ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 803-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշման հավելվածի «4.4.1. Առողջապահություն» բաժնի 1.1-ին և 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման 2-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մայիսի 7-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 375-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հարակից տարածքում Հայաստանի Հանրապետությունում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծմանն աջակցելու ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. սեպտեմբերի 30-ի N 803-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. մայիսի 7-ի N 375-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Երիցյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի համանախագահ) |
Հ. Քուշկյան |
- |
ՀՀ առողջապահության նախարար (աշխատանքային խմբի համանախագահ) |
Մ. Թումասյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Չիլինգարյան |
- |
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար |
Ս. Խաչատրյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
Հ. Գալստյան |
- |
«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Փափազյան |
- |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն |
Հ. Թորոսյան |
- |
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ գիտատեխնիկական համագործակցության համակարգող |
Ռեյնհարդ Վիչելս |
- |
«ՄաքՔինսի Էնդ Քոմփընի» միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |