«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հուլիսի 2013 թ. |
թիվ 611-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» թիվ 165-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «500 միլիոն» բառերը փոխարինել «2 միլիարդ» բառերով,
2) հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «500 միլիոն» բառերը փոխարինել «2 միլիարդ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Դ. Սարգսյան |