ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2013 թվականի N 322-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
2) «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 8 Երևան |