«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 667
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 333 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 333 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 5-ի N 495 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման հավելվածում` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբից հանել «8. «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի սուբսիդավորում» և «10. «Էկոնոմիկա» հանդեսի սուբսիդավորում» ծրագրերը.
բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբում «11. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված «80,000.0», «40,000.0», «20,000.0» և «20,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «648,214.0», «181,550.7», «214,911.9» և «251,751.5» թվերով.
«Չբաշխված մնացորդ» տողում «563,572.4», «138,779.3», «194,042.8» և «230,750.4» թվերը համապատասխանաբար փոխարինել «994,2», «123,3», «435,4» և «435,5» թվերով.
ծանոթագրությունում ****** նշանով նշված նախադասության մեջ «Ավելացումը» բառը փոխարինել «Նշված գումարից 80,000.0 հազ. դրամի չափով ավելացումը» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 20-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|