ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1541-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հանրային հատվածի ներքին աուդիտի զարգացման` IDF դրամաշնորհային ծրագրի (IDF 093846) միջոցների հաշվին ձեռք բերված գույքը՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին, իսկ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված գույքը` դրա` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարչական հիմնարկներին ամրացվող համապատասխան գույքի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել նվիրաբերության պայմանագիր և ապահովել համապատասխան գույքի ընդունման և հանձնման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 6 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 1541-Ա որոշման |
Ց ա ն կ
Համապատասխան պետական (համայնքային) կառավարչական հիմնարկներին ամրացվող (նվիրաբերվող) գույքի (Պայմանագիր` PSIA-G-2.1, կնքված` 25.05.2012 թ., PSIA-G-2.1-1, կնքված` 20.07.2012 թ., PSIA-G-2.1-2, կնքված` 03.08.2012 թ.)
NN |
Պետական (համայնքային) կառավարչական հիմնարկի անվանումը, ամրացվող գույքը |
Քանակը |
Գումարը |
1 |
2 |
3 |
4 |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ |
8135.8 | ||
1. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
1 |
617.0 |
2. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
2 |
1126.6 |
3. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
6 |
1851.0 |
4. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
1 |
228.0 |
5. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) HP |
1 |
546.0 |
6. |
Տպիչ (Printer) Canon LBP 6670dn: S/N 915152B00392AA21MKRA004408, 915152B00392AA21MKRA004402, 915152B00392AA21MKRA004403, 915152B00392AA21MKRA004414, 915152B00392AA21MKRA004413, 915152B00392AA21MKRA004404 |
6 |
1019.4 |
7. |
Համակարգչային էկրան (Monitor) HP |
3 |
230.7 |
8. |
Դյուրակիր համակարգչի (Notebook) |
2 |
23.6 |
9. |
Աշխատանքային կայան (Workstation) |
3 |
759.3 |
10. |
Պատկերամուտ (Scanner) |
1 |
1734.2 |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ |
228.0 | ||
1. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
1 |
228.0 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
228.0 | ||
1. |
Դյուրակիր համակարգիչ (Notebook) Fujitsu |
1 |
228.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |