Գլխավոր տեղեկություն
Номер
N 1529-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.48
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2007
Дата вступления в силу
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1529-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, 594-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 15-ի N 731-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանված կարգով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ենթակա տարածքներում սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող անհատական բնակելի տներին կից, մինչև 2001 թվականի մայիսի 15-ը զավթած պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և (կամ) զավթած հողամասերի վրա ինքնակամ կառույցներն օտարել այդ քաղաքացիներին:

(1-ին կետը լրաց. 30.04.09 N 543-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.2009, N 543-Ա 22.05.2009, N 1529-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան