Գլխավոր տեղեկություն
Номер
N 1012-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.09.26/48(572) Հոդ.973
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.09.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2007
Дата вступления в силу
27.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1012-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան, 6-րդ թաղ., շենք 12) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) վերանվանելով «Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 9-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 26 922 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 26 922 հազ. դրամ։

2) Ընկերության պարտավորությունները (կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով) 2006 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 42 հազ. դրամ։

3) Մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։

4) Ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի։

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 227712 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը։

6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող` 236.7 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (ամբուլատորիայի հին շենք) (այսուհետ` գույք) և գույքին հատկացված 286,0 քառ. մետր հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` «Արզականի բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանելով «Արզականի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն։

2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։

3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն իրեն հատկացված 286.0 քառ. մետր հողատարածքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին։

4) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող` 236.7 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հարություն Հարությունյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0688094, տրված` 049-ի կողմից, 1997 թվականի նոյեմբերի 4-ին, հասցեն` Կոտայքի մարզ, գ. Արզական):

5) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 6-ին գնահատված գույքի արժեքը` 2 862 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 2 862 հազ. դրամ:

6) սահմանել, որ գնորդին է օտարվում նաև գույքին հատկացված 286.0 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով:

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 133212 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով,

բ. առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում կատարել 1 մլն դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի` 500000 դրամ:

8) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` համայնքային բյուջե:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «ԳԱԶ-31010» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 302 ՕՕ 01, շահագործման տարեթիվը` 1998 թ.) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

1) սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 6-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 1650 հազ. դրամ,

բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 1650 հազ. դրամ։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին։

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 18000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը։

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Գյումրու տեղական գանձապետական բաժնի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի հուլիսի 2-ի դրությամբ գնահատված` 159,0 հազ. դրամ արժեքով «Վազ-21063» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1998 թ., պետհամարանիշը` 845 ՏԼ 45) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

1) Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի չափով` 159.0 հազ. դրամ։

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին։

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 5724 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան