ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2011 թվականի N 939-Ն
ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին (լիազոր մարմին) ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետում «տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2012 թվականի հունվարի 24-ը» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից (այսուհետ` ոստիկանություն)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) պետի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման հիման վրա:»,
բ. 5-րդ կետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 11-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ կետերում, 21-րդ և 22-րդ կետերի առաջին նախադասություններում, 23-րդ կետում, 24-րդ կետի առաջին նախադասությունում և 29-րդ կետում «ծառայությունը» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ոստիկանությունը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Փաստաթղթի վավերականության ժամկետն օտարերկրյա պետություններում երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Փաստաթղթի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել նաև, եթե դրա վավերականության ժամկետը լրանալուն մնացել է ոչ ավելի, քան 7 ամիս:»,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշումը ծառայության պետի կողմից սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելու դեպքում դրա մասին տեղեկացվում է ոստիկանությանը` փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար:»,
ե. 9-րդ կետի 1-ին ենթակետը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների» բառերով, իսկ նույն կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,
զ. 13-րդ կետում «մեկշաբաթյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
է. 18-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմնին» բառերը,
ը. 21-րդ կետի երրորդ նախադասությունը հանել,
թ. 22-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել,
ժ. 24-րդ կետի առաջին նախադասությունում «իրավապահ մարմինների» բառերը փոխարինել «ծառայության» բառով, իսկ նույն կետի երկրորդ նախադասությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոր փաստաթուղթ ստանալու համար փախստականը ոստիկանություն է ներկայացնում նոր փաստաթուղթ ստանալու մասին դիմում և 2 գունավոր լուսանկար:»,
ժա. 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերը փոխարինել «ծառայությանը» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան