«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012450
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 նոյեմբերի 2012 թ. |
թիվ 293-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների միջև համագործակցության ներկայիս փորձը,
նպատակ ունենալով մեղմացնել ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների համագործակցության հետ կապված դժվարությունները,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ի 27.1-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27.1. Սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 400 % ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նվազեցվել 100 %-ով, 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը՝ 80 %-ով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ 60 %-ով, եթե բավարարված է հետևյալ պայմաններից որևէ մեկը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
2012 թ. նոյեմբերի 8 Երևան |
|