«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հուլիսի 2011 թ. ք. Երևան |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) թեկնածուն գույքի և եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) ներկայացնում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածի համար,
2) հայտարարագրի ձևը տրամադրում է թեկնածուին գրանցող ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,
3) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,
4) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան: Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը,
5) թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adօbe Acrօbat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թ. հուլիսի 11-ի N 29-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
____________________________________ | ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ |
Ընտրության անվանում |
______________________________________________________________________________ |
Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը ----- հաշվետու ժամանակաշրջանի վերջը |
|
| ||||||||
|
| ||||||||
|
| ||||||||
|
| ||||||||
|
| ||||||||
|
|
Հայտարարագիրը բաղկացած Է |
Էջից |
|
||||||||||
Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ |
|
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
√ «ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:
√ Որպես հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ` լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող տարվա նույն ամսվա 1-ը և տարեթիվը, իսկ որպես հաշվետու ժամանակաշրջանի վերջ` գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ը և տարեթիվը:
√ «Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:
√ «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:
√ «Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:
√ «Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:
√ «Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:
√ «Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:
√ «Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:
√ «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Գույքի տեսակ |
Անշարժ գույքի գտնվելու վայր |
Գույքի նկատմամբ իրավունք |
Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա |
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ
Գույքի տեսակ |
Շարժական գույքի մակնիշ և սերիա |
Գույքի նկատմամբ իրավունք |
Թողարկման տարեթիվ |
|
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
√ «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
√ «Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:
√ «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
√ «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
√ «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):
√ «Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
√ «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
√ «Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Եկամտի տեսակ |
Եկամուտ վճարողի անվանում կամ ազգանուն, անուն և հայրանուն |
Եկամտի չափ (գումար) |
Արժույթի տեսակ |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ
Արժույթի տեսակ |
Չափ |
ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Ընկերության անվանում |
Ներդրման տեսակ |
Ընկերությունում ներդրման չափը` %-ներով |
|
Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:
√ «Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացած եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):
√ «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:
√ «Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:
√ «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:
√ «Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:
√ «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:
«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժինը լրացվում է, եթե թեկնածուն հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է արժեթղթի և (կամ) այլ ներդրման ձեռքբերման կամ օտարման գործարքներ: Սույն բաժնում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում թեկնածուի ձեռք բերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:
√ «Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
√ «Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:
√ «Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ: