմումը պահանջում է տնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող քաղաքականության նոր մոտեցումներ և հստակեցումներ, հետևաբար, տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող ռազմավարական փաստաթղթերի վերանայում։ 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դարձել նոր` «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարություն» փաստաթղթի նախագծի մշակումը, որն առավելագույնս հաշվի կառնի ագրարային ոլորտում ներկայումս ստեղծված վիճակը և զարգացման խոչընդոտները, առանձնահատկություններն ու հնարավորությունները և կապահովի հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը: Ռազմավարության նախագիծը կառուցվածքային առումով ներառելու է հետևյալ հարցերը` գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի բնութագիրը, ոլորտում դրական տեղաշարժերը, զարգացման խոչընդոտները և հիմնախնդիրները, ռազմավարության հիմնական նպատակը և ենթանպատակները, նպատակներից բխող` լուծում պահանջող հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, ռազմավարությունով նախատեսվող միջոցառումները: 2. Կարգավորման առարկան Փաստաթղթի կարգավորման առարկան ագրարային ոլորտում վարվող քաղաքականության ուղղությունները, դրանց ապահովման միջոցառումներն են։ 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ռազմավարության կիրառումը հնարավորություն կտա ագրարային ոլորտում վարելու հիմնավորված և համակարգված քաղաքականություն: Մասնավորապես, հիմնավորված քաղաքականություն կիրականացվի ագրարային ոլորտի տարբեր ենթաճյուղերում պետական աջակցության և կարգավորման ուղղությամբ: Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ճյուղի արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը: | |
167. |
«Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում` նաև «Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը (ՈՒՊՕՎ) անդամակցելու մասին» կոնվենցիան: Հաշվի առնելով նշված միությանն անդամակցելու հիմնական պայմանը` դրա անդամ երկրի բույսերի նոր սորտերի պաշտպանության օրենքի համապատասխանեցումն է ՈՒՊՈՎ-ի օրենքին։ 2003 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննել է 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված (վերանայված Ժնևում` 1972 թ. նոյեմբերի 10-ին, 1978 թ. հոկտեմբերի 23-ին և 1991 թ. մարտի 19-ին) բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, և որոշվել է, որ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2003 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշել է վավերացնել 1961 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան: Ներկայումս բույսերի նոր սորտերի պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների մասին» ՀՀ օրենքով, սակայն այդ օրենքը չի համապատասխանում ՈՒՊՕՎ-ի կոնվենցիայի դրույթներին: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հաշվի առնելով նշվածը` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով ներկայումս կարգավորվում են բույսերի նոր սորտերին և կենդանիների նոր ցեղերին իրավական պաշտպանություն տալու հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում կատարվող փոփոխությունները շատ էին, որոշվեց մշակել նոր` «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը 2009 թվականին ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, բնապահպանության, արտաքին գործերի և արդարադատության նախարարություններ` փորձագիտական եզրակացության, որից հետո 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Համաձայն ՀՀ վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 29-ի 02/23.8/6389-09 հանձնարարականի` «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն անհրաժեշտ է ներկայացնել միջազգային փորձաքննության: Ելնելով վերջինիս արդյունքներից` նախագիծը լրամշակելուց հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն: 2. Կարգավորման առարկան «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքը կարգավորելու է բույսերի նոր սորտերի պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները Օրենքի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել ՈՒՊՕՎ-ին, ինչի շնորհիվ հայ սելեկցիոներները հնարավորություն կունենան ՈՒՊՕՎ-ի անդամ երկրներում պաշտպանված լինելով, նրանց կողմից հայտնաբերված սորտերը ճանաչելի դարձնել այդ երկրներում և նրանց կողմից բուծված սորտի օգտագործման դեպքում օրենքով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու դրա համար: Ինչպես նաև հայ սելեկցիոներները հնարավորություն կունենան օգտվելու ՈՒՊՕՎ-ի անդամ երկրներում գրանցված նոր սորտերի բազայից և դրանք օգտագործելու գիտական նպատակներով: | |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | ||
168. |
«Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ակտի ընդունումը պայմանավորված է հետևյալ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ` - ազգային ինովացիոն համակարգի ձևավորում և համապատասխան սկզբունքների մշակում, - ինովացիոն համակարգի բաղկացուցիչ մասերի վերլուծական-տեղեկատվական համակարգերի ձևավորում, - ինովացիոն հիմնադրամների և վենչուրային կապիտալի գործունեության ձևավորում, - տեղական արտադրողների շահերի պաշտպանություն, - ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում, - մարզային բնակչության մասնագիտական և ձեռնարկատիրական ունակությունների ձևավորում: Առկա խնդիրները լուծելու և առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են կառավարման, կրթական համակարգերում և մասնավոր հատվածում համապատասխան բարեփոխումների, ծրագրերի և միջոցառումների իրականացում: 2. Կարգավորման առարկան Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում են Հայաստանի մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումն ու ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է Գյումրիում տեխնոպարկի հիմնումը: | |
169. |
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական հասարակության, զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը: Մասնավորապես, ծրագրի ընդունումը պայմանավորված է հետևյալ նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ` - Հայաստանում գիտատար տնտեսության զարգացում, ընդհանուր տնտեսության մրցունակության բարձրացում, - ՏՀՏ-ի կիրառման ընդլայնում` Հայաստանն առաջատար ՏՀՏ-ի երկրների շարքը` որպես կայացած և զարգացող էլ. տնտեսությամբ և ՏՀՏ-ի ուղղվածություն ու լայն տարածում ունեցող էլ. հասարակությամբ երկիր դասելու նպատակով, - ոլորտի արդյունավետության աճի պահպանում և առավել զարգացում, - որակյալ աշխատուժի աճի պահպանում և առավել զարգացում: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ՏՏ-ի ոլորտի զարգացման առումով առկա են հետևյալ խնդիրները` - ՏՏ-ի ոլորտում գործունեության ծավալման և ՏՏ-ի գործիքների համատարած կիրառման համար բարենպաստ գործարար միջավայրի և համաշխարհային չափանիշներին համապատասխանող անհրաժեշտ ՏՀՏ-ի ենթակառուցվածքների թերի լինելը, - էլեկտրոնային գրագիտության համեմատաբար ցածր մակարդակ, - Հայաստանի ՏՏ-ի արտադրանքի և ծառայությունների արտահանման շուկաների սահմանափակություն, - Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների սահմանափակ ներկայություն: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները ՏՏ-ի ոլորտում առկա խնդիրների հաղթահարման նպատակով առաջարկվում են Էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, ոլորտի ամբողջական վիճակագրական և հաշվետվական պարզեցված ընթացակարգերով համակարգի իրականացում, մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերի խթանում, մասնավորապես, «Համակարգիչ` բոլորի համար» ազգային ծրագրի իրականացում, ՏՏ-ի լուծումների և արտադրանքի նկատմամբ տեղական պահանջարկի ձևավորմանը խթանում, ոլորտային միջոցառումների իրականացում` ուղղված հասարակության իրազեկմանը, հայկական ՏՏ-ի արտադրանքը պարբերաբար ներկայացնելուն և առաջ մղելուն, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում, Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը: 2. Կարգավորման առարկան ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը` ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը: 3. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է երկրում գիտելիքահենք տնտեսության ձևավորման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծումը: | |
170. |
«Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է կառավարման արդյունավետ, անվտանգ և թափանցիկ համակարգի ստեղծմանը` բաց քննարկումների և բանավեճերի միջոցով հասարակության և գործարար հատվածի հետ հետադարձ կապի ապահովմանը: Այս առումով առկա են հետևյալ խնդիրները` - Էլեկտրոնային կառավարման համակարգերի ու մատուցվող էլեկտրոնային ծառայությունների թվի և որակի անբավարար մակարդակ, - էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումն ապահովող անհրաժեշտ ենթակառուցվածքների և օրենսդրության բացակայություն: Նշված խնդիրների լուծման համար հարկ է իրականացնել` - Էլեկտրոնային կառավարման խորհրդակցական և կազմակերպական մարմինների ձևավորում, - բազմակողմանի ազգային և միջազգային լայնաշերտ ցանցի նախագծման համակարգում, ձևավորում և շահագործում, - կիբեր-տարածությունում բիզնես գործունեությունը և գործարքները կառավարող նոր օրենքների ու օրենսդրության քննարկում ու հաստատում, - էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ու էլեկտրոնային ծառայությունների մատուցման շրջանակի ընդլայնման միջոցառումների իրականացում, - հանրության լայն շերտերին կառավարական և առևտրային ինտերակտիվ առցանց ծառայություններին հասանելիության ապահովում: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է էլեկտրոնային կառավարման բաղկացուցիչների ձևավորումն ու ներդրումն ապահովող գործընթացների ամբողջությունը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ պետական մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը համակարգող կազմակերպատեխնիկական սկզբունքների հաստատում: | |
171. |
«Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով արագագործ հեռահաղորդակցական կապի ապահովումը, որտեղ առկա են հետևյալ խնդիրները` - Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայություն, - բնակչության ինտերնետ հասանելիության ցածր մակարդակ: Այս խնդիրների լուծումը պահանջում է Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի նախագծում և ներդրում, եղած համացանցային բոլոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման ապահովում, հեռահաղորդակցության շուկայում մրցակցության աճի ապահովմանն ուղղված միջոցների նախաձեռնում և իրականացում: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է Հայաստանում հեռահաղորդակցական լայնաշերտ ցանցի ձևավորման և ներդրման հետ կապված գործընթացների ամբողջությունը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով արագագործ հեռահաղորդակցական կապ ապահովող պայմանների և սկզբունքների հաստատում, երեքը մեկի մեջ սկզբունքի (հեռուստատեսություն, հեռախոսակապ, էլեկտրոնային ծառայություններ) ներդրման ընթացակարգերի ապահովում: | |
172. |
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չեն առանձին դրույթներ, որոնք հնարավորություն կտան հայտատուներին համապատասխան հայտերի քննարկման ընթացքում ընդունված որոշումները վիճարկելու առանձին ընթացակարգով: Ընդ որում, նման ընթացակարգի անհրաժեշտությունը թելադրված է նաև ավելի սեղմ ժամկետների սահմանման պահանջով, ինչը բխում է այլ իրավատերերի և հայտատուների շահերից: Մյուս կողմից` օրենքով սահմանված չեն առանձին դրույթներ, որոնք կկարգավորեն պահպանական փաստաթղթերի վիճարկման և դրանց գործողության վերականգնման հետ կապված հարաբերությունները, ինչը պրակտիկայում կհանգեցնի լուրջ խնդիրների առաջացման: 2. Կարգավորման առարկան Այս կապակցությամբ նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել նշված խնդիրների լուծումը, ինչպես նաև հստակեցնել մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են փորձաքննության ընթացակարգի հստակեցմանը` հաշվի առնելով պրակտիկայում բացահայտված թերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման դեպքում օրենքով հստակ կկարգավորվեն հայտերի փորձաքննության հետ կապված հայտատու-գործակալություն-երրորդ անձինք իրավահարաբերությունները: | |
173. |
«Որակի ազգային ենթակառուցվածքների բարեփոխումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ներկայումս գործող ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման համակարգերը կարիք ունեն խորը բարեփոխման` նմանատիպ միջազգային համակարգերի մոտարկման և ներդաշնակեցման միջոցով: Այս գործընթացը կնպաստի մի կողմից` բիզնեսի զարգացմանը` մրցունակ արտադրանք արտադրելու միջոցով, մյուս կողմից` սպառողների շահերի պաշտպանությանը: Արտադրանք և ծառայություններ Եվրամիություն արտահանելիս` շատ գործարարներ հանդիպում են մի շարք հիմնախնդիրների` կապված Հայաստանի Հանրապետությունում և Եվրամիությունում գործող օրենսդրության հետ (տեխնիկական կանոնակարգերով (դիրեկտիվներով) սահմանված տարբեր պահանջներ, համապատասխանության հավաստման տարբեր ընթացակարգեր և այլն), որոնք խոչընդոտում են ազատ առևտրի իրականացմանը: Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ` որակի ազգային ենթակառուցվածքների ճանապարհների քարտեզի (roadmap) մշակման միջոցով: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի կարգավորման դաշտն ընդգրկում է ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության հավաստման համակարգերը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է առևտրում համապատասխան տեխնիկական խոչընդոտների նվազեցում, ազատ առևտրի զարգացում: | |
174. |
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-121 ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջով: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտով հաստատվում է ՓՄՁ-ներին պետական աջակցության տարեկան ծրագիրը, որն ուղղորդում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և այլ կառույցների գործողությունները` օրենքով նախատեսված ՓՄՁ-ներին պետական աջակցության ձևերին ու մեխանիզմներին համապատասխան: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որպես ակնկալվող արդյունք` դիտարկվում է երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը և (կամ) պահպանմանը նպաստելը, ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող ՓՄՁ-ների սուբյեկտներին նպատակաուղղված ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության շրջանակներում ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում սկսնակ գործարարներին տեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերումը, գործող և սկսնակ ՓՄՁ-ների սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության ցուցաբերումը, ՀՀ մարզերում գործարար ակտիվության խթանումը` աջակցության գերակշիռ մասն ուղղելով ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ների սուբյեկտներին: | |
175. |
«Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք տնտեսության ձևավորման հայեցակարգը հիմք կհանդիսանա գիտելիքի վրա հիմնված տնտեսության հիմնական տարրերի` մարդկային ռեսուրսների, հետազոտությունների և մշակումների, գիտաինովացիոն գործունեության, մտավոր սեփականության պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվական հասարակության շարունակական զարգացմանն ուղղված քաղաքականության ընտրության և դրա իրականացման միջոցառումների մշակման համար: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները - ինովացիոն թույլ զարգացած ենթակառուցվածք, դրա ձևավորմանն անբավարար աջակցություն, - ներքին ներդրողների անբավարար ակտիվություն` հանրապետությունում գիտատար ճյուղերում ներդրումներ կատարելու հարցում, - մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրության կիրառման հետ կապված խնդիրներ, անբավարար պայքար հեղինակային իրավունքի ոլորտում բացահայտ խախտումների (պիրատության) դեմ, - գիտական գործունեության ֆինանսավորման ոչ արդյունավետ համակարգ, գիտական աշխատանքի արդյունավետության միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառման և անկախ փորձագիտական համակարգի բացակայություն, - գիտական կազմակերպությունների կառավարման օպտիմալացման, գիտատեխնիկական ներուժի, նյութատեխնիկական հնարավորությունների համատեղ օգտագործման, գիտական կենտրոնների (մի քանի կատարելության կենտրոնների) ստեղծման խնդրի լուծման ուշացում, - գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների առևտրայնացման և տեխնոլոգիաների փոխանցման մենեջերական կադրերի պատրաստման համակարգի բացակայություն, - ներդրումային (վենչուրային) հիմնադրամների, դրանց գործունեության իրավական հիմքերի բացակայություն, - ինտերնետ կապի ցածր թողունակություն, բարձր գին, հասանելիության ցածր աստիճան` հատկապես ՀՀ մարզերում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները - գիտելիքահենք տնտեսության ստեղծմանը նպաստող իրավական դաշտի հետևողական կատարելագործում, - տնտեսության կարիքներին ուղղված հետազոտությունների և մշակումների (ՀՄ) արդյունավետության բարձրացում, - գիտելիքահենք տնտեսության զարգացման գերակա ուղղությունների ընտրություն, պետական լծակների մոբիլիզացում` այդ ուղղությունների զարգացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, - տնտեսության տեխնոլոգիական կարիքների բացահայտում, - պետության, ձեռնարկատերերի և աշխատուժի միջև նոր սոցիալական հարաբերությունների մշակում ու զարգացում, նշանակալի ներդրումներ մարդկային կապիտալում` բարձրագույն կրթության մատչելիության և աշխատուժի որակավորման բարձրացման համար: 2. Կարգավորման առարկան Հարաբերությունների կարգավորում ՀՄ, ինովացիոն, կրթական և գիտական գործունեության, գիտատար արտադրության ոլորտներում 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը - գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ստեղծում, - երկրի անցում տնտեսական զարգացման այնպիսի մոդելի, որը կապահովի երկրի տնտեսության ներդաշնակությունն արտաքին աշխարհի հետ` չափանիշների ազատականացման և արտասահմանյան ուղղակի ներդրումների խրախուսման ակտիվ քաղաքականության միջոցով, - տնտեսության տեխնոլոգիական մոդեռնիզացիա, - մարդկային ռեսուրսների շարունակական զարգացում, հասարակության զարգացման արդի գործընթացներում նրանց ներգրավվածության բարձրացում, - ներքին ինովացիոն հզորության աճ, որը հիմնված է ազգային նորամուծությունների առաջընթացի վրա: Ազգային ինովացիոն համակարգի ստեղծում, - գիտատար արտադրությունների զարգացում։ | |
176. |
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի Հանրապետությունում 2011 թ. զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակման հիմնական նպատակը ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումը և այն միջազգային շուկայում ներկայացնելն ու ամրապնդելը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ինտեգրմանը նպաստելը: «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանում զբոսաշրջության ոլորտը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ վարվող պետական քաղաքականության` պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է թե´ որակական և թե´ քանակական աճ: Թվային աճին զուգընթաց` հանրապետությունում կատարվում են աշխատանքներ` ոլորտի զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Համաշխարհային զբոսաշրջության զարգացման միտումների և նախորդ տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման պետական ծրագրերի իրականացման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրի նպատակի իրականացումը պայմանավորված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ` - զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացում, միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ ներկայացնելը, - համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրում, ակտիվ և արդյունավետ միջազգային համագործակցություն: 2. Կարգավորման առարկան Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, բնակչության, ինչպես նաև զբոսաշրջիկների համագործակցությունը` ուղղված` - միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին Հայաստանի առավել ներկայանալի մասնակցության ապահովմանը, - առավել որակյալ, թարմ ու բովանդակալի գովազդատեղեկատվական նյութերի, դրանցում ներառված տեղեկատվության հավաստիության, գովազդատեղեկատվական նյութերի տարածման աշխարհագրության ընդլայնման ապահովմանը, - օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և լրագրողների` Հայաստան ճանաչողական այցերի արդյունավետության բարձրացմանը` այցերի առավել գրավիչ ու բովանդակալից ծրագրեր մշակելու միջոցով, - նոր մրցունակ զբոսաշրջային երթուղիների ձևավորմանը` դրանցում ապահովելով նաև տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը, - զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման, ծրագրերի մշակման ու իրականացման, դրանց մոնիթորինգի արդյունավետությունը և արդյունքների իրական գնահատումն ապահովելու նպատակով տվյալների բազայի ձևավորմանը, - բնակչության` զբոսաշրջության բնագավառի պետական կարգավորման գործընթացների վերաբերյալ իրազեկմանը, ինչպես նաև իրականացվող ծրագրերի ներգրավմանը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են` - Հայաստանի միջազգային ինտեգրմանը, Հայաստան ներգնա զբոսաշրջության այցելությունների աճի տեմպի (շուրջ 20 տոկոս) պահպանմանը նպաստելը, - համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդումն ապահովելը: | |
177. |
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ներկայումս արտահանվող ապրանքների ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից, ինչը համահունչ չէ Եվրամիության համապատասխան քաղաքականության հետ: Նշված օրենսդրական փոփոխությունը նպատակաուղղված է Եվրամիության անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծագման հավաստման իրավասության փոխանցմանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, ինչպես նաև գործող իրավական ակտերի համապատասխանեցմանը Եվրամիության չափանիշներին: 2. Կարգավորման առարկան Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246 որոշման համաձայն: Առաջարկվող իրավական ակտով վերանայվելու են նշված ոլորտում համապատասխան մարմինների իրավասությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ իրագործվելու է Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախաձեռնման գործընթացի մեկնարկման նախապայմաններից մեկը: | |
178. |
«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման աշխատանքների շարունակականության ապահովման նպատակով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկի խմբի բազմադոնոր ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայության կողմից նախապատրաստվել է «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների նոր հուշագիր, որի հիման վրա մշակվել է «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` ի կատարումն ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 90-րդ կետի: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտով հաստատվելու է համապատասխան միջոցառումների ծրագիրը, որն ըստ պատասխանատուների և ժամկետների կնախատեսի պետական կառավարման մարմինների խնդիրները և գործողությունները հայեցակարգի իրագործման նպատակով: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Որպես ակնկալվող արդյունք` նախատեսվում է, որ իրականացվող միջոցառումները և ժամկետները կվերանայվեն, ինչպես նաև «Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի «գերազանցության կենտրոն» համազգային ծրագրի հայեցակարգով ամրագրված նպատակներին հասնելու համար կսահմանվեն նոր միջոցառումներ: | |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ | ||
179. |
«Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս քաղաքացիական ծառայողների էթիկայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշմամբ, որի համաձայն սահմանվել են միայն քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները, իսկ այս ինստիտուտին բնորոշ և միջազգային պրակտիկայում ընդունելի մի շարք հարաբերություններ դուրս են մնացել իրավական կարգավորումից, այդ պատճառով էլ ցանկալի արդյունք չեն տալիս: Ուստի, նպատակահարմար է կանոնակարգել էթիկայի կանոնների գործնական կիրառումն արդյունավետ դարձնող և քաղաքացիական ծառայողի վարքագիծը պայմանավորող մի շարք հարաբերություններ: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սահմանվելու է, թե որն է համարվում շահերի բախում, որ դեպքերում է առաջանալու շահերի բախում, ներդրվելու է շահերի հայտարարագրման ինստիտուտը, առաջարկվելու են իրավական լուծումներ՝ շահերի բախումներից խուսափելու համար, ինչպես նաև շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքերում ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն քաղաքացիական ծառայողները: Քաղաքացիական ծառայության համակարգում կանոնակարգվելու է քաղաքացիական ծառայողների կողմից նվերների ընդունման հարցը, սահմանվելու են նաև, թե որն է համարվում թույլատրելի նվեր, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի վարքագիծը` ոչ թույլատրելի համարվող նվեր ստանալու դեպքում: Սահմանվելու է քաղաքացիական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրենց հայտնի դարձած տեղեկատվության օգտագործման հետ կապված որոշ սահմանափակումներ: Կանոնակարգվելու է նաև քաղաքացիական ծառայողի հետծառայողական գործունեությունը, մասնավորապես, սահմանվելու են որոշակի սահմանափակումներ` կապված պաշտոնից ազատվելու դեպքերում այլ գործատուների մոտ աշխատանքի անցնելու հետ: Սահմանվելու են նաև էթիկայի կանոնների խախտման դեպքերում դրանց մասին տեղեկացման ընթացակարգերը: 2. Կարգավորման առարկան Իրավական ակտի ընդունումից հետո կկանոնակարգվեն քաղաքացիական ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների ներդրման արդյունքում կամբողջականացվեն քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնները, կներդրվեն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառելի մի շարք ինստիտուտներ, որի արդյունքում էլ ավելի կանխատեսելի կլինի քաղաքացիական ծառայողների վարքագիծը` իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս: | |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով | ||
180. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 20-ի N 267-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 2009 թվականի ապրիլի 28-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչների սահմանումը վերապահվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, հետևաբար, նույն հարցի կարգավորման համար միաժամանակ իրավաբանական տարբեր ուժ ունեցող իրավական ակտերի գործողությունից և հակասություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչի ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 267-Ն որոշումը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 20-ի N 267-Ն որոշումն ընդունվել է մինչև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նշված փոփոխությունների կատարումը, ուստի, այն արդեն որոշ չափով չի համապատասխանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Միաժամանակ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը դեռևս չի սահմանել նոր չափորոշիչներ, հետևաբար, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որակման հարցում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը բախվում է մի շարք բարդությունների հետ, մասնավորապես, անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առումով, քանի որ ՀՀ կառավարության նշված որոշմամբ ընդհանրապես սահմանված չեն այդ հաղորդումների որոշման չափորոշիչները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները - ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 20-ի N 267-Ն որոշումը, - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ սահմանել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման նոր չափորոշիչներ: 2. Կարգավորման առարկան 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների և սարսափ ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» N 267-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կկանխվեն այն իրավական հակասությունները, որոնք կառաջանան հետագայում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից նոր որոշման ընդունմամբ, կհստակեցվեն էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները, և դյուրին կդառնա նման հաղորդումների հեռարձակման նկատմամբ վերահսկողությունը: | |
ՀՀ կենտրոնական բանկ | ||
181. |
«Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Վերջին տարիների ինկասացիոն ծառայությունների գործունեության անվտանգության վերլուծությունները ցույց են տալիս, որ կա անվտանգության միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան, պատշաճ մակարդակով ապահովման խնդիր: Այս մակարդակի ապահովումը պահանջում է էական ծախսեր, որոնց դեպքում ինկասացիան ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի կարելի դիտել որպես արդյունավետ բիզնեսի տեսակ: Ինկասացիոն գործունեության կարգավորման ներկա պայմաններում խնդիրներ են առաջանում այս ոլորտում պետական խիստ և արդյունավետ վերահսկողության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, առաջարկվող նախագիծը նպատակ ունի սահմանելու այս ոլորտում կարգավորման և վերահսկողության նոր մոտեցումներ: 2. Կարգավորման առարկան Նախագիծը նպատակ ունի սահմանելու և կարգավորելու ինկասացիոն կազմակերպության գործունեությունը, ինկասացիոն կազմակերպության կառավարումը միջազգային հեղինակավոր կազմակերպությանը հանձնելու կարգը և պայմանները, ինկասացիոն կազմակերպության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը և ինկասացիոն գործունեության հետ կապված այլ հարաբերություններ: 3. Ակնկալվող արդյունքը «Ինկասացիայի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման արդյունքում ինկասացիոն ծառայությունների մատուցումը դիտվելու է ոչ թե որպես լիցենզավորման ենթակա գործունեություն, այլ որպես ենթակառուցվածք, հստակ սահմանվելու են ինկասացիոն կազմակերպության գործունեության կառավարման և վերահսկողության մեխանիզմները։ Այս ոլորտում միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիաների, մշակույթի, փորձի և գիտելիքների ներդրման նպատակով սահմանվելու է նաև այս ենթակառուցվածքը միջազգային հեղինակություն վայելող համապատասխան կազմակերպության կառավարմանը հանձնելու հնարավորություն: |
(հավելվածը փոփ. 17.06.10 N 751-Ն, խմբ., փոփ. 07.10.10 N 1320-Ն )
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման |
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ
NN ը/կ |
Հիմնավորումներ |
1 |
2 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
1. |
Հայաստանի Հանրապետությունում աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգի ստեղծում, կայացում և հետագա զարգացում
Արտակարգ իրավիճակները՝ տարածաշրջանում վտանգավոր երկրաբանական, մթնոլորտային երևույթների, ինչպես նաև տեխնածին աղետների հնարավոր դրսևորումներով, ուղեկցվում են մարդկանց առողջությանն սպառնացող վտանգներով, և աղետների հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ունենալ աղետների բժշկության մասնագիտացված կենտրոն ու մշտապես պատրաստ պահել աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգերը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 584-Ն որոշմամբ ստեղծված կենտրոնի նպատակներից է խորհրդատվական, վերլուծական, տեղեկատվական, արագ արձագանքման, իրազեկման և այլ գործառույթների իրականացումը: Աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգի ստեղծումը, կայացումը և հետագա զարգացումը թույլ կտա կանոնակարգել արտակարգ իրավիճակներում մարդկանց առողջությանն սպառնացող վտանգների նվազեցման, արագ և որակյալ բժշկական օգնության ցուցաբերման, սանիտարաէպիդեմիոլոգիական իրավիճակների կառավարման հետ կապված հարաբերությունները: Հայաստանի Հանրապետությունում աղետների բժշկության բժշկասոցիալական համակարգի ստեղծմանն օժանդակելու համար նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կազմակերպությունների հետ և որոշ ծրագրերի շրջանակներում (Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի շրջանակներում (Հումանիտար բնույթի գործողությունների խումբ), Բժիշկներ առանց սահմանների միություն, «ՆԵՄԱ» ազգային արտակարգ իրավիճակների կառավարման ասոցիացիա, Շվեյցարական «Արձագանք» ծրագիր, Հայաստան-ՆԱՏՕ և այլն): |
2. |
Սեյսմիկ ռիսկի գնահատման ելակետային նոր քարտեզների կազմում
Սեյսմիկ ռիսկի գնահատումը մարդկային, նյութական և այլ հնարավոր կորուստների կանխատեսումն է` պայմանավորված ուժեղ երկրաշարժով: Սեյսմիկ ռիսկի գնահատման օբյեկտներն են Հայաստանի Հանրապետության տարածքը, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքը, Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, կառավարական, պաշտպանական, արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական, առողջապահության և կրթության համալիրները, շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները, ինժեներատրանսպորտային հաղորդակցության համակարգերը, կենսաապահովման գծերը: Տարածքների խոցելիության նվազեցման հիմնական սկզբունքներից է բնակավայրերի, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմիկ ռիսկի գնահատումը: Սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում լիազորված մարմնի սահմանած կարգով կազմվում և հաստատվում են տարբեր մասշտաբների սեյսմիկ ռիսկի քարտեզներ, որոնք դրվում են տնտեսության զարգացման ծրագրերի հիմքում: Ուժեղ երկրաշարժով պայմանավորված ռիսկերը կարող են առաջանալ ինչպես երկրաշարժից, այնպես էլ նրանով հարուցված ցանկացած երկրորդային վտանգներից. դրանց գնահատման մեթոդիկան և հաշվարկման մոդելն ու ալգորիթմը միարժեքորեն որոշված չեն: Տարբեր երկրներում հաշվի են առնվում միայն տվյալ երկրին բնորոշ ռիսկերը և նրանց հետ կապված պայմանները: Հայաստանում, որի ամբողջ տարածքը գտնվում է սեյսմաակտիվ գոտում, առկա են բոլոր վտանգները (բացի ցունամիից) և անհրաժեշտ է հաշվի առնել դրանցից բխող բոլոր ռիսկերը: Նշված յուրաքանչյուր ռիսկի գնահատումը պահանջում է մեծ ծավալի բազմապարամետրանոց տվյալների բազայի ստեղծում, և հաշվարկման մեթոդիկան կախված է հարուցող վտանգի ձևից ու մակարդակից: Բացի դրանից` ռիսկի գնահատումն ունի նաև տվյալ տեղանքին բնորոշ առանձնահատկություններ (գրունտների տեսակը, լանդշաֆտը, այլ ռիսկ պարունակող օբյեկտների առկայությունը և այլն): Այդ պատճառով ռիսկի գնահատման խնդիրները լուծելու համար օգտագործում են GIS տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս` ● տարբեր վտանգներին համապատասխան ստեղծել ռիսկերի տարբեր իրավիճակների սխեմաներ, ● սեյսմիկ վտանգի տարբեր մակարդակի և սեյսմիկ իրավիճակի դեպքում ստեղծել համապատասխան ռիսկերի ելակետային քարտեզներ, ● հետագայում ամեն իրավիճակի դեպքում առաջացած ռիսկերի համար պոտենցիալ կորուստների հաշվարկում և ռիսկերի քարտեզագրում: Այդպիսով, սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկայի ճշտման և վերամշակման արդյունքում կստեղծվի սեյսմիկ ռիսկի գնահատման համալիր համակարգ, որը թույլ կտա տարբեր վտանգների առկայության դեպքում հաշվի առնել բոլոր հնարավոր ռիսկերի գնահատումը: Նախատեսվում է սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկայի ճշտման և վերամշակման արդյունքում կազմել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի համար սեյսմիկ ռիսկի գնահատման ելակետային նոր քարտեզներ: |
ՀՀ արդարադատության նախարարություն | |
3. |
ՀՀ արդարադատության նախարարության գերակա խնդիրների կատարումն ապահովելու նպատակով այն իրականացվելու է 2 ուղղությունով`
1. Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծում, շենքերի ու շինությունների կապիտալ վերանորոգում, որով՝ I. նախատեսվում է ստեղծել փակ տեսակի երկու ուղղիչ քրեակատարողական հիմնարկներ՝ «Էջմիածին» (1240 լրակազմով) և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները. II. նախատեսվում է դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում: Նշված խնդիրները 2009 թվականի հոկտեմբերի 2-ին քննարկվել են ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ և միաժամանակ ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ՀՀ արդարադատության նախարարության 2009 թվականի գերակա խնդիրների շարունակությունն են: |
4. |
2. Բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, որով՝ I. նախատեսվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթների ավտոմատացում և տվյալների միասնական էլեկտրոնային բանկի ստեղծում. II. նախատեսվում է ստեղծել հանրապետության նոտարների կողմից վավերացված ակտերի տեղեկատվական բանկ: Նշված խնդիրները ևս ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ՀՀ արդարադատության նախարարության 2009 թվականի գերակա խնդիրների շարունակությունն են: |
ՀՀ առողջապահության նախարարություն | |
5. |
1. ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգի բարեփոխում
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխման գործընթացն ունի շարունակական բնույթ և տնտեսության զարգացման տարբեր փուլերում ստանում է անհրաժեշտ համապատասխան ուղղվածություն: Ներկայում համակարգի ֆինանսական բաղադրիչի բարելավման գործընթացում գոյություն ունեն երեք գերակա ուղղություններ: Դրանք են` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակների հստակեցումը, բժշկական ծառայությունների իրատեսական գների սահմանումը, բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմների մշակումը: Բարեփոխումների նշված ուղղությունները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են և դրանց համալիր գործողության հաջողության դեպքում միայն կարելի է հասնել ակնկալվող գերակա նպատակներին: Նշված ուղղություններն ընդգրկված են նաև ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի մասին» N 35 արձանագրությունում, որով, նախատեսված ժամանակացույցին համապատասխան, ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են անհրաժեշտ գործառույթները: Պետական պատվերի շրջանակներում նախկինում ձևավորված գները տարիների ընթացքում ապացուցել են այն փաստը, որ նմանատիպ գների անվանական և իրական արժեքների միջև տարբերությունը բավականին էական է: Գնային տարբերության լրացման լուծումները հիմնականում երկուսն են` համավճարի համակարգի կիրառումը և պետական պատվերի շրջանակների առավել հստակեցումը: Առաջին դեպքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ դեռևս 2008 թվականից ստեղծվել էր համակարգում ուսումնասիրությունների կատարման և համապատասխան առաջարկությունների ներկայացման հատուկ աշխատանքային խումբ, որի աշխատանքների ավարտման արդյունքում ստեղծվեց փաստաթուղթ (զեկույց), որին 2010 թ. նախատեսվում է տալ իրավական ձևակերպում` ՀՀ կառավարության որոշման տեսքով: Ինչ վերաբերում է պետական պատվերի շրջանակների առավել հստակ համակարգի անցմանը, ապա կարևոր է նշել, որ այս գործընթացը տնտեսագիտական տեսանկյունից լիիրավ արդարացված է, և նման վերանայումները պետք է կրեն պարբերական բնույթ` կախված տնտեսության զարգացման (կամ) անկման ցիկլերից: Այս գաղափարախոսությունը հաշվի առնելով է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված բազմակողմ և բազմապրոֆիլ քննարկումների արդյունքում ստեղծվել են համապատասխան գործողության ծրագրեր: |
6. |
2. Մարզային առողջապահության համակարգերի զարգացում` ուղղված բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը
Սույն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է բարելավել գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման հաստատությունների շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան: 2009-2012թթ. ընթացքում կիրականացվեն 30 գյուղական բժշկական ամբուլատորիաների վերանորոգում և 20 նոր ամբուլատորիաների կառուցում: 2008թ. ավարտվել են 16 բժշկական ամբուլատորիաների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները և շինարարական կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր՝ նոր կառուցվող 13 գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների շինարարական աշխատանքների իրականացման համար: Նշված համայնքների ամբուլատորիաների շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել և ավարտել 2009 թվականի ընթացքում: 1) 2009-2011թթ. ընթացքում նախատեսվում է կազմակերպել ընտանեկան բժշկության (բուժքույրության) վերապատրաստման ևս 7 խումբ, որոնցից յուրաքանչյուրում նախատեսված է մարզերից ընդգրկել 50-60 մասնակից: Վերապատրաստումները կիրականացվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում. 2) մարզային հիվանդանոցային համակարգերում իրականացնել մարզային հիվանդանոցային հաստատությունների արդիականացման ծրագրեր: Արդիականացման գործընթացն իր մեջ ներառում է հիվանդանոցների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավում և հագեցում ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է սկսել հանրապետության 6 մարզերի մեկական հիվանդանոցային հաստատությունների հիմնանորոգում` ներառյալ ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերը: Կիրականացվի նաև 2 հիվանդանոցի կահավորում և ռենտգեն, լաբորատոր, ֆունկցիոնալ ախտորոշիչ, վիրահատական և ինտենսիվ բուժման բաժինների հագեցում` նորագույն ախտորոշիչ և բուժական սարքավորումներով. 3) նախատեսվում է նաև իրականացնել բարեփոխումներ մարզային հիվանդանոցների կառավարման և ղեկավարման բնագավառում` ներառյալ ղեկավարման կառուցվածքների ու ընթացակարգերի բարեփոխում, բժշկական թափոնների կառավարման համակարգերի ներդրում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն | |
7. |
«Պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարունակում և դրանց ընդգրկվածության ընդլայնում» գերակա խնդիր հանդիսանալու վերաբերյալ`
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Բյուջետային գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով վերջինիս որակապես նոր ուղղվածություն տալու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին նախաձեռնվել է ծրագրային բյուջետավորման տարրերի արմատավորման գծով միջոցառումների իրականացում: Տարիներ շարունակ հանրապետությունում ձևավորված պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին ծրագրի իրականացման համար պահանջվող, հատկացված և օգտագործված ռեսուրսների ցուցանիշները: Նման ցուցանիշները և դրանց համադրումն ի վիճակի չեն եղել ինչպես վերլուծողներին, այնպես էլ որոշումներ ընդունողներին տալու լիարժեք տեղեկատվություն ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող ուղիների, սպասվելիք արդյունքների և ընդհանրապես ծրագրի արդյունավետության մասին: Ուստի և, պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման և դրա հիման վրա ռազմավարական որոշումների որակը բարելավելու տեսանկյունից, անչափ կարևորվում է պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող բյուջետային ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից անցում կատարելը ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության ու ստացվող արդյունքների դիտարկմանը: 2. Կարգավորման առարկան Վերջին տարիներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ձեռնամուխ է եղել նախապատրաստական աշխատանքներ կատարել բյուջետավորման` մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված եղանակին աստիճանական անցման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: Արդյունքում, նշված անցումային գործընթացում ընդգրկված պետական կառավարման մարմինների թիվը 2007 թվականի վերջում հասել է 14-ի, իսկ 2010 թվականին նշված գործընթացում արդեն փորձնական կարգով ընդգրկվել են բոլոր պետական կառավարման մարմինները` ներառյալ ուժային կառույցները: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեում նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալում ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացում ընդգրկված մարմինների գծով նախատեսված ծախսերի հանրագումարի տեսակարար կշիռը գերազանցել է 50 տոկոսը, իսկ ՀՀ կառավարության 2008 թ. սեպտեմբերի 28-ի նիստում հավանության արժանացած ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով այն գերազանցում է 75 տոկոսը: Այդ մարմինների ծախսային ծրագրերի նոր կառուցվածքները հրատարակվել են ինչպես պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, այդպես էլ ներառվել են ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարիների օրենքներում: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի կազմում ներառվել են նաև նշված պետական մարմինների` գերատեսչական մակարդակով իրականացվող ծրագրերի կատարողական չափորոշիչները (արդյունքները), որոնք նաև հաստատվել են ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացում կատարելու մասին» N 1573-Ն որոշմամբ: Ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի շրջանակներում կազմակերպվել և շարունակվում են կազմակերպվել այդ գործընթացում ներգրավված պետական մարմինների համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացներ, տրամադրվում է խորհրդատվություն, ընդ որում, ինչպես նախարարության ուսուցման կենտրոնում, այդպես էլ մասնագետների աշխատավայրերում: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Այս բնագավառում առաջիկայում ամբողջ կառավարության մակարդակով իրականացվելիք բարեփոխումներին ծրագրային բնույթ տալու համար ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունն ընդունել է 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 48/18 արձանագրային որոշումը: Վերջինիս համատեքստում էլ նախապատրաստվում է և ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետին համապատասխան, ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով, ընթացիկ տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարություն կներկայացվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: |
8. |
«Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հնարավորինս նվազեցմանն ու հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների շարունակում» գերակա խնդիր հանդիսանալու վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Սկսած 2008 թվականի դեկտեմբերից ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հրատապ միջոցառումներ` ուղղված համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների նվազեցմանը, ինչպես նաև դրանց հետևանքների հաղթահարմանը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող հակաճգնաժամային միջոցառումների ցանկին: Մասնավորապես, նշված միջոցառումները վերաբերել են մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ինչպես ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, այդ թվում` հարկային վարչարարության դաշտի պարզեցմանը և ՓՄՁ-ի համար վարչարարության հետ կապված ծախքերի էական կրճատմանը, գործարարությանը ժամանակավոր աջակցության տրամադրմանը` ուղղակի վարկավորման, երաշխիքների տրամադրման և կապիտալում մասնակցության միջոցով, ՓՄՁ-ի վարկավորման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավմանը, ենթակառուցվածքներին ուղղված լայնածավալ ծրագրերի իրականացմանը և այլն: Առաջիկայում նույնպես անհրաժեշտ կլինի շարունակել հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը` խթանելով համախառն պահանջարկը, որը հետագայում հիմքեր կստեղծի կայուն զարգացման և որակապես նոր տնտեսության ձևավորման համար: 2. Կարգավորման առարկան Ներկայումս կայուն մակրոտնտեսական իրավիճակի պահպանման և հետագա զարգացման համար խիստ կարևորվում է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Այդ նպատակով անհրաժեշտ կլինի` -ժամանակին և ամբողջական իրականացնել սոցիալական բնույթի ծախսերը, -ֆինանսական շուկայի խորացման (մասնավորապես, հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովման տեսանկյունից) համար կոորդինացնել ՀՀ ԿԲ-ի հետ իրականացվող քաղաքականությունները, -վարկային ռեսուրսներ ներգրավվելու նպատակով շարունակել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ բանակցությունները, -ապահովվել իրական հատվածի զարգացման համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը և աստիճանաբար հրաժարվել պետական ուղղակի աջակցությունից: 3. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների հնարավորինս նվազեցմանն ու հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքների իրականացման արդյունքում կապահովվի կայուն մակրոտնտեսական միջավայր, որը կուղեկցվի տնտեսական աճով` նվազեցնելով գործազրկության մակարդակը և սոցիալական ռիսկերը: |
ՀՀ մշակույթի նախարարություն | |
9. |
Մշակութային ժառանգության (հուշարձաններ, մշակութային արժեքներ) պահպանության հիմքերի ապահովում`
- պատմամշակութային ժառանգության պահպանում, հանրահռչակում, հասարակության հետ հաղորդակցման բարձրացում, սերունդներին փոխանցում, զբոսաշրջության խթանում, - վտանգված իրավիճակներում հայտնված հուշարձանների պահպանության համար անհապաղ գործողությունների և պատմամշակութային անշարժ ժառանգության ամբողջական պահպանման երաշխիքների ապահովում, - թանգարանային առարկաների առկայության և վիճակի ստուգումը կնպաստի դրանց անխաթար սերունդներին փոխանցմանը, - պետական առարկայացուցակի չափորոշիչների ստեղծում, որը կնպաստի ոչ նյութական ժառանգության պահպանմանը և կենսունակության ապահովմանը, - թանգարանային և գրադարանային հավաքածուների պահպանության պայմանների ապահովում: |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե | |
10. |
«Հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցում» գերակա խնդրի վերաբերյալ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից է պետական եկամուտների նվազումը: Այս պայմաններում առավել ռիսկային է դառնում պետական եկամուտների հավաքագրումը և առաջանում է լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման անհրաժեշտություն: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Տնտեսական ակտիվության նվազման պայմաններում ներկայումս տնտեսավարող սուբյեկտների համար առավել արդիական է դառնում հարկային գերավճարների ժամանակին և լիարժեք վերադարձը և դրան զուգընթաց լրացուցիչ հարկային ապառքների կուտակման հնարավորությունների նվազեցումը: Այս պայմաններում հարկային եկամուտների ապահովման հարցում առավել կարևորվում է խոշոր հարկ վճարողների մոտ մասնագիտացված, ոլորտային հարկային հսկողության իրականացման խնդիրը: Ճգնաժամով պայմանավորված գերակա է նաև առանձին ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների համար հարկային վարչարարության և գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից գործարքային ծախսերի նվազեցումը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված խնդիրների լուծման համար նախատեսվում է` հարկային գերավճարների վերադարձման գործընթացի արագացում` ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ավտոմատ համակարգի ներդրմամբ` առանց լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների` հիմնվելով ռիսկային գործոնների չափորոշիչների վրա, խոշոր հարկ վճարողների մոտ հսկողության ուժեղացում` ապահովելով հարկերի համարժեք հավաքագրելիությունը, ՓՄՁ-ների համար «փափուկ» հարկային վարչարարության կիրառում, որի արդյունքում կբարձրանա հարկերի կամավոր վճարման մակարդակը, չկատարված հարկային պարտավորությունների աճի սահմանափակում` կանխարգելելով նոր ապառքների կուտակման ռիսկերը: 2. Կարգավորման առարկան ԱԱՀ-ի գերավճարների գործընթացը. խոշոր հարկ վճարողների մոտ ոլորտային հսկողության որակը. առանձին ոլորտներում գործող ՓՄՁ-ի սուբյեկտների նկատմամբ կիրառվող հարկային վարչարարությունը. հարկային ապառքների սահմանափակման մեխանիզմները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Նախատեսվում է ներդնել ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ավտոմատացված համակարգ, որը կհիմնվի ռիսկերի գնահատման չափանիշների վրա: Խոշոր հարկ վճարողների մոտ ոլորտային հսկողության ուժեղացման արդյունքում հարկերի հավաքագրման ռիսկերի նվազեցում: Փափուկ հարկային վարչարարության կիրառման արդյունքում ՓՄՁ-ի սուբյեկտների ինքնահայտարարագրման և հարկերի վճարման կայունության ապահովում: |
11. |
«Ռիսկերի կառավարման համակարգի ներդրում (առաջին փուլ), այդ թվում` ստվերային շրջանառությունների նվազեցման նպատակով» գերակա խնդրի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա հարկային վարչարարության կատարելագործումը պայմանավորված է հարկային հսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքներն ամբողջովին չեն ապահովում հարկային օրենսդրության խախտման և հարկերի վճարումից խուսափման ռիսկերի բացահայտումը: Հատկապես դա վերաբերում է հարկային մարմնի կողմից ստուգման ենթակա սուբյեկտների ընտրության համակարգին, հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման առկա գործիքներին, ստուգումների իրականացման որակին և ստուգողների մասնագիտական պատրաստվածությանը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված խնդիրների լուծման նպատակով առաջին փուլում նախատեսվում է` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) գործարկում` նախատեսելով հսկողական աշխատանքներ իրականացնող հարկային ծառայողների վերապատրաստում, ստուգումների իրականացման ուղեցույցերի մշակում և ներդրում` ելնելով ոլորտային առանձնահատկություններից, հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման նոր հսկողական գործիքների ներդրում: 2. Կարգավորման առարկան ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ. հսկողական աշխատանքներ իրականացնող գործընթաց և մասնագիտական կարողություններ. հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման հսկողական մեխանիզմներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Կապահովվի հարկային հսկողության թափանցիկությունը` հնարավորություն ընձեռելով իրականացնել հասցեական և արդյունավետ ստուգումներ, հարկային ռեսուրսներն ուղղելով առավել ռիսկային ոլորտներ և ապահովելով «բարեխիղճ» հարկ վճարողների նկատմամբ «թեթևացված» հարկային վարչարարություն: |
12. |
«Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում» գերակա խնդրի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջնայիններից մեկը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն է, որն ուղղված է հարկային մարմնում իրականացվող գործընթացների ավտոմատացմանը, հարկային ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցմանը` այդ թվում` հաշվետվությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացմանը: Կարևորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 1487-Ն որոշումից բխող` կենսաթոշակային բարեփոխումների ներքո անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և կուտակային վճարի հավաքագրման համակարգի ներդրումն ապահովող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի սահմանումն ու իրագործումը: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնման և դրանց որակի բարելավման գործընթացի ամբողջովին ավարտված չլինելով պայմանավորված հարկ վճարողների սպասարկման մակարդակը դեռևս ցածր է: Հարկ վճարողների մոտ դեռևս որոշակի անհարմարություններ են առաջանում նաև հաշվետվությունների ներկայացման ընթացքում` կապված ժամանակի կորստի և վարչարարական ծախսերի հետ: Բացի դրանից, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարումը, ծանուցագրերի պատրաստումն ու տրամադրումը և այլ գործընթացների ոչ ամբողջական ավտոմատացումը նույնպես իր բացասական ազդեցությունն է թողնում հարկային մարմնի գործառույթների իրականացման վրա` հանգեցնելով լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավմանը և ժամանակի կորստին: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, լինելով ՀՀ-ում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների կարևոր մասնակից, իրականացնելու է եկամտային հարկի, կուտակային վճարների և դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման աշխատանքները, ինչպես նաև եկամտային հարկ վճարող և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նշված խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է` ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կընձեռի իրականացնել հաշվետվությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելը, հարկ վճարողներին հիշեցում-ծանուցումների ուղարկման համակարգի ավտոմատացումը: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ կավտոմատացվեն 3-րդ անձանցից ստացվող տեղեկությունները, հարկային մարմիններում իրականացվող բոլոր հիմնական գործընթացները` սկսած էլեկտրոնային հաշվարկների (հաշվետվությունների) և այլ տեղեկությունների ստացումից, անձնական հաշվի քարտերի վարումից մինչև անհրաժեշտ բոլոր վերլուծությունների իրականացումը, կընդլայնվի հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակը (տեղեկատվության փոխանակում, իրազեկում, ծանուցումներ և այլն), եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընթացակարգերի սահմանում և իրագործում, մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և ուսուցում, հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում, ծառայությունների շրջանակների ընդլայնում: 2. Կարգավորման առարկան ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում հարկ վճարողների սպասարկման կենտրոնների գործարկում. անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և կուտակային վճարի հավաքագրման համակարգի ներդրում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման արդյունքում կիրականացվի հարկային համակարգի էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազայի վերակառուցում, արդիականացում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գործընթացների ավտոմատացում և ինտեգրում էլեկտրոնային կառավարման այլ համակարգերին, ինչպես նաև հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ընդունման ընդլայնում. անձնավորված հաշվառման, եկամտային հարկի և կուտակային վճարի հավաքագրման համակարգի ներդրմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրականացնի կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրեն վերագրվող գործառույթները, մասնավորապես, եկամտային հարկ և կուտակային կենսաթոշակային վճարումներ կատարողների անհատական հաշվառում, անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազայի վարում, այլ իրավասու մարմիններին տեղեկությունների տրամադրում. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծումը դրական ազդեցություն կունենա հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման հարցում: Սպասարկման կենտրոնների ստեղծման միջոցով հնարավոր կլինի բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը` խթանելով հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացումը և հնարավորինս նվազեցնելով հարկ վճարողների վարչարարական ծախքերը: |
13. |
«Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրում» գերակա խնդրի վերաբերյալ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) «Կանաչ ուղու» համակարգի ներդրումը հնարավորություն կտա հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` կիրառելով էլեկտրոնային ստորագրության հնարավորությունը: Բացի դրանից, հնարավորություն կստեղծվի վճարումները կատարել էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով: 1.1. կարգավորվող հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս գործող ընթացակարգի համաձայն բոլոր հաշվետվությունները, այդ թվում` մաքսային հայտարարագրերը, ներկայացվում են թղթային տարբերակով: Իսկ մաքսավճարների վճարման համար տնտեսավարող սուբյեկտները ստիպված են լինում այցելել բանկ այն դեպքում, երբ հնարավորություն կա այդ պրոցեսն իրականացնել տնտեսավարողի գրասենյակից, ինչը զգալիորեն երկարացնում է ապրանքների մաքսային հայտարարագրման պրոցեսը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ստորագրության և էլեկտրոնային վճարումների համակարգեր և համապատասխան փոփոխություններ կատարել «ԹԻ ՎԻ ԷՄ» ավտոմատ համակարգչային ծրագրում` ԵՄ-ի չափանիշներին համապատասխան: 2. Կարգավորման առարկան «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգը վերաբերում է ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների կողմից տեղափոխվող ապրանքների մաքսային հայտարարագրման գործընթացին: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրմամբ նախատեսվում է պարզեցնել մաքսային հայտարարագրման գործընթացը և կրճատել մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակահատվածը: |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | |
14. |
Նախկինում պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված 4622 միավոր անշարժ գույքից մոտ 1700-ը չունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է 87 միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցում: Ներկայումս պետական գույքի հաշվառման բազայում հաշվառված պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի կազմում ընդգրկված 389 միավոր անշարժ գույքից 184-ը չունեն սեփականության իրավունքի պետական գրանցում: Երևանը համայնք դառնալու հետ կապված` ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 753-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշմամբ հանրակրթական դպրոցների համար սահմանված բացառությունը հանվել է, այսինքն` հանրակրթական դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը ևս ենթակա է հանձնման ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նշվածը ենթադրում է հանձնման-ընդունման աշխատանքներից հետո կազմակերպությունների հետ ամրացված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքում և պայմանագրից բխող գույքային իրավունքների գրանցում: Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներկայիս կարգավիճակի ճշգրտման հետ կապված առկա են բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, 63 պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ վերադաս մարմինները տեղեկատվություն չունեն, 42 պետական մասնակցությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների պետական գրանցման հիմքերը ճշտելուց հետո պարզվել է, որ դրանցից 39-ը չունեն պետական մասնակցություն, վերակազմակերպված կազմակերպությունները մնացել են գրանցված իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, ընդ որում, գրանցվել են նաև նոր ստեղծված ընկերություններ և նման այլ խնդիրներ: 2010 թ. նախատեսվում է ավարտել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հաշվառման աշխատանքները, ամփոփել արդյունքները և համապատասխան տեղեկատվությունը ներառել պետական գույքի հաշվառման բազայում: Հետևաբար, պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական գույքի նկատմամբ պետության իրավունքների գրանցումը, պետական մասնակցությամբ ընկերությունների գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի օգտագործման իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հաշվառման աշխատանքների իրականացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: |
ՀՀ պաշտպանության նախարարություն | |
15. |
1-ին գերակա խնդրի կատարումը բխում է ՀՀ Նախագահի 2008թ. սեպտեմբերի 17-ի N ՆԿ-158-Ն կարգադրությամբ (փոփոխված ՀՀ Նախագահի 2009 թ. օգոստոսի 4-ի N ՆԿ-121-Ն կարգադրությամբ) հաստատված` ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման փուլերի կատարման անհրաժեշտությունից: Հաստատված ժամանակացույցի համաձայն գերակա խնդիրը և դրա լուծմանն ուղղվող միջոցառումները ենթակա են իրականացման 2010 թվականի ընթացքում: |
16. |
2-րդ գերակա խնդրի կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները հնարավորություն կտան բավարարել ՀՀ զինված ուժերի անհրաժեշտ հաստիքային պահանջարկը, քանակական և որակական համալրումը, ինչպես նաև պատերազմական ժամանակաշրջանում իրականացնել ՀՀ զինված ուժերի զորահավաքային ծավալման ու մարտական պատրաստականության ապահովումը: |
17. |
3-րդ գերակա խնդրի կատարումը բխում է ՀՀ զինված ուժերի արդիականացման պահանջներից: Այն ներառում է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների առաջնահերթության որոշումը, երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու պետական պատվերի նախագծում ներառումը, պայմանագրերի կնքումն ու կատարման ընթացքի վերահսկումը, արդյունքների զորային փորձաքննության անցկացումն ու ՀՀ զինված ուժերում ներդրումը: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
18. |
I. Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրագործում
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Ժողովրդագրական գործոնը, ի թիվս տնտեսական, քաղաքական, հասարակական-մշակութային և այլ գործոնների, ձեռք է բերել մարդկության զարգացումները պայմանավորող կարևորագույն նշանակություն: Հաշվի առնելով հանրապետությունում առկա ժողովրդագրական իրավիճակը, հետխորհրդային ժամանակահատվածում հիմնական ցուցանիշների անկումը, ժողովրդագրական գործընթացների դրական փոփոխությունների համար պահանջվող երկարատև ժամկետները, ինչպես նաև սոցիալական ոլորտի վրա դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունների լայն շրջանակները` ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրը շարունակում է դիտվել հանրապետության սոցիալական ոլորտի գերակա խնդիր: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական զարգացումները հակասական են, հիմնականում անբարենպաստ, հղի բացասական հետևանքներով: Ելնելով առկա իրողություններից` ՀՀ կառավարությունը 2009 թ. հուլիսի 2-ին հավանություն տվեց` ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությանը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին, ըստ որի նախատեսվում է յուրաքանչյուր տարի ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագիրը: Երկրի` ներկայումս տիրող իրավիճակը, մասնավորապես, բնակչության ժողովրդագրական ծերացումը, կայացած ծավալուն միգրացիոն արտահոսքն ու դրա շարունակական բնույթը, ծնելիության մակարդակի անկումը, մահացության մակարդակի աճի միտումն ու դրա խորացման բարձր հավանականությունը, բնական աճը բնական նվազման վերածվելու միանգամայն առարկայական վտանգը, ինչպես նաև ժողովրդագրական զարգացման ընթացքի տեղեկատվական և մոնիթորինգային համակարգերի բացակայությունը բավարար հիմքեր են ստեղծում ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը ՀՀ կառավարության գործունեության գերակայություն, ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ դիտարկելու համար: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը և ժողովրդագրական դրական տեղաշարժերին հնարավոր է հասնել բնակչության բնական դինամիկայի գործընթացների վրա նպատակային կերպով ազդելու միջոցով: Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը ենթադրում է ծնունդների խրախուսմանը, կյանքի սպասվող տևողության մեծացմանը, արտագաղթի ծավալների նվազեցմանն ու ներգաղթի խթանմանը, բնակչության ծերացման հետևանքների հաղթահարմանը, բնակչության վերարտադրողական առողջության բարելավմանը, ընդհանուր կրթության, բնակչության գիտելիքների, սեռական և վերարտադրողական մշակույթի մակարդակի բարձրացմանը, սոցիալական բոլոր խմբերի համար առողջ վերարտադրողական կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը, բնակչության տարածքային բաշխվածության անհամամասնության սահմանափակմանն ուղղված սոցիալական բազմաբնույթ միջոցառումների իրականացմանը, որն իր արտացոլումը կգտնի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագիրը և դրա իրականացում ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ: Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ պաշտոնական և փորձագիտական գնահատումների քանակական, որակական տարբերությունները վկայում են ժողովրդագրության վերաբերյալ տեղեկատվության անլիարժեքության մասին: Նման պայմաններում ժողովրդագրական մարտահրավերներին համարժեք արձագանքումը հնարավոր կդառնա ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացման համակարգի ներդրման և ժողովրդագրական զարգացման ընթացքի մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծման միջոցով, որն առավելագույնս կամբողջացնի հավաքված տեղեկատվությունը և կկարողանա տալ առավել լիարժեք վերլուծական պատկեր: 2. Կարգավորման առարկան «Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացում, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակում և իրագործում» գերակա խնդիրն ուղղված է բնակչության վերարտադրության, բնակչության թվի ու կառուցվածքի, դրանց փոփոխման գործընթացների, ծնելիության, մահացության, ընտանեկան կազմի, միգրացիայի առկա միտումների կարգավորմանը` սահմանելով բարեփոխումների նպատակները, սկզբունքները և գերակա ուղղությունները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Ժողովրդագրական ակտիվ քաղաքականության իրականացման, ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և իրագործման արդյունքում ակնկալվում է ժողովրդագրական երևույթների բացասական միտումների ու զարգացումների հնարավորինս մեղմացում, իսկ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացման և ժողովրդագրական զարգացման ընթացքի վերաբերյալ մոնիթորինգի միասնական համակարգերի ստեղծումը միմիայն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ուղղորդված քաղաքականության իրականացմանը: |
19. |
II. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացում
1.Առկա իրավիճակը Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման` կենսաթոշակային բարեփոխումները պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով` 1) կենսաթոշակների չափերի բարձրացում. 2) կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրում: Համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման` նախատեսվում էր կենսաթոշակային բարեփոխումները (կուտակային բաղադրիչի ներդրումը) սկսել 2010 թվականի հունվարի 1-ից: Սակայն, հաշվի առնելով առկա խնդիրները, ՀՀ վարչապետի մոտ հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել կենսաթոշակային բարեփոխումները (կուտակային բաղադրիչի ներդրումը) սկսել 2011 թվականից (տես ՀՀ վարչապետի մոտ 2009 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության N 124-253 արձանագրությունը): Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2010 թվականին կենսաթոշակների չափերի բարձրացում չի նախատեսվում: Անցած ժամանակահատվածում մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող` «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին», «Եկամտային հարկի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, և նշված օրենքներն ընդունվելու կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին օրենքների նախագծերը: Առաջիկայում, նշված փաթեթը կքննարկվի ՀՀ կառավարության նիստում, այնուհետև կներկայացվի ՀՀ ԱԺ-ի քննարկմանը: Ամփոփվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել կենսաթոշակային բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների նյութատեխնիկական կարիքների, լրացուցիչ հաստիքների, ինչպես նաև բարեփոխումների գործընթացում ներգրավված անձնակազմի վերապատրաստման կարիքները: Աշխատանքներ են իրականացվել նաև անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ՍՊՀՀ ծրագրի (TSG) աջակցությամբ հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է անձնավորված հաշվառման համակարգի տեխնիկական առաջադրանքը: ՀՀ կառավարություն է ներկայացվել նաև «Կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագիրը և կենսաթոշակային բարեփոխումների լուսաբանման, հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 2. Իրականացվելիք քայլերը 2010 թվականին, կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների նախագծերը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո, նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները` 1. Կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ապահովող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն 2. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրում, այդ թվում` եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող ենթակառուցվածքի ներդրում 3. Պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության փոխանակության կառուցակարգերի ներդրում 4. Մեթոդական և ուսուցողական նյութերի մշակում, բարեփոխումների գործընթացում ներգրավված անձնակազմի և գործատուների վերապատրաստման (ուսուցման) ծրագրի իրականացում 5. Բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմիններին համապատասխան տեխնիկական միջոցներով և գործիքներով (կապուղիներ, համակարգչային ծրագրեր և այլն) ապահովում 6. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունը ապահովող ենթակառուցվածքների ստեղծում 7. Հանրային իրազեկման աշխատանքների իրականացում 3. Ակնկալվող արդյունքները Իրականացվելիք միջոցառումները հնարավորություն կտան ապահովել կենսաթոշակային բարեփոխումների ընթացքն ու նոր` բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործարկումը 2011 թվականի հունվարի 1-ից: |
20. |
III. Սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում
Ներածություն Էլեկտրոնային կառավարման համակարգերը պետական կառավարման, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ամենաժամանակակից և արդյունավետ գործիքներն են: Առաջադեմ երկրներն անխտիր որդեգրել են այս ուղին՝ որպես տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների կարևորագույն և ծավալուն բաղկացուցիչ։ Էլեկտրոնային կառավարման համակարգերը ոչ միայն հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել բիզնես գործընթացները, այլ նաև էապես բարձրացնում են դրանց կառավարելիությունն ու վերահսկողությունը, մեծացնում են տեղեկատվության հասանելիությունն ու հավաստիությունը։ 1. Առկա իրավիճակը Սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման մակարդակը բավականին բարձր է: Սկզբունքորեն տեղեկատվական համակարգեր են ներդրված բոլոր ենթաոլորտներում, ոչ միայն կենտրոնական, այլև տարածքային գրասենյակների մի մասն ապահովված են ինտերնետ (ինտրանետ) կապով, մասնագետների մեծագույն մասն անցել են համապատասխան վերապատրաստում: Ոլորտում ներդրվել և կիրառվում են մեկ տասնյակից ավելի տեղեկատվական համակարգեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն ապահովում է տեղեկատվական ենթակառուցվածքի բնականոն աշխատանքը և կազմակերպում է նրա զարգացման գործընթացները: Սոցիալական պաշտպանության ոլորտում գործում են հետևյալ տեղեկատվական համակարգերը` 1) Սոցիալական ապահովության քարտերի 2) Աշխատանք փնտրողների հաշվառման «Գործ» 3) Հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» 4) Մանկատներում խնամվող երեխաների և որդեգրումների հաշվառման «Մանուկ» 5) Կենսաթոշակառուների հաշվառման «Արաքս» 6) Նախկին ՀԽՍՀ խնայբանկի ավանդատուների հաշվառման «Ավանդ» 7) Անապահովության գնահատման «Փարոս» 8) Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների հաշվառման «Նպաստ-2» 9) Երեխաների ծննդյան միանվագ նպաստների հաշվառման «Նպաստ-3» 10) Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» 11) Աշխատանքի պետական տեսչության 12) Սոցիալական ապահովության քարտ չունենալու տեղեկանք ստանալու համար դիմած անձանց հաշվառման 13) Հանրապետության մահացած անձանց հաշվառման 14) Հանրապետությունում ծնվող երեխաների հաշվառման: 2008 թ. ներդրվել և հաջողությամբ գործում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և նրա առանձնացված ստորաբաժանումները՝ Սոցիալական ապահովության ծառայությունը, Աշխատանքի պետական տեսչությունը, Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը, Բժշկասոցիալական փորձագիտական գործակալությունն ունեն իրենց ինտերնետային էջերը։ Նախարարությունում գործում է ՏՀՏ-ի ներդրման և զարգացման աշխատանքային խումբ՝ բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ 2. Իրականացվելիք քայլերը տեղեկատվական համակարգերի արդիականացում. տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակության ընթացակարգերի տեխնիկական ապահովում. քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցում. ոլորտի բոլոր կազմակերպությունների միջև կապուղու ապահովում. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում սոցիալական պաշտպանության ամբողջ համակարգում. ֆինանսական կառավարման համակարգի ներդրում. սոցիալական ոլորտի միասնական տեղեկատվական պատուհանի ստեղծում. էլեկտրոնային ծառայությունների մատուցման միասնական կենտրոնների ստեղծում: 3.Ակնկալվող արդյունքները Իրականացվող միջոցառումների արդյունքում կբարձրանա ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, մասնավորապես՝ հաշվառման գործընթացի պարզեցում. տեղեկատվության ամբողջական հաշվառում, ճշգրտության ապահովում. տեղեկատվության ուղղակի հասանելիություն կամ կիրառում, այդ թվում քաղաքացիների կողմից. աշխատաժամանակի և ռեսուրսների տնտեսում. տարբեր գործընթացներին քաղաքացիների ուղղակի մասնակցություն. պետություն-քաղաքացի չմիջնորդավորված փոխհարաբերությունների հնարավորություն. կառավարման թափանցիկություն. վերահսկելիության մակարդակի բարձրացում. աշխատակազմի որակի, աշխատանքի արդյունավետության բարձրացում. իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացում: |
ՀՀ սփյուռքի նախարարություն | |
21. |
1. Նպաստել հայապահպանությանը, հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, ձուլման դեմ պայքարին
Հայ ժողովրդի 2/3-ը բնակվում է հայրենիքից դուրս և համաշխարհայնացման և ազատականացման գործընթացներն ազդում են ուծացման արագացման վրա, քանի որ արժեհամակարգերի տարբերությունները և օտար արժեքների գերակայությունը` ինչպես քարոզչության, այնպես էլ պարտադրանքի միջոցով, ինքնըստինքյան բերում են ազգային արժեքների` աստիճանաբար երկրորդ պլան մղվելուն, իսկ այնուհետև` նաև մոռացությանն ու կորստին: Այս առումով առաջին պլան են մղվում հայապահպանության հիմնախնդիրները և Հայաստանի պետության, և սփյուռքյան կառույցների կողմից: Պետության նպատակը նաև աշխարհասփյուռ հայորդիների որակյալ կրթության գործին նպաստելն է, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա ոչ միայն տիրապետել իր մայրենի լեզվին և հոգևոր կապերով կառչած լինել ազգային արմատներին, այլև լինի գրագետ ու արհեստավարժ մասնագետ: Խնդրի լուծման կարևորագույն ուղղություններն են կրթական և մշակութային ծրագրերի իրականացումը, տեղեկատվության փոխանակումը, մեկօրյա դպրոցների ցանցի ընդլայնումը, հայկական տուրիզմի խթանումը և աշխարհասփյուռ հայ երիտասարդության կապերի ամրապնդումը պատմական հայրենիքի հետ: |
22. |
2. Սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների, գիտնականների հետ համագործակցության ապահովում, հայագիտության խթանում Հայագիտական կենտրոնների գոյությունն այլ երկրների համալսարաններում նպաստում է հայոց լեզվի մասնագետների պատրաստմանը նաև օտարազգիների համար, օգնում է հայագիտությանը վերաբերող հետազոտությունների կազմակերպմանը, ինչպես նաև նպաստում է «հայաճանաչությանն» ու «հայադարձությանը», և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր բարոյական և նյութական միջոցներն այդ կենտրոններին օգնելու համար: |
23. |
3. Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում Հայաստանի ու սփյուռքի զարգացման գործընթացներում Աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխություններին, հատկապես գիտության, նորարարության և տարբեր մասնագիտական ոլորտների զարգացումներին տեղյակ լինելու, նոր գաղափարները գործնականում կիրառելու, նույն բնագավառի հայ մասնագետներին սփյուռքի և Հայաստանի, սփյուռքը սփյուռքի հետ կապելու և ծագած խնդիրների լուծմանը ներգրավելու համար անհրաժեշտ է հայտնաբերել և համախմբել հայկական մասնագիտական ներուժը` ի նպաստ Հայաստանի տնտեսական, սոցիալական և քաղաքական հզորացմանը և Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը: |
24. |
4. Համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորում ու զարգացում Հայկական աշխարհի գոյության հիմքը նախ և առաջ տեղեկատվության փոխանակումն է, տեղեկություններով զինվելը, ներկա բարձր տեխնոլոգիաների օգտագործումը տեղեկատվության ստացման, կուտակման և առաքման համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը պետք է մշակի և իրականացնի տարբեր ծրագրեր: |
25. |
5. Ազգահավաքի ու հայրենադարձության խթանում Խոշոր սփյուռք ունենալու դեպքում հայրենադարձության խթանումն իրոք գերակա հարց է: Հայրենադարձությունը նաև հայապահպանությունը խթանող միջոց է: Հայրենադարձությունը կնպաստի Հայաստանի ժողովրդագրական և տարածքային-ռազմավարական խնդիրների լուծմանը: Ներկայումս քիչ թիվ չեն կազմում սփյուռքահայերը, որոնք ցանկություն ունեն հաստատվել ՀՀ-ում, սակայն ակնկալում են պետության աջակցությունը: |
26. |
6. Հայկական համայնքների կազմակերպման, զարգացման և համախմբման խթանում 100-ից ավելի երկրներում ապրում են հայկական համայնքներ, որոնցից ոչ բոլորն են կազմակերպված` չունեն դպրոցներ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, մարզական, հասարակական կազմակերպություններ: Հայկական ինքնության շուրջ սփյուռքի համայնքների միավորման ու համախմբման, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործուն կապերի ամրապնդման համար խիստ կարևորվում են համայնքային ինքնակառավարման կառույցների ստեղծումը, գործող և ձևավորվող կառույցների շուրջ համայնքների համախմբումը: |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | |
27. |
Տարածքային համաչափ զարգացման ռազմավարության իրականացում 1. Տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում. մարզերի համար մարզային զարգացման ծրագրերի մշակում
Հաշվետու ժամանակահատվածում նախատեսվում է մշակել ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի զարգացման ծրագրերը:
2. Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման, սահմանամերձ համագործակցության զարգացման գործում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տարածաշրջանային վիճակագրական համակարգի ստեղծմանն օժանդակում և նպատակային ծրագրերի իրականացում
ԵՄ-ում կիրառվող` Վիճակագրության համար տարածքային միավորների անվանացանկի (ՆԱԹՍ) չափանիշների ներդրման համար առաջարկությունների մշակում: |
28. |
Տարածքային կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումների ներդրում
1. Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացում
Իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրի քննարկում և հաստատում: Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքների (ակտերի) վերլուծություն և առաջարկությունների ներկայացում, հայտնաբերված խախտումների ուղղման նպատակով առաջարկությունների ներկայացում և վերահսկողություն: Որպես իրավական հսկողության բարձրագույն մարմին համայնքում իրավական հսկողության իրականացման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքին պատկանող հաստատությունների գործողությունների և անգործության իրավաչափության ստուգման նպատակով այցելությունների իրականացում, արդյունքների վերլուծություն և վերահսկողություն:
2. Տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացում
Նախատեսվում է ՀՀ Նախագահի նոր հրամանագրի կազմում շահագրգիռ մարմինների և հանրության հետ քննարկում ու ներդրում, ինչպես նաև ՀՀ Նախագահի նոր հրամանագրի ներդրման արդյունավետության գնահատում:
3. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման ապահովում
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման ապահովմանն ուղղված գերակա խնդիրը պայմանավորված է նշված ծրագրով 2010թ-ին նախատեսված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ: |
29. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների ապահովման նոր կարողությունների ձևավորում
1. Ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրում
Պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաները հնարավորինս արդար բաշխելու նպատակով նոր օրենքով դրա հաշվարկման բանաձևում հաշվի են առնվում նախկինում դերակատարություն չունեցած լրացուցիչ մի շարք ցուցանիշներ։ Դրանցից են համայնքի բարձրադիրությունը, տրանսպորտային մատչելիության գործակիցը կամ համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից, մարզկենտրոնից ու շրջկենտրոնից։ Կարևորվում է նաև համայնքի բնակչության թիվը, անգամ տարիքային կառուցվածքը (համայնքի բնակիչներից քանիսն են մինչև 16 տարեկան, քանիսն են աշխատունակ և քանիսը` թոշակառու) նոր օրենքով դոտացիայի հաշվարկման առաջարկվող բանաձևում հաշվի է առնվում նաև համայնքային ծառայությունների որակի գործակիցը։ «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքի ընդունմամբ ներդրվում է ֆինանսական համահարթեցման նոր համակարգ:
2. Համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործում, տեղական նոր հարկատեսակների ներմուծում («Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում)
ՀՀ-ում տեղական հարկերի համակարգի առկայությունը սահմանադրական պահանջ է: Այն ձևավորելու, կանոնակարգելու և ներդնելու նպատակով անհրաժեշտ է ընդունել տեղական հարկերի մասին օրենք և կատարել որոշ փոփոխություններ գործող օրենսդրական ակտերում: Այն բխում է նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներից։
3. Համայնքների համար գույքահարկի և հողի հարկի համար տեղեկատվական միասնական բանկի ստեղծում
Որպես ՀՀ-ի բոլոր համայնքներին առնչվող տվյալների տեղեկատվական միասնական բանկի ստեղծման առաջին քայլ անհրաժեշտ է կազմակերպել գույքահարկի և հողի հարկի տվյալների հետ կապված տեղեկատվական հոսքերի կառավարումը, քանի որ գույքային հարկերը տեսակարար մեծ կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների մեջ և դրանց մեծությունն էական ցուցանիշ է պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղադրվելիք գույքահարկի և հողի հարկի տվյալների միասնական շտեմարանը հնարավորություն կտա հետևելու և պարբերական տեղեկատվություն ստանալու ՏԻՄ-երի կողմից` ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի հավաքագրման գործընթացին, ընթացիկ ցուցանիշներին և դրանց դինամիկային: Բացի դրանից, միասնական շտեմարանում ներածվելիք տվյալների հիման վրա հնարավոր կլինի ստանալ համայնքային բյուջեների մոնիթորինգին, ինչպես նաև, ընդհանրապես, տարածքային կառավարմանն առնչվող այլ վերլուծություններին և կանխատեսումներին անհրաժեշտ ամփոփ վիճակագրական տվյալներ և ցուցանիշներ: |
30. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական և պատվիրակված լիազորությունների իրականացման որակի բարձրացում
1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության` Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ հարաբերություններ ապահովող կարողությունների ձևավորում Նախատեսվում է ներդնել վարչական և ֆինանսական հսկողության մեխանիզմների արդյունավետ համակարգ:
2. Վարչատարածքային բարեփոխումների իրականացում Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկում, տեխնիկական և փորձագիտական օժանդակության ապահովում Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք: Այդ համայնքների հիմնական մասի համայնքային բյուջեի ծավալները բավականին փոքր են, կան նույնիսկ համայնքներ, որոնք գործնականում բյուջե չունեն, հետևաբար հնարավորություն չունեն իրականացնելու օրենքով իրենց վրա դրված խնդիրները: Միջհամայնքային միավորումների ստեղծումն ու համայնքների խոշորացումը հնարավորություն կընձեռեն փոքր բյուջե ունեցող համայնքներին միավորել իրենց ֆինանսական միջոցներն ու դրանց առավել օպտիմալ և նպատակային օգտագործման արդյունքում արդյունավետ իրականացնել իրենց սեփական, ինչպես նաև պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունները: Հաշվի առնելով 2004թ. Հայաստանի և Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանը` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն իր առջև դրված գերակա խնդիրներից է համարում Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկումը, տեխնիկական և փորձագիտական օժանդակության ապահովումը: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումներ իրականացնելու, ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կատարելագործելու և եվրոպական չափանիշներին համապատասխան տեղական ինքնակառավարում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել եվրոպական փորձը, համագործակցել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ: |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | |
31. |
1. Էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ստեղծում և վերազինում ● Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման աշխատանքների իրականացման նպատակով վարկային համաձայնագրի ստորագրում, գործընթացի կազմակերպում և վերահսկում Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման աշխատանքների իրականացման համար ֆինանսավորման խնդրի լուծման նպատակով բանակցություններ են վարվել գերմանական KFW բանկի հետ, որի արդյունքում 2008թ. հունիսի 17-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2007-2008 թվականների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի բանկը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավարությանը հատկացնել շուրջ 29 000 000 (քսանինը միլիոն) եվրո արժողության զարգացման վարկ` «Հիդրոէլեկտրակայանների «Որոտան» կասկադ» ծրագրին: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2009 թվականի հուլիսի 15-16-ը Բոննում կայացած զարգացմանն ուղղված համագործակցության շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն, որի 2.3.1-ին կետով հաստատվեց Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերազինման ծրագրի լրացուցիչ հատկացումը` 22 մլն եվրո գումարի չափով վարկ: ● Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ծրագրի շուրջ իրանական կողմի հետ տարվող բանակցությունների ավարտ, անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի կնքում Արաքս սահմանային գետի հիդրոներուժի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքներով նախատեսվում է կառուցել 2 ՀԷԿ` Մեղրի ՀԷԿ-ը Հայաստանի տարածքում և Ղարաչիլարի ՀԷԿ-ը` Իրանի տարածքում: Ըստ նախնական գնահատումների` ՀԷԿ-երից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 130-140 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը` 800-840 մլն կՎտ.ժամ: Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը կբարձրացնի ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը և արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում սեփական ռեսուրսների մասնաբաժինը: |
32. |
2. Տարածաշրջանային ինտեգրացում և էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնիկական վերազինում ● Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման համար անհրաժեշտ համաձայնագրերի ու պայմանագրերի կնքում ● Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գործող օդային գծի վերակառուցման համար Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագրի կնքում, գործընթացի կազմակերպում և աշխատանքների ընթացքի վերահսկում Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակը Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումն է` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում, ինչը նկատելիորեն կբարելավի ծառայության որակը և զգալիորեն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման ՌԴ-ի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: Գործող 220 կՎ լարման օդային գծի վերակառուցումը կնպաստի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության բարձրացմանը և կորուստների էլ ավելի նվազեցմանը: |
33. |
3. Ատոմային էներգետիկայի զարգացում ● Հայկական ԱԷԿ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում ներդրողների հետ բանակցությունների վարում Համաձայն էներգետիկայի զարգացման ռազմավարության` բազիսային էներգիայի արտադրության գերակայությունը Հայաստանում տրվում է նոր միջուկային էներգաբլոկին: 2009թ. մայիսին ստորագրվել է պայմանագիր «ՈւորլիՊարսոնս» ընկերության հետ, որը պետք է մշակի «Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման» տեխնիկատնտեսական հիմնավորում փաստաթուղթը և Ռազմավարական ներդրողների ընտրության մրցութային փաթեթը: Ռազմավարական ներդրողների ընտրության մրցույթ ակնկալվում է անցկացնել 2010թ. 3-րդ եռամսյակում: Այնուհետև կսկսվեն պաշտոնական բանակցություններ տարբեր երկրների ռազմավարական ներդրողների հետ: |
34. |
4. Ընդերքի պահպանության, վերարտադրության, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովում ● Ընդերքօգտագործման մասով օրենսդրական դաշտի կատարելագործում Միջազգային նորմերին համապատասխանեցնելու, ազատականացման սկզբունքները ներառելու և ներկայիս շուկայական հարաբերությունների հետ համաձայնեցնելու նպատակով կարևորագույն խնդիր է հանդիսանում ընդերքի ոլորտում գործող օրենսդրության համալիր վերանայումը և արդյունքում ներդրողների համար ոլորտի գրավչության ապահովումը: ● Ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի տեղամասերի քարտեզագրական աշխատանքների իրականացում ՀՀ տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմումը հնարավորություն կտա խոշորամասշտաբ (1:10000, 1:5000) երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել և համապատասխան բարենպաստ տեղամասեր առանձնացնել ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների երկարաժամկետ պահպանման նպատակով հուսալի պահեստարաններ կառուցելու համար: ● Ընդերքի օգտագործման և պահպանության նպատակով նորմատիվ–իրավական ակտերի, հրահանգների և ստանդարտների գույքագրման աշխատանքների իրականացում Ընդերքի ոլորտի օրենքների վերանայման դեպքում ներկայումս գործող նորմատիվ–իրավական ակտերի, հրահանգների, ստանդարտների գույքագրման աշխատանքները հնարավորություն կտան առանձնացնել այն առաջնային նշանակության մեթոդական փաստաթղթերը, որոնց մշակումը և կիրառումն անհրաժեշտ է ընդերքի պահպանության, վերարտադրության, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովման համար: |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | |
35. |
Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համակարգի բարեփոխումներ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համակարգի բարեփոխումները պայմանավորված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցման և օպտիմալացման, մասնավորապես, ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի դրույթների իրագործման անհրաժեշտությամբ: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովվածությունը գտնվում է ոչ բավարար վիճակում (քաղաքային համայնքներ` 75%, գյուղական համայնքներ` 1.5%), ինչը հանգեցնում է բնակավայրերում չկանոնակարգված կառուցապատման, քաղաքաշինական զարգացման անկառավարելի իրավիճակի ստեղծմանը: Նման իրավիճակը հակասում է կայուն տարածական զարգացման սկզբունքներին: 1.3. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում և օպտիմալացում, Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգից բխող իրավական ակտերի փաթեթի մշակում: 2. Կարգավորման առարկան ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացակարգեր: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ընթացակարգի օպտիմալացում, կայուն տարածական զարգացում: |
36. |
Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման միջոցառումներ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման միջոցառումների իրականացումը պայմանավորված է Սևանա լճի ցամաքային ափամերձ տարածքների քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս առկա են Սևանա լճի ափամերձ տարածքներում չկանոնակարգված կառուցապատման խնդիրները: Ծրագրի իրականացումն անհրաժեշտ է տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման, բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի կայուն օգտագործման խնդիրների լուծման նպատակով: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սևանա լճի ափամերձ տարածքների քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում, Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգում, ցամաքային ափամերձ տարածքների պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում: 2. Կարգավորման առարկան Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածական կազմակերպման խնդիրներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Սևանա լճի ափամերձ տարածքների քաղաքաշինական հիմնախնդիրների կանոնակարգում: |
37. |
Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործում և ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորում
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) Քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման բնագավառի օրենսդրության կատարելագործումն ու ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը պայմանավորված է ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական հիմնախնդիրները դրանց կարգավորմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի ներդրման միջոցով կանոնակարգելու անհրաժեշտությամբ: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Հանրապետությունում մինչ այժմ չեն առանձնացվել և ըստ անհրաժեշտության չեն գնահատվել հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների տարածքները, որոնք քաղաքաշինական պլանավորման և օրենսդրական կարգավորման (պահպանման) առանձնակի միջոցառումներ են պահանջում: առկա խնդիրների առաջարկվող լուծումները Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակում և կատարելագործում, ՀՀ բնակավայրերում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացում, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման առանձին տարածքներում կառուցապատման չափորոշիչների մշակում, տարածքների զարգացմանը նպատակաուղղված առանձին ներդրումային ծրագրերի մշակում: 2. Կարգավորման առարկան ՀՀ-ում հատուկ կարգավորման ենթակա տարածքների վերաբերյալ քաղաքաշինական գործունեության կանոնակարգում: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ-ում հատուկ կարգավորման ենթակա տարածքներում քաղաքաշինական գործունեության (կառուցապատման) կանոնակարգում: |
38. |
Բնակարանային ապահովում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների (բազմաբնակարան շենքերի բնակարանների) հատկացման միջոցով
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Բնակարանային ապահովում՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների (բազմաբնակարան շենքերի բնակարանների) հատկացման միջոցով» ծրագիրը, որպես 2010 թվականի գերակա խնդիր դիտարկելու առաջարկություն, պայմանավորված է ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2008-2012 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «4.3.12. Քաղաքաշինություն» բաժնի 6.1-ին միջոցառման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգով ձևավորված պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ: 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգով պարտավորություններ են ձևավորվել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շուրջ 7000 ընտանիքի բնակարանային խնդիրների նկատմամբ, որոնք նախատեսվում է լուծել մինչև 2013 թվականը` բնակապահովմանն ուղղված ծրագրերի շրջանակներում շուկայից բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրմամբ և կառուցվող շենքերից բնակարանների և բնակելի տների հատկացմամբ: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված 2009 թվականին իրականացվող ծրագրերի (ԲԳՎ, բնակարանային շինարարություն) շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է լուծել շուրջ 1700 ընտանիքի բնակարանային խնդիրները: Հայեցակարգի դրույթների համաձայն ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով 2010 թվականին երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակում գտնվող ընտանիքների բնակարանային խնդիրները նախատեսվում է լուծել բնակարանային շինարարության ծրագրի միջոցով, որի շրջանակներում շահագործման կհանձնվի շուրջ 1000 բնակարան (բնակելի տուն): 1.3. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարանների (բնակելի տներ) կառուցում: 2. Կարգավորման առարկան Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրներ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Աղետի գոտու բնակավայրերում 2010 թվականին պետական աջակցությամբ իրականացվելիք բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ անօթևանի կարգավիճակում գտնվող 1000 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծում: |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն | |
39. |
1. Մասնակցություն համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին` 2010 թվականի օգոստոսի 14-21-ը, Սինգապուր 1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) միջպետական մարզական հարաբերությունների զարգացում. 2) գերակա խնդրի իրականացման ուղիները պետական բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրում, ՀՀ հավաքական թիմերի կոմպլեկտավորում, ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին մասնակցություն, բժշկական վերահսկողություն, մարզահանդերձանքի ապահովում, ՀՀ հավաքական թիմերի գործուղում, ՀՀ դրոշի ներքո միջոցառման մասնակցում, մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների պարգևատրում, խրախուսում. 3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը ակտիվ մասնակցություն աշխարհում, Եվրոպայում և հետխորհրդային տարածաշրջանում ընթացող ներգրավման գործընթացներին, սպորտային միջոցառումների միջոցով ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության եզրերի հաստատում, միջազգային հեղինակավոր կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դերի բարձրացում, հայ ինքնության ներկայացում: |
40. |
4. Երիտասարդների համար բնակարանային շինարարության ծրագրերի իրականացում, մասնավորապես, հանրապետության մարզերում ի հայտ են բերվելու հնարավորինս վճարողունակ, բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ և ձեռնարկվելու են քայլեր ինքնարժեքին խիստ մոտ գին առաջարկելու թիրախային խմբին 1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ մարզերում երիտասարդ ընտանիքների կողմից մատչելի գներով բնակարանների ձեռքբերմանը միտված պետական նպատակային բնակարանաշինության կազմակերպում. 2) գերակա խնդրի իրականացման ուղիները ծրագրի մշակում, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. 3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ մարզերում երիտասարդ ընտանիքներին մատչելի գներով բնակարանների ձեռքբերման հնարավորությունների ստեղծում, արտագաղթի նվազեցում, համայնքների զարգացում: |
41. |
5. Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև կապերի ու համագործակցության ամրապնդում, ինչը կնպաստի մշակութային, ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառներում սփյուռքի ներուժի առավել նպատակային և արդյունավետ ներգրավմանը 1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև կապերի ու համագործակցության ամրապնդում, մշակութային, ազգային արժեքների պահպանում ու տարածում, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառներում սփյուռքի ներուժի առավել նպատակային և արդյունավետ ներգրավում. 2) գերակա խնդրի իրականացման ուղիները համահայկական երիտասարդական մարզամշակութային փառատոնի կազմակերպում, երիտասարդ գործարարների համահայկական համաժողովի (ֆորում) կազմակերպում. 3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միջև մշակութային, ազգային արժեքների պահպանում ու տարածում, հանրապետության տնտեսության մեջ, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառներում Սփյուռքի ներուժի ներգրավում: |
42. |
6. Երիտասարդներին առնչվող խնդիրներին ուղղված քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում երիտասարդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցության ապահովման մեխանիզմների զարգացում 1) գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման և նրանց գործունեությանը պետական աջակցության տրամադրման հրապարակայնության և թափանցիկության բարձրացում. 2) գերակա խնդրի իրականացման ուղիները երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի գործարկում, երիտասարդության հետ տարվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանն ուղղված «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի վերակազմակերպում. 3) գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման և նրանց գործունեությանը պետական աջակցության տրամադրման հրապարակայնության և թափանցիկության բարձրացում, երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից դրամաշնորհային ծրագրերի հայտերի համացանցային ուղիղ «օնլայն» ռեժիմով ներկայացման և մրցութային ընտրության համակարգի գործարկում, երիտասարդության հետ տարվող աշխատանքների գծով մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը նպատակաուղղված «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագրի վերակազմակերպում: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | |
43. |
Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում, մինչդեռ հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Համաձայն ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 16-ի «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի մասին» N 29-Ն որոշման` նախատեսվում է նախադպրոցական հաստատություններ չունեցող շուրջ 30 համայնքներում կազմակերպել ոչ ծախսատար նախադպրոցական ծառայություններ` ուղղված դպրոցին նախապատրաստվելուն ու կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովմանը: Ակնկալվում է 2010 թվականին նախադպրոցական կրթությունում շուրջ 550 երեխայի ավելացում: |
44. |
Հանրակրթության ոլորտի բարեփոխումներ Հանրակրթությունը հանդիսանում է կրթության բնագավառի հիմնական գերակայությունը: Հանրակրթության ոլորտում շարունակվելու է 12-ամյա կրթության ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայական նոր ծրագրերի և չափորոշիչների ներդրումը: 2009/10 թթ. ուսումնական տարում սկսվել է եռամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված է հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլը: Դրան համապատասխան շարունակվելու են ավագ դպրոցի դասագրքերի տպագրության, մանկավարժական կադրերի վերապատրաստման գործընթացները` միաժամանակ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու ուսումնական հաստատությունների տեխնիկական համալրումը, առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ամբողջականացումը: Հանրակրթության որակի բարելավման տեսանկյունից կարևորվում են օտար լեզուների դասավանդման բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրները: Նախատեսվում է ևս 300 դպրոց ընդգրկել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում, իրականացնել ուսուցիչների և դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոններն սպասարկող մասնագետների վերապատրաստում, ներդնել համակարգչային հմտությունների ուսուցում սկսած տարրական դպրոցից: |
45. |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու մատչելիությունը հանրապետության տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից են: Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի հետագա զարգացումներն ապահովելու և ոլորտը կարգավորելու նպատակով մշակվել և հաստատվել են մի շարք նորմատիվ փաստաթղթեր: Սակայն բարեփոխումները հիմնականում իրականացվել են օրենսդրական դաշտի, անձնակազմի վերապատրաստումների, ուսումնամեթոդական նյութերի արդիականացման ուղղությամբ, իսկ նյութատեխնիկական բազայի հարստացման և վերազինման, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված բարեփոխումները դեռևս շատ հեռու են արդիական լինելուց, ինչը հանդիսանում է ուսումնական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման կարևորագույն գործոններից մեկը: 2010 թ. ընթացքում նախատեսվում է` ● 19 նախնական և միջին մասնագիտական կրթության միասնական մասնագիտական կրթական չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում, ● նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստում (շուրջ 1000 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, մոտ 40 ղեկավար), ● 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, 12 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի նորացում և վերազինում (միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ): |
46. |
Բարձրագույն կրթության բարեփոխումները` ըստ Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղղությունների
2005թ. Հայաստանը պաշտոնապես միացել է Բոլոնիայի գործընթացին, ստանձնելով պատասխանատվություն` մինչև 2010 թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների առանձին ուղղությունների և մասը դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ): Ինտեգրացումը ԵԲԿՏ-ին ենթադրում է իրականացնել խորքային փոփոխություններ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում` համապատասխանեցնելու համար այն Բոլոնիայի գործընթացի պահանջներին: Սա նշանակում է ներմուծել համընթեռնելի և համեմատելի որակավորումների եռաստիճան համակարգ, կատարել անցում ուսուցման կազմակերպման կրեդիտային եղանակին` միաժամանակ նախաձեռնելով արմատական ծրագրային վերափոխումներ և խթանելով ուսանողների և դասախոսների անարգել ակադեմիական շարժունությունը, արմատավորել որակի գնահատման և ապահովման եվրոպական չափանիշներ, նպաստելով ազգային համակարգի և ԵԲԿՏ-ի արտաքին գրավչության բարձրացմանը, նախադրյալներ ստեղծել հարատև կրթության համակարգի ձևավորման, ընթացող ռեֆորմներում` ուսանողության դերի և ազդեցության բարձրացման, բուհերում կրթական և գիտական գործընթացների միահյուսման համար: Փոխկապակցված այս համակարգային փոփոխությունները նախապայմաններ են ԵԲԿՏ-ին Հայաստանի լիարժեք մասնակցության համար: Մինչև 2013թ. որակավորումների ազգային շրջանակը պետք է դառնա Հայաստանում կրթության և ուսուցման համընդհանուր համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ շնորհված որակավորումների որակը պետք է ապահովված լինի պետական չափորոշիչներով, որոնք անցել են եվրոպական վերլուծության քննությունը, և պետք է նպաստի աշխատուժի շարժունակությանը` տեղական և միջազգային մակարդակում: Հայաստանի որակավորումների ազգային շրջանակը նշանակալի ներդրում է ունենալու մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում և դրանով իսկ նպաստելու է տեղական և միջազգային ճանաչում ունեցող որակավորումների մակարդակների շրջանակում մատչելիությանը, փոխադրմանն ու առաջխաղացմանը: |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | |
47. |
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (2002թ.) բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերին համապատասխան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից, գույքահարկի 2008-2010թթ. հարկման բազաների ձևավորման նպատակով, 2007 թ. հուլիսի 1-ի դրությամբ իրականացվեցին հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների կադաստրային գնահատություններ, այդ թվում` գնահատվել են 893683 շենքեր, շինություններ, որից` 392626 անհատական բնակելի տներ, 10002 այգետնակներ, 398519 բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններ, 28824 ավտոտնակներ, 41370 հասարակական նշանակության օբյեկտներ, 22342 արտադրական նշանակության օբյեկտներ։ Ձևավորված գույքահարկի բազաները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հանրապետությունում 2004թ. համեմատությամբ, 2007թ. ձևավորված գույքահարկի հարկման բազաներն ավելացել են շուրջ 88845 միավորով։ 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով եռամյա ժամանակահատվածի համար գույքահարկի նոր հարկման բազայի ձևավորման գործընթացը շարունակելու նպատակով 2010թ. անհրաժեշտ է իրականացնել գույքահարկի 2011-2013թթ. հարկման բազաների ձևավորման աշխատանքներ։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների 2011-2013թթ. հարկման բազաների ձևավորում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկով հարկման բազաների ամփոփում, տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին։ 2. Կարգավորման առարկան Առաջադրված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է 2010թ. ընթացքում «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգին համապատասխան, իրականացնել հետևյալ շենքերի և շինությունների կադաստրային գնահատություններ` 1) բազմաբնակարան բնակելի շենքերի (մեկ միավոր հանդիսանալու դեպքում). 2) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների. 3) անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների. 4) առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների. 5) ավտոտնակների։ 2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 1. ձևավորվելու են հարկվող օբյեկտ հանդիսացող՝ շուրջ 1000000 միավոր շենքերի ու շինությունների հարկման բազաները, որոնք հիմք են հանդիսանալու դրանց` 2011-2013 թթ. գույքահարկը հաշվարկելու համար. 2. շենքերի ու շինությունների հարկման բազաները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվելու են տեղական ինքնակառավարման մարմիններին։ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | |
48. |
Հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովման, կայուն և հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացման, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման գերակա խնդրի
1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ Գերակա խնդրի անհրաժեշտությունը կայանում է հանրապետության մի շարք քաղաքների և գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման, մատակարարվող խմելու ջրի որակի ապահովման, կայուն և հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տևողության աստիճանական ավելացման գործընթացների արդյունավետ իրականացմամբ, Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպմամբ, այդ թվում` նոր վարկային ծրագրերի ներգրավման ուղղությամբ բանակցությունների վարմամբ: 1.1 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատելի արդյունքներ են արձանագրվել խմելու ջրի հասանելիության, ջրամատակարարման շարունակականության և անվտանգության աստիճանի ավելացման առումով: Ավելացել է կենտրոնացված ջրամատակարարման սպասարկման ընդգրկվածությունը գյուղական բնակավայրերում: Միաժամանակ պետք է նշել, որ դեռևս լուրջ խնդիր կա մի շարք բնակավայրերի անխափան, անվտանգ ջրամատակարարման համար: Սակագներն ինքնածախսածածկող չեն, որոնք խոչընդոտ են հանդիսանում համակարգի կառավարման բարեփոխումների հետագա խորացման ճանապարհին և գործնականում բացառում մասնավոր ներդրումների ներգրավումը: 1.2 ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ Համակարգի կառավարման բարեփոխումների հետագա խորացում, մասնավոր ներդրումների ներգրավում և բանակցությունների վարում` համակարգի կառավարման ապապետականացման գործընթացների շարունակման և ընդլայնման ճանապարհով: 2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հետագա բարեփոխումները նպատակ են հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, կրճատել ջրի կորուստները և բարելավել ծառայությունների որակը: 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգ խմելու ջրի մատակարարման հասանելության ապահովում: Կմշակվի բնակավայրերի ջրամատակարարման ներդրումային ծրագիր և պետական ներդրումներն առաջնահերթ կուղղվեն նշված խնդիրների լուծմանը: «Ջրամատակարարման և ջրահեռացման {սեկտորի} ծրագրի», «Լոռու (Վանաձոր) և Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» ծրագրի, «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորում) իրականացման ապահովում, «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծում և շինարարական աշխատանքների իրականացում, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի և կոլեկտորների վերականգնում: |
49. |
Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված վարկային ծրագրով նախատեսված գործընթացների կազմակերպման գերակա խնդրի
1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ Գերակա խնդրի անհրաժեշտությունը ոռոգման ջրամատակարարման համակարգերի շահագործման հուսալիության բարձրացումն ու այլ գործընթացների կազմակերպումն է: 1.1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ Ոռոգման համակարգերի կառուցվածքային և կառավարման բարեփոխումները, մասնակցային կառավարման ներդրումը և հզորացումը նպաստել է ոռոգման ջրի մատակարարման ցուցանիշների բարելավմանը: Այնուհանդերձ, ոռոգման համակարգերի ֆիզիկական մաշվածությունը, ոռոգման համար պիտանի հողերի ոռոգման ջրի բարձր էներգատարությունը խնդիրներ է առաջացնում համակարգի հետագա զարգացման գործում, որոնք կարիք ունեն լուծման: 1.2. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ Ոռոգման համակարգերի հետագա բարեփոխումները նպատակաուղղված են լինելու ձևավորված մասնակցային կառավարման խորացմանը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների ուժեղացմանը: 2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ Գերակա խնդրի լուծումը հնարավորություն կտա ապահովել ոռոգման համակարգերի արտադրողականության, արդյունավետության և կայուն կառավարման զարգացումը, կանոնակարգման և աջակցող ծառայությունների տրամադրման համար ստեղծել կայուն նախադրյալներ: 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ Ոռոգման ջրի արդյունավետ կառավարումը հնարավորություն կտա ոռոգման գյուղատնտեսության արդյունավետության ու կայուն զարգացմանը և բնակչության համար եկամտի ապահովմանը: Ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները կապահովեն ոռոգման համակարգերի վերականգնումը և հետագա պահպանումը: |
50. |
Ջրային տնտեսության ոլորտի ընկերությունների կառավարման բարեփոխումների շարունակության գերակա խնդրի
1. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը 2004 թվականի օգոստոս ամսվանից իրականացվում է ֆրանսիական ՍԱՈՒՐ Ս.Ա ընկերության կողմից: Կառավարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2010 թվականի հոկտեմբեր ամսին: Կառավարման պայմանագրի ավարտից հետո անհրաժեշտ է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման հետագա ձևի որոշումը: «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարչի միջոցով անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը: Կառավարչի ծառայություններն իրականացնելու համար միջազգային մրցույթով ընտրվել է Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի Էյջ, Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի և «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ների կոնսորցիումը, որի հետ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն 2009թ. հուլիսի 14-ին ստորագրել է կառավարման պայմանագիր` երեք տարի ժամկետով` անհրաժեշտության դեպքում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Պայմանագիրը մեկնարկել է 2009թ. օգոստոսի 1-ից: Միաժամանակ անհրաժեշտ է ամրապնդել ոռոգման համակարգերի մասնակցային կառավարումը և խոշորացնել ջրօգտագործողների ընկերություններին: 1.1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարումը 2004 թվականի օգոստոս ամսից իրականացվում է ֆրանսիական ՍԱՈՒՐ Ս.Ա ընկերության կողմից: Կառավարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2010 թվականի հոկտեմբեր ամսին: Կառավարման պայմանագրի ավարտից հետո «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման հետագա ձևի որոշման նպատակով «Սևանա լճի բնապահպանական ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում ընտրվել է միջազգային խորհրդատվական կազմակերպություն: Խորհրդատուի կողմից, որպես պետական և մասնավոր հատվածների համագործակցության արդյունավետ տարբերակ, ընտրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու տարբերակը: Համայնքային ենթակառուցվածքների II ծրագրի շրջանակներում գերմանական ֆինանսական համագործակցությունը ֆինանսական միջոցներ է տրամադրել Հայաստանի Հանրապետության 3 ընտրված տարածաշրջանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վերականգնելու համար, որը ֆինանսավորվում է KfW-ի կողմից և 3 ընտրված տարածաշրջանի` Արմավիրի, Լոռու, Շիրակի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնման աշխատանքների իրականացումը: 1.2. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ Առաջարկվող լուծումները հնարավորություն կտան բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, հուսալիության ապահովմանը, ջրամատակարար ընկերությունների ֆինանսական կայունությանը: Միաժամանակ նշված գերակա խնդիրը նպատակաուղղված է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը, ջրային համակարգերի կառավարման գործում մասնավոր հատվածի համագործակցության խորացմանը և սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացմանը: 2. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հետագա բարեփոխումները նպատակ են հետապնդելու բարձրացնել այդ համակարգերի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը, կրճատել ջրի կորուստները և բարելավել ծառայությունների որակը: Գերակա խնդրի լուծումը հնարավորություն կտա ապահովել ջրային համակարգերի արտադրողականությունը, արդյունավետությունը և կայուն կառավարման համար ստեղծել կայուն նախադրյալներ: 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ «Հայջրմուղկոյուղի», ՓԲԸ-ի մասով օգտագործման իրավունքի փոխանցման գործընթացի ամփոփում, «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների միջոցով կառավարման արդյունավետության բարձրացում. ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդում և ջրօգտագործողների ընկերությունների խոշորացում: |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | |
51. |
3. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի ստեղծման աշխատանքներ Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 15 հավելվածի պահանջներից, որի համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է ապահովի պետության ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի առկայությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է ԻԿԱՕ-ին որպես անդամ-պետություն, հետևաբար նշված պահանջը վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետությանը: Տեղանքի էլեկտրոնային բազան կապահովի՝ 1) գետնի հետ մոտեցման և թռիչքների նվազագույն անվտանգ բարձրության ազդարարման համակարգերի կիրառումը. 2) վայրէջքի կամ թռիչքի ժամանակ առաջացած վթարային իրավիճակներում պահուստային թռիչքային սխեմաների որոշումը. 3) օդանավերի շահագործողական սահմանափակումների վերլուծությունը. 4) սարքերով իրականացվող թռիչքային սխեմաների կառուցումը. 5) վթարային իրավիճակներում վայրէջքի տեղի ընտրությունը և վայրէջքային սխեմաների կառուցումը. 6) վերգետնյա կառավարման և վերահսկման համակարգերի արդիականացումը. 7) աերոնավիգացիոն քարտեզների և օդանավերի բորտային տվյալների բազայի մշակումը: ՀՀ-ի ամբողջ տարածքի տեղանքի էլեկտրոնային բազայի առկայության դեպքում հնարավոր կլինի հուսալիորեն ապահովել փոքր ավիացիայի թռիչքային անվտանգությունը: |
52. |
4. Հայաստանի Հանրապետության փոքր ավիացիայի թռիչքների իրականացման ապահովում Գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ-ի փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի դրույթներից: ՀՀ-ի ռելիեֆը, բարձր լեռնաշղթաների և կիրճերի առկայությունն առաջադրում են որոշակի պայմաններ` փոքր ավիացիայի անվտանգ շահագործման համար: Ելնելով նշվածից կարևորվում է ավիացիոն քարտեզների մշակման և դրանց հիման վրա թռիչքների իրականացման հրահանգների մշակումը: Մինչև 1990-ական թվականների սկիզբը ՀՀ-ի տարածքում իրականացվող տեղական թռիչքների համար գործել են թռիչքային հրահանգներ, որոնք մշակված են եղել տվյալ ժամանակաշրջանում շահագործվող օդանավերի, ինչպես նաև տեղանքի պայմաններին համապատասխան: Հաշվի առնելով ժամանակակից օդանավերի շահագործողական ցուցանիշները, խոչընդոտների հնարավոր փոփոխությունները, ակնկալվող թռիչքների և փոխադրումների ուղղությունները` անհրաժեշտություն է առաջացել մշակել թռիչքների իրականացման նոր հրահանգներ: |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | |
53. |
«ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառում» գերակա խնդրի
1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառումն անհրաժեշտ է հանցագործությունների կանխարգելման մեթոդները կատարելագործելու համար: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանությունը չի տիրապետում դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման համակարգին, ինչը նվազեցնում է հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում կիրառել դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիան: 2. Կարգավորման առարկան ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառումն իրենից ենթադրում է առաջավոր փորձի ուսումնասիրում, համակարգչային տեխնոլոգիայի (մոդուլի) գնում և կիրառական համակարգերի ստեղծում ու ներդնում: 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման տեխնոլոգիայի կիրառման արդյունքում կավելանա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման արդյունավետությունը: |
54. |
«Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդրում» գերակա խնդրի
1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդնումը նպատակ ունի առավել օպերատիվ և արդյունավետ օգտագործել հանցագործությունների մասին հաղորդումների արդյունքում իրավապահ ուժերը: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս առկա են որոշակի խնդիրներ հանցագործությունների մասին հաղորդումների արձագանքման «1-02» տեխնիկական համակարգում: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ներդնել հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական առավել կատարելագործված համակարգ: 2. Կարգավորման առարկան Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդրումն իրենից ենթադրում է «1-02» տեխնիկական համակարգի ձեռքբերման աշխատանքի ավարտում, համակարգի ներդնում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում: 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կդառնա առավել օպերատիվ և արդյունավետ օգտագործել իրավապահ ուժերը: |
55. |
«Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտում» գերակա խնդրի
1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտումն անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանությունում ստեղծվի ամբողջական տեղեկատու- քարտադարան, ինչը կնպաստի հանցագործությունների ավելի օպերատիվ և արագ բացահայտման աշխատանքներին: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս աշխատանքներ են տարվում հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ուղղությամբ, ինչը դեռևս ամփոփված չէ : 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ավարտել հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքները: 2. Կարգավորման առարկան Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտումն իրենից ենթադրում է այդ աշխատանքների ամփոփում: 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտման արդյունքում իրավապահ մարմինների կողմից առավել օպերատիվ և արդյունավետ կիրականացվեն հանցագործությունների բացահայտման աշխատանքները: |
56. |
«Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնում» գերակա խնդրի
1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնումն անհրաժեշտ է ոստիկանությունում առավել ժամանակակից ռադիոկապ ունենալու նպատակով: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս ոստիկանությունում ռադիոկապի համակարգը չի համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիաներին և չափանիշներին: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկվում է ներդնել ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգ: 2. Կարգավորման առարկան Ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնումն իրենից ենթադրում է անհրաժեշտ ռադիոկապի համակարգի վերաբերյալ առաջարկությունների ամփոփում, ինչպես նաև ռադիոկապի համակարգի գնում և ներդրում: 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Նշված գերակա խնդրի իրականացման դեպքում ոստիկանությունում կներդրվի ժամանակակից տեխնոլոգիաներին և չափանիշներին համապատասխանող ռադիոկապի համակարգ: |
57. |
«ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացում և արդյունավետության բարձրացում» գերակա խնդրի
1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը բխում է ուսումնական գործընթացում համաշխարհային զարգացումներով, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները: Ներկայումս ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կարող է կազմակերպվել, եթե ոստիկանության ակադեմիան ապահովված լինի ժամանակակից լսարաններով, սարքավորումներով և այլ միջոցներով: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացման և արդյունավետության բարձրացման արդյունքում առավել արդյունավետ կկազմակերպվի ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացը: 2. Կարգավորման առարկան Ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացումը և արդյունավետության բարձրացումը ենթադրում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական լսարանների արդիականացում և ժամանակակից սարքավորումներով կահավորում, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի համար նոր ուսումնատեխնիկական և ուսումնամարզական գույքի ձեռքբերում, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայում ավտոմոբիլային պատրաստականության գործնական պարապմունքների (ավտոմոբիլի վարման) համար մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ձեռքբերում: 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը Նշված գերակա խնդրի իրականացման դեպքում առավել արդյունավետ կկազմակերպվի ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացը: |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն | |
58. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացմանն ուղղված աշխատանքներ
Մեր տարածաշրջանում դեռևս առկա են չկարգավորված հակամարտություններ, տարաձայնություններ, պահպանվում է բաժանարար գծերի խորացման միտումը, ձևավորված չեն կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների ու տնտեսական համագործակցության քիչ թե շատ համընդհանուր և միասնական համակարգեր: Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգությունն ու կայուն զարգացումը գլխավորապես պայմանավորված է հարևան երկրների հետ և նրանց միջև հարաբերություններով, ինչպես նաև մեր տարածաշրջանի վրա անմիջական և ոչ անմիջական միջազգային ազդեցություններով և զարգացումներով:
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության արտաքին քաղաքական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը պետք է նպաստեն երկրի անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, լարվածության օջախների հնարավոր բռնկումների կանխարգելմանը, ԼՂ-ի խնդրի խաղաղ և արդարացի կարգավորմանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Տարածաշրջանում համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների և փոխվստահության հաստատման գործընթացները, տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հետ փոխշահավետ հարաբերությունների ձևավորումն սկզբունքային և առանցքային նշանակություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում:
Սույն նպատակադրումը համալիր աշխատանք է պահանջում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև տարածաշրջանային, միջազգային (գլոբալ) և համահայկական հարթություններում: |
59. |
Եվրոպական ուղղության խորացում
2010թ. գերակա խնդիրների շարքում ՀՀ արտաքին գործերի նախարարության համար կարևորվում են Հայաստանի` եվրոպական ինտեգրացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերը` հաշվի առնելով` 1. Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ՀՀ Նախագահի 2009թ. մայիսի 6-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-68-Ա կարգադրության դրույթները. 2. 2009թ. մայիսի 7-ին Պրահայի գագաթնաժողովով մեկնարկած Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում նախատեսված համագործակցություն իրականացնելու առաջնահերթությունները: |
60. |
Աջակցություն արտաքին տնտեսական ոլորտին
Նշված գործողությունների անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության վարած քաղաքականության, որոշումների և ծրագրերի իրականացման խնդիրներից: ՀՀ տնտեսության հզորացման և արտաքին շուկաներում մրցունակության բարձրացման և հետևաբար ազգային անվտանգության և միջազգային հեղինակության պահպանման համար անհրաժեշտ են համալիր քայլեր` տնտեսության կառուցվածքի այժմեականացման, ներուժի բազմապատկման և կայուն զարգացման համար: ՀՀ դիվանագիտական համակարգի և նրա ցանցի էլ ավելի ակտիվ ընդգրկումը ՀՀ տնտեսական զարգացման գործում կապահովի մեր տնտեսական շահերը, կնպաստի ռեսուրսների, փորձի և հմտությունների ձեռքբերմանը: Այս ուղղությամբ կարևոր է հաստատել ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցության նոր ձևեր և պատասխանատվության նոր մեխանիզմներ: Քաղաքական օրակարգի հետ միասին ՀՀ արտաքին գործերի նախարարության կառույցի բոլոր ստորաբաժանումների գործունեությունը պետք է ուղղված լինի ՀՀ տնտեսության համապարփակ զարգացման խնդիրների լուծմանը: |
61. |
Մարդու իրավունքների ոլորտ. մարդու իրավունքների ոլորտի խնդիրների կարևորում, ՄԱԿ-ի ՄԻԽ-ի համընդհանուր վերանայման գործընթացին ՀՀ զեկույցի նախապատրաստում, ներկայացում և պաշտպանություն, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացում
2010թ. գերակա խնդիրների շարքում ՀՀ արտաքին գործերի նախարարության համար կարևորվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և այդ ոլորտում առկա բացերի ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը` ուղղված միջազգային պայմանագրերով ստանձնած ՀՀ պարտավորությունների լիարժեք կատարմանը: Այս տեսակետից մեծ նշանակություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) համընդհանուր վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զեկույցի պաշտպանությունը, որը տեղի է ունենալու 2010 թ-ի մայիսին` ՄԱԿ-ի ՄԻԽ-ի հերթական նստաշրջանի ընթացքում:
Մարդու իրավունքների ոլորտում, հանրապետությունում առկա խնդիրների առումով, ՀՀ արտաքին գործերի նախարարության համար կարևորվում է նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ակտիվացումը` որպես ամենատարբեր ոլորտներով խաչաձևող հիմնախնդիր, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ միջազգային պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայից և դրան կից 2` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» կամընտիր արձանագրություններից, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունից, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումների մասին» կոնվենցիայից, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ ՄԱԿ-ի ընդունած A/RES/63/155 և A/RES/63/194 բանաձևերի պահանջներից, որոնցից առաջինին Հայաստանն ավանդաբար համահեղինակում է:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավարումը: |
ՀՀ բնապահպանության նախարարություն | |
62. |
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկված` 2010 թվականի գերակա խնդրի
Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում
«Սևան» ազգային պարկի բոլոր մասնաճյուղերում իրականացված ջրածածկ անտառների չափագրումների արդյունքում պարզվել է, որ լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ անտառների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 600 հեկտար, որի կատարման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը 2010թ. համար նախատեսվել է 257, 4687 մլն դրամ գումարի չափով: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացումը 2010թ. համար հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծմանն ուղղված քայլերը պետք է լինի լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացող անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի հեռացումը: Նշված միջոցառումն ընդգրկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրում: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | |
63. |
I. Գյուղատնտեսության պետական աջակցության հասցեական ապահովում և արդյունավետ կազմակերպում
1. Անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս գյուղատնտեսության պետական աջակցության բնագավառը կարգավորող ծրագրային փաստաթուղթը դեռևս 2006 թ. ընդունված` ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության վերանայված տարբերակն է։ Սակայն վերջինս լիարժեք հաշվի չի առնում զարգացման ներկա միտումները, հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմման, ինչպես նաև գյուղատնտեսական հասցեական աջակցության նոր նպատակային մեխանիզմների կիրառման պահանջները։ Հետևաբար գյուղատնտեսության պետական աջակցության արդյունավետ կազմակերպումը պահանջում է նոր ռազմավարական ծրագրային փաստաթղթի մշակում և ընդունում, որի դրույթներին համապատասխան կձևավորվեն պետական աջակցության մեխանիզմները և մոտեցումները։ 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարության մշակմամբ և ընդունմամբ կհստակեցվի ոլորտում վարվող քաղաքականությունը, մասնավորապես, գյուղատնտեսության պետական աջակցության և դրա արդյունավետ կազմակերպման ուղղությունները։ Վերջինիս համապատասխան կշարունակվի «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագիրը, նոր մոտեցումներ կձևավորվեն և կիրառություն կստանան ոռոգման ջրի սուբսիդավորման բնագավառում, որը կհանգեցնի ռեսուրսների խնայողությանը և արդյունավետ օգտագործմանը։ 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան գյուղատնտեսության պետական աջակցության հասցեական ապահովման և դրա արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն են։ 3. Ակնկալվող արդյունքը Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում է հետևյալը` գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքի ավելացում, հողի հարկի հավաքագրման մակարդակի բարձրացում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների ուժեղացում, տեղական արտադրողների մրցունակության բարձրացում, պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում և այլն։ |
64. |
II. Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործում
1. Անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Սննդի անվտանգության համակարգի զարգացումը և կիրառվող չափանիշները միջազգային ընդունված նորմերին համապատասխանեցնելը հանդիսանում է ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը։ Սննդամթերքի անվտանգության բնագավառի կատարելագործման գերակա խնդրի լուծման քայլեր կարող են հանդիսանալ բնագավառը կարգավորող իրավաօրենսդրական փաստաթղթերի մշակումը, համակարգերի ներդրումը, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։ 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործման գերակա խնդրի լուծման համար առաջնահերթ է համարվում Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը, պարենամթերքի թույլատրելի սննդային հավելումների անվանացանկի, դրանց օգտագործման ուղղությունների և թույլատրելի սահմանային քանակությունների սահմանումը, հիմնական սննդամթերքների տեխնիկական կանոնակարգերի մշակումը և հաստատումը: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումն է։ 3. Ակնկալվող արդյունքը Գերակա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում է հետևյալը` Ըստ արտադրության ոլորտների` Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգի ներդրման ժամանակացույցի սահմանման միջոցով նախադրյալներ կստեղծվեն համակարգի ներդրման համար։ Թույլատրելի սննդային հավելումների անվանացանկի, դրանց օգտագործման ուղղությունների և թույլատրելի սահմանային քանակությունների սահմանման միջոցով հնարավորություն կստեղծվի վերահսկել սննդային հավելումների ճշգրիտ օգտագործումը և արդյունքում ապահովել սննդամթերքի անվտանգության առավել բարձր մակարդակ։ Հիմնական սննդամթերքների տեխնիկական կանոնակարգերի հաստատման միջոցով կսահմանվեն սննդամթերքների արտադրությանը, անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը, փոխադրմանը, պահմանը, իրացմանը ներկայացվող պահանջները, արդյունքում կբարձրանա անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակը։ |
65. |
III. Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության իրականացում
1. Անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Ներկայումս հանրապետության գյուղատնտեսությունը գլխավորապես վարվում է փոքր գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին են ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր։ Ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս կիրառել արտադրության արդիական տեխնոլոգիաներ, դժվարություններ են առաջանում արտադրության մեքենացման, ցանքաշրջանառության կիրառման բնագավառում և հետևանքն այն է, որ հնարավոր չէ վարել բարձր արդյունավետ արտադրություն։ Ելնելով ստեղծված իրավիճակից` գյուղատնտեսության ոլորտում վարվող քաղաքականության գերակայություններից է գյուղացիական տնտեսությունների խոշորացման և կոոպերատիվների ձևավորման գործընթացի խթանումը։ Սակայն նշվածի ուղղությամբ դեռևս շոշափելի քայլեր չեն իրականացվել, հատկապես այդ բնագավառի խնդիրների լուծմանն ուղղված հայեցակարգային փաստաթղթի մշակման և խթանող իրավաօրենսդրական պայմանների ստեղծման համար։ 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության իրականացման առաջնահերթ քայլերից կարող է լինել ՀՀ գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի մշակումը, որով կբացահայտվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացն սահմանափակող գործոնները և առկա խնդիրները, դրանց համապատասխան կառաջադրվեն առկա խնդիրների լուծման պետական քաղաքականության ուղղությունները։ Գերակա խնդրի լուծման քայլերից է նաև «Սպառողական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որով օրենսդրական փոփոխությունների արդյունքում կդյուրինացվի սպառողական կոոպերատիվների ձևավորման և պետական գրանցման գործընթացը։ Գերակա խնդրի լուծման կարևոր քայլ է համարվում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, որով գյուղատնտեսական կոոպերատիվի առանձին անդամի հաշվով ավելացված արժեքի գանձման նվազագույն շեմի սահմանման միջոցով բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար և կխթանվի դրանց ստեղծման գործընթացը։ 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան գյուղացիական տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող սպառողական և արտադրական կոոպերատիվների ձևավորման և գործունեության խթանման պետական քաղաքականության ուղղությունները և մեխանիզմներն են։ 3. Ակնկալվող արդյունքը Գերակա խնդրի լուծմանն ուղղված քայլերի իրականացումից ակնկալվում է հետևյալը` Անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն գյուղացիական տնտեսությունների խոշորացման, արդյունքում ապրանքայնության մակարդակի և մրցակցային հնարավորությունների բարձրացման համար։ Կդյուրինացվի սպառողական կոոպերատիվների ձևավորման և պետական գրանցման գործընթացը, կխթանվի գյուղատնտեսական ուղղվածության սպառողական կոոպերատիվների ձևավորումը, արդյունքում կբարելավվի գյուղատնտեսական մթերքների իրացման և գյուղատնտեսությանն անհրաժեշտ ռեսուրսներով մատակարարման գործընթացը։ Կոոպերատիվի առանձին անդամի հաշվով, ավելացված արժեքի հարկի գանձման նվազագույն շեմի սահմանման միջոցով, բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար, կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը և կբարձրանա արտադրության արդյունավետությունը։ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | |
66. |
Տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության մշակում և ներդնում
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ տնտեսության վիճակի վերլուծությունը (տես` Հայաստանի տնտեսական զեկույց 2009 թ.) ցույց է տալիս, որ նախկին տարիներին արձանագրված տնտեսական աճը պայմանավորված է եղել տնտեսության մի քանի (2-3) ոլորտների ընդլայնմամբ և հիմնականում ոչ արտահանելի ճյուղերի հաշվին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի` Հայաստանի վրա ազդեցության հետազոտությունը լրացուցիչ անգամ ապացուցեց Հայաստանի տնտեսության այդ թույլ կողմը: ՀՀ երկարաժամկետ աճի ապահովման համար անհրաժեշտ է առավելագույնս ընդլայնել տնտեսության արտահանման հնարավորությունը և ձևավորել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող ուղղություններ: Սույն գերակա խնդրի անհրաժեշտությունը պայմանավորված է այս ուղղությամբ համապատասխան ռազմավարություն որդեգրելու հրատապությամբ: Ներկայումս, տնտեսական քաղաքականության որևէ փաստաթղթով ամբողջական վերլուծությամբ և ամփոփ ձևակերպմամբ դրված չեն տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման ընդլայնման նպատակային խնդիրները: Սա պահանջում է համակողմանի վերլուծություն և դրա հիման վրա հստակ նպատակների ձևակերպում, դրան հասնելու մարտավարությունների բացահայտում և թիրախավորում: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Գերակա խնդրի շրջանակներում կիրականացվի համապատասխան վերլուծություն և իրավիճակի գնահատում, որից էլ կբխի համապատասխան ռազմավարության ամբողջացումը: 2. Կարգավորման առարկան Կարգավորման առարկան տնտեսության համապատասխան ոլորտների զարգացման թիրախավորումն է, որը Հայաստանի տնտեսության հետագա աճը պայմանավորող ուղղությունը կլինի: Մասնավորապես, շեշտադրում կարվի բարձրարժեք ծառայությունների մատուցման և երկրում արդյունաբերական քաղաքականության իրականացման վրա: Հայաստանն ինդուստրիալ ուղղվածություն ունեցող երկիր դարձնելու քաղաքականությունը պահանջում է կառավարման ժամանակակից մոդելների, ինովացիոն արդյունքի կիրառման համակարգերի ներդրում` արդի, մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովմամբ: Որդեգրած քաղաքականության արդյունքում հանրապետությունում կձևավորվի արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ, որը կխթանի միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկումը, նոր արտաքին շուկաների ընդլայնումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով բնակչության կենսամակարդակի բարձրացումը: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Գերակա խնդրի իրագործման դեպքում ակնկալվում է հստակ թիրախավորմամբ քաղաքականությունների ամրագրում և դրա իրականացման մեխանիզմների ձևակերպում: |
67. |
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականությունների վերլուծություն և ռազմավարության ձևակերպում
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա հնարավորինս չեզոքացնելու, ինչպես նաև սպասվող հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ վարչապետը դեռևս 2008 թվականի վերջում ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց հակաճգնաժամային քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք արտացոլվեցին հակաճգնաժամային միջոցառումների ցանկում` հստակ ժամկետներով, պատասխանատուներով և քայլերի հաջորդականությամբ: Միաժամանակ, կարևորելով քաղաքականության իրականացման ընթացքում իրավիճակի հստակ տիրապետման խնդիրը, 2009 թվականի Հայաստանի տնտեսական զեկույցը նախապատրաստվեց «Ճգնաժամից դեպի նոր զարգացում» խորագրով: Այս, ինչպես նաև այլ մասնագիտական, գիտական, հանրային քննարկումները նպաստեցին, որպեսզի ՀՀ կառավարությունը ձևակերպի և իրականացնի հակաճգնաժամային քաղաքականություն: Ներկայումս, երբ անկման կրիտիկական կետը հաղթահարվել է և համաշխարհային տնտեսության զարգացումները թելադրում են նոր մարտահրավերներ, խիստ անհրաժեշտություն է առաջացել ճգնաժամից ելքի կամ հետճգնաժամային քաղաքականության մշակումը, ինչը կապահովի հետագա զարգացման հիմքերը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը պարտադրեց նաև ճշգրտումներ անել տնտեսական քաղաքականության երկարաժամկետ պլանավորման առումով` առաջ քաշելով Կայուն զարգացման ծրագրի անիրատեսականության խնդիրը: Այս իմաստով նախատեսվում է մշակել քաղաքականությունների կարճաժամկետ ծրագիրը, որը ժամանակավորապես կփոխարինի Կայուն զարգացման ծրագրին` ապահովելով սոցիալ-տնտեսական պլանավորման հենք` բարեփոխումների օրակարգի և կառավարության ծախսային քաղաքականության մշակման համար: Սրանց հիմքում կդրվեն երկարաժամկետ զարգացման տեսլականի նպատակադրումները: 2. Կարգավորման առարկան Գերակա խնդրի շրջանակներում կիրականացվի ՀՀ տնտեսության հնարավորությունների նույնականացում և քաղաքականության առաջարկների ձևակերպում` արտահանման ներուժ ունեցող ոլորտների և երկրում առավել բարձր ավելացված արժեք ստեղծելու կարողությունների ուղղությամբ: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը ՀՀ տնտեսության զարգացման գերնպատակը տնտեսությունը գիտելիքահենք զարգացման ուղի փոխադրելն է: Համաշխարհային ճգնաժամն ըստ էության չստիպեց փոխել զարգացման այս ռազմավարությունը, քանի որ այն արդարացված է ինչպես համաշխարհային տնտեսության զարգացման տեսանկյունից, այնպես էլ հակացիկլիկ և հեռանկարային զարգացման բնույթով: Հետևաբար, ակնկալվում է ունենալ գիտելիքահենք զարգացման հստակ ձևակերպում և դրան հասնելու մարտավարություններ: |
68. |
Որակի ազգային ենթակառույցների (հավատարմագրում, ստանդարտացում, չափումների միասնականության ապահովում և համապատասխանության հավաստում) համակարգերի ներդաշնակեցում միջազգային չափանիշներին
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման առումով զսպող գործոններ են մնում առևտրի տեխնիկական խոչընդոտները, որոնք բացասական են անդրադառնում նաև գործարարի համար լրացուցիչ ծախսեր առաջացնելու իմաստով: ԱՀԿ-ի, ինչպես նաև Եվրամիության մոտեցումներին և կարգավորման մեխանիզմներին համապատասխանեցման գործընթացի ներքո Հայաստանի պարտավորությունների շրջանակը ներառում է նաև հավատարմագրման համակարգի վերանայման խնդիրը, որով էլ պայմանավորվում է սույն գերակա խնդրի անհրաժեշտությունը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Համակարգի արդիականացման և ներդաշնակեցման գործընթացի ներքո կկատարելագործվի իրավական դաշտը, կներդրվի որակի կառավարման համակարգ, կիրականացվի մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավման ապահովում` համապատասխանության գնահատման հարաբերություններում: 2. Կարգավորման առարկան Միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու առումով կվերանայվեն ստանդարտացման, համապատասխանության հավաստման, հավատարմագրման սկզբունքներն ու մեխանիզմները, տնտեսավարող սուբյեկտների հետ պետության հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերը, կարգավորման շրջանակներն ու պարտադիր պահանջները: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Հավատարմագրման համակարգի արդիականացումն ու միջազգային ստանդարտներին համապատասխանեցումն օղակներից մեկն է ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկա անարգել կամ նվազ խոչընդոտներով մուտքի ապահովման շղթայում` սպառողների առավել պաշտպանվածության, ապրանքների և ծառայությունների բարձր որակի երաշխավորման և արտադրողականության աճի ճանապարհով: |
69. |
Հայաստանի` որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար բարենպաստ միջավայրի ձևավորում և ամրապնդում
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները Տնտեսության զարգացման կարևորագույն նախապայմանը երկրում գործարարության զարգացումն է: Գործարարությանն առնչվող ընթացակարգերն իրենց պարզությամբ և թափանցիկությամբ դեռևս հեռու են բավարար լինելուց: Գործարարության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման պետական քաղաքականությունն ուղղված է առավելագույնս բարենպաստ միջավայրի ստեղծմանը, տնտեսության առավել ազատականացմանը, ազատ մրցակցության խթանմանը, վարչարարական ընթացակարգերի առավելագույնս պարզեցմանը, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանությանը: 1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է «Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գերազանցության կենտրոն» համազգային ծրագրի հայեցակարգի և Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի, ինչպես նաև տեսչական բարեփոխումների, պետություն-մասնավոր հատված համագործակցության շարունակական իրականացումը: 2. Կարգավորման առարկան Աշխատանքներ կտարվեն «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման համար հիմք հանդիսացող բոլոր 10-ը բաղադրիչների բարելավման ուղղությամբ, մասնավորապես, ընկերության հիմնադրման համար «մեկ կանգառի պատուհան» սկզբունքի ներդրում, հարկային և մաքսային գործընթացների պարզեցում և թափանցիկության բարձրացում, փոքր ներդրողների պաշտպանություն, քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կատարելագործում և այլն: 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը Գործարարությամբ զբաղվելու համար Հայաստանը տարածաշրջանային գերազանցության կենտրոն դարձնելու խնդիրը ՀՀ կառավարության հռչակած համազգային նախագծերից մեկն է, որի հետևողական իրականացումը ՀՀ հեռանկարային զարգացման երաշխիքներից է: Արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարածաշրջանում գործարար և ներդրումային լավագույն միջավայր ունեցող երկիր, մասնավորապես, բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: |
70. |
ՀՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 12-ի նիստի N 47 «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման «IX. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» գլխում նախատեսված է մինչև 2010 թ. հուլիսի 20-ը ապահովել հեռուստառադիոծրագրերի թվային հեռարձակման համակարգին անցման համապատասխան իրավական կարգավորման դաշտի ձևավորումը, ընդունել էլեկտրակապի ստանդարտացման եվրոպական ինստիտուտի հեռուստառադիոծրագրերի վերգետնյա թվային հեռարձակման, արբանյակային թվային հեռարձակման և շարժական թվային հեռուստատեսության ստանդարտներին համապատասխանող ազգային ստանդարտներ: Այս երկու խնդիրների լուծումը կարևոր է Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցումն արդյունավետ իրականացնելու համար: Հեռուստառադիոծրագրերի թվային հեռարձակման համակարգին անցման համապատասխան իրավական կարգավորման դաշտի ձևավորումը խիստ կարևոր է այս անցումային փուլում անալոգային հեռարձակման դերը որոշելու և անալոգային հեռարձակում իրականացնող սուբյեկտների կողմից իրենց ներդրումային ծրագրերը նախատեսելու, թվայնացմամբ պայմանավորված հեռարձակման ոլորտում նոր սուբյեկտների (բովանդակության արտադրողներ ու մատակարարներ, մուլտիպլեքս օպերատորներ, ցանցային օպերատորներ) իրավասությունները և նրանց գործունեության իրավական հիմքը հստակ սահմանելու համար: Էլեկտրակապի ստանդարտացման եվրոպական ինստիտուտի հեռուստառադիոծրագրերի վերգետնյա թվային հեռարձակման, արբանյակային թվային հեռարձակման և շարժական թվային հեռուստատեսության ստանդարտների մշակումը թվայնացման գործընթացի ամենաառաջնային խնդիրներից է, առանց որի չեն կարող իրականացվել թվայնացման գործընթացի հետագա քայլերը: Միջազգային որևէ ստանդարտի ընդունումը պետք է իրականացվի հաշվի առնելով ՀՀ-ում հեռուստառադիոծրագրերի տարածման համար ցանցերի և ենթակառուցվածքների առանձնահատկությունը: |
71. | |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ | |
72. |
Քաղաքացիական ծառայության զարգացման ռազմավարության մշակումը նպատակ ունի ուսումնասիրելու քաղաքացիական ծառայության համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման գործընթացները, այդ բնագավառներում կիրառվող միջազգային լավագույն փորձը, դրանց համադրման միջոցով ի հայտ բերելու մրցույթների, ատեստավորումների և վերապատրաստումների կազմակերպման նոր եղանակներ և մեթոդներ: |
(հավելվածը խմբ. 27.05.10 N 655-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |