«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302360
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 116-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն կաթի գնումների մասին» Ձև թիվ 13-գնում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԳՆՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 13-գնում (եռամսյակային) հաշվետվությունների լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Գնվել է կաթ և կաթնամթերք ( ներառյալ ոչխարի և այծի կաթը), վերածած կովի կաթի, ընդամենը» թիվ 01 տողով, 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված կաթի և կաթնամթերքի (ներառյալ ոչխարի և այծի կաթը) ընդհանուր քանակը և արժեքը: Ոչխարի և այծի կաթը, կովի կաթի վերածելու համար օգտագործվում է 1,4 գործակիցը, այսինքն, ոչխարի կաթի քանակությունը բազմապատկվում է 1,4-ով:
6. «որից՝ առևտրային կազմակերպություններից»՝ թիվ 02 տողի թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են կաթի արտադրությամբ զբաղվող բոլոր առևտրային կազմակերպություններից գնված կաթի ընդհանուր քանակը և արժեքը:
7. «Գնվել է անարատ կաթ, ընդամենը» թիվ 03 տողի 1 և 2 սյունակներում, լրացվում են հաշվետու ժամկետում գնված անարատ՝ (չզտված) կաթի քանակը և արժեքը:
8. «Վերահաշվարկված բազիսային յուղայնության» թիվ 04 տողի 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված կաթը, վերահաշվարկված բազիսային յուղայնության: Կաթնամթերքը կաթի վերածելու համար` բազիսային յուղայնության դեպքում՝ 3,6%, օգտագործում են հետևյալ նորմաները.
7,5 լ կովի կաթից ստացվում է մոտ 1 կգ պանիր,
5 լ ոչխարի կաթից՝ 1 կգ պանիր,
22 լ կովի կաթից ստացվում է մոտ 1 կգ կարագ
9. «Այդ թվում՝ 1 տեսակի» թիվ 05, «2 տեսակի» թիվ 06 և «ոչ տեսակային» թիվ 07 տողերի 1 և 2 սյունակներում լրացվում է հաշվետու ժամկետում գնված կաթն ըստ տեսակների:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 13-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __116-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 7-ին, ապրիլի 3-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 2-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԹԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
|
Տողի |
Աճողական, տարվա սկզբից | |
քանակը, տոննա |
արժեքը, հազ.դրամ | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Գնվել է կաթ և կաթնամթերք (ներառյալ ոչխարի և այծի կաթը), վերածած կովի կաթի, ընդամենը |
01 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
02 |
|
|
Գնվել է անարատ կաթ, ընդամենը |
03 |
|
|
Վերահաշվարկած բազիսային յուղայնության |
04 |
|
|
այդ թվում՝ 1 տեսակի |
05 |
|
|
2 տեսակի |
06 |
|
|
ոչ տեսակային |
07 |
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (08) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2010, թիվ 59-Ն | 03.03.2011, N 116-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|