ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 476-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունում աշխատանքի և ծառայության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 476-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN |
Պաշտոնների անվանումը |
Լրավճարի առավելագույն չափը (դրամ) |
Բարձրագույն խմբի պաշտոններ | ||
1. |
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
30,000.0 |
Գլխավոր խմբի պաշտոններ | ||
1. |
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
120,000.0 |
2. |
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
110,000.0 |
Ավագ խմբի պաշտոններ | ||
1. |
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
100,000.0 |
2. |
Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
90,000.0 |
3. |
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ |
85,000.0 |
4. |
Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ |
80,000.0 |
Միջին խմբի պաշտոններ | ||
1. |
Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ |
75,000.0 |
2. |
Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ |
70,000.0 |
3. |
Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ |
65,000.0 |
Կրտսեր խմբի պաշտոններ | ||
1. |
Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ |
55,000.0 |
Զինվորական կոչում չունեցող պաշտոններ | ||
1. |
Ազատ վարձու |
30,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |