ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2010 թվականի N 1669-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում և N 1 հավելվածի վերնագրում «և գավաթի խաղարկություններում» բառերը փոխարինել «շախմատի համաշխարհային օլիմպիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում» բառերով, իսկ «բժիշկների» բառից առաջ «ու» բառը փոխարինել ստորակետով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված դրամական մրցանակների շնորհումը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին».
3) N 1 հավելվածը «ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» բառերով.
4) N 2 հավելվածի`
ա. վերնագրում և 1-ին կետում «ու նրանց մարզիչներին» բառերը փոխարինել «, նրանց մարզիչներին, բժիշկներին ու մարզական կազմակերպություններին» բառերով,
բ. 2-րդ կետից «և գավաթի խաղարկությունների» բառերը հանել, իսկ «անձնական մարզիչները» բառերից հետո լրացնել «, բժիշկները» բառով,
գ. 3-րդ կետը «անձնական մարզիչներին» բառերից հետո լրացնել «, բժիշկներին» բառով,
դ. 4-րդ կետից հանել «, գավաթի խաղարկություններում» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|