Գլխավոր տեղեկություն
Номер
N 391-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.06.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.06.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2010
Дата вступления в силу
02.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2010 թվականի N 391-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 327-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 11-ի «Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչին տրվող հրահանգները հաստատելու մասին» N 327-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում «լիազոր ներկայացուցչին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերով.

2) որոշման նախաբանից հետո պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:».

3) որոշմամբ հաստատված`

ա. հրահանգների վերնագրում և 1-ին կետում «լիազոր ներկայացուցչին» բառերը փոխարինել «լիազոր ներկայացուցչի տեղակալին» բառերով,

բ. հրահանգների 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի նշանակման հարցի կապակցությամբ քվեարկել բանկի հիմնադիրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից առաջադրված թեկնածության օգտին:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 1
Երևան

 
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան