«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1204-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, ինչ տիպի (վերգետնյա, մերձմակերեսային կամ այլ) գերեզմանոցի համար է հրապարակ ընտրվում, գերեզմանոցում թաղվելիք ռադիոակտիվ թափոնների տեսակները և առավելագույն գումարային ակտիվությունը։
(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
4. Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով,
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
գ) տվյալ հրապարակում կառուցվելիք ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի նախագծի ընդհանուր նկարագիրը,
դ) միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին հրապարակի բնութագրերի համապատասխանության մասին հաշվետվությունը (այսուհետ` հրապարակի համապատասխանության մասին հաշվետվություն),
ե) հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը,
զ) հայտատուի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
է) հրապարակի համապատասխանության մասին հաշվետվության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
5. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով:
7. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին,
բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հրապարակի բնութագրերի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:
8. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
9. Լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցը շահագործումից հանելու (փակելու) լիցենզիա ստանալը:
10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ ընտրված հրապարակի բնութագրերը չեն համապատասխանում միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին,
բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:
11. Լիցենզիան վերաձևակերպվում է, կամ դրա գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կարգավորող մարմինը` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատու ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու վայրը)
____________________________________________________________
2. Գործունեության իրականացման վայրը _________________________________
____________________________________________________________
3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի տեսակը, որի համար ընտրվել է հրապարակը _____
____________________________________________________________
4. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցում թազվելիք ռադիոակտիվ թափոնների տեսակը ___
____________________________________________________________
5. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցում թաղվելիք ռադիոակտիվ թափոնների առավելագույն գումարային ակտիվությունը __________________________________________
6. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
___________________ |
_____ __________ 200 թ.
(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցը շահագործումից հանելու (փակելու) լիցենզիա ստանալը:
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |