ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
24 մարտի 2009 թ. |
N 09-79-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 24.03.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Անիկոմ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները (ք. Երևան, Կենտրոն համայնք, 2-րդ Արհեստավորների փողոց թիվ 94, 2-րդ Արհեստավորների փողոց թիվ 8, 2-րդ Արհեստավորների փողոց թիվ 24 և 1-ին Արհեստավորների փողոց թիվ 53) կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ «Անիկոմ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0249 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Բարս Պլյուս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ 0601 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ «ՎՆՎ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0658 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված՝ «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Էլ Էնդ Էֆ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Ուստա Սերգո» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(24.03.2009թ. հր. N 09-79-L)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկու- |
1 |
«ՎՆՎ» ՍՊԸ |
ք. Երևան, Մաշտոցի 37, |
ԱԳN0658 |
22.03.07թ. |
02554675 |
656 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Սնժամկ. |
Կասեցվել է |
|
2 |
«Անիկոմ» ՍՊԸ |
ք. Երևան, Իսրայելյան 37/1 |
ԱԳN0249 |
08.11.02թ. |
02554374 |
249 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է |
|
3 |
«Բարս Պլյուս» |
ք. Երևան, Ն. Տիգրանյան |
ԱԳN0601 |
29.02.08թ. |
00093062 |
600 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
4 |
«էլ էնդ էֆ |
ք. Երևան, Բագրատունյաց |
ԱԳN0826 |
24.03.09թ. |
02245482 |
820 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
5 |
«Ուստա Սերգո» |
ք. Երևան, Պուշկինի 38, բն. |
ԱԳN0827 |
24.03.09թ. |
02566159 |
821 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |